comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ՚. ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ՚. ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՍՐԲՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ

Հոկ­տեմ­բե­րի 2-ին Մար­տու­նու շր­ջա­նի Կար­միր շու­կա հա­մայն­քում կազ­մա­կերպ­ված ՙԳյու­ղատն­տե­սու­թյան ներ­կան և ա­պա­գան՚ խո­րա­գի­րը կրող գի­տա­գործ­նա­կան կոն­ֆե­րան­սով մեկ­նար­կեց Գյու­ղատն­տե­սու­թյան աշ­խա­տո­ղի օր­վան նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի շար­քը։ Գի­տա­ժո­ղո­վին, ո­րը կտևի 10 օր և կամ­փոփ­վի ա­վան­դա­կան դար­ձած՝ Բեր­քի տո­նի մի­ջո­ցա­ռում­նե­րի նա­խօ­րյա­կին, հրա­վիր­վել են շուրջ 150 հո­գի, ո­րոն­ցից 134-ը ո­լոր­տի մաս­նա­գետ­ներ Հա­յաս­տա­նից և Ար­ցա­խից։ Կոն­ֆե­րան­սի թե­մա­ներն ընդ­գր­կե­լու են գյու­ղո­լոր­տի բո­լոր ճյու­ղե­րը. ա­ռա­ջին օ­րը, Կար­միր շու­կա­յում կազ­մա­կերպ­ված նիս­տի ըն­թաց­քում, զե­կույց­նե­րով հան­դես են ե­կել բու­սա­բու­ծու­թյան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը։ Հա­ջոր­դիվ՝ Շու­շիում, Աս­կե­րա­նում և Ստե­փա­նա­կեր­տում նա­խա­տես­ված նիս­տե­րի ըն­թաց­քում կքն­նարկ­վեն ա­նաս­նա­բու­ծու­թյա­նը, ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րին, սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյանն ու ագ­րո­վե­րամ­շակ­մա­նը վե­րա­բե­րող խն­դիր­նե­րը։

Մաս­նա­գի­տա­կան օր­վա ա­ռի­թով մշակ­ված ծրա­գիրն այս ան­գամ ընդ­գր­կուն է, հա­գե­ցած ու ան­նա­խա­դեպ՝ Ար­ցա­խի հա­մար։ Ինչ­պես ե­լույ­թի իր խոս­քում նշել է ԱՀ գյուղ­նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը, այդ՝ ա­ռա­ջին հա­յաց­քից ընդ­հա­նուր խո­րագ­րի տակ հս­տակ ծրագ­րեր և մի­ջո­ցա­ռում­ներ են նա­խանշ­ված, ո­րոնց ի­րա­կա­նաց­ման ըն­թաց­քին կնե­րազ­դեն նաև այս գի­տա­ժո­ղո­վի ըն­թաց­քում ար­ձա­նագր­ված ար­դյունք­նե­րը։ ՙ Այս­պի­սով գյու­ղո­լոր­տում աշ­խա­տան­քի նոր փու­լի սկիզբ է մեկ­նար­կում, քա­նի որ ո­լոր­տի զար­գաց­ման հա­ջորդ մա­կար­դակն անց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ո­րա­կա­կան նոր հար­թու­թյուն տե­ղա­փոխ­վել՝ գի­տա­կան, կր­թա­կան, խոր­հր­դատ­վա­կան աս­պա­րեզ­նե­րում՚,-ա­սել է նա, հա­վե­լե­լով, որ ին­տեն­սիվ գյու­ղատն­տե­սու­թյան մեջ ար­դյունք­ներ գրան­ցե­լու հա­մար պետք է ա­ռա­վե­լա­պես հեն­վել մաս­նա­գետ­նե­րի վրա։
Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր Հով­հան­նես Թոք­մա­ջյա­նը խոս­քով, ի­րա­կա­նաց­վող այս ձեռ­նար­կից լուրջ ակն­կա­լիք­ներ կան. նա­խա­ձեռ­նող­նե­րը հա­մոզ­ված են, որ գի­տու­թյան և ար­տադ­րու­թյան մեջ տա­րի­նե­րի փորձ ու­նե­ցող, ինչ­պես նաև ար­դի գյու­ղատն­տե­սու­թյան նո­րա­րա­րա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի մաս­նա­գետ­նե­րի հա­մա­տեղ քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում հնա­րա­վոր կլի­նի գտ­նել ար­դյու­նա­վետ լու­ծում­ներ:
Նմա­նա­տիպ ձեռ­նարկ­նե­րը յու­րա­հա­տուկ քն­նու­թյուն են լի­նե­լու նաև պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան մի շարք ծրագ­րե­րի հա­մար, ո­րո­շե­լու են դրանց ար­դյու­նա­վե­տու­թյան մա­կար­դա­կը, ու, նա­խա­րար Ժ. Միր­զո­յա­նի խոս­քով, չի բա­ցառ­վում, որ դրան­ցից ո­րոշ­նե­րը վե­րա­նայ­վե­լու են։
ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Վի­լեն Ա­վե­տի­սյա­նը ներ­կա­յաց­րել է ո­լոր­տում ի­րա­կա­նաց­վող պե­տա­կան ծրագ­րե­րը։ Նա­խա­րա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­ված մի­ջո­ցա­ռում­նե­րից Վ. Ա­վե­տի­սյանն ա­ռանձ­նաց­րել է գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի սեր­մե­րի և հան­քա­յին պա­րար­տա­նյու­թե­րի, բան­ջա­րե­ղե­նի մշա­կու­թյամբ և ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյամբ զբաղ­վող ան­ձանց ան­հա­տույց ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի, այ­գե­գոր­ծու­թյան զար­գաց­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում նռան տն­կի­նե­րի, ծխա­խո­տի մշա­կու­թյու­նից ստաց­ված բեր­քի ի­րաց­ման (մթեր­ման) դի­մաց լրավ­ճա­րի տրա­մադ­րու­մը։
