comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՃԵԼ Է ԲԻԶՆԵՍ-ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԹԻՎԸ

ԱՃԵԼ Է ԲԻԶՆԵՍ-ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԹԻՎԸ

Անցած տարի Արցախում բիզնես սուբյեկտների թիվն ավելացել է 716-ով. այս մասին փետրվարի 1-ին տեղի ունեցած կառավարության նիստում իրազեկել է Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։ Նախագահի խոսքով՝ Արցախի Հանրապետությունում գործարար միջավայրը մրցակցային առավելություն դարձնելը պետության տնտեսական քաղաքականության առանցքային խնդիրներից է։

 Նախորդ տարիներին այդ ուղղությամբ իրականացված մի շարք միջոցառումների արդյունքում այսօր արդեն բիզնես սուբյեկտների թիվը հանրապետությունում հասնում է շուրջ 6000-ի՝ 2014 թվականի 5030-ի դիմաց, որից 716-ն իրենց գործունեությունն սկսել են 2018 թվականին:

ՙԱյս տարվա նախաշեմին ձեռնարկված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ բարելավվել է փոքր և միջին ձեռնարկատիրական իրավական դաշտը, թեթևացվել են հարկային պարտավորությունները: Այդ ամենը միտված է հարկային հավասարության և արդյունավետության սկզբունքների ապահովմանը՚,- նշել է Նախագահ Բակո Սահակյանը:

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