comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՅՍ­ՏԵՂ ԳՐԱՆՑ­ՎՈՒՄ Է ԴԻ­ՆԱ­ՄԻԿ ԶԱՐ­ԳԱ­ՑՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՍ­ՏԵՂ ԳՐԱՆՑ­ՎՈՒՄ Է ԴԻ­ՆԱ­ՄԻԿ ԶԱՐ­ԳԱ­ՑՈՒՄ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ
ք. Մար­տու­նի

 Մար­տու­նի շրջ­կենտ­րո­նից 30կմ, Մար­տու­նի-Կար­միր շու­կա մայ­րու­ղուց 500մ հե­ռա­վո­րու­թյան վրա է գտն­վում շր­ջա­նի փոքր ու գե­ղա­տե­սիլ գյու­ղե­րից մե­կը` Քեր­թը: Գյու­ղում պահ­պան­վում է 19-րդ դա­րում կա­ռուց­ված Ս. Գևորգ ե­կե­ղե­ցին, հայտ­նի է Կար­միր Ա­վե­տա­րան, Ղու­լունց, Ռսկ­հան սր­բա­վայ­րե­րով և տե­սար­ժան վայ­րե­րով:

2000թ. Հ. Մե­լիք­սե­թյա­նի ֆի­նան­սա­վոր­մամբ կանգ­նեց­վել է գյու­ղի 18 զոհված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­կո­թող:
Հա­մայն­քի բնակ­չու­թյունն ինչ­պես միշտ, այ­սօր էլ շա­րու­նա­կում է ապ­րել ստեղ­ծա­գործ կյան­քով՝ շունչ ու կեն­դա­նու­թյուն տա­լով հի­նա­վուրց բնա­կա­վայ­րին:
Տե­ղա­ցի­նե­րի գե­րակ­շիռ մա­սը զբաղ­վում է գյու­ղատն­տե­սու­թյամբ և ա­նաս­նա­պա­հու­թյամբ: Զար­գա­ցած է հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի մշա­կու­թյու­նը, այ­գե­գոր­ծու­թյու­նը, մեղ­վա­բու­ծու­թյու­նը:
Հրա­չիկ Ղու­լյա­նը, Ա­րազ Լա­լա­յա­նը, Սամ­վել Պետ­րո­սյա­նը, Սար­գիս Պետ­րո­սյա­նը, Կի­մա Բա­լա­սա­նյա­նը հա­մայն­քի սե­փա­կան տն­տե­սու­թյուն ու­նե­ցող այն բնա­կիչ­ներն են, ով­քեր միա­ժա­մա­նակ զբաղ­վում են և՜ դաշ­տա­վա­րու­թյամբ, և՜ այ­գե­գոր­ծու­թյամբ, և՜ մեղ­վա­բու­ծու­թյամբ, և՜ ա­նաս­նա­պա­հու­թյամբ:
2018թ. գյու­ղում ար­ձա­նագր­վել է 5 ա­մուս­նու­թյուն, 15 ծնունդ, իսկ ըն­թա­ցիկ տար­վա ա­ռա­ջին կի­սա­մյա­կում՝ 1 ա­մուս­նու­թյուն, 2 ծնունդ:
Քեր­թի միջ­նա­կարգ դպ­րո­ցի շեն­քը 1975թ. կա­ռույց է, որ­տեղ սո­վո­րում է 87 ա­շա­կերտ, աշ­խա­տում՝ 30 ու­սու­ցիչ: Այն են­թա­կա է կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման, այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­ներ ար­դեն տար­վում են։

Ըն­թա­ցիկ տար­վա­նից Քեր­թի հա­մայն­քում գոր­ծում է նաև կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ված ու կա­հա­վոր­ված ման­կա­պար­տեզ, ո­րը գյու­ղա­ցի­նե­րի տա­րի­նե­րի ե­րա­զանքն էր: Ման­կա­պար­տե­զում աշ­խա­տում է 15 մարդ, հա­ճա­խում` 42 ե­րե­խա:
Գյուղն ու­նի ա­կումբ, բուժ­կետ, փոստ, ե­րեք խա­նութ-կր­պակ: Բնակ­չու­թյունն ա­պա­հով­ված է խմե­լու ջրով` լրի­վու­թյամբ վե­րա­կա­ռուց­ված ար­տա­քին և ներ­քին ջրա­տա­րով: Գոր­ծում է նաև մեկ ար­տե­զյան ջր­հոր, կա 4 աղ­բյուր: Լրի­վու­թյամբ գա­զի­ֆի­կաց­ված է, բո­լոր ըն­տա­նիք­ներն ու գոր­ծող օ­բյեկտ­ներն ա­պա­հով­ված են ան­լար հե­ռա­խո­սա­կա­պով, հե­ռուս­տա­տե­սա­յին կա­պով, 100 ըն­տա­նիք օգտ­վում է հա­մա­ցան­ցից:
Քեր­թի հա­մայն­քա­պե­տա­րա­նը 2018թ. հա­ջո­ղու­թյուն­ներ է ար­ձա­նագ­րել տա­րե­կան բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նում. պլա­նը կա­տա­րել է 105 տո­կո­սով։
Հա­մայն­քի 2018թ. տա­րե­կան բյու­ջեով նա­խա­տես­ված ծախ­սե­րի պլա­նը կա­տար­վել է 97.3 տո­կո­սով:
Հա­մայն­քի ղե­կա­վար Կի­մա Գրի­գո­րյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ 2019թ. բեր­քի տակ կա­տար­վել է 289.72հա հերկ, ո­րից սե­փա­կան հո­ղա­տա­րածք­նե­րում՝ 232.1հա, վար­ձա­կա­լած՝ 57.62հա:

