comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ԱԳՐԱՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ԱԳՐԱՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Գյու­ղատն­տե­սա­կան մթերք­ներ վե­րամ­շա­կող ար­դյու­նա­բե­րու­թյու­նը հան­դի­սա­նում է ագ­րա­րա­յին ո­լոր­տի զար­գաց­ման շար­ժիչ ու­ժը։ Տն­տե­սու­թյան այս եր­կու փոխ­կա­պակց­ված ճյու­ղե­րի նկատ­մամբ չա­փակ­շռ­ված մո­տե­ցում­նե­րը միայն կա­րող են ա­պա­հո­վել մի­մյանց զար­գա­ցու­մը, ինչն էլ կար­դա­րաց­նի վեր­ջին շր­ջա­նում ո­լոր­տում որ­դեգր­ված` ին­տեն­սիվ գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Այս և ո­լոր­տի այլ հար­ցե­րի շուրջ հար­ցազ­րույ­ցի ենք հրա­վի­րել ԱՀ գյուղ­նա­խա­րար Ժի­րայր ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻՆ:

-Պա­րոն Միր­զո­յան, հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում բեր­քա­հա­վաքն ա­վարտ­վե՞լ է, ի՞նչ ար­դյունք­ներ ու­նենք։ Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում գար­նա­նա­ցա­նի վի­ճա­կը։
-Հա­ցա­հա­տի­կի բեր­քա­հա­վա­քը գրե­թե ա­վարտ­վել է` 17.4 ց/հա.մի­ջին բեր­քատ­վու­թյամբ:Ա­մե­նա­բարձր բեր­քատ­վու­թյու­նը ցո­րե­նի դեպ­քում է` 18.5 ց/հա, գա­րին 16.4 ց/հա է, հա­ճա­րը՝ 10.7:
Այս տա­րի գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ցան­քա­տա­րածք­նե­րի մա­կե­րե­սն ա­վե­լաց­վել է մի քա­նի հա­զար հեկ­տա­րով. նա­խորդ տար­վա 13 360-ի փո­խա­րեն ու­նենք 21 525 հա։ Սկզբ­նա­կան շր­ջա­նում գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ցան­քա­տա­րա­ծու­թյուն­նե­րի վի­ճա­կը մաս­նա­գետ­նե­րի կող­մից գնա­հատ­վում էր բա­վա­րար, սա­կայն վեր­ջին շր­ջա­նում, պայ­մա­նա­վոր­ված բնակ­լի­մա­յա­կան գոր­ծոն­նե­րով (մաս­նա­վո­րա­պես՝ ե­րաշ­տով), գար­նա­նա­ցան տա­րածք­ներն էա­կան վնաս կրե­ցին։ Պատ­ճա­ռված վնա­սի չա­փերն այս պա­հի դրու­թյամբ ճշտ­վում են։
-Այս տա­րի կարկ­տից, սե­լավ­նե­րից ու հր­դե­հից նույն­պես տու­ժած ցան­քա­տա­րա­ծու­թյուն­ներ ե­ղան: Ճշտ­վե՞լ է վնա­սի չա­փը, գե­րա­տես­չու­թյունն ի՞նչ մի­ջոց­ներ է ձեռ­նար­կել ա­ջակ­ցե­լու հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին։
-Ցա­վոք, 2019-ը նույն­պես բնա­կան ա­ղետ­նե­րով հա­գե­ցած տա­րի էր, ին­չը, պարզ է, շո­շա­փե­լի վնաս է պատ­ճա­ռել ո­լոր­տին։ Միայն կարկ­տա­հա­րու­թյու­նից տու­ժել է շուրջ 4400 հա գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան տա­րածք, ո­րից ա­վե­լի քան 3200-ը՝ հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սեր։ Հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի