comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՋՈՂՎԱԾ ՕՐԻՆԱԿ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՋՈՂՎԱԾ ՕՐԻՆԱԿ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Հան­րա­պե­տու­թյու­նում ի­րա­կա­նաց­վող ներդ­րու­մա­յին ծրագ­րե­րի մա­սին վեր­ջին շր­ջա­նում խոս­վել է բազ­միցս, ծրագ­րեր, ո­րոնց շնոր­հիվ պի­տի ստեղծ­վեին նոր ձեռ­նար­կու­թյուն­ներ, ընդ­լայն­վեին գոր­ծող­նե­րը` ա­պա­հո­վե­լով նոր աշ­խա­տա­տե­ղեր: Պետք է նշել, որ թեթև ար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տում այդ ծրագ­րե­րի մի փոքր մասն է միայն ի­րա­կա­նու­թյուն դար­ձել, ո­րում ա­ռանձ­նա­կի նշա­նա­կու­թյուն ու­նի բնա­գա­վա­ռի եր­բեմ­նի հս­կա­յի՝ ՙՂար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի՚ վե­րա­գոր­ծարկ­ման հա­ջող­ված փոր­ձը: Կա­ռա­վա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող քա­ղա­քա­կա­նու­թյան և ա­ջակ­ցու­թյան ար­դյուն­քում դեռևս 2013թ. ստեղծ­ված ՙՄե­տաքս­կոմ­բի­նատ՚ ՍՊԸ-ն վեր­ջին ժա­մա­նա­կաշր­ջա­նում, կար­ծես, դի­նա­միկ աճ է ա­պա­հո­վել՝ դառ­նա­լով լուրջ նա­խա­դեպ հե­տա­գա նույ­նօ­րի­նակ ծրագ­րե­րի հա­մար։ Պե­տա­կան մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րոգ­ված շեն­քը խոր­հր­դան­շա­կան վար­ձավ­ճա­րով տրա­մադր­վել է տար­բեր ըն­կե­րու­թյուն­նե­րի։ Տրա­մադ­րե­լով ար­տադ­րա­կան տա­րածք՝ պե­տու­թյունն ի սկզ­բա­նե նաև նկա­տե­լի կր­ճա­տել է ըն­կե­րու­թյուն­նե­րի կա­պի­տալ ծախ­սե­րը։

Գաղտ­նիք չէ, որ հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող ձեռ­նար­կու­թյուն­նե­րը հիմ­նա­կա­նում ա­պա­հո­վում էին տղա­մարդ­կանց զբաղ­վա­ծու­թյու­նը, իսկ այս ձեռ­նար­կը կա­նանց զբաղ­վա­ծու­թյան խն­դի­րը մաս­նա­կիո­րեն լու­ծե­լու լուրջ հնա­րա­վո­րու­թյուն էր։
ՙՀում­քից մինչև վերջ­նա­կան ար­տադ­րանք՚ շղ­թա նա­խա­տե­սող ու տե­ղա­կան ար­տադ­րու­թյան ընդ­լայն­ման ու զբաղ­վա­ծու­թյան խնդ­րի լուծ­ման նպա­տա­կով ստեղծ­ված բիզ­նես-կենտ­րո­նի գոր­ծու­նեու­թյունն այ­սօր էլ պե­տա­կան ա­ջակ­ցու­թյամբ է ու­ղեկց­վում: ՙՄե­տաքս­կոմ­բի­նա­տում՚ գոր­ծող ըն­կե­րու­թյուն­նե­րը ներ­կա­յում ա­պա­հո­վում են շուրջ 500 աշ­խա­տա­տեղ: Այս­տեղ մի հար­կի տակ հա­վաք­վել են 7 փոքր և մի­ջին ձեռ­նար­կա­տի­րա­կան սու­բյեկտ­ներ՝ դառ­նա­լով պե­տու­թյուն-մաս­նա­վոր հատ­ված փոխ­գոր­ծակ­ցու­թյան հեր­թա­կան հա­ջող­ված օ­րի­նա­կը հան­րա­պե­տու­թյու­նում:
