comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՆԴ­ՐԱ­ԴԱՐՁ ԲՈՒ­ՍԱ­ԲԱ­ՆԱ­ԿԱՆ ԱՅ­ԳՈՒ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԴ­ՐԱ­ԴԱՐՁ ԲՈՒ­ՍԱ­ԲԱ­ՆԱ­ԿԱՆ ԱՅ­ԳՈՒ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻՆ

 

 

 

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 

Սեպ­տեմ­բե­րի վեր­ջե­րին տե­ղե­կա­ցանք, որ ՙԱ­կա­դե­մի­կոս Թախ­տա­ջյա­նի ան­վան բու­սա­բա­նա­կան այ­գի՚ ՓԲԸ-ի տն­կա­րա­նում հր­դեհ է բռնկ­վել: Հետևանք­նե­րի, ինչ­պես և ըն­կե­րու­թյան կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րի, խն­դիր­նե­րի մա­սին զրու­ցե­ցինք բու­սա­բա­նա­կան այ­գու տնօ­րեն Համ­լետ Դավ­թյա­նի հետ:  

Ըստ տնօ­րե­նի՝ ան­գամ ա­մե­նա­փոքր հր­դե­հի պա­րա­գա­յում սպաս­վում են զգա­լի ծախ­սեր, ին­չը մեր երկ­րի սուղ պայ­ման­նե­րի և բա­զում խն­դիր­նե­րի հա­մա­պատ­կե­րին դառ­նում է խնդ­րա­հա­րույց: ՙՏն­կա­րա­նը կա­ռուց­վել է 2010թ.: Ֆի­նան­սա­կան դժ­վա­րին պայ­ման­նե­րում, ջանք ու ե­ռանդ չխ­նա­յե­լով, կա­րո­ղա­ցել ենք տն­կա­րա­նի աշ­խա­տան­քը հասց­նել գո­հա­ցու­ցիչ ար­դյունք­նե­րի: Կա­ռու­ցել ենք 4 ջեր­մոց՝ յու­րա­քան­չյու­րը 200 քառ. մ տա­րած­քով, որ­տեղ ա­ճեց­նում ենք քա­ղա­քի սի­զա­մար­գե­րի հա­մար ծա­ղիկ­ներ: Տն­կի­ներ ենք ա­ճեց­նում ծա­ռատ­նկ­ման սե­զո­նի հա­մար: Հր­դե­հը մա­րե­լուց հե­տո սկզ­բում շատ մտա­հոգ էի: Հե­տո պարզ­վեց, որ ջեր­մոց­նե­րը չեն վնաս­վել: Ճիշտ է, այր­վել էր ջեր­մոց­նե­րի տա­քաց­ման հա­մար կու­տա­կած փայ­տը, բայց դա հեշտ է ձեռք­բե­րե­լը: Տն­կի­նե­րը շատ քիչ են վնաս­վել. հր­դե­հի բռնկ­ման վայ­րից հե­ռու էին: Վառ­վել էր վար­չա­կան շեն­քը: Կա­ռա­վա­րու­թյու­նը ֆի­նան­սա­կան օգ­նու­թյուն է տրա­մադ­րել, և ըն­կե­րու­թյան ջան­քե­րով ար­դեն վե­րա­կանգ­նել ենք շեն­քի տա­նի­քը: Այժմ ըն­թաց­քի մեջ են շեն­քի ներ­սի նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը:
ՙԿո­նի­ֆա՚ ֆուտ­բո­լա­յին խա­ղե­րի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ ըն­կե­րու­թյու­նը մեծ աշ­խա­տանք է կա­տա­րել. պետք է հիմ­նեինք նոր սի­զա­մար­գեր Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան հան­րա­պե­տա­կան մար­զա­դաշ­տի հետ­նա­մա­սե­րում, որ­տեղ մոտ 40-50 տա­րի մաքր­ման ոչ մի աշ­խա­տանք չէր տար­վել: Ըն­կե­րու­թյան աշ­խա­տող­նե­րի՝ հիմ­նա­կա­նում տա­րիքն ա­ռած մարդ­կանց մի­ջո­ցով, սկզբ­նա­կան փու­լում 40 մե­քե­նա աղբ է հան­վել տա­րած­քից: Քա­նի որ ըն­կե­րու­թյա­նը պատ­կա­նող մե­քե­նա­նե­րի քա­նա­կը խիստ ան­բա­վա­րար էր, քա­ղա­քա­պե­տի թույ­լտ­վու­թյամբ հիմ­նար­կի կող­մից վար­ձա­կալ­վե­ցին բեռ­նա­տար­ներ: Մաքր­ման աշ­խա­տանք­նե­րը տևել են 15-18 օր, ո­րից հե­տո ան­ցել ենք սի­զա­մար­գե­րի ձևա­վոր­մա­նը: Ե­ղած սի­զա­մար­գե­րում էլ թար­մաց­վել են բո­լոր չո­րա­ցած ծա­ղիկ­նե­րը:
Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներն այն­քան ծա­վա­լուն չէին. հիմ­նա­կա­նում փոխ­վել են չո­րա­ցած ծա­ղիկ­նե­րը, հնձ­վել խո­տը: Ըստ տնօ­րե­նի՝ տա­րին 3-4 ան­գամ չո­րա­ցած ծա­ղիկ­նե­րը փո­խա­րին­վում են նո­րե­րով: Հե­տաքր­քր­վե­ցինք, թե նշա­նա­վոր այդ խա­ղե­րի ժա­մա­նակ նման ծանր աշ­խա­տան­քի դի­մաց խրա­խուս­վե­ցի՞ն ըն­կե­րու­թյան աշ­խա­տող­նե­րը: Ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րը գո­հու­նա­կու­թյամբ նշեց, որ լա­վա­գույն աշ­խա­տող­նե­րը խրա­խուս­վել են աշ­խա­տա­վար­ձի 100 տո­կո­սից ա­վե­լի չա­փով, մնա­ցած­նե­րը՝ ըստ կա­տա­րած աշ­խա­տան­քի: Հ. Դավ­թյանն ըն­դգ­ծեց, որ ծա­ռե­րի հատ­ման ա­ռու­մով տե­ղյակ է քա­ղա­քա­ցի­նե­րի դժ­գո­հու­թյուն­նե­րից. ըն­կե­րու­թյու­նը հա­տում, ձևա­վո­րում, ե­րի­տա­սար­դաց­նում է միայն այն ծա­ռե­րը, ո­րոնց հատ­ման հա­մար առ­կա են քա­ղա­քա­պե­տա­րա­նի և ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան ու բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան թույ­լտ­վու­թյու­նը: Նա` որ­պես հին ստե­փա­նա­կերտ­ցի, նույն­պես ափ­սո­սում է փո­ղոց­նե­րում ծա­ռե­րի նվազ­ման հա­մար, բայց որ­պես քա­ղա­քի կյան­քը կազ­մա­կեր­պող մի օ­ղա­կի ղե­կա­վար` տե­ղյակ է մի շարք խն­դիր­նե­րի, ո­րոնք պատ­ճառ են դառ­նում ծա­ռե­րի հատ­ման հա­մար: Մաս­նա­վո­րա­պես, մե­քե­նա­նե­րի քա­նա­կա­կան բուռն ա­ճի հրա­մա­յա­կա­նից ել­նե­լով ա­ռաջ է գա­լիս մայ­թե­րի, փո­ղոց­նե­րի լայ­նաց­ման խն­դիր, կան­գառ-գր­պա­նիկ­նե­րի կա­ռու­ցում, ինչն էլ իր հեր­թին ծա­ռե­րի հատ­ման պատ­ճառ­նե­րից մեկն է հան­դի­սա­նում: Սա­կայն ըն­կե­րու­թյան տնօ­րենն իր հեր­թին դժ­գո­հում է ո­րոշ քա­ղա­քա­ցի­նե­րից, ո­րոնք չեն խնա­մում ի­րենց տա­րած­քում ա­ճող ծա­ռե­րը: Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում դրանք ա­ճում, մե­ծա­նում են, ո­րից հե­տո դի­մում են գրում, որ ծառն ի­րենց խան­գա­րում է, և ստիպ­ված ենք լի­նում այն հա­տել:
Ծա­ռատ­նկ­ման կպ­չո­ղա­կա­նու­թյան մա­սին հար­ցին տնօ­րե­նը պա­տաս­խա­նեց, որ դրա ար­դյու­նա­վե­տու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է մի քա­նի հան­գա­մանք­նե­րով. ան­տա­ռից հա­նած ծա­ռե­րը պետք է շուտ տն­կել, այդ դեպ­քում կպ­չո­ղա­կա­նու­թյու­նը հաս­նում է 70-80 տո­կո­սի: Սա­կայն շատ դեպ­քե­րում ան­տա­ռից ծա­ռե­րը հա­նում են, մի քա­նի օր պա­հում, հե­տո նոր բե