ցան­քա­տա­րածք­նե­րին շո­շա­փե­լի վնաս են հասց­րել նաև հր­դեհ­նե­րը։ Տար­բեր պատ­ճառ­նե­րով բռնկ­ված հր­դեհ­նե­րի ար­դյուն­քում ոչն­չաց­վել է 1020 հա ցան­քա­տա­րածք: Հր­դեհ­նե­րի պատ­ճա­ռած վնաս­նե­րի փոխ­հա­տու­ցու­մը պետք է կա­տար­վի օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով. տևա­կան ժա­մա­նակ ու­սում­նա­սի­րե­լով խն­դի­րը, մենք ար­ձա­նագ­րել ենք, որ դրանք, մե­ծավ մա­սամբ, տեխ­նա­ծին են և չեն կա­րող դաս­վել բնա­կան ա­ղետ­նե­րի շար­քին։
Ինչ վե­րա­բե­րում է կարկ­տա­հա­րու­թյու­նից տու­ժած հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին ցու­ցա­բեր­վե­լիք ա­ջակ­ցու­թյա­նը. ար­դեն կա­ռա­վա­րու­թյան հաս­տատ­մանն է ներ­կա­յաց­վել ո­րոշ­ման նա­խա­գի­ծը, հա­մա­ձայն ո­րի՝ 80-100 տո­կո­սով տու­ժած տն­տե­սա­վա­րող­նե­րին, որ­պես պե­տա­կան օ­ժան­դա­կու­թյուն, կցու­ցա­բեր­վի ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն՝ ըստ մշա­կա­բույ­սե­րի։
-Տե­ղյակ ենք, որ ակ­տիվ աշ­խա­տանք­ներ են տար­վում գյու­ղատն­տե­սու­թյան՝ ըն­դուն­ված հա­յե­ցա­կար­գի շր­ջա­նակ­նե­րում ո­ռոգ­ման նոր հա­մա­կար­գե­րի ներ­դր­ման, ջրա­յին ռե­սուրս­նե­րի ռա­ցիո­նալ օգ­տա­գործ­ման, ջրա­յին ո­լոր­տի կա­նո­նա­կարգ­ման ուղ­ղու­թյամբ։ Ի՞նչ փու­լում են այդ աշ­խա­տանք­նե­րը։
-Ջրախ­նա­յո­ղա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ներ­դր­ման խթան­ման ծրագ­րով 2016 թվա­կա­նից մինչև 2019 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 22-ը բա­վա­րար­վել է 108 հայտ, և կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կարգ է կա­ռուց­վել շուրջ 1463,1 հա հո­ղա­տա­րած­քի վրա, ո­րից պտ­ղա­տու այ­գի­նե­րը 967,6 հա են, խա­ղո­ղի այ­գի­նե­րը՝ 86,1 հա, բան­ջա­րե­ղե­նը՝ 246,7 հա և ծխա­խո­տի դաշ­տե­րը՝ 162,7 հա։
Ան­ցյալ տա­րի հո­րատ­վել է յոթ նոր խոր­քա­յին հոր, այդ թվում՝ եր­կու խոր­քա­յին հո­րից կա­ռուց­վել է ո­ռոգ­ման հա­մա­կարգ՝ 83 հա այ­գի­ներ դարձ­նե­լով ո­ռո­գո­վի:Դրանք հա­գեց­ված են ո­ռոգ­ման կա­թի­լա­յին հա­մա­կար­գե­րով։ Մնա­ցած հինգ խոր­քա­յին հո­րե­րից մե­կի աշ­խա­տանք­ներն ա­վարտ­վել են այս տար­վա մեջ, իսկ չորս խոր­քա­յին հո­րի ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քի մեջ են: Նշ­ված գոր­ծըն­թացն ա­վարտ­վե­լուց հե­տո ո­ռո­գո­վի կդառ­նա 133 հա հո­ղա­տա­րածք։ Ան­ցյալ տա­րի կա­ռուց­վել է մեկ պոմ­պա­կա­յան, վե­րա­կան­գն­վել մեկ խոր­քա­յին հոր՝ 70 հա նո­րա­տունկ այ­գի­նե­րի հա­մար ա­պա­հո­վե­լով ո­ռոգ­ման ժա­մա­նա­կա­կից կա­թի­լա­յին հա­մա­կար­գով ո­ռոգ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն:

Ա­ռա­ջի­կա­յում նոր հո­րե­րի հո­րա­տում է սպաս­վում, ին­չը թույլ կտա ո­ռո­գո­վի դարձ­նել ևս 275 հա հո­ղա­տա­րածք։
Նա­խան­ցյալ տա­րի ի­րա­կա­նաց­վել է 70 կմ եր­կա­րու­թյամբ ջրան­ցք­նե­րի մաքր­ման աշ­խա­տանք, ըն­թա­ցիկ տար­վա յոթ ա­միս­նե­րի ըն­թաց­քում՝ 120 կմ։ Զու­գա­հե­ռա­բար կա­ռուց­վել են նոր ջրագ­ծեր՝ ո­ռո­գո­վի դարձ­նե­լով 80 հա, այս տա­րի կա­ռուց­ված ջրագ­ծե­րի ար­դյուն­քում ո­ռո­գո­վի է ևս 220 հա հո­ղա­տա­րածք։ Այդ աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում մի քա­նի հա­րյուր հա ան­ջր­դի հո­ղա­տա­րածք ա­պա­հով­վել է ո­ռոգ­ման ջրով: Այդ աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նա­կա­կան կլի­նեն:
-Տե­ղյակ ենք, որ այս ո­լոր­տում խն­դիր­ներ են ե­ղել, այդ թվում և` ո­ռոգ­ման հա­մա­կար­գի պե­տա­կան ծրագ­րից օգտ­վե­լու ՝ ո­րոշ հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի հետ կապ­ված։ Լուծ­վե՞լ են դրանք։
- Մինչև 2018թ. հուն­վա­րի 1-ը ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րում գոր­ծու­նեու­թյուն են ի­րա­կա­նաց­րել ՙՋրա­յին տն­տե­սու­թյուն՚ և ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲԸ-նե­րը, 2018թ. հուն­վա­րի 1-ից ո­ռոգ­ման ջրի մա­տա­կա­րա­րում են ի­րա­կա­նաց­նում ՙՋրա­բերդ­շին՚, ՙԽա­չեն­շին՚, ՙՎա­րան­դա­շին՚, ՙԱ­րաքս-գո­տի՚ և ՙՔա­շա­թա­ղի ջրա­մա­տա­կա­րա­րում՚ ՓԲԸ-նե­րը։ Հո­ղօգ­տա­գոր­ծող և ո­ռոգ­ման ջուր մա­տա­կա­րա­րող ըն­կե­րու­թյուն­նե­րի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վոր­վում են պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով։ Ո­րո­շա­կի խն­դիր­ներ են մի կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ա­ռա­ջա­ցել ջրի մե­ծա­քա­նակ պա­հան­ջար­կի և ո­ռոգ­ման ջրի փաս­տա­ցի քա­նա­կի հետ (քա­նի որ ջրան­ցք­ներն ու­նեն սահ­մա­նա­փակ քա­նա­կու­թյամբ ջրա­տա­րո­ղու­նա­կու­թյուն), սա­կայն ո­ռոգ­ման ջրի բա­ժան­ման, հեր­թե­րի պահ­պան­ման, հա­վա­սա­րու­թյան և պայ­մա­նագ­րա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րը ժա­մա­նա­կին կա­տա­րե­լու հետ կապ­ված շա­րու­նա­կում ենք խն­դիր­ներ ար­ձա­նագ­րել։
-Այ­գե­գոր­ծու­թյան ո­լոր­տում գե­րա­տես­չու­թյու­նը հա­վակ­նոտ ծրա­գիր ու­ներ՝ ո­ռոգ­ման կա­թի­լա­յին հա­մա­կար­գի ներ­դր­մամբ հաս­նել ծա­վալ­նե­րի ա­վե­լաց­ման՝ ար­տա­հա­նե­լու նպա­տա­կով։ Ի՞նչ է ցույց տվել փոր­ձը, կար­դա­րաց­նի՞ այդ ծրա­գիրն ի­րեն։
