[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊՐԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ, ԳՈՐԾԵԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ

 

«ՌեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը 4 ամիս է, ինչ հաստատվել է Արցախում։ Նոյեմբերի 10-ին՝ երիտասարդների համաշխարհային օրը, նա Արցախի մի խումբ երիտասարդների համար հանդես է եկել «Ապրել Արցախում, գործել աշխարհում» խորագրով բանախոսությամբ։ Դասախոսությունից հետո Գ. Պողոսյանի հետ կարճ ճեպազրույց ենք ունեցել:
«ՌեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը 4 ամիս է, ինչ հաստատվել է Արցախում։ Նոյեմբերի 10-ին՝ երիտասարդների համաշխարհային օրը, նա Արցախի մի խումբ երիտասարդների համար հանդես է եկել «Ապրել Արցախում, գործել աշխարհում» խորագրով բանախոսությամբ։ Դասախոսությունից հետո Գ. Պողոսյանի հետ կարճ ճեպազրույց ենք ունեցել:


Արցախում ապրելով
գործել համաշխարհային շուկայում

-Մեր նպա­տակն է, որ­պես­զի ե­րի­տա­սարդ­նե­րից յու­րա­քան­չյու­րը գի­տակ­ցի, որ լա­վա­գույն ա­պա­գան իր հո­ղում, իր տանն ապ­րե­լով մի­ջազ­գա­յին շու­կա ծա­ռա­յու­թյուն­ներ կամ ապ­րանք­ներ ար­տա­հա­նելն ու ի­րաց­նելն է։ Ար­ցա­խում սա գեր­կարևոր հարց է, որ ար­տա­գաղթ չու­նե­նանք, մար­դիկ մնան ի­րենց հո­ղում։ Մար­դիկ միան­շա­նակ ու­զում են ի­րենց ըն­տա­նի­քի, հար­ազատ­նե­րի հետ ապ­րել, բայց քա­նի որ շու­կան փոքր է, շր­ջա­նա­ռու­թյունն էլ՝ քիչ, շա­տե­րը, հատ­կա­պես նրանք, ով­քեր մեծ գոր­ծեր կա­րող են ի­րա­կա­նաց­նել, ա­ռանց այս հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին ի­մա­նա­լու, ար­տա­գաղ­թում են։ Այդ հնա­րա­վո­րու­թյու­նը կա, ու գի­տե­լիք ու­նե­նա­լով, կա­րող ես Ար­ցա­խից ամ­բողջ աշ­խար­հին ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցել։

Մեր ջանքերն ավելի շատ Արցախի վրա պետք է կենտրոնացված լինեն

-Հա­յաս­տա­նից Ար­ցախ տե­ղա­փոխ­վե­լը բնա­կան ու օ­րի­նա­չափ եմ հա­մա­րում, ո­րով­հետև, ե­թե ու­զում ես Ար­ցա­խը պա­հել, պի­տի ապ­րես այս­տեղ։ Ցան­կա­լի է, որ բո­լորս կենտ­րո­նա­նանք մեր հայ­րե­նի­քի այն հատ­վա­ծում, որն ա­մե­նա­մեծ խն­դիր­ներն ու­նի։ Այ­սօր մեր ու­ժե­րը ա­վե­լի շատ Ար­ցա­խի վրա պետք է կենտ­րո­նա­ցած լի­նեն։ Մո­տա­կա եր­կու տա­րում նվիր­ված աշ­խա­տան­քի ար­դյուն­քում մենք կա­րող ենք սկզ­բուն­քո­րեն ու­րիշ Ար­ցախ ու­նե­նալ։ Շատ լավ կլի­նի, որ շա­տերն այդ ճա­նա­պար­հով գնան, այդ դեպ­քում մեր զար­գաց­ման տեմ­պե­րը լրիվ այլ կլի­նեն։

Ոչ մի դեպքում չի կարելի նահանջել

-Եր­կր­նե­րի հզո­րու­թյու­նը չա­փե­լու հա­տուկ բա­նաձև կա։ Ա­ռա­ջին հեր­թին պետք է կամք ու­նե­նալ հզո­րա­նա­լու, հզոր ազ­գա­յին պե­տու­թյուն պետք է կա­ռու­ցել, որ­պես­զի խա­ղաղ լի­նես։
Այն­քան հզոր պի­տի լի­նես, որ ոչ թե հար­ձակ­վեն և հա­մար­ժեք պա­տաս­խան ստա­նան, այլ չհա­մար­ձակ­վեն այդ քայ­լին դի­մել։ Ե­թե մենք պատ­րաստ ենք հզոր ազ­գա­յին պե­տու­թյուն կա­ռու­ցել, ու­րեմն պատ­րաստ ենք այդ խա­ղա­ղու­թյունն ու­նե­նա­լուն։ Պետք է ու­նե­նալ կամք, հե­տո սահ­մա­նել նպա­տակ, դրան ուղղ­ված քայ­լե­րով պետք է տն­տե­սու­թյուն զար­գաց­նել։ Հզոր տն­տե­սու­թյու­նը պի­տի ֆի­նան­սա­վո­րի ռազ­մա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը, ո­րը կհան­գեց­նի խա­ղա­ղու­թյան, անվ­տան­գու­թյան գո­տի­նե­րի ստեղծ­մա­նը։ Ե­թե ու­նենք այդ կամ­քը, ու­րեմն պատ­րաստ ենք հա­րատև խա­ղա­ղու­թյան։ Պետք է գտ­նել հա­յե­րի այն տո­կո­սին, որ պատ­րաստ է իր կյան­քը տալ այս խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար (կյան­քը տալ չի նշա­նա­կում միայն զոհ­վել, դա նշա­նա­կում է նաև ապ­րել), նրանց հա­մախմ­բե­լով, ակ­տիվ աշ­խա­տան­քով մնա­ցա­ծին ևս ներգ­րա­վել այդ գոր­ծըն­թա­ցին։ Ե­թե ան­գամ մենք ի վի­ճա­կի չենք դա ա­նել, ո­րով­հետև չու­նենք այդ կամ­քը, ռազ­մա­վա­րու­թյու­նը, տն­տե­սու­թյու­նը, ա­պա պի­տի կենտ­րո­նանք այդ ա­մեն ին­չը ու­նե­նա­լու վրա։ Ոչ մի դեպ­քում չի կա­րե­լի նա­հան­ջել։

Ամենաբարդ վիճակը դարձնել ամենալավը

- Շատ ա­վե­լի դժ­վար վի­ճակ­նե­րում են տար­բեր եր­կր­ներ ե­ղել։ Մենք 1991թ. տար­բեր պա­րա­մետ­րե­րով ա­վե­լի ծանր վի­ճա­կում էինք, քան հի­մա։ Դժ­վար է, ա­յո, բայց հեշ­տը թույլ մարդ­կանց բա­ժինն է։ Ար­ցախ­ցի ե­րի­տա­սարդ­նե­րը պետք է հաս­կա­նան, որ ի­րենք ու­ժեղ են այն­քան, որ այս և ա­վե­լի ծանր վի­ճա­կը կա­րո­ղա­նա­լու են հաղ­թա­հա­րել, այս ա­մե­նա­բարդ վի­ճա­կը դարձ­նել ա­մե­նա­լա­վը՝ ա­նընդ­հատ աշ­խա­տե­լով, հա­մաշ­խար­հա­յին ար­ժեք ստեղ­ծե­լով։

Տաթևիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