Ըստ բա­նա­խո­սի` բան­ջա­րե­ղե­նի մշա­կու­թյամբ զբաղ­վող ան­ձանց ան­հա­տույց ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի տրա­մադր­ման ծրագ­րից ան­ցյալ տա­րի օգտ­վել է 149 հո­ղօգ­տա­գոր­ծող։ 2019-ին այ­գե­գոր­ծու­թյան զար­գաց­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­պատ­վու­թյու­նը տր­վել է նռան այ­գի­նե­րի ընդ­լայն­մա­նը։
ՙՆեր­կա­յում գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում կա­տար­վող բա­րե­փո­խում­նե­րը՝ ո­ռոգ­ման ջրի կա­յուն մա­տա­կա­րար­ման ուղ­ղու­թյամբ տար­վող աշ­խա­տանք­նե­րը, ա­զատ շու­կա­յա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, մթե­րող և վե­րամ­շա­կող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ակ­տի­վա­ցու­մը նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ են ստեղ­ծում գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րում պտ­ղա­տու տն­կարկ­նե­րի մա­կե­րես­նե­րի ընդ­լայ­ման և հո­ղակ­տոր­ներն ա­վե­լի ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծե­լու հա­մար,-ա­սել է փոխ­նա­խա­րա­րը։- Այդ տե­սա­կե­տից ըն­դար­ձակ­վում են նաև նռան տն­կարկ­նե­րը, ո­րի նպա­տա­կով հան­րա­պե­տու­թյան 175 հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի, գար­նան տուն­կի հա­մար, ան­հա­տույց տրա­մադր­վել է ա­վե­լի քան 324 հա­զար նռան տն­կի, ո­րով հիմ­նադր­վել է շուրջ 530 հա նռան այ­գի։ Բա­ցի նռան այ­գի­նե­րից, ա­վե­լաց­վել են նաև մեր­ձարևա­դար­ձա­յին, հն­դա­վոր և կո­րի­զա­վոր այլ պտ­ղա­տե­սակ­նե­րի այ­գի­նե­րի տա­րածք­նե­րը՝ հասց­նե­լով 4500 հա-ի՚։
Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս Ար­մե­նակ Տեր-Գրի­գո­րյա­նը հան­դես է ե­կել վնա­սա­տու­նե­րի դեմ պայ­քա­րի մա­սին զե­կույ­ցով։ Նա նշել է, որ մի­ջազ­գա­յին առևտրաշր­ջա­նա­ռու­թյու­նը նպաս­տում է ո­րոշ վնա­սա­տու­նե­րի ներ­թա­փանց­մա­նը, և կա­յուն պայ­քար պի­տի տար­վի այդ ուղ­ղու­թյամբ։
Պե­տու­թյու­նը պետք է հա­մա­կար­գո­ղի դեր կա­տա­րի, որ­պես­զի նման աշ­խա­տանք­ներն ըն­թա­նան նա­խա­պես մշակ­ված պլա­նով։ Այդ բու­ժա­նյու­թե­րը չե՞ն կա­րող վտան­գել գյուղմ­թերք օգ­տա­գոր­ծո­ղի ա­ռող­ջու­թյունն ու կյան­քը, որ­քա­նո՞վ են դրանք անվ­նաս. այս մա­սին Ա. Տեր-Գրի­գո­րյանն ա­սաց, որ բույ­սե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի կա­նո­նա­կարգ­ված և ճիշտ կի­րա­ռու­մը չի կա­րող հան­գեց­նել է­կո­լո­գիա­կան կամ այլ խն­դիր­նե­րի, ե­թե, ի­հար­կե, պատ­րաս­տուկ­նե­րի ընտ­րու­թյու­նը և կի­րառ­ման պայ­ման­նե­րը ճիշտ են։
ՀՀ ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս Ա­րա Հով­հան­նի­սյա­նը ներ­կա­յաց­րեց պտ­ղա­բու­ծու­թյան հե­ռան­կար­նե­րը, նշե­լով, որ Ար­ցա­խում լավ հիմ­քեր են ստեղծ­ված ու բա­րեն­պաստ բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­ներ կան հատ­կա­պես նռան, խա­ղո­ղի, ո­րոշ արևա­դար­ձա­յին պտուղ­նե­րի բուծ­ման հա­մար։ Նա խոր­հուրդ է տա­լիս հատ­կա­պես ու­շադ­րու­թյուն դարձ­նել նռան ոչ սե­ղա­նի սոր­տե­րին, քա­նի որ վե­րամ­շակ­ված նու­ռը՝ գի­նի­նե­րը, հյու­թե­րը, բա­վա­կա­նին գո­վազդ­ված են, պա­հանջ­ված մի­ջազ­գա­յին սպա­ռո­ղա­կան շու­կա­յում։ Ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի զար­գաց­ման հե­ռան­կարն Ար­ցա­խում ևս առ­կա է, բայց դեռևս քիչ կի­րա­ռու­թյուն ու­նի. ՀՀ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան Սյու­զան­նա Հով­սե­փյա­նը կիս­վեց հա­յաս­տա­նյան փոր­ձով, պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նե­լով անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում հա­մա­գոր­ծակ­ցել ար­ցախ­ցի գոր­ծըն­կեր­նե­րի հետ։
;