- Ծրագ­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը հաս­տատ­վում է օր օ­րի ա­վե­լա­ցող ծա­վալ­նե­րով, ինչ­պես նաև նա­խա­րա­րու­թյուն դի­մած հայ­տե­րի քա­նա­կով։ 2019 թվա­կա­նի մար­տի 1-ից կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ ընդգրկվել է նաև ջրախ­նա­յո­ղա­կան ժա­մա­նա­նա­կա­կից այլ տեխ­նո­լո­գիա­նե­րի ներ­դր­ման ծրա­գի­րը (անձրևաց­ման, շի­թա­յին ու են­թա­հո­ղա­յին հա­մա­կար­գեր)։ Կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կար­գի ներ­դր­ման ար­դյուն­քում մե­խա­նի­կա­կան ե­ղա­նա­կով ո­ռոգ­ված հո­ղա­տա­րածք­նե­րը ևս ա­վե­լա­ցել են, մաս­նա­վո­րա­պես՝ մինչև ծրագ­րի ներդ­րու­մը մե­խա­նի­կա­կան ե­ղա­նա­կով ո­ռոգ­վել է ըն­դա­մե­նը 145 հա տա­րածք, 2018 թվա­կա­նին այն կազ­մել է 963 հա, 2019 թվա­կա­նի յոթ ամս­վա ըն­թաց­քում՝ 906 հա, իսկ մե­խա­նի­կա­կան ե­ղա­նա­կով սուբ­սի­դա­վոր­ված գու­մա­րը տն­տես­վել է ա­վե­լի քան եր­կու ան­գամ։
-Հա­մայ­նք­նե­րում սկս­վել է ա­նաս­նա­բու­ծու­թյան կա­նո­նա­կարգ­ման և ա­րոտ­նե­րի կա­ռա­վար­ման ծրագ­րի ներդ­րու­մը։ Որ­քա­նո՞վ են պատ­րաստ գյու­ղա­ցի­նե­րը, ի՞նչ ար­դյունք­ներ եք ակն­կա­լում։
-Ար­դեն երկ­րորդ տա­րին է, ինչ սկ­սել ենք ի­րա­կա­նաց­նել Ա­նաս­նա­պա­հու­թյան կա­նո­նա­կարգ­ման և ա­րոտ­նե­րի կա­ռա­վար­ման ծրա­գի­րը։ Այն ար­դեն գոր­ծում է Մար­տու­նու շր­ջա­նի Թա­ղա­վարդ, Աս­կե­րա­նի շր­ջա­նի Այ­գես­տան, Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Շահ­մա­սուր, Շու­շիի շր­ջա­նի Քա­րին տակ և Հադ­րու­թի շր­ջա­նի Տող հա­մայ­նք­նե­րում։ Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վել է ա­րոտ­նե­րի ջրար­բիա­ցում, մաք­րում թփուտ­նե­րից, միջ­դաշ­տա­յին ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կար­գում, փշա­լա­րա­պա­տում։ Պի­տի նշեմ, որ դրանք նպաս­տել են կեն­դա­նի­նե­րի մթե­րատ­վու­թյան բարձ­րաց­մա­նը։
Նշ­ված հա­մայ­նք­նե­րում ա­նաս­նա­բու­ծու­թյան կա­նո­նա­կարգ­ման և ա­րոտ­նե­րի կա­ռա­վար­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վել է ա­րո­տա­վայ­րե­րի մա­կե­րե­սա­յին բա­րե­լա­վում՝ շուրջ 450 հա, ջրար­բիաց­ման նպա­տա­կով 14 վայ­րե­րում նոր նո­վե­րի տե­ղադր­ման, ջրագ­ծե­րի անց­կաց­ման աշ­խա­տանք, միջ­դաշ­տա­յին ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կար­գում և երկ­կող­մա­նի փշա­լա­րա­պա­տում։
Ա­ռա­ջին տա­րում ծրա­գի­րը ներ­դր­վեց հան­րա­պե­տու­թյան հինգ հա­մայ­նք­նե­րում, իսկ այս տա­րի այն մեկ­նար­կել է ար­դեն 8 հա­մայ­նք­նե­րում և նա­խա­տես­վում է ընդ­գր­կել ևս 3 հա­մայնք։