Աշ­խա­տա­տե­ղե­րի քա­նա­կի ա­ռու­մով ա­ռա­վել ու­շագ­րավ­նե­րից է ՙԳև գրուպ՚ ըն­կե­րու­թյու­նը, ո­րը հիմ­նա­կա­նում զբաղ­վում է տեքս­տիլ ար­տադ­րու­թյամբ։ Ըն­կե­րու­թյան տնօ­րեն Վա­հե Իս­րա­յե­լյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` ար­տադ­րա­մա­սը գոր­ծում է 2013թ. դեկ­տեմ­բե­րից: Սկզ­բում հիմ­նա­կա­նում թո­ղար­կում էր շա­պիկ­ներ, կի­սա­վար­տիք­ներ, սա­վան­ներ և այլն: Ե­րեք տաս­նյա­կի չափ աշ­խա­տող­նե­րով ար­տադ­րա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լած կազ­մա­կեր­պու­թյունն այ­սօր 70 աշ­խա­տող ու­նի: Թո­ղար­կած ար­տադ­րան­քի հիմ­նա­կան սպա­ռո­ղը Պաշտ­պա­նու­թյան բա­նակն է: Ըստ ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րի` ծրագր­ված է ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րի ա­վե­լա­ցում, քա­նի որ վեր­ջին տա­րում այս­տեղ նաև զին­վո­րա­կան ար­տա­հա­գուստ է կար­վում: Ներ­կա­յում ար­տադ­րա­մա­սը դեր­ձակ­նե­րի կա­րիք ու­նի: Նաև քա­ղա­քա­ցիա­կան պատ­վեր­ներ են ստա­նում: ՙՏար­վա մեջ լի­նում են դեպ­քեր, երբ ՊԲ-ի պատ­վեր­ներն ա­վարտ­վում են, և մենք, որ­պես­զի աշ­խա­տող­նե­րը հար­կա­դիր պա­րա­պուր­դի չմատն­վեն, քա­ղա­քա­ցիա­կան ար­տադ­րանք ենք թո­ղար­կում: Պատ­վի­րա­տուն շատ դեպ­քե­րում տրա­մադ­րում է ար­տադ­րան­քի տեխ­նի­կա­կան մո­դելն ու դի­զայ­նը, ինչ­պես նաև վե­րահս­կո­ղու­թյուն է սահ­մա­նում վերջ­նա­կան ար­տադ­րան­քի ո­րա­կի վրա՚,-նշեց մեր զրու­ցա­կի­ցը: Հում­քը հիմ­նա­կա­նում ներ­կր­վում է ՀՀ-ից` տեքս­տիլ ար­տադ­րու­թյան ո­լոր­տում ա­ռա­ջա­տար հա­մար­վող Գյում­րիից: Բա­ցի այդ, Վ. Իս­րա­յե­լյա­նի խոս­քով, կապ­ված պատ­վի­րա­տու­նե­րի պա­հան­ջի հետ, եր­բեմն նաև ար­տերկ­րից են կտոր ներ­մու­ծում: Աշ­խա­տող­նե­րի մեծ մա­սը մի­ջին տա­րի­քի կա­նայք են: Վեր­ջին տա­րի­նե­րին ա­վե­լի շատ ե­րի­տա­սարդ աղ­ջիկ­ներ են դի­մել աշ­խա­տան­քի ըն­դուն­վե­լու հա­մար: Դեր­ձա­կի մաս­նա­գի­տու­թյունն այ­սօր պա­հանջ­ված­նե­րի շար­քում է, իսկ այս­տեղ սկս­նակ­նե­րը վար­պե­տա­նա­լու, մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­նե­րը զար­գաց­նե­լու լայն հնա­րա­վո­րու­թյուն են ստա­նում: ՙՏրի­կո­տա­ժի հետ աշ­խա­տելն ու­նի իր նր­բու­թյուն­նե­րը: Այս­տեղ շատ ար­հես­տա­վարժ դեր­ձակ­նե­րի ընդգրկմամբ նոր աշ­խա­տու­ժի մաս­նա­գի­տա­կան բա­զա­յին ու­սուց­ման, ինչ­պես նաև բան­վոր­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման կար­ճա­ժամ­կետ դա­սըն­թաց­ներ ենք