Logo
Print this page

100 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԵՎ 10 ՀԱԶԱՐ ՀԵԿՏԱՐ ԿԱՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ԴԱՇՏԵՐ

Նա­րեկ Սա­հա­կյան

Մեկ­նար­կում է Ար­ցա­խի ա­մե­նա­խո­շոր տն­տե­սա­կան ծրա­գի­րը, ո­րի շնոր­հիվ Սար­սան­գի ա­ջափ­նյա ջրանց­քով կո­ռոգ­վի ա­վե­լի քան 10 հա­զար հեկ­տար հո­ղա­տա­րածք՝ Մար­տա­կեր­տի, Աս­կե­րա­նի և Մար­տու­նու շր­ջան­նե­րում։ 100 մի­լիոն դո­լար ար­ժո­ղու­թյամբ նա­խա­գի­ծը կյան­քի են կո­չում ՙԱր­ցախ ՀԷԿ՚ բաց բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյան հիմ­նա­դիր­նե­րը՝ Թար­թառ գե­տի վրա կա­ռու­ցե­լով ևս 4 հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան ու 2 ջրամ­բար։

Ըն­կե­րու­թյան տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի նա­խա­գա­հի նման կար­գի խո­շո­րա­մասշ­տաբ ծրա­գիր Ար­ցա­խում ա­ռայժմ չի ի­րա­կա­նաց­վել, ընդ ո­րում` սա կյան­քի կկոչ­վի վե­րա­կան­գն­վող ռե­սուր­սով. ՙՄի ջրամ­բա­րի ջրըն­դու­նի­չը կծա­ռա­յի մեր ա­մե­նա­խո­շոր նա­խագ­ծի՝ Թար­թա­ռի ջրե­րի տե­ղա­փոխ­մա­նը, ո­րը թույլ կտա մեր երկ­րում ու­նե­նալ ա­վե­լի քան 10 հա­զար հեկ­տար կա­յուն ո­ռոգ­ման տա­րածք։ Այ­սինքն, սրանք մեծ, ի­րար հետ փոխ­կա­պակց­ված նա­խագ­ծեր են՚,-նշել է նա։

5-րդ ՀԷԿ-ը կկա­ռուց­վի նա­խա­տես­վող ջրանց­քի վրա՝ ընդ­հա­նուր առ­մամբ Ար­ցա­խի է­ներ­գե­տիկ հնա­րա­վո­րու­թյուն­ներն ա­վե­լաց­նե­լով 200 մի­լիոն կի­լո­վատ ժա­մով։ Ջրանց­քը կհաս­նի Թար­թա­ռի ա­ջափ­նյա հատ­ված՝ կա­յուն ո­ռո­գում ա­պա­հո­վե­լով Մար­տա­կեր­տի, Աս­կե­րա­նի և Մար­տու­նու շր­ջան­նե­րում։ Ջու­րը կհաս­նի այն­տեղ, որ­տեղ դրան ա­վե­լի շատ են սպա­սում. ՙՊետք է ա­սել, որ գրե­թե ա­մե­նուր ո­ռոգ­ման ջրի կա­րիքն զգում են, բայց կա­ռանձ­նաց­նեմ Մար­տա­կեր­տի շր­ջանն ու Ակ­նա­յի թա­ղա­մա­սը, որ­տեղ ու­նենք մեր ա­մե­նա­մեծ հո­ղա­յին ռե­սուրս­նե­րը, սա­կայն տար­վա կտր­ված­քով՝ ա­մե­նա­քիչ տե­ղում­նե­րի քա­նա­կը։ Հա­մոզ­ված եմ, որ սկիզբ է դր­վում մեր մյուս ա­մե­նա­խո­շոր նա­խագ­ծին՝ այ­գե­գոր­ծու­թյա­նը, և ե­րա­զանքս է, որ ա­ռա­ջի­կա 5-7 տա­րում ա­վե­լի քան 10 հա­զար հեկ­տար այ­գի տնկ­վի Ար­ցա­խում, ո­րը թույլ կտա ար­տադ­րել ա­վե­լի քան 200 հա­զար տոն­նա հա­մա­խառն միրգ, ինչն ա­ռանց այս պրո­յեկ­տի հնա­րա­վոր չէ՚։

Հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րի շի­նա­րա­րու­թյու­նը սկ­սում է ՙՄ է­ներ­գո Լ՚ ըն­կե­րու­թյու­նը՝ Թար­թառ գե­տի վրա սկ­սե­լով ՙԹառ-Թառ 4՚ կա­յա­նի շի­նա­րա­րու­թյու­նը։ Ի դեպ, ՀԷԿ-ի հիմ­նար­կե­քի ա­րա­րո­ղու­թյա­նը մաս­նակ­ցել են ՙԱր­ցախ ՀԷԿ՚ ԲԲԸ տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի ան­դամ­նե­րը։ Կա­պա­լա­ռու ըն­կե­րու­թյան ղե­կա­վար Ա­լեք­սանդր Մա­մուն­ցը կար­ծում է, որ ջրանց­քի կա­ռու­ցու­մը շատ դժ­վար, բայց եր­կար սպաս­ված աշ­խա­տանք է լի­նե­լու. ՙԵրկ­րորդ փու­լում պետք կա­ռու­ցենք ջրանցք, ին­չը կլի­նի ո­ռոգ­ման հա­մա­կար­գի սկիզբ։ Ռե­լիե­ֆա­յին դժ­վա­րու­թյուն­ներ կան, ո­րով­հետև մենք շր­ջա­պատ­ված ենք սա­րե­րով, որ­տե­ղով պետք է անց­կաց­նենք ջրանց­քը։ Այս պա­հին դժ­վա­րա­նում եմ ա­սել ջրանց­քի եր­կա­րու­թյու­նը, քա­նի որ մաս­նա­գետ­նե­րը դեռ աշ­խա­տում են նա­խագ­ծի վրա՚,-մեզ հետ զրույ­ցում նշել է Ա. Մա­մուն­ցը։Ըստ ներդ­րող­նե­րի, 2,5 տա­րի հե­տո ջրանց­քը պատ­րաստ կլի­նի, իսկ հա­մա­լիր ծրագ­րի ի­րա­գոր­ծու­մը կտևի առն­վազն 4 տա­րի։ Մեր հար­ցին, թե ո­ռոգ­վե­լիք հո­ղա­տա­րածք­նե­րը ու՞մ են պատ­կա­նում, ՙԱր­ցախ ՀԷԿ՚ ԲԲԸ տնօ­րեն­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը պա­տաս­խա­նեց, որ խոս­քը սե­փա­կա­նաշ­նորհ­ված հո­ղե­րի մա­սին է, որ­տեղ մե­նաշ­նոր­հա­յին դիր­քեր ու­նե­ցող­ներ չկան. ՙԱյս նա­խագ­ծով վերջ է տր­վում այն հար­ցին, թե ջու­րը ու՞մ կհաս­նի, ո­րով­հետև ջու­րը կհաս­նի բո­լո­րին անխ­տիր։ Ա­վե­լին ա­սեմ, որ ա­վե­լի շատ ջուր կու­նե­նանք, քան հնա­րա­վոր է օգ­տա­գոր­ծել այդ տա­րածք­նե­րում։ Ի դեպ, Մար­տա­կեր­տի շր­ջա­նում և Ակ­նա թա­ղա­մա­սում հա­զա­րա­վոր հեկ­տար­ներ չեն մշակ­վում ո­ռոգ­ման պատ­ճա­ռով։ Մյուս կող­մից, ե­թե Մար­տա­կեր­տի շր­ջա­նը, Ակ­նա­յի թա­ղա­մա­սը և Մար­տու­նու շր­ջա­նի Բեր­դա­շեն գյու­ղին պատ­կա­նող հո­ղա­տա­րածք­նե­րը մենք կա­րո­ղա­նանք  ա­պա­հո­վել այս ջրե­րով, ա­պա Կար­կառ գե­տի հնա­րա­վո­րու­թյունն ամ­բող­ջու­թյամբ կա­րող ենք ուղ­ղել դե­պի Նա­խիջևա­նիկ և Վար­դա­ձոր գյու­ղե­րի դաշ­տե­րը։

Ստաց­վում է այն­պես, որ խո­շո­րա­մասշ­տաբ ծրագ­րով օ­տա­րերկ­րա ներդ­րող­նե­րը վեր­ջա­կետ են դնում Սար­սան­գի ջրե­րի օգ­տա­գործ­ման հար­ցով Ադր­բե­ջա­նին ուղղ­ված Ար­ցա­խի մար­դա­սի­րա­կան ա­ռա­ջարկ­նե­րին։ Բա­քուն տա­րի­ներ շա­րու­նակ հրա­ժար­վել է Ստե­փա­նա­կեր­տի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լուց, իսկ ար­ցախ­ցի հո­ղա­գործ­ներն այդ ջրե­րի կա­րիքն ու­նեն:
Ա­ռաջ անց­նե­լով՝ խոր­հր­դի նա­խա­գա­հը հայ­տա­րա­րում է, որ 4 տա­րի անց Մար­տա­կեր­տի, Աս­կե­րա­նի և Մար­տու­նու շր­ջան­նե­րում աշ­խա­տու­ժի խն­դիր կու­նե­նան։ Կո­ռոգ­վեն Ար­ցա­խում ներ­կա­յումս մշակ­վող հո­ղե­րի շուրջ 10 տո­կո­սին հաս­նող դաշ­տեր։

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.