comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

ք. Աս­կե­րան

Աս­կե­րա­նի շր­ջա­նում ըն­թաց­քի մեջ է հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի բեր­քա­հա­վա­քը: Շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի գյու­ղատն­տե­սու­թյան բաժ­նի վա­րիչ Ար­վիդ Ղու­լյա­նից տե­ղե­կա­ցանք, որ 2019թ. բեր­քի տակ շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րում և պե­տա­կան պա­հուս­տա­յին ֆոն­դի (ՊՊՖ) հո­ղա­տա­րածք­նե­րում կա­տար­վել է 13631,4հա հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի ցանքս, այդ թվում՝ 8024,5հա ցո­րեն, 2658,7հա գա­րի, 542,4հա հա­ճար, 628,4հա հնդ­կա­ցո­րեն, 1777,4հա ե­գիպ­տա­ցո­րեն։ Ի տար­բե­րու­թյուն նա­խորդ տա­րի­նե­րի` ցան­քա­տա­րա­ծու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին ա­վե­լա­ցել են, հատ­կա­պես հա­մայ­նք­նե­րում։

Հու­լի­սի 11-ի դրու­թյամբ շր­ջա­նում կա­տար­վել է 6118,1հա ցո­րե­նի, 2453,3հա գա­րու և 61հա հնդ­կա­ցո­րե­նի հունձ։ Ցո­րե­նի մի­ջին բեր­քատր­վու­թյու­նը կազ­մում է 20,5ց/հա, ին­չը նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ զի­ջում է 0,8ց/հա-ով: Չնա­յած դեռևս վաղ է հրա­պա­րա­կել բեր­քատ­վու­թյան վերջ­նա­կան ար­դյունք­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, դրանք փոքր-ինչ զի­ջե­լու են նա­խորդ տար­վա ցու­ցա­նիշ­նե­րը, ին­չը ե­ղա­նա­կա­յին ան­բա­րեն­պաստ պայ­ման­նե­րի հետևանք է։
Այս տա­րի ևս հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի ցան­քա­տա­րածք­նե­րը բա­վա­կա­նին տու­ժել են տե­ղա­ցած հոր­դա­ռատ անձնրևնե­րից ու կար­կու­տից։ Իսկ վեր­ջին ժա­մա­նա­կաշր­ջա­նում դրանց ա­վե­լա­ցել են նաև հր­դեհ­նե­րը։ Շր­ջա­նի գյու­ղո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը սահ­ման­ված կար­գով ակ­տա­վո­րել են բնա­կան ա­ղետ­նե­րի հետևան­քով տու­ժած տա­րածք­նե­րը, ներ­կա­յաց­րել հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին ։ Ընդ­հա­նուր առ­մամբ, բնա­կան ա­ղետ­նե­րից տու­ժած ցան­քա­տա­րածք­նե­րի թի­վը շր­ջա­նում կազ­մում է 37,7հա, հիմ­նա­կան վնա­սը հասց­վել է Նո­րա­գյու­ղի հա­մայն­քին, որ­տեղ այր­վել է 34,5հա ցո­րե­նի ցան­քա­տա­րածք, հր­դե­հի պատ­ճա­ռով վնաս­վել են պտ­ղա­տու այ­գի­ներ, ջեր­մոց­ներ։ Հաշ­վարկ­ված վնա­սը կազ­մել է 9164650 դրամ։
Ինչ­պես տե­ղե­կաց­րեց գյուղ­բաժ­նի մաս­նա­գետ Գա­գիկ Գաբ­րիե­լյա­նը, կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­ման հա­մա­ձայն 2018 թվա­կա­նին կա­տար­վել է 763,22հա հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րին և 1270քառ. մետր ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րին բնա­կան ա­ղետ­նե­րի հետևան­քով հասց­ված վնա­սի փոխ­հա­տու­ցում՝ դրա­մա­կան ա­ջակ­ցու­թյուն, ո­րը կազ­մել է շուրջ 37 մի­լիոն դրամ։ Մեկ այլ ո­րոշ­մամբ հո­ղի հար­կից և վար­ձավ­ճա­րից ա­զատ­վել են բնա­կան ա­ղետ­նե­րի պատ­ճա­ռով 50-100% նյու­թա­կան վնաս կրած 1165,42 հա ցան­քա­տա­րա­ծու­թյուն­նե­րի տե­րեր՝ 7044658 դրամ գու­մա­րի չա­փով։
Բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար շր­ջա­նում գրանց­վել է 51 հա­տի­կա­հա­վաք կոմ­բայն, ո­րոն­ցից 16-ը գեր­մա­նա­կան է։ Բերքն ան­կո­րուստ տե­ղա­փո­խու­մը կազ­մա­կեր­պե­լու հա­մար առ­կա է 90 հեր­կի տրակ­տոր և 126 թափ­քով մե­քե­նա, ո­րոնք բա­վա­րար են պա­հան­ջար­կը բա­վա­րա­րե­լու հա­մար։
