Logo
Print this page

ԵՐԿ­ՐԻ ՍՈ­ՑԻԱԼ-ՏՆ­ՏԵ­ՍԱ­ԿԱՆ ՎԻ­ՃԱ­ԿԸ՝ Ա­ՌԱ­ՋԻՆ ԿԻ­ՍԱ­ՄՅԱԿՈՒՄ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյու­նում ամ­փոփ­վել է 2019թ. հուն­վար-հու­նիս ա­միս­նե­րին ար­ձա­նագր­ված երկ­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կը։ Օ­գոս­տո­սի 13-ին հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սի ժա­մա­նակ վի­ճա­կագ­րա­կան ցու­ցա­նիշ­նե­րը լրագ­րող­նե­րին է ներ­կա­յաց­րել ԱՀ ԱՎԾ նա­խա­գահ Մա­նուշ Մի­նա­սյա­նը։

Ըն­թա­ցիկ տար­վա ա­ռա­ջին կի­սա­մյա­կում տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան ցու­ցա­նի­շը, նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ, կազ­մել է 111.1%։
ԱՀ հա­մա­խառն ներ­քին ար­դյուն­քը կազ­մել է 132.7 մլրդ դրամ` 2018թ. հուն­վար-հու­նի­սի 120.9 մլրդ դրա­մի դի­մաց: ՀՆԱ-ի հա­վե­լա­ճի տեմ­պը կազ­մել է 109.6 %, ին­դեքս-դեֆ­լյա­տո­րը` 100.1%: Մեկ շն­չին ընկ­նող ՀՆԱ-ն, ըն­թա­ցիկ գնե­րով, կազ­մել է 897.4 հազ. դրամ, 1853.5 ԱՄՆ դո­լար կամ 1640.3 եվ­րո:

Մ. Մի­նա­սյա­նի խոս­քով՝ նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մատ նվա­զել են տն­տե­սա­կան ա­ճի ցու­ցա­նիշ­նե­րը. հիմ­նա­կան շար­ժիչն այն ժա­մա­նակ ար­դյու­նա­բե­րու­թյունն էր, որն էլ ա­պա­հո­վել էր 16,4% աճ։ Այս տա­րի տն­տե­սա­կան ա­ճի հիմ­նա­կան լո­կո­մո­տի­վը առևտրի և ծա­ռա­յու­թյուն­նե­րի ո­լորտ­ներն են, ո­րոնց բա­ժին է ըն­կել 6.3 տո­կո­սա­յին կե­տը։ ՀՆԱ-ի ար­ձա­նագ­րած 9.6%  հա­վե­լա­ճի շուրջ  4.4 տո­կո­սա­յին կետն ա­պա­հո­վել է ար­դյու­նա­բե­րու­թյու­նը՝ նե­րա­ռյալ է­ներ­գե­տի­կան, 1.5 տո­կո­սա­յին կե­տը` շի­նա­րա­րու­թյու­նը:

Հաշ­վե­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նում՝ ար­դյու­նա­բե­րու­թյան բնա­գա­վա­ռում հան­րա­պե­տու­թյու­նում փաս­տա­ցի գնե­րով թո­ղարկ­վել է 73.9 մլրդ դրա­մի ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րանք, ի­րաց­վել է 73.5 մլրդ դրա­մի պատ­րաս­տի ար­տադ­րանք:
Ըստ ԱՎԾ նա­խա­գա­հի՝ նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ 15.8%-ով նվա­զել է հան­քա­գոր­ծա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան և բա­ցա­հան­քե­րի շա­հա­գործ­ման ո­լոր­տի, 17.9%-ով` ա­ճել մշա­կող ար­դյու­նա­բե­րու­թյան տե­սա­կա­րար կշի­ռը:

Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի ար­դյու­նա­բե­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից թո­ղարկ­վել է ընդ­հա­նուր ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քի 42.6%-ը, իսկ շր­ջան­նե­րից ա­մե­նա­մեծ մաս­նա­բա­ժինն ու­նի Մար­տա­կեր­տի շր­ջա­նը` 45.6%։
Գյու­ղատն­տե­սու­թյան և ձկ­նոր­սու­թյան հա­մա­խառն ար­տադ­րան­քը 2019թ. հուն­վար-հու­նի­սին փաս­տա­ցի գնե­րով կազ­մել է 27.3 մլրդ դրամ: Ըն­թա­ցիկ տա­րում, նա­խոր­դի հա­մե­մատ, հա­մադ­րե­լի գնե­րով այն նվա­զել է 0.3%-ով:

Շի­նա­րա­րու­թյան ո­լոր­տում՝ ըն­թա­ցիկ տար­վա ա­ռա­ջին կի­սա­մյա­կում ար­ձա­նագր­ված ցու­ցա­նի­շը դրա­կան է. ի­րա­կա­նաց­վել է 27.5 մլրդ դրա­մի շի­նա­րա­րու­թյուն, ին­չը նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճել է 23.1%-ով:
Ըստ ֆի­նան­սա­վոր­ման աղ­բյուր­նե­րի՝ նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մատ 34,1%-ով ա­ճել է պե­տա­կան բյու­ջեի, 28.5%-ով` կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, 12.9%-ով` ար­տա­բյու­ջե­տա­յին մի­ջոց­նե­րի, 4.8%-ով՝ մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյան հաշ­վին կա­տար­ված շի­նա­րա­րու­թյու­նը և, հա­կա­ռա­կը, 18.1%-ով նվա­զել է հա­մայ­նք­նե­րի, 2.7%-ով? բնակ­չու­թյան, 60.4 %-ով՝ այլ մի­ջոց­նե­րի հաշ­վին կա­տար­ված շի­նա­րա­րու­թյու­նը:

Տրանս­պոր­տի բնա­գա­վա­ռում 2019թ. հուն­վար-հու­նի­սին ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման ավ­տո­մո­բի­լա­յին տրանս­պոր­տի բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի ծա­վա­լը կազ­մել է 439.8 հազ. տոն­նա, ին­չը նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մատ ա­ճել է 3.3 %-ով:
Ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման տրանս­պոր­տի բեռ­նաշր­ջա­նա­ռու­թյու­նը կազ­մել է 14.5 մլն տոն­նա-կմ, ո­րը նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մատ ա­ճել է 6.8%-ով:
Ինչ վե­րա­բե­րում է ուղևո­րա­փո­խադ­րում­նե­րին՝ հան­րա­պե­տու­թյու­նում ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման ավ­տո­մո­բի­լա­յին տրանս­պոր­տի ուղևո­րա­փո­խադ­րում­նե­րի ծա­վա­լը կազ­մել է 10.7 մլն մարդ` նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճե­լով 8.3%-ով:

Մ. Մի­նա­սյա­նը ցա­վով փաս­տեց, որ հա­մա­ձայն լիա­զոր մարմ­նի տե­ղե­կատ­վու­թյան՝ նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մատ ՃՏՊ-ի թիվն ա­ճել է 32.3%-ով? կազ­մե­լով 41 դեպք, ին­չի հետևան­քով 80%-ով ա­ճել է զո­հե­րի ու վի­րա­վոր­նե­րի թի­վը:
Հան­րա­պե­տու­թյու­նում աճ է ար­ձա­նագր­վել կա­պի ծա­ռա­յու­թյուն­նե­րից ստաց­ված ե­կա­մուտ­նե­րի ընդ­հա­նուր ծա­վա­լում. փաս­տա­ցի գնե­րով այն կազ­մել է 4.0 մլրդ. դրամ, ին­չը նշա­նա­կում է, որ հա­մադ­րե­լի գնե­րով այն ա­ճել է 12.1 %-ով:

2019թ. հու­լի­սի 1-ին՝ նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մատ, աշ­խա­տանք փնտ­րող ան­ձանց քա­նակն ա­ճել է 6.4, գրանց­ված գոր­ծա­զուրկ­նե­րի քա­նա­կը՝ 5.3%-ով: Հաշ­վառ­ված աշ­խա­տանք փնտ­րող­նե­րի շուրջ 80%-ը կա­նայք են: Նրանց 2.1%-ը զբաղ­ված­ներ են, 3%-ը՝ տա­րի­քա­յին կեն­սա­թո­շա­կա­ռու, յու­րա­քան­չյուր չոր­րորդ գրանց­ված գոր­ծա­զուրկն ու­նի բարձ­րա­գույն կր­թու­թյուն, պաշ­տո­նա­պես գրանց­ված գոր­ծա­զուրկ­նե­րի 65%-ից ա­վե­լին 3տա­րուց ա­վել է, ինչ աշ­խա­տանք է փնտ­րում:

2019թ. հուն­վար-հու­նի­սին տն­տե­սու­թյու­նում զբաղ­ված­նե­րի մի­ջին ամ­սա­կան ան­վա­նա­կան աշ­խա­տա­վար­ձը կազ­մել է 168.6հազ.դրամ, ին­չը նա­խորդ տար­վա հուն­վար-հու­նի­սի հա­մե­մատ ա­ճել է 6.9%-ով: Ընդ ո­րում՝ պե­տա­կան հատ­վա­ծում զբաղ­ված­նե­րի մի­ջին ամ­սա­կան ան­վա­նա­կան աշ­խա­տա­վար­ձը կազ­մել է 160.6հազ.դրամ, ո­րը նա­խորդ տար­վա ա­ռա­ջին կի­սա­մյա­կի հա­մե­մատ ա­ճել է 1.6%-ով, իսկ ոչ պե­տա­կան հատ­վա­ծում՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար 184.3հազ.դրամ` ա­ճե­լով 17.4%-ով: Ինչ­պես և նա­խորդ ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում՝ աշ­խա­տա­վար­ձի մա­կար­դա­կը բարձր է օ­տա­րերկ­րյա կա­պի­տա­լով կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում. որ­պես տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան ո­լորտ­ներ ա­ռանձ­նա­նում են հան­քա­գոր­ծու­թյու­նը, ֆի­նան­սա­կան և ա­պա­հո­վագ­րա­կան գոր­ծու­նեու­թյու­նը, շի­նա­րա­րու­թյու­նը: Բարձր է նաև պե­տա­կան կա­ռա­վար­ման և պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տում, իսկ սո­ցիա­լա­կան ո­լոր­տում այն կազ­մել է մի­ջին ցու­ցա­նի­շի 64%-ը:

2019թ. հուն­վար-հու­նի­սին շա­հույ­թով աշ­խա­տած բան­կե­րի շա­հույ­թը կազ­մել է 5645.5 մլն դրամ, իսկ վնա­սով աշ­խա­տած բան­կե­րի վնա­սը՝ 1166.8 մլն դրամ:
Հան­րա­պե­տու­թյու­նում ոչ բան­կա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­ված փո­խա­ռու­թյուն­նե­րը 2019թ. հուն­վար-հու­նի­սին կազ­մել է 10.8մլրդ դրամ՝ 2018թ. 18.5 մլրդ դրա­մի փո­խա­րեն:

