comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԵՆ

ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԵՆ

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների կողմից ընթացիկ տարվա հունվարի 16-ից մինչև հունվարի 31-ը դիտանցումներ են իրականացվել Ստեփանակերտ քաղաքում գործող ՙՀաղթանակ՚, ՙՊրոդ մարկետ՚, ՙՌոյալ՚, ՙՕկեան՚, ՙԿարս՚, ՙԴավ Գրուպ՚, ՙՍևան՚, ՙՆատալի գրուպ՚, ՙՏեխնոթրայդ՚ (2 առևտրային օբյեկտ), ՙՆադեժդա՚, ՙՆավ՚ և մի շարք այլ սահմանափակ պատասխանատվությամբ ու փակ բաժնետիրական ընկերություններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող առևտրային օբյեկտներում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով։

Դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակների մանրածախ գները։

Արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրված 80 ապրանքատեսակներից 20-ի գները նվազել են, 13-ի գները` աճել, իսկ 47 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:

ԴԻՏԱՆՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ`
ԸՍՏ ՇՐՋԱՆՆԵՐԻ

2019 թ. հունվարի 16-ից մինչև հունվարի 31-ը դիտանցումներ են իրականացվել նաև հանրապետության շրջաններում։ Ասկերան քաղաքում իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 69 ապրանքատեսակներից 8-ի գները նվազել են, 4-ի գները` աճել, իսկ 57 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում է արձանագրվել. տավարի միս` 1,6 %, ՙԱհմադ՚ թեյ` 0,8%, լոլիկ ` 25,0%, ադամաթուզ` 1,7% ապրանքատեսակների միջին գների համար։
Բերձոր քաղաքում իրականացված դիտանցման արդյունքները ցույց են տվել, որ ուսումնասիրվող 54 ապրանքատեսակներից 6-ի գները նվազել են, 1-ի գինը` աճել, իսկ 47 ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
Մարտակերտ քաղաքում պատկերն այսպիսին էր. ուսումնասիրվող 72 ապրանքատեսակներից 5-ի գները նվազել են, 5-ի գները` աճել, իսկ 62 ապրանքատեսակի գին մնացել էր անփոփոխ: Միջին գների նվազում արձանագրվել է. թեյ ՙԱհմադ՚` 0,2 %, կոնյակ ՙՄանե՚` 1,6%, ՙՊրեմիում՚ բենզին` 3,8% , ՙՌեգուլյար՚ բենզին` 5,6% , դիզվառելիք` 3,7% ապրանքատեսակներում:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է ՙՄելո գրանո՚ մակարոն` 7,5%, լուծվող սուրճ ՙՊելե՚` 0,9% , ՙԽնդողնի՚ գինի` 0,4% , ՙՀաղթանակ՚ գինի` 0,4% , սոխ` 32,2% ապրանքատեսակների մասով:
Մարտունի քաղաքում դիտանցման արդյունքները ցույց են տալիս, որ
ուսումնասիրված 71 ապրանքատեսակներից 10-ի գները նվազել են, 7-ի գները` աճել, իսկ 54 ապրանքատեսակների գներ մնացել են անփոփոխ:
Այդ ժամանակահատվածում միջին գների նվազում արձանագրվել է. թոնրի հաց` 2,2%« պանիր (գյուղական արտադր.)` 0,2% , ձուկ ՙՍտերլյադ՚` 0,2 %, թեյ ՙԱհմադ՚` 0,2 %, սուրճ ՙՌոյալ բրազիլիա՚` 0,2 %, կոնյակ ՙՄանե՚` 0,3%, վարունգ` 15, 4%, ՙՊրեմիում՚ բենզին` 3,4%, ՙՌեգուլյար՚ բենզին` 3,6%, դիզվառելիք` 3,4% ապրանքատեսակների միջին գների համար:
Նույն ժամանակահատվածում միջին գների բարձրացում արձանագրվել է. հնդկաձավար` 2,0%, ՙՍպրեդ Էլնոր՚` 1,0%, ՙՀաղթանակ՚ գինի` 1,7% , կարտոֆիլ` 6,6% , սոխ` 0,7%, լոլիկ` 1,6%, ադամաթուզ` 0,4% ապրանքատեսակների միջին գների համար։
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կազմակերպական, վերահսկողական, վերլուծական աշխատանքների համակարգման և մոնիթորինգի բաժնի պետ Ն. Արզումանյանի հավաստմամբ՝ տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ:
Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման, մասնավորապես` չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքերը:
Իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում ՙՏնտեսական մրցակցության պաշտպանության մասին՚ ԼՂՀ օրենքի հնարավոր կամ փաստացի խախտման դեպքեր չեն արձանագրվել։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