Ի տար­բե­րու­թյուն հան­րա­պե­տու­թյան մյուս շր­ջան­նե­րի, Աս­կե­րա­նի շր­ջա­նը բեր­քատ­վու­թյան տե­սան­կյու­նից այս տա­րի ևս ա­ռա­ջա­տար է։ Գյուղ­բաժ­նի վա­րի­չի խոս­քով` ներ­կա դրու­թյամբ բեր­քատ­վու­թյան ցու­ցա­նիշ­նե­րը բա­վա­րար են, թե ինչ­պի­սին կլի­նեն վերջ­նա­կան ար­դյունք­նե­րը՝ հայտ­նի կլի­նի բեր­քա­հա­վաքն ամ­բող­ջու­թյամբ ա­վար­տե­լուց հե­տո։
Հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի բեր­քա­հա­վա­քը ժա­մա­նա­կին, ա­ռանց կորս­տի և կազ­մա­կերպ­ված անց­կաց­նե­լու և հա­կահր­դե­հա­յին անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով ստեղծ­վել է շր­ջա­նա­յին հանձ­նա­ժո­ղով: Հա­տուկ ու­շադ­րու­թյուն է դարձ­վում բեր­քա­հա­վա­քին մաս­նակ­ցող գյուղ­տեխ­նի­կան հա­կահր­դե­հա­յին պա­րա­գա­նե­րով կա­հա­վո­րե­լու հար­ցե­րին։
Հա­կահր­դե­հա­յին-նա­խազ­գու­շա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը զու­գըն­թաց կա­տար­վել Է մո­լա­խո­տե­րի դեմ քի­միա­կան պայ­քար, միջ­դաշ­տա­յին ճա­նա­պարհ­նե­րի երկ­կողմ մաք­րում և ցան­քե­րի շուրջ 8 մետր լայ­նու­թյամբ հերկ։ Ընդ­հա­նուր առ­մամբ կա­տար­վել է 60հա հերկ, 85կմ երկ­կողմ մաք­րում և 147 հա քի­միա­կան պայ­քար։
Հան­րա­պե­տու­թյու­նում պտուղ­նե­րի և հա­տապ­տուղ­նե­րի տա­րածք­նե­րի ընդ­լայն­ման, այն ո­ռոգ­ման նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րով հա­գեց­նե­լու, ար­տադ­րու­թյու­նը խթա­նե­լու նպա­տա­կով 2018թ. կա­ռա­վա­րու­թյան կող­մից ըն­դուն­վել է հա­յե­ցա­կարգ, հա­մա­ձայն ո­րի նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել պտ­ղա­բու­ծու­թյան աշ­խար­հագ­րու­թյան ընդ­լայն­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն, ա­վե­լաց­նել բազ­մա­մյա տն­կարկ­նե­րը՝ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն տա­լով նռան այ­գի­նե­րի հիմ­նադր­մա­նը: Ըն­թա­ցիկ տա­րում շր­ջա­նում նռան տն­կի­նե­րի ձեռք­բեր­ման հա­մար 33 հո­ղօգ­տա­գոր­ծո­ղի ան­հա­տույց տրա­մադր­վել է 95563 հատ տն­կի, ար­դյուն­քում հիմն­վել է 158,5հա նռան այ­գի։ Վեր­ջին շր­ջա­նում պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում շր­ջա­նում բա­վա­կա­նին ա­վե­լա­ցել են նռան այ­գի­նե­րը: Շր­ջա­նի 808հա նռան այ­գի­նե­րից 456հա-ն նո­րա­տունկ է։ Կա­թի­լա­յին ե­ղա­նա­կով ո­ռոգ­վում է 277,6 հեկ­տար տա­րածք։
Շր­ջա­նում բու­սա­բու­ծու­թյան հա­մա­լիր զար­գաց­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում 550 հո­ղօգ­տա­գոր­ծո­ղի ան­հա­տույց տրա­մադր­վել է գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի սեր­մեր, ինչ­պես նաև կա­լիու­մա­կան և ֆոս­ֆո­րա­կան պա­րար­տա­նյութ։ Նշ­ված ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում 64 հո­ղօգ­տա­գոր­ծող կա­տա­րել է 71,5հա բան­ջա­րե­ղե­նի, 34հա կար­տո­ֆի­լի և 2,1հա լո­լի­կի մա­քուր ցանքս, նրանց տրա­մադր­վել է դրա­մա­կան ա­ջակ­ցու­թյուն։
Ինչ­պես տե­ղե­կա­ցանք Ա. Ղու­լյա­նից, բաժ­նում հա­վա­քագր­վել և նա­խա­րա­րու­թյուն են ներ­կա­յաց­վել նաև վե­րին են­թաշր­ջա­նի հա­մայ­նք­նե­րում պտ­ղա­տու այ­գի­ներ հիմ­նադ­րե­լու հա­մար տն­կի­ներ ձեռք բե­րե­լու հա­մար հայ­տե­րը։ Գյուղ­բաժ­նի վա­րի­չի հա­վաստ­մամբ, գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րու­թյան զար­գաց­ման գոր­ծում շր­ջանն ու­նի մեծ հնա­րա­վո­րու­թյուն­ներ, ո­րոնք օգ­տա­գոր­ծե­լով` հնա­րա­վոր կլի­նի ա­վե­լաց­նել գյուղմ­թերք­նե­րի ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րը։

;