Խո­սե­լով ժո­ղովր­դագ­րու­թյան վի­ճա­կի մա­սին, Մ. Մի­նա­սյա­նը նշեց, որ նա­խորդ տար­վա հա­մե­մատ 146-ով կամ 13%-ով նվա­զել է ծնունդ­նե­րի թի­վը. ա­ռա­ջին կի­սա­մյա­կում ԱՀ-ում ծն­ված­նե­րի թի­վը կազ­մել է 973 մարդ, մա­հա­ցած­նե­րի թի­վը` 573 մարդ, բնա­կան հա­վե­լա­ճը` 400 մարդ: Մոր մի­ջին տա­րի­քը ե­րե­խա­յի ծնն­դյան ժա­մա­նակ կազ­մել է 27.8 տա­րե­կան, ընդ ո­րում ա­ռաջ­նեկ ու­նե­ցող մոր մի­ջին տա­րի­քը` 24.8 տա­րե­կան:Հաշ­վե­տու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հան­րա­պե­տու­թյու­նում գրանց­վել է 327 ա­մուս­նու­թյուն և 96 ա­մուս­նա­լու­ծու­թյուն:  Ըստ ԱՎԾ նա­խա­գա­հի՝ 100 նոր կազ­մա­վոր­վող ա­մուս­նա­կան զույ­գին բա­ժին է ընկ­նել 29 ա­մուս­նա­լու­ծու­թյուն` նա­խորդ տար­վա 30-ի փո­խա­րեն: 

Գնաճ է ար­ձա­նագր­վել ԱՀ սպա­ռո­ղա­կան շու­կա­յում։ Սպա­ռո­ղա­կան գնե­րի ընդ­հա­նուր մա­կար­դա­կի փո­փո­խու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է պա­րե­նա­յին ապ­րանք­նե­րի գնե­րի փո­փո­խու­թյամբ՝ կապ­ված պա­րե­նա­յին ո­րոշ ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնե­րի սե­զո­նայ­նու­թյան, սպառ­ման կա­ռուց­ված­քի, պա­հան­ջար­կի և ա­ռա­ջար­կի հա­րա­բե­րակ­ցու­թյան փո­փո­խու­թյան հետ: ԱՀ-ում 2019թ. հու­նի­սին 2018թ. դեկ­տեմ­բե­րի հա­մե­մատ սպա­ռո­ղա­կան գնե­րի ին­դեք­սը կազ­մել է 100.1%: 2019թ. հու­նի­սին 2018թ. դեկ­տեմ­բե­րի հա­մե­մատ՝ սպա­ռո­ղա­կան գնե­րի 0.1 տո­կոս գնա­ճի պայ­ման­նե­րում գրանց­վել է ԱՄՆ դո­լա­րի նկատ­մամբ հայ­կա­կան դրա­մի հաշ­վար­կա­յին փո­խար­ժե­քի 1.3% գնան­կում:

ԱՀ ար­տա­քին առևտրաշր­ջա­նա­ռու­թյան ծա­վա­լը 2019թ. հուն­վար-հու­նի­սին, փաս­տա­ցի գնե­րով, կազ­մել է 148.6մլրդ դրամ կամ 307.3մլն ԱՄՆ դո­լար, այդ թվում՝ ապ­րանք­նե­րի ար­տա­հա­նու­մը՝ 63.1մլրդ դրամ (130.6մլն ԱՄՆ դո­լար), իսկ ներ­մու­ծու­մը՝ 85.5մլրդ դրամ (176.6 մլն ԱՄՆ դո­լար): Առևտրա­յին հաշ­վեկ­շի­ռը բա­ցա­սա­կան է 22.4մլրդ դրա­մով (46.0մլն ԱՄՆ դո­լա­րով): 2018թ. նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մե­մատ՝ ար­տա­քին առևտրաշր­ջա­նա­ռու­թյան ծա­վալն ա­ճել է 13.5 %-ով, ընդ ո­րում` ար­տա­հա­նու­մը՝ 32%-ով, իսկ ներ­մու­ծու­մը`2.8%-ով:
ԱՀ ԱՎԾ նա­խա­գահն անդ­րա­դար­ձավ նաև ծա­ռա­յու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող գոր­ծա­ռույթ­նե­րին և ա­ռա­ջին կի­սա­մյա­կում կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րին, ինչ­պես նաև պա­տաս­խա­նեց լրագ­րող­նե­րի հար­ցե­րին։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.