Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀՆԱՄՅԱ ԾԱՌԸ

Ինչպես տեղեկացրել ենք, պատանի երաժիշտների ՙՏնջրե՚ 4-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց հունիսի 28-ին կայացած բացման հանդիսավոր արարողությամբ և  համերգով: 

Tnjre_1_.jpg

Հաջորդ  օրը մասնակիցները, ըստ արդեն ձևավորված ավանդույթի, ուղևորվեցին դեպի Արցախ աշխարհի հավերժությունը խորհրդանշող` ավելի քան երկու հազար տարեկան  հանրահայտ սոսենին` հնագույն հսկայից ՙօրհնություն՚ ստանալու:
Մարտունու շրջանի Սխտորաշենի հանդավայրերում գտնվող հսկայական տնջրին  դեռ  խորհրդային տարիներին  էր անձնագիր ստացել և համարվում է ԽՍՀՄ¬ում գտնվող ամենատարեց ու ամենաբարձր ծառը: Գտնվելով հսկայի կողքին՝  իսկապես լիցքեր ես ստանում, հաղորդակցվում  բնության և  մարդու ներդաշնակությանը: Փառատոնի որոշ մասնակիցներ արդեն երկրորդ, երրորդ անգամ են գալիս հսկային բարևելու, իսկ ոմանք էլ` առաջին անգամ: Հասկանալի են  նրանց հիացմունքն ու հուզմունքը: Լեհաստանից ժամանած հոբոյահար Զոֆիա Տրիստուլան ուղղակի ցնցված էր: Այս բարձրունքում կանգնած հսկայի սաղարթի տակ նա խոստովանեց, որ ծառն իր վեհությամբ և այս հողի վրա ապրող մարդիկ` բաց ու հասարակ, սրտանց ու անկեղծ շփվող, իրենց երկրով հպարտ, միացան մի ամբողջության մեջ:
 
ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ՝ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՍԿԻԶԲ
 
Այնուհետև մասնակիցներն ուղևորվեցին դեպի Ճարտար քաղաք, որտեղ, ըստ փառատոնի օրացույցի, տեղի երաժշտասեր հասարակության համար համերգ էր նախատեսված: 
Ի զարմանս հանդիսատեսի, համերգն սկսվեց ոչ թե փառատոնի մասնակիցների ելույթներով, այլ Արցախի ժողգործիքների նորաստեղծ պատանեկան նվագախմբի անդրանիկ ելույթով` Լևոն Սարդարյանի ղեկավարությամբ: Տեղեկացնենք` պատանի երաժիշտների  այս խումբն ստեղծվեց մարտ ամսին տեղի ունեցած ազգային նվագարանների մրցույթի արդյունքների հիման վրա: Լավագույն երեխաներին հավաքել մեկ խմբում և ստեղծել ժողգործիքների պատանեկան համույթ. գաղափարն այս նախաձեռնեց և կյանքի կոչեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության  հարցերի նախարարությունը` ի նպաստ ազգային երաժշտարվեստի զարգացման:
Անշուշտ, անակնկալն այս թե՜ հանդիսատեսի և թե՜ մասնակիցների սրտով էր: Երեխաների հմուտ կատարմամբ հնչեցին  երեք ստեղծագործություն` Խաչատուր Ավետիսյանի և Լևոն Սարդարյանի հայկական երգերի և պարեղանակների մշակումները: Փոքրիկներն իրավամբ արժանացան դահլիճի ջերմ ընդունելության: Սա դեռ սկիզբն է, գտնում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանը, հետագայում ցանկը կավելանա նոր ստեղծագործություններով, քանի որ խումբը բավականին մեծ ներուժ ունի և կարող է դառնալ լիարժեք ստեղծագործական կոլեկտիվ:
Համերգը շարունակեցին փառատոնի մասնակիցները և իրենց հմուտ, գեղեցիկ կատարումներով մեծ հաճույք պատճառեցին հանդիսատեսին:
Հագեցած  այդ օրն ավարտվեց Մեծ Հայրենականում զոհված ճարտարցիների հիշատակին կառուցված հուշահամալիր-թանգարանի այցելությամբ:
 
Սուսաննա Բալայան