Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԼՂՀ ԿԱՐԱՏԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

DSC03124.jpgՀունիսի 27-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հերթական անգամ կայացավ ԼՂՀ կարատեի 3-րդ բաց առաջնությունը, որին մասնակցեցին ՀՀ և ԼՂՀ տարբեր շրջանների 5-17 տարեկան շուրջ 230 մարզիկներ։ Մրցաշարը կազմակերպվել էր ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի աջակցությամբ և երկու հայկական պետությունների կարատեի ֆեդերացիաների համատեղ ջանքերով։ 
Մարզիկները հանդես են եկել ցուցադրական և մենամարտային ձևերով։ Ներկա էին ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Կարեն Մելքումյանը, ՀՀ և ԼՂՀ կարատեի ֆեդերացիաների նախագահ, Աշխարհի շոտոկան կարատեի ֆեդերացիայի ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ, սև գոտի 5-րդ դան Ալբերտ Թևատրոսյանը, մարզաձևի սիրահարներ։ 
Ռ. Հովսեփյանի պարզաբանմամբ՝ մրցաշարը նպատակ ունի կարատեն հանրապետությունում դարձնել մասսայական և ընդհանրապես զարգացնել արևելյան մարտարվեստները։ Այդ առումով Սպորտի պետական կոմիտեն ցուցաբերում է առանձին վերաբերմունք թե՜ ֆինանսավորման, թե՜ կազմակերպական և թե՜ այլ հարցերում։ ՙՆերկայումս Արցախում կան կարատեի բավականին շատ  խմբեր։  Նախանցյալ տարի մեր մարզիկներից մեկը մասնակցել է Ճապոնիայում կայացած առաջնությանը, իսկ տարեվերջին երկու մարզիկներ կմասնակցեն Պարսկաստանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք խոշոր մրցաշարին։ Քանի որ մարզաձևն ունի  մարտարվեստի տարբեր ուղղվածություններ, մեր երիտասարդները պետք է տիրապետեն դրանց և ֆիզիկապես պատրաստ լինեն ծառայելու Պաշտպանության բանակում՚,- ասաց Ռ. Հովսեփյանը։ mek.jpg
ԼՂՀ կարատեի ֆեդերացիան ունի 3-4 տարվա պատմություն, և արդեն մեծ հաջողություններ են արձանագրվել։ Պարապմունքներն ընթանում են Ստեփանակերտում, Շուշիում, Նորագյուղում, Իվանյանում։ ՀՀ և ԼՂՀ կարատեի ֆեդերացիաների նախագահ Ա. Թևատրոսյանի պարզաբանմամբ՝ նման բաց առաջնություններ պարբերաբար կկազմակերպվեն Արցախի տարբեր շրջաններում։ Անցյալ տարի այն անց է կացվել Շուշիում, երկու անգամ էլ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Ֆեդերացիային աջակցում է նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը։ ՙՄենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակցողներին և կձգտենք արձանագրել լավագույն արդյունքներ։ Հայաստանյան և արցախյան մարզիկների միջև պարբերաբար կազմակերպում ենք սեմինարներ, քննություններ։ Այս տարի արցախցի չորս մարզիկներ, Երևանում հանձնելով քննություններ, ստացան սև գոտի 1-ին դան, իսկ ԼՂՀ կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Անրի Հակոբջանյանը՝ 3-րդ դան։ Ի դեպ՝ ունենք արդեն Աշխարհի շոտոկան կարատե դո ֆեդերացիայի կողմից պաշտոնապես տրված սև գոտիներ՚,- նշեց Ա. Թևատրոսյանը։ 
mek2.jpgԱրցախում ֆեդերացիայի հիմնական աշխատանքներն Անրի Հակոբջանյանի ուսերին են ծանրացած։ Նրա խոսքով՝ մարզիկները սիրով են մասնակցում շաբաթական երեք անգամ ընթացող պարապմունքներին։ Իսկ նման մրցաշարերը կոփում են կարատեիստներին, որոնք էլ ձգտում են հասնել առավել բարձր արդյունքների։ Տարվա ընթացքում նրանք մասնակցում են Հայաստանում տեղի ունեցող կարատեի առաջնություններին։ Ա. Հակոբջանյանն Աշխարհի կարատեի ֆեդերացիայի կողմից այս տարի ստացել է լիցենզիա և աշխատում է որպես որակավորված մարզիչ։ 
Առաջնության մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով ու պատվոգրերով։ Ա. Թևատրոսյանը գոհ է արցախցիների արդյունքներից։ Ինչպես նա պարզաբանեց, եթե առաջնության առաջին տարում ԼՂՀ-ից մասնակցում էր 25 հոգի, այս տարի արդեն այդ թիվը հասել է 128¬ի։ Նա կարևորեց մեր հանրապետությունում սպորտային և մարտական կարատեի զարգացումը։ Նախատեսվում է մոտ ժամանակներս այս մարզաձևի մի խումբ բացել նաև  Ճարտարում։ Խնդիրը մարզիկների և մասնագետների հարցն է։ Ու եթե կան ֆեդերացիայի հետ համագործակցել ցանկացողներ, կարող են դիմել նախագահին։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