Log in

ԱՎԱՐՏՎԵՑ ՄԻՆԻ-ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ

Հունիսի վերջին ավարտվեց այս տարվա մարտի 29-ից մեկնարկած՝ ԼՂՀ մինի-ֆուտբոլի 2015թ. գավաթի խաղարկության առաջին շրջանի վերջին՝ 7-րդ փուլը։ 
Մրցաշարերը կազմակերպվում են նոր կանոնակարգով, այսինքն՝ հանդիպումները կայանում են նույն օրը՝ հանրապետության տարբեր շրջաններում։ Մասնակցում են 16-40 տարեկան ֆուտբոլիստներ։ 
IAFA¬ի  (Մինի¬ֆուտբոլի միջազգային սիրողական լիգա) ղարաբաղյան մասնաճյուղի ղեկավար, սպորտի վարպետ, պրոֆեսիոնալ պրո-կարգի մարզիչ Սլավա Գաբրիելյանի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ  ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ և մոսկվաբնակ գործարար, բարերար, ծննդով հադրութցի, Մինի-ֆուտբոլի միջազգային սիրողական ասոցիացիայի նախկին նախագահ Արմեն Բարխուդարյանի այրու հովանավորությամբ հունիսի վերջին մեկնարկած  մրցաշարի առաջին շրջանի վերջին՝ 7-րդ փուլի  խաղերից հետո մասնակից 8 թիմերը վաստակած միավորների հաշվարկով, ըստ հերթականության, հետևյալ տեղերում են՝ ՙԼեռնային Արցախ՚ (Ստեփանակերտ)՝ 21 միավոր, ՙԽաչեն՚ (Շահումյան)՝ 18, ՙՔիրս՚ (Շուշի)՝ 13, ՙԱվո՚ (Մարտունի)՝ 11, ՙԲերդ՚ (Ասկերան)՝ 10, ՙԴիզակ՚ (Հադրութ)՝ 4, ՙՋրաբերդ՚ (Մարտակերտ)՝ 3 և ՙԲերձոր՚ (Քաշաթաղ)՝ 1 միավոր։ 
Ս. Գաբրիելյանի մեկնաբանությամբ՝ թեժ պայքարը հիմնականում ընթանում էր առաջին հնգյակի թիմերի միջև։ Ընդհանուր առմամբ՝ 7 մրցաշարերից հետո լավագույն ռմբարկուներ են ճանաչվել Մարատ Հովհաննիսյանը՝ 33 գոլ (ՙԼեռնային Արցախ՚), Նժդեհ Խաչատրյանը՝ 24 (ՙԽաչեն՚), Կամո Մանգասարյանը՝ 23 գոլ (ՙԼեռնային Արցախ՚), Հրանտ Շեկյանը՝ 22 (ՙԲերդ՚) և Արման Բաբայանը՝ 18 գոլ (ՙՔիրս՚)։ Խաղարկության  2-րդ շրջանը կմեկնարկի հուլիսի 23-ին։  
Մեր զրուցակիցը նաև  ասաց, որ հուլիսի 15-ին Շուշիում կկայանա Մինի-ֆուտբոլի ԼՂՀ գավաթի խաղարկություն՝ մոսկովյան և տեղական թիմերի մասնակցությամբ։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