կազ­մա­կեր­պում,-տե­ղե­կաց­նում է ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րը: -Ծրագ­րում ենք ա­ռա­ջի­կա­յում ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րի ա­վե­լաց­մա­նը զու­գա­հեռ 20 նոր աշ­խա­տա­տեղ բա­ցել՚: Վ. Իս­րա­յե­լյա­նը նաև հա­վե­լում է, որ աշ­խա­տա­վար­ձով ա­պա­հով­վում են նաև ու­սու­ցան­ման փու­լում գտն­վող սկս­նակ­նե­րը: Դեր­ձակ-մո­դե­լա­վո­րող Ալ­լա Ֆե­լյանն ար­դեն 5 տա­րի է, աշ­խա­տում է ըն­կե­րու­թյու­նում, մինչ այդ 15 տա­րի զբաղ­վել է դեր­ձա­կու­թյամբ: ՙՄեր աշ­խա­տան­քը գոր­ծա­վար­ձա­յին է՝ որ­քան շատ աշ­խա­տե­ցիր, աշ­խա­տա­վարձդ այն­քան բարձր կլի­նի: Աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րը հար­մար են: Ու­նենք մեծ թվով կա­նայք, ո­րոնք ա­նընդ­հատ գոր­ծազր­կու­թյու­նից են խո­սում ու, որևէ մաս­նա­գի­տու­թյան չտի­րա­պե­տե­լով, ան­պայ­ման գրա­սե­նյա­կա­յին հեշտ աշ­խա­տանք են պա­հան­ջում: Իմ կար­ծի­քով, նրանք պետք է այս գոր­ծին ու­շադ­րու­թյուն դարձ­նեն, ո­րով­հետև կար ա­նե­լը ցան­կա­ցած կնոջ հա­մար հեշտ յու­րաց­վող­նե­րից է: Մեզ մոտ ծույ­լեր չկան, գի­տեն, որ հիմ­նա­կա­նում զին­վո­րի հա­մար են աշ­խա­տում ու պետք է ո­րա­կով աշ­խա­տել՚: Մե­րի Հա­կո­բյա­նը 35 տա­րե­կան է, ար­դեն ե­րեք տա­րի է` աշ­խա­տում է ՙԳև Գրու­պում՚: Ա­ռա­ջին ան­գամ կա­րի մե­քե­նա­յի մոտ նս­տել է այս­տեղ, հի­մա ո­րա­կյալ դեր­ձակ­նե­րից է: Նրա խոս­քով` եր­բեմն աշ­խա­տա­վար­ձե­րի վճար­ման հետ կապ­ված դժ­վա­րու­թյուն­ներ ծա­գում են տա­րես­կզ­բին: Հե­տա­գա­յում խն­դի­րը հարթ­վում է:
Ըստ կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րի` ըն­կե­րու­թյան հիմ­նա­դիր Ա. Մալ­խա­սյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ, տա­րեց­տա­րի կա­տա­րե­լա­գործ­վում են ինչ­պես կա­րի, այն­պես էլ նա­խա­պատ­րաս­տա­կան ու ձևման ար­տադ­րա­մա­սե­րի տեխ­նո­լո­գիա­կան գոր­ծըն­թաց­նե­րը։ Նման ար­տադ­րա­մա­սե­րի հիմ­նու­մը միայն աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծում չէ` հա­մոզ­ված է Վ. Իս­րա­յե­լյա­նը: ՙՊե­տու­թյու­նը մեզ օգ­նել է, մենք դա փոխ­հա­տու­ցում ենք վճար­վող հար­կե­րով ու այլ տուր­քե­րով, սա­կայն միայն դա չէ այս բիզ­նես-կենտ­րո­նի ու ար­տադ­րա­մա­սի բե­րած օ­գու­տը, նման ձեռ­նարկ­նե­րը շո­շա­փե­լի դրա­կան ազ­դե­ցու­թյուն կա­րող են ու­նե­նալ երկ­րի տն­տե­սա­կան զար­գաց­ման վրա, և որ­քան շատ լի­նեն նման ար­տադ­րա­մա­սե­րը, այն­քան կշա­հենք բո­լորս՚,-ա­սում է նա: