comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐԱՔՍԻ ՀՈՎՏԻ ՄՇԱԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՇՐՋԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԱՔՍԻ ՀՈՎՏԻ ՄՇԱԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՇՐՋԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ

Սամ­վել ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 2018-ի սկզ­բին ստեղծ­ված ՙԱ­րաքս գո­տի՚ ՓԲԸ-ն այս տա­րի բեր­քի տակ մշա­կել է շուրջ 1350 հա վա­րե­լա­հող։ Մաս­նա­գետ­նե­րը հա­վա­տաց­նում են, որ ա­ռատ բերք ստա­նա­լու բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը կան, մե­նատն­տես­ներն էլ չեն հա­պա­ղում, օգտ­վում են պե­տա­կան ծրագ­րից, ո­րի նպա­տա­կը Ար­ցա­խի հա­րա­վա­յին ուղ­ղու­թյան գյու­ղատն­տե­սա­կան նե­րու­ժի լիար­ժեք բա­ցա­հայ­տումն է։

Գա­րիկ Շահ­րա­մա­նյա­նը մեկն է նրան­ցից, ով­քեր ի­րենց հա­ջո­ղու­թյան պատ­մու­թյու­նը փոր­ձում են ստեղ­ծել Ա­րաք­սի հով­տում։ Ար­ցա­խի հա­րա­վում գյու­ղատն­տե­սու­թյու­նը զար­գաց­նե­լու հրա­մա­յա­կա­նը վեր­ջին տա­րի­նե­րին պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րը բազ­մա­թիվ ծրագ­րե­րով հա­ճախ են հասց­րել հո­վիտ։ Նպա­տա­կը՝ Գա­րիկ Շահ­րա­մա­նյա­նի ու նրա նման բազ­մա­թիվ մե­նատն­տես­նե­րի պատ­կե­րա­ցում­ներն Ար­ցա­խի այս հատ­վա­ծի մա­սին փո­խելն էր, հե­ռան­կա­րում՝ հա­րա­վա­յին ուղ­ղու­թյու­նը զար­գաց­նե­լը։ Պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նին հի­մա Գա­րիկն է իր ոգևո­րու­թյու­նը փո­խան­ցում։ Հողն ու կլի­ման, իս­կա­պես, այ­գե­գոր­ծու­թյան հա­մար նպաս­տա­վոր են, այդ պատ­ճա­ռով շուրջ 118 հա-ում ժա­մա­նա­կա­կից ագ­րոտն­տե­սու­թյուն հիմ­նե­լու քայ­լերն է կա­տա­րում։ Այժմ ջրա­վա­զա­նի կա­ռուց­ման, ջրի մաքր­ման սար­քա­վո­րու­մը տե­ղադ­րե­լու և, վեր­ջա­պես` կա­թի­լա­յին հա­մա­կար­գի միաց­ման պա­տաս­խա­նա­տու փուլն է, հե­տո հո­ղին պահ կտր­վեն նռան տն­կի­նե­րը։ Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը մե­նատն­տե­սի ոգևո­րու­թյու­նը հիմ­նա­վո­րում է փաս­տե­րով՝ պե­տու­թյունն ա­ջակ­ցում է հատ­կա­պես նրանց, ով­քեր նա­խընտ­րում են ին­տեն­սիվ գյու­ղատն­տե­սու­թյու­նը։ Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նից օգտ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կրկ­նա­պատկ­վում են, ե­թե մշա­կում ես Ա­րաք­սի հով­տի հո­ղա­տա­րածք­նե­րը։ Մե­կու­կես տա­րի ա­ռաջ ստեղծ­ված ՙԱ­րաքս գո­տի՚ ըն­կե­րու­թյու­նը տա­րի­նե­րով անմ­շակ հո­ղա­տա­րածք­նե­րը պե­տա­կան մի­ջոց­նե­րով մշա­կում և վար­ձա­կա­լու­թյամբ տրա­մադ­րում է մե­նատն­տես­նե­րին։ ՙԱ­րաքս գո­տի՚ ՓԲԸ տնօ­րեն Գրի­գո­րի Սա­ֆա­րյա­նի խոս­քով, ի­րենց հաշ­վեկշ­ռում ու­նեն 1344 հա, ո­րից 833-ը վար­ձա­կալ­ված է տար­բեր ան­ձանց կող­մից, սա­կայն ո­մանք չեն մշա­կում հո­ղը։ Նրանք, ով­քեր վար­ձա­կա­լել և չեն մշա­կում, ստիպ­ված են ի­րենց տե­ղը զի­ջել գոր­ծու­նյա մե­նատն­տես­նե­րին։ Հո­ղը պա­րա­պուր­դի մատ­նելն ան­թույ­լատ­րե­լի է հա­մա­րել պե­տա­կան նա­խա­րա­րը և հանձ­նա­րա­րել խզել ան­պա­տաս­խա­նա­տու վար­ձա­կալ­նե­րի հետ պայ­մա­նագ­րե­րը։ Ըն­կե­րու­թյան տնօ­րե­նի խոս­քով` ի­րա­կա­նում մեծ ծա­վա­լի աշ­խա­տանք են ի­րա­կա­նաց­նում, և հո­ղը չմ­շա­կե­լու դեպ­քում կր­կին մա­ցառ­ներ են հայ­տն­վում։ Հի­մա էլ նոր հո­ղա­տա­րածք­ներ պի­տա­նի դարձ­նե­լու ուղ­ղու­թյամբ են աշ­խա­տում։ ՙՈւ­նենք մոտ 200 հա անմ­շակ ու թփուտ­նե­րով ծածկ­ված հո­ղա­տա­րածք, կա­ռա­վա­րու­թյա­նը թր­թու­րա­վոր տեխ­նի­կա­յի հայտ ենք ներ­կա­յաց­րել՝ հո­ղը մաք­րե­լու և մե­նատն­տես­նե­րին վար­ձա­կա­լու­թյամբ տրա­մադ­րե­լու։ Ու­նենք 13 հա պտ­ղա­տու այ­գի, ո­րոշ տն­կի­ներ չո­րա­ցել են, սա­կայն կա­թի­լա­յին ո­ռո­գում անց­կաց­նե­լուց հե­տո այդ խն­դի­րը կչե­զո­քա­նա՚,- ա­սել է Գրի­գո­րի Սա­ֆա­րյա­նը։
Չո­րա­ցած տն­կի­նե­րը կփո­խա­րին­վեն նո­րե­րով, պե­տա­կան նա­խա­րա­րի հանձ­նա­րա­րու­թյամբ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կկար­գա­վոր­վի նաև ո­ռոգ­ման ջրի խն­դի­րը։ Հի­մա 13 հա ում սերկևի­լի, ար­քա­յախն­ձո­րի և դեղ­ձի այ­գի­ներն են խնա­մում, 18 հա խա­ղո­ղայ­գուց էլ սպա­սում ո­րա­կյալ բերք։
-Մե­նատն­տես­նե­րի հե­տաք­րք­րու­թյու­նը հատ­կա­պես մեծ է նռան մշա­կու­թյան հան­դեպ, ներ­կա­յաց­ված հայ­տե­րը չափ­վում են հա­րյու­րա­վոր հեկ­տար­նե­րով,-վեր­ջին ու­սում­նա­սի­րու­թյուն­ներն է ամ­բող­ջաց­րել Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը։ Կա­մո Պետ­րո­սյա­նի խոս­քով, շա­րու­նա­կում է գրա­վիչ հա­մար­վել նաև հա­ցա­հա­տի­կա­յին­նե­րի մշա­կու­թյու­նը ո­ռո­գո­վի և ան­ջր­դի տա­րածք­նե­րում։
Գործ կա, աշ­խա­տուժն է պա­կա­սում։ Շր­ջա­նի պա­տաս­խա­նա­տուն սա հիմ­նա­կան խն­դիրն է հա­մա­րում։ Իսկ Ա­րաք­սի հով­տում գյու­ղատն­տե­սու­թյամբ զբաղ­վե­լու պե­տա­կան շա­հա­վետ ա­ռա­ջարկն ա­վե­լաց­նում է հե­տաքր­քր­վող­նե­րի շր­ջա­նակն ու աշ­խար­հագ­րու­թյու­նը։ Հայ­տեր ու­նեն ոչ միայն Ար­ցա­խից ու մայր Հա­յաս­տա­նից, այլև Սփյուռ­քի հայ­րե­նա­կից­նե­րի կող­մից։
Ընդ­հա­նուր առ­մամբ, Ա­րաք­սի հով­տի գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղե­րից ներ­կա­յում մշա­կու­թյան հա­մար պի­տա­նի է մոտ 3000 հա վա­րե­լա­հող, ո­րից ո­ռոգ­ման տակ է 1700 հա։ Այժմ մշակ­վում է 56 հեկ­տար խա­ղո­ղայ­գի, ո­րից 31 հեկ­տա­րում ե­րի­տա­սար­դա­ցում է կա­տար­վել, 25 հա նռան և 15,5 հա պտ­ղա­տու այ­գի­ներ։ 2019թ. բեր­քի տակ մշակ­վել է շուրջ 1350 հա վա­րե­լա­հող։
Ի դեպ, Հադ­րու­թի շր­ջա­նի հա­րա­վա­յին թևը՝ Ա­րաք­սի հո­վի­տը, ձգ­վում է շուրջ 35 կմ։ Այն ընդ­գր­կում է Ա­րաք­սա­վան բնա­կա­վայ­րը, ո­րի հե­ռա­վո­րու­թյու­նը շրջ­կենտ­րոն Հադ­րու­թից 48 կմ է, իսկ մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տից՝ 125 կմ։ Ա­րաք­սի հո­վի­տը գտն­վում է ծո­վի մա­կերևույ­թից 180-270 մետր բարձ­րու­թյան վրա, որ­տեղ հո­ղե­րը հիմ­նա­կա­նում դարչ­նա­գույն և շա­գա­նա­կա­գույն են։
Հով­տի գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղա­տես­քե­րը կազ­մում են շուրջ 13,5 հազ. հա, ո­րը կազ­մում է Հադ­րու­թի շր­ջա­նի գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղա­տես­քե­րի 12,5%-ը։

;