[ARM]     [RUS]     [ENG]

«Արարատ սննդի կոմբինատն» ընդլայնվում է ու կրկին արտոնություն է խնդրում

 altԲնական հյութերի արտադրությամբ զբաղվող «Արարատ սննդի կոմբինատը», որը հիմնվել է 2010 թ, ընդլայնում է իր գործունեությունը: Կառավարության մարտի 22-ի նիստում ընկերությանը երկրորդ անգամ թույլ կտրվի ներդրումային ծրագրի շրջանակներում հետաձգել ավելացված արժեքի վճարումը:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած տեղեկանքի` գործարանն արդեն իսկ հագեցած է եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, որոնց համար ներդրումները կազմել են մոտ 2.08 մլրդ դրամ: Սկզբնական ժամանակահատվածում նախատեսվում էր 40 աշխատատեղի ստեղծում, սակայն ծրագրի արդյունքում արդեն իսկ ստեղծվել է մոտ 70 աշխատատեղ:

Ներկայումս ընկերությունը նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակներում ընդլայնել իր կողմից արտադրվող ապրանքատեսականին` հիմնելով ապակյա տարաներում բնական հյութերի եւ նեկտարների, խոտաբույսերի, հատապտուղների եւ թեյերի փաթեթավորման, ինչպես նաեւ գազավորված ըմպելիքների արտադրություն:

Նոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդրումներ իրականացնել մոտ 1.59 մլրդ  դրամի չափով, որոնք ուղղվելու են ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը:

Կստեղծվի մոտ 70-80 աշխատատեղ` ամսական 110 հազար դրամ միջին աշխատավարձով:

News.am