Ցանք­սը կա­տար­վել է ագ­րո­տեխ­նի­կա­կան ժամ­կե­տում, ի­րա­կա­նաց­վել են սնուց­ման, մո­լա­խո­տե­րի և վնա­սա­տու­նե­րի դեմ պայ­քա­րի աշ­խա­տանք­ներ: Ցա­վոք, բնա­կան ա­ղետ­նե­րի պատ­ճա­ռով չս­տաց­վեց բարձր բեր­քատ­վու­թյուն ա­պա­հո­վել: Կարկ­տա­հար­վել է 200հա ցան­քա­տա­րածք: 97.4հա հնձ­վել է, ստաց­վել է 755ց ցո­րեն, 219ց գա­րի:
Հա­մայն­քում աշ­խա­տանք­ներ են տար­վում ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­ման ուղ­ղու­թյամբ: Ինչ­պես շր­ջա­նի մյուս հա­մայ­նք­նե­րում, այս­տեղ ևս տն­տե­սու­թյան այս ճյու­ղի զար­գա­ցու­մը դիտ­վում է որ­պես կարևոր խն­դիր:
Մեր զրույ­ցի ըն­թաց­քում նշ­վեց նաև, որ 2018թ.-ը հա­ջող էր հա­մայն­քի հա­մար: ՙՎա­րան­դա­շին՚ ՓԲԸ մի­ջո­ցով բա­րե­կարգ­վել են ներ­հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­ները: Բա­րե­րար Ա­շոտ Ջի­վա­նյա­նի հո­վա­նա­վո­րու­թյամբ Քեր­թի Կո­մի­տաս Հա­կո­բյա­նի ան­վան դպ­րո­ցա­կան շեն­քի մի մա­սը հիմ­նո­վին վե­րա­նո­րոգ­վել է: Այն­տեղ ներ­կա­յումս գոր­ծում է մա­կա­պար­տե­զը։ Բա­րե­րա­րի մի­ջոց­նե­րով դպ­րո­ցում կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­վել է մար­զա­դահ­լի­ճը՝ հան­դեր­ձա­րան­նե­րով և կա­հա­վոր­վել նոր, անհ­րա­ժեշտ գույ­քով, ֆի­զի­կա­յի կա­բի­նե­տը հա­մալր­վել Է ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րով ու պա­րա­գա­նե­րով: Ա­վար­տա­կան փու­լում են դպ­րո­ցի սան­հան­գույ­ցի վե­րա­նո­րոգ­ման և կենտ­րո­նաց­ված ջե­ռուց­ման ուղ­ղու­թյամբ տար­վող աշ­խա­տանք­նե­րը:
Հա­մայն­քի բնա­կիչ­նե­րին հու­զող և հրա­տապ լու­ծում պա­հան­ջող խն­դիր­նե­րից է հա­մայն­քա­յին նշա­նա­կու­թյան ճա­նա­պարհ­նե­րի, հան­դի­սու­թյուն­նե­րի շեն­քի, մշա­կույ­թի տան, ե­կե­ղե­ցու անմ­խի­թար վի­ճա­կը: Այս ուղ­ղու­թյամբ հա­մայն­քա­պե­տա­րանն ու­նի ծրագ­րեր:
Հա­մայն­քի ղե­կա­վա­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, լիա­հույս է, որ գյու­ղը դեռ ա­ճե­լու ու զար­գա­նա­լու է՝ ոչ միայն շնոր­հիվ բա­րե­րար­նե­րի ու պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյան, այլ նաև գյուղն ու նրա հա­սա­րա­կու­թյու­նը շար­ժող ու­ժի` ե­րի­տա­սար­դու­թյան շնոր­հիվ: Այս հա­մա­տեքս­տում ընդ­գծ­վեց այն փաս­տը, որ Քեր­թի ե­րի­տա­սար­դու­թյու­նը հա­վա­տա­րիմ է հայ­րե­նի օ­ջա­խին, և գյու­ղից քա­ղաք հոս­քը շատ թույլ է: