comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆևՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆևՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Մա­յի­սի 31-ին ԱԺ պե­տա­կան-ի­րա­վա­կան հար­ցե­րի ու ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տում ներ­կա­յաց­վե­ցին ԱՀ Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի, ԱԺ, Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի կա­ռա­վա­րու­թյան գոր­ծե­րի կա­ռա­վար­չու­թյան, ար­դա­րա­դա­տու­թյան, դա­տա­կան մար­մին­նե­րի, այդ թվում և` գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյան 2018թ. բյու­ջեի կա­տա­րո­ղա­կան­նե­րի տա­րե­կան հաշ­վետ­վու­թյուն­նե­րը։

Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի աշ­խա­տանք­նե­րը կազ­մա­կեր­պե­լու հա­մար պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված է ե­ղել 557 մի­լիոն դրամ, ո­րից փաս­տա­ցի ծախս­վել 473 մի­լիո­նը: Նա­խա­գա­հա­կա­նում բյու­ջեն կա­տա­րել են 85%¬ով։ Տն­տե­սու­մը կազ­մել է 84 մի­լիոն դրամ։ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Մ. Մու­սա­յե­լյա­նը տե­ղե­կաց­րեց, որ նա­խա­գա­հա­կա­նին հատ­կաց­ված գու­մար­նե­րը ծախս­վել են տն­տես­ման, գեր­ծախս թույլ չտա­լու տրա­մա­բա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում։
Ազ­գա­յին ժո­ղո­վին հատ­կաց­ված գու­մար­նե­րը կազ­մել էին 601 մի­լիոն դրամ, բյու­ջեն կա­տար­վել է 97,3 % ով: Ազ­գա­յին ժո­ղո­վի աշ­խա­տա­կազ­մում տն­տե­սել են 16 մի­լիոն դրամ։
ԱՀ Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի կա­ռա­վա­րու­թյան գոր­ծե­րի կա­ռա­վար­չու­թյան պահ­պան­ման ծախ­սե­րը հաշ­վե­տու տա­րում նա­խա­տես­ված է ե­ղել 327 մի­լիոն 401 հազ. դրամ։ Դրա­նից փաս­տա­ցի ծախս­վել է 306 մի­լիոն 754 հազ. դրա­մը կամ` պահ­պան­ման ծախ­սե­րի 93,7%¬ը։ 2018թ. կա­ռա­վա­րու­թյան գոր­ծե­րի կա­ռա­վար­չու­թյունն ի­րա­կա­նաց­րել է նաև եր­կու ծրագ­րա­յին մի­ջո­ցա­ռում՝ պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի ըն­դու­նե­լու­թյուն, որն ի­րա­կա­նաց­նում է ՙԸն­դու­նե­լու­թյուն­նե­րի տան տնօ­րի­նու­թյուն՚ ՊՈԱԿ¬ը և պե­տա­կան ա­ջակ­ցու­թյուն, սպա­սար­կում` հա­մա­նուն ՊՈԱԿ-ի մի­ջո­ցով: Ա­ռա­ջի­նի մա­սով ճշտ­ված նա­խա­հա­շի­վը կազ­մել է 332 մի­լիոն դրամ, կա­տա­րո­ղա­կա­նը` 98 %։ Երկ­րորդ` ՊՈԱԿ¬ին հատ­կաց­վել է 86 մի­լիոն 400 հազ. դրամ, ո­րից փաս­տա­ցի ծախս­վել է 97,3%¬ը։
Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը բյու­ջեով տրա­մադր­վել է 350 մի­լիոն դրամ, կա­տա­րո­ղա­կա­նը կազ­մել է 96,3 %։ Բա­ցի այդ, սուբ­սի­դա­վո­րու­ման կար­գով գու­մար­ներ են նա­խա­տես­վել Դա­տա­կան փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի լա­բո­րա­տո­րիա­յի հա­մար. հատ­կաց­ված է ե­ղել 33 մի­լիոն դրամ գու­մար։ 36 մի­լիոն դրամ հատ­կաց­վել է ՙՊե­տա­կան ար­խիվ՚ ՊՈԱԿ¬ին, 44 մի­լիոն դրամ` հան­րա­յին պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կին։ Բարձ­րա­գույն դա­տա­կան խոր­հր­դի պահ­պան­ման ծախ­սերն ըստ նա­խա­հաշ­վի, կազ­մել էին 577 մի­լիոն դրամ, փաս­տա­ցի ծախ­սե­րը` 548 մի­լիոն դրամ։ Բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նը կազ­մել է 98,4 տո­կոս, տն­տես­վել է ա­վե­լի քան 9 մի­լիոն դրամ։
ԼՂՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյան հա­մար նա­խա­տես­ված բյու­ջեն 503 մի­լիոն դրամ էր, ա­պա­հով­վել է 93% կա­տա­րո­ղա­կան։ Տն­տես­վել է շուրջ 34 մի­լիոն դրամ։ Գլ­խա­վոր դա­տա­խազ Ա. Մո­սի­յա­նը նշեց, որ բյու­ջեի որևէ հոդ­վա­ծով դա­տա­խա­զու­թյու­նում գե­րա­ծախս չի ար­ձա­նագր­վել։ Դա­տա­խա­զու­թյա­նը հատ­կաց­ված պե­տա­կան բյու­ջեի գու­մար­նե­րի ա­վե­լի քան 88 %¬ը աշ­խա­տա­վար­ձե­րի ֆոնդն է։

***

Ընդ­մի­ջու­մից հե­տո նիս­տի աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վե­ցին ԱՀ հաշ­վեքն­նիչ պա­լա­տի, Մար­դու ի­րա­վունք­նե­րի գրա­սե­նյա­կի, Քաղ­ծա­ռա­յու­թյան խոր­հր­դի և ԿԸՀ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։
ԱՀ հաշ­վեքն­նիչ պա­լա­տին 2018թ. բյու­ջեով նա­խա­տես­ված էր հատ­կաց­նել 142 մլն դրամ: Կա­տա­րո­ղա­կա­նը կազ­մել է 123 մի­լիոն դրամ, տն­տե­սու­մը ` 19 մի­լիոն դրամ։ 2017թ. հա­մե­մատ Հաշ­վեքն­նիչ պա­լա­տի ծախ­սե­րը նվա­զել են 7 մի­լիոն 540 հա­զար դրա­մով։ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կի պահ­պան­ման ծախ­սե­րը կազ­մել են 47 մի­լիոն դրամ։ Հաշ­վե­տու տա­րում ֆի­նան­սա­վո­րու­մը և փաս­տա­ցի դրա­մարկ­ղա­յին ծախ­սե­րը կազ­մել են 44 մի­լիոն 629 հազ. դրամ։ Այ­սինքն՝ ԱՀ ՄԻՊ¬ը Ազ­գա­յին ժո­ղով է ներ­կա­յա­ցել 94% կա­տա­րո­ղա­կա­նով։ Տն­տե­սումն ա­ռա­ջա­ցել է պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րի, պարգևատր­ման, կա­պի ծա­ռա­յու­թյուն­նե­րի, ներ­կա­յա­ցուց­չա­կան ծախ­սե­րի և գոր­ծու­ղում­նե­րի հոդ­ված­նե­րի հաշ­վին։ Աշ­խա­տա­կազ­մի հաս­տի­քա­ցու­ցա­կը բաղ­կա­ցած է 13 հաս­տի­քա­յին միա­վո­րից։ Պա­տաս­խա­նե­լով պատ­գա­մա­վոր­նե­րի հար­ցե­րին` Ար­ցա­խի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը նշել է, որ ա­ռայժմ հատ­կաց­ված գու­մար­նե­րի հաշ­վին հա­ջող­վում է կազ­մա­կեր­պել գրա­սե­նյա­կի աշ­խա­տան­քը, բայց ա­ռա­վել հա­մա­կարգ­ված, ար­դյու­նա­վետ և ընդ­գր­կուն գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու հա­մար տա­րե­վեր­ջին ի­րենք խոր­հր­դա­րան կներ­կա­յաց­նեն նոր ա­ռա­ջարկ լրա­ցու­ցիչ ֆի­նան­սա­վոր­ման հա­մար։ ԱՀ քաղ­ծա­ռա­յու­թյան ո­լոր­տին պետ­բյու­ջեից հատ­կա­ցում­նե­րը կազ­մել են ճշտ­ված պլա­նով 102 մի­լիոն 153 հազ. դրամ։ Ծախ­սը կազ­մել է 101 մի­լիոն դրամ։ Տն­տե­սում­նե­րը կա­տար­վել են պարգևատր­ման ֆոն­դի և ներ­քին գոր­ծու­ղում­ներ հոդ­վա­ծի հաշ­վին։ Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վին պե­տա­կան բյու­ջեից հատ­կաց­վել են ծախ­սեր 3 ուղ­ղու­թյուն­նե­րով՝ ա­պա­րա­տի պահ­պան­ման, ընտ­րու­թյուն­ներ և պա­հուս­տա­յին ֆոն­դից հատ­կաց­ված գու­մար­ներ։ Պահ­պան­ման ծախ­սե­րով նա­խա­տե­սել են 38 մի­լիոն 900 հազ. դրամ, ո­րից փաս­տա­ցի ծախս­վել է 37 մի­լիոն 890 հազ. դրա­մը։ Ընտ­րու­թյուն­ներ հոդ­վա­ծով նա­խա­տես­վել է 62 մի­լիոն 409 հազ. դրամ, ո­րից ծախս­վել է ըն­դա­մե­նը 23 մի­լիոն դրա­մը։ Պա­հուս­տա­յին ֆոն­դից հատ­կաց­վել է 31 մի­լիոն դրամ, ո­րից փաս­տա­ցի ծախ­սը կազ­մել է 30 մի­լիոն դրամ։
Գրե­թե բո­լոր գե­րա­տես­չու­թյուն­նե­րը թե­րա­կա­տա­րել էին բյու­ջեն` ծախ­սա­յին մա­սով, և Ա.Թով­մա­սյա­նը հե­տաքր­քր­վեց, թե հնա­րա­վո՞ր է, ընդ­հան­րա­պես, որևէ կա­ռույ­ցում տն­տես­ված գու­մար­նե­րից տրա­մադ­րել հա­վե­լավ­ճար­ներ կամ պարգևատ­րում­ներ, ո­րին ի պա­տաս­խան Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը նշեց՝ անհ­նար է, ե­թե հաս­տի­քա­ցու­ցա­կով սահ­ման­ված է աշ­խա­տա­վար­ձի չա­փը։