-Ա­ռանց վե­րամ­շա­կող ար­տադ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյան, կար­ծում ենք, անհ­նար է կամ գու­ցե և ա­նի­մաստ է ին­տեն­սիվ գյու­ղատն­տե­սու­թյան մա­սին խո­սե­լը։ Դրան զու­գա­հեռ մթե­րող ըն­կե­րու­թյուն­նե­րը խն­դիր­ներ են ու­նե­նում ինչ­պես ծա­վալ­նե­րի ա­պա­հով­ման, այն­պես էլ գնե­րի մա­սով։ Գյուղ­նա­խա­րա­րու­թյու­նը տե­ղյա՞կ է այդ խն­դիր­նե­րին, մի­ջամ­տու՞մ է որևէ կերպ։
- Գյու­ղատն­տե­սա­կան մթերք­ներ վե­րամ­շա­կող ար­դյու­նա­բե­րու­թյան հա­մա­կար­գը հան­դի­սա­նում է ագ­րա­րա­յին ո­լոր­տի զար­գաց­ման շար­ժիչ ու­ժը։ Տն­տե­սու­թյան այս եր­կու փոխ­կա­պակց­ված ճյու­ղե­րը պայ­մա­նա­վո­րում են մի­մյանց զար­գա­ցու­մը։
Ներ­կա­յումս հան­րա­պե­տու­թյու­նում մթեր­վում կամ վե­րամ­շակ­վում են գյու­ղատն­տե­սա­կան մշա­կա­բույ­սե­րի, ինչ­պես նաև ար­տադր­վող ա­նաս­նա­բու­ծա­կան ար­տադ­րան­քի գրե­թե բո­լոր տե­սակ­նե­րը. ցո­րեն, հնդ­կա­ցո­րեն, տեխ­նի­կա­կան և կե­րա­յին մշա­կա­բույ­սեր, պտուղ-բան­ջա­րե­ղեն, խա­ղող, կաթ, միս և այլն։
Ինչ­պես հայտ­նի է, կա­ռա­վա­րու­թյու­նը նպա­տա­կաուղղ­ված քա­ղա­քա­կա­նու­թյուն է ի­րա­կա­նաց­նում գյու­ղատն­տե­սա­կան հումք վե­րամ­շա­կող տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րի ար­դյու­նա­վետ գոր­ծու­նեու­թյան հա­մար։ Խոս­քը փոքր և մի­ջին ձեռ­նար­կա­տի­րու­թյան զար­գաց­ման ծրագ­րի շր­ջա­նա­կում գյուղմ­թերք վե­րամ­շա­կող տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րին 2015 թվա­կա­նից սկ­սած փոխ­հա­տուց­վող ԱԱՀ-ի գու­մա­րի մա­սին է, ին­չը նա­խադ­րյալ­ներ է ստեղ­ծում ինչ­պես ար­տադ­րող­նե­րի, այն­պես էլ վե­րամ­շա­կող­նե­րի ար­տադ­րա­կան ծա­վալ­նե­րի ա­վե­լաց­ման հա­մար։
Ինչ վե­րա­բե­րում է մթե­րում­նե­րի ծա­վալ­նե­րին. ինչ­պես ցույց են տա­լիս ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը, հան­րա­պե­տու­թյու­նում ար­տադր­վող բու­սա­բու­ծա­կան և ա­նաս­նա­բու­ծա­կան մթերք­նե­րը քա­նա­կա­պես բա­վա­րար են վե­րամ­շա­կող ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից պա­հանջ­վող ծա­վալ­ներն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Խն­դիր­ներ ծա­գում են գլ­խա­վո­րա­պես հում­քա­տե­սակ­նե­րի ո­րա­կա­կան հատ­կա­նիշ­նե­րի հետ կապ­ված, որ ա­ռա­ջադ­րում են վե­րամ­շա­կող­նե­րը։ Ուս­տի այս հա­մա­տեքս­տում գլ­խա­վոր ու­ղե­նի­շը հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի և ֆեր­մե­րա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի կող­մից ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րով և ագ­րո­տեխ­նի­կա­կան կա­նոն­նե­րին հա­մա­պա­տաս­խան (ո­ռո­գում, պա­րար­տա­ցում և այլն) ո­րա­կյալ ու անվ­տանգ գյու­ղատն­տե­սա­կան մթերք­նե­րի ար­տադ­րու­թյան կազ­մա­կեր­պումն է։