Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ

Արդյունաբերություն: 2012թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 9595.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 97.6 տոկոս: 
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը, ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների, հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 26.6 տոկոս, մշակող արդյունաբերություն` 37.1 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  36.3 տոկոս: 
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 2228.8 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3.4 տոկոսով:
 2012թ. հունվար-մարտին, փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 9480.5  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 98.8 տոկոս: 
Արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  5596 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 1714.7 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2012թ. հունվար-մարտին հանրապետությունում իրացվել է 652.6 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է 8124.9 տոննա կաթ, 5797.1 հազ. հատ  ձու: 
Շինարարություն: 2012թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 6532.8 մլն դրամի շինարարություն`  2011թ. հունվար-մարտի 6008.8 մլն դրամի փոխարեն:
 
ԼՂՀ ԱՎԾ