comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՁԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ ԽԱՉԵՆԻ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՁԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ ԽԱՉԵՆԻ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Նո­րայր ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

 Օ­րերս ֆեյս­բու­քյան օգ­տա­տեր Վլա­դի­միր Դո­լու­խա­նյանն ա­հա­զանգ հն­չեց­րեց, որ Խա­չե­նի ջրամ­բա­րում ձկ­նե­րի, հատ­կա­պես ծա­ծա­նի զանգ­վա­ծա­յին անկ­ման դեպք է ար­ձա­նագր­վել: Նրա կող­մից ար­ված կադ­րե­րը, ո­րոնք կց­ված էին ա­հա­զան­գին, շա­տե­րի ու­շադ­րու­թյունն են գրա­վել եւ խնդ­րին հա­սա­րա­կա­կան հն­չո­ղու­թյուն տվել: Հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյուն­ներն էլ ար­ձա­գան­քել են` մաս­նա­գետ­նե­րին դեպ­քի վայր ու­ղար­կե­լով: Զար­գա­ցում­նե­րը, սա­կայն, այս­քա­նով չեն սահ­մա­նա­փակ­վել: Պա­տաս­խա­նա­տու­ներն ար­վա­ծի մա­սին զե­կու­ցել են եւ ա­նե­լիք­նե­րի վե­րա­բե­րյալ հանձ­նա­րա­րա­կան­ներ ստա­ցել պե­տա­կան նա­խա­րա­րից: Հոկ­տեմ­բե­րի 21-ին Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նի հրա­վի­րած աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյան թե­ման հենց ձկ­նե­րի ան­կումն էր:

Ի՞նչ է կա­տար­վել ձկ­նե­րի հետ, ի՞նչն է նրանց անկ­ման պատ­ճա­ռը: Պա­տաս­խա­նի փնտր­տու­քով ա­հա­զան­գը ստա­նա­լուն պես Խա­չե­նի ջրամ­բար են մեկ­նել ա­ռող­ջա­պա­հու­թյան եւ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Խն­դիր էր դր­ված մի կող­մից ձկ­նե­րի անկ­ման պատ­ճա­ռը բա­ցա­հայ­տել, մյուս կող­մից գնա­հա­տել` ար­դյո՞ք դա վտանգ է ներ­կա­յաց­նում նաեւ կեն­դա­նա­կան աշ­խար­հի այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, ա­ռա­վել եւս` մարդ­կանց հա­մար: Եր­կու օր տե­ւած ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը ներ­կա­յաց­վել են պե­տա­կան նա­խա­րա­րին: Դեպ­քի վայր մեկ­նած մաս­նա­գետ­նե­րը փոր­ձան­մուշ­ներ են վերց­րել ե՜ւ սատ­կած ձկ­նե­րից, ե՜ւ ջրամ­բա­րի ջրից: Նմուշ­նե­րը միան­գա­մից եր­կու լա­բո­րա­տո­րիա­յում են հե­տա­զոտ­վել. Գյուղ­նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րի տրա­մադ­րու­թյան տակ Սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյան լա­բո­րա­տո­րիան է, Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տան­քա­յին խմ­բի տրա­մադ­րու­թյան տակ ու Պե­տա­կան հի­գիե­նիկ եւ հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան լա­բո­րա­տո­րիան: Վս­տա­հեց­նում են, որ առն­վազն ջրի մեջ ձկ­նե­րի հա­մար վտան­գա­վոր կամ ար­տա­ռոց ո­չինչ չեն հայտ­նա­բե­րել: ՙՔլո­րիդ­նե­րը, նիտ­րատ­նե­րը, մնա­ցոր­դա­յին քլո­րը. ա­մեն ինչ նոր­մա­յի սահ­ման­նե­րում է: Ջրի բա­ղադ­րու­թյան մեջ վտան­գա­վոր տար­րեր չեն հայտ­նա­բեր­վել՚,-եր­կօ­րյա հե­տա­զո­տությ­ւոն­նե­րի ար­դյունքն է ներ­կա­յաց­րել Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պե­տա­կան հի­գիե­նիկ եւ հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան պետ Օ­ֆե­լյա Հա­րու­թյու­նյա­նը: Վար­կած­նե­րի թվում նաեւ վա­րակն է: Մաս­նա­գետ­նե­րը դա քիչ հա­վա­նա­կան են հա­մա­րում, բայց, ա­մեն դեպ­քում, վերջ­նա­կան գնա­հա­տա­կան տալ չեն շտա­պում. այս մա­սով վերջ­նա­կան պա­տաս­խա­նը ման­րէա­բա­նա­կան հե­տա­զո­տու­թյու­նը կտա, ո­րի ար­դյունք­նե­րը պատ­րաստ կլի­նեն մոտ օ­րերս: Կար­ծիք է հն­չել, որ ձկ­նե­րի անկ­ման պատ­ճա­ռը կա­րող է լի­նել թթ­ված­նա­յին քաղ­ցը: Բնա­պահ­պա­նու­թյան եւ բնա­կան ռե­սուրս­նե­րի փոխ­նա­խա­րար Գա­րի Գրի­գո­րյանն էլ մատ­նա­ցույց է ա­րել փաս­տը, որ ան­կում ար­ձա­նագր­վել է կոնկ­րետ ձկ­նա­տե­սա­կի շր­ջա­նում, այն էլ՝ ո­րո­շա­կի տա­րի­քի մի­ջա­կայ­քում: ՙՄոտ 9 հա­զար ձկան կո­րուստ ու­նենք: Հիմ­նա­կան մա­սը, գրե­թե ա­ռանց բա­ցա­ռու­թյան, կա­րաս տե­սա­կի են: Հիմ­նա­կա­նում՝ փոքր ձկ­ներ են՚,- ման­րա­մաս­նել է Գա­րի Գրի­գո­րյա­նը: Թթ­ված­նա­յին քաղ­ցի պատ­ճառ կա­րող էր դառ­նալ ո­ռոգ­ման նպա­տա­կով ջրամ­բա­րից ջուր վերց­նե­լը:
Այս վար­կա­ծին հա­մա­ձայն չէ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րը: Խոր­հր­դակ­ցու­թյա­նը մաս­նակ­ցող Ժի­րայր Միր­զո­յա­նը հի­շեց­րել է, որ ե­ղել են նաեւ դեպ­քեր, երբ ջրամ­բա­րում ջուրն այ­սօր­վա­նից պա­կաս է ե­ղել, բայց դա ձկան անկ­ման չի հան­գեց­րել. ՙՆվա­զա­գույն շե­մը ե­րեք մետրն է: Եվ մենք գրե­թե ա­մեն տա­րի հաս­նում ենք այդ մա­կար­դա­կին, բայց ո­րե­ւէ խն­դիր չի ար­ձա­նագր­վում՚: Գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րը հա­վա­նա­կան վար­կած­նե­րի թվում պայ­թու­ցի­կի կամ այլ մի­ջոց­նե­րի կի­րառ­մամբ ձկան որսն է հա­մա­րում: Թե­ման բնա­պահ­պա­նա­կա­նից ի­րա­վա­կան դաշտ է տե­ղա­փոխ­վում: Ոս­տի­կա­նու­թյունն ա­ռայժմ բա­ցա­ռում է պայ­թու­ցի­կի կի­րա­ռու­մը: Հիմ­նա­վո­րում­ներ էլ կան այդ տար­բե­րա­կը բա­ցա­ռե­լու հա­մար. նախ՝ հետ­քեր չկան, հա­րե­ւան բնա­կա­վայ­րե­րում պայ­թյու­նի ձայն չեն լսել, մյուս կող­մից էլ ան­կու­մը միայն կոնկ­րետ ձկ­նա­տե­սա­կի շր­ջա­նում է գրանց­վել: Պայ­թյու­նի դեպ­քում նման ընտ­րո­ղա­կան մո­տե­ցու­մը դժ­վար է պատ­կե­րաց­նել: Ա­մեն դեպ­քում, ի­րա­վա­պահ­նե­րը հար­ցում­նե­րը շա­րու­նա­կում են, մյուս կող­մից էլ ձկան շու­կան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հե­լով. ի վեր­ջո, ե­թե մեծ քա­նա­կի ձուկ են բռ­նել ու ման­րա­ձուկն էլ թո­ղել ջրամ­բա­րի ա­փին, ու­րեմն այդ ձու­կը ինչ-որ կերպ կփոր­ձեն վա­ճա­ռել:
Ան­կախ պատ­ճառ­նե­րից՝ ջրամ­բա­րի ա­փին հայ­տն­ված մեծ քա­նա­կու­թյամբ ձուկն ար­դեն իսկ կա­րող էր վա­րա­կի աղ­բյուր դառ­նալ: Սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյան պետ Ար­թուր Ներ­սի­սյա­նը վս­տա­հեց­րել է՝ քայ­լեր է ձեռ­նարկ­վել դա կան­խար­գե­լե­լու հա­մար: Տե­ղա­մա­սը սպա­սար­կող ա­նաս­նա­բու­ժա­կան կա­յա­նի աշ­խա­տող­նե­րի կող­մից տա­րած­քը մաքր­վել ու ախ­տա­հան­վել է: Հա­վաք­ված ձուկն էլ այր­վել, ոչն­չաց­վել է: Ձկ­նե­րի անկ­ման նոր դեպ­քեր չեն գրանց­վել:
Կա­րա­սի անկ­ման դեպ­քեր, ի դեպ, ԱՊՀ տար­բեր եր­կր­նե­րում պար­բե­րա­բար գրանց­վում են: Դեպ­քե­րի մի մա­սում պատ­ճա­ռը բա­ցա­հայտ­վում է՝ ջրամ­բա­րի աղ­տո­տում, թթ­ված­նա­յին քաղց, ջրում վա­րա­կի առ­կա­յու­թյուն եւ այլն: Բայց դեպ­քե­րի մի մեծ մա­սում պատ­ճառն այդ­պես էլ ան­հայտ է մնում: