comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԿԱՐԱՏԵՎ ԵՐԱՇՏԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿԱՐԱՏԵՎ ԵՐԱՇՏԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆԸ

 

 

 

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ
ք. Մար­տու­նի

Ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը ներ­կա­յաց­նում է
ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տուն

Մար­տու­նու շր­ջա­նում 2019թ. գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում զգա­լի աշ­խա­տանք է կա­տար­վել։ Կա­տար­վա­ծի շուրջ էլ զրու­ցե­ցինք շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի ԳՀՀ բաժ­նի վա­րիչ Ռո­բերտ ՎԱ­ՆՅԱ­ՆԻ հետ։

Նշ­վեց, որ շր­ջա­նում 2019թ. բեր­քա­հա­վա­քի են­թա­կա տա­րած­քը կազ­մում էր 14221.3հա, ո­րից ցո­րեն՝ 10532.1հա, գա­րի՝ 3632.1հա, հա­ճար՝ 57.1հա։
Օ­գոս­տո­սի 12-ի դրու­թյամբ ա­վարտ­վել է աշ­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի բեր­քա­հա­վա­քը։ Հնձ­վել է 12848.8հա, ո­րից ստաց­վել է 22027.7ց հա­մա­խառն բերք՝ 17.1ց/հա մի­ջին բեր­քատ­վու­թյամբ, ո­րից ցո­րեն՝ 9591.7հա՝ 18ց/հա մի­ջին բեր­քատ­վու­թյամբ, գա­րի՝ 3200հա՝ 14.6ց/հա մի­ջին բեր­քատ­վու­թյամբ, հա­ճար 57.1հա՝ 8ց/հա մի­ջին բեր­քատ­վու­թյամբ։
Բեր­քատ­վու­թյան ցածր լի­նե­լու պատ­ճառ է հան­դի­սա­նում եր­կա­րատև ե­րաշ­տը՝ հատ­կա­պես Մար­տու­նի-Ակ­նա հատ­վա­ծում։
Շր­ջա­նում 2019թ. կա­տար­վել է 5816.8հա գար­նա­նա­ցան, ո­րի մեծ մա­սը կազ­մում է կտա­վա­տը՝ 3276,6հա, ցան­վել է նաև հնդ­կա­ցո­րեն՝ 450.3հա, արևա­ծա­ղիկ՝ 700.7հա, ե­գիպ­տա­ցո­րեն՝ 299.5հա։
Հան­րա­պե­տու­թյու­նում բու­սա­բու­ծու­թյան հա­մա­լիր զար­գաց­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի սեր­մա­նյու­թը հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին տրա­մադր­վել է ան­հա­տույց։
Ա­ռան­ձին յու­ղա­տու մշա­կա­բույ­սե­րի՝ արևա­ծաղ­կի, սո­յա­յի և կտա­վա­տի սեր­մա­նյու­թի հետ միա­սին տրա­մադր­վել է նաև հա­մա­պա­տաս­խան քա­նա­կու­թյամբ պա­րար­տա­նյութ՝ ֆոս­ֆոր՝ 50կգ, կա­լիում՝ նույն­քան։
Գար­նա­նա­ցա­նի մշա­կու­թյան հա­մար տրա­մադր­վել է նաև մատ­չե­լի գնով դիզ­վա­ռե­լիք՝ 1լ-ի ար­ժե­քը՝ 300դրամ։
Գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում բան­ջա­րե­ղեն մշա­կե­լու հա­մար 1հա-ի դի­մաց հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին ան­հա­տույց տրա­մադր­վում է պե­տա­կան ա­ջակ­ցու­թյուն՝ 200000 դրամ, պո­մի­դո­րի մշա­կու­թյան հա­մար՝ 250000 դրամ, կար­տո­ֆի­լի մշա­կու­թյան հա­մար՝ 150000 դրամ։ Մշակ­վող տա­րած­քը առն­վազն պետք է լի­նի 0.5հա-ից ոչ պա­կաս։ Նշ­ված ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում շր­ջա­նում մշակ­վել է 45.7հա բան­ջար­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­ներ։
Շա­րու­նակ­վում է գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի բեր­քա­հա­վա­քը։ Այ­սօր­վա դրու­թյամբ հնձ­վել է 2111.1հա կտա­վատ՝ 5.8ց/հա մի­ջին բեր­քատ­վու­թյամբ, 55հա ո­լոռ՝ 20ց/հա մի­ջին բեր­քատ­վու­թյամբ և 64հա սի­սեռ՝ 6ց/հա մի­ջին բեր­քատ­վու­թյամբ, 22.1հա հնդ­կա­ցո­րեն՝ 1.5ց/հա մի­ջին բեր­քատ­վու­թյամբ, 50հա հլա­ծուկ՝ 7ց/հա մի­ջին բեր­քատ­վու­թյամբ։
Եր­կա­րատև ե­րաշ­տի պատ­ճա­ռով տու­ժել են ինչ­պես աշ­նա­նա­ցան, այն­պես էլ գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի ցան­քա­տա­րա­ծու­թյուն­նե­րը։
Մա­յի­սի 28-ին տե­ղա­ցած կար­կու­տի հետևան­քով շր­ջա­նի հա­մայ­նք­նե­րում կարկ­տա­հա­րու­թյու­նից տու­ժել է 2215.23հա, այդ թվում՝ 80-100%-ով 1795.4հա, ո­րից 849.7հա աշ­նան ցո­րե­նի, 409.1հա գա­րու, 53.24հա արևա­ծաղ­կի, 14.2հա ե­գիպ­տա­ցո­րե­նի, 30հա հլա­ծու­կի, 160.36հա կտա­վա­տի, 4հա կար­տո­ֆի­լի, 2.37հա կորն­գա­նի, 2.7հա սի­սե­ռի, 7հա բան­ջար­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րի ցանքս, 176.2հա խա­ղո­ղայ­գի, 11.4հա պտ­ղա­տու այ­գի, 78.17հա թթայ­գի։ Նա­խորդ տար­վա հա­մե­մա­տու­թյամբ կարկ­տա­հար­ված տա­րածք­ներն ա­վե­լա­ցել են 236.53 հա-ով։
Շր­ջա­նում քի­միա­կան ե­ղա­նա­կով կա­տար­վել են 405հա հա­կահր­դե­հա­յին կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ։ Հա­մայ­նք­նե­րից 3 դիր­քե­րում կազ­մա­կերպ­վել է շուր­ջօ­րյա հեր­թա­պա­հու­թյուն, ընդգրկվել է նաև 4 տրակ­տոր։
Հու­լի­սի 25-ի դրու­թյամբ ար­ձա­նագր­վել է 109 հր­դե­հի դեպք։ Բեր­քա­հա­վա­քի ըն­թաց­քում հր­դեհ­նե­րի տա­րա­ծու­մը կան­խե­լու նպա­տա­կով կա­տար­վել են 28հա հեր­կի և 7հա սկա­վա­ռակ­ման կան­խար­գե­լիչ աշ­խա­տանք­ներ։
Բեր­քա­հա­վա­քի աշ­խա­տանք­ներն ան­կո­րուստ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար կա­տար­վել է 26.5կմ դաշ­տա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կար­գում Սարգ­սա­շեն, Մաճ­կա­լա­շեն, Սոս, Հեր­հեր, Կոլ­խո­զա­շեն, Ա­շան, Խեր­խան, Մսմ­նա, Ճար­տար հա­մայ­նք­նե­րում։ Բա­րե­կարգ­վել է նաև Մար­տու­նի-Փոշ­տեր-Ն.Վեյ­սա­լու տա­նող ճա­նա­պար­հը՝ 18կմ եր­կա­րու­թյամբ։
Շր­ջա­նում առ­կա է 370հա նռան այ­գի, ո­րից 243.7հա-ն բեր­քա­տու է, նո­րա­տունկ՝ 56,4հա։ 2019թ. գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում հիմն­վել է 56.4հա նո­րա­տունկ նռան այ­գի, ո­րի հա­մար հատ­կաց­վել է 35250 հատ տն­կի։ Կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կար­գով ո­ռոգ­վում է 150հա։
Առ­կա է 1107հա խա­ղո­ղայ­գի, ո­րից 824.9հա-ն՝ բեր­քա­տու։ Կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կար­գով ո­ռոգ­վում է 44հա։ Բեր­դա­շեն, Սոս և Խնու­շի­նակ հա­մայ­նք­նե­րում սկս­ված է խա­ղո­ղի Կար­դի­նալ սե­ղա­նի սոր­տի բեր­քա­հա­վա­քը։
Հիմն­վել է 39հա ըն­կու­զե­նու նո­րա­տունկ այ­գի, ո­րը նույն­պես ո­ռոգ­վում է կա­թի­լա­յին հա­մա­կար­գով։
Շր­ջա­նում առ­կա է 53 ար­տե­զյան ջր­հոր, ո­րից գոր­ծող է 49-ը, 4-ում դեռ ա­վարտ­ված չեն ո­ռոգ­ման ցան­ցի աշ­խա­տանք­նե­րը։ 12 ար­տե­զյան ջր­հոր փոր­վել է 2018 թվա­կա­նին՝ 10-ը՝ ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով, 2-ը՝ Գյուղ­նա­խա­րա­րու­թյան մի­ջոց­նե­րով, ևս 2-ը վե­րա­գոր­ծարկ­վել է։
Շր­ջա­նի գյու­ղատն­տե­սա­կան հո­ղե­րից ո­ռո­գո­վի է 784հա-ն. Նոր­շեն հա­մայն­քում՝ 60,Վազ­գե­նա­շեն հա­մայն­քում՝ 45, Բեր­դա­շե­նում՝ 80, Սպի­տա­կա­շե­նում՝ 74, Մար­տու­նիում՝ 235, Գի­շիում՝ 148, Հա­ղոր­տում՝ 37, Մուշ­կա­պա­տում՝ 30 և Վա­րան­դա­յում՝ 15 հա։
2019թ. ար­տե­զյան ջր­հո­րե­րի փոր­ման աշ­խա­տանք­ներ են սկս­վել Ճար­տար, Գի­շի և Բեր­դա­շեն հա­մայ­նք­նե­րում։ Ճար­տար հա­մայն­քում ար­դեն ա­վարտ­վել են մեկ և սկս­վել 2-րդ ար­տե­զյան ջր­հո­րի փոր­ման աշ­խա­տանք­նե­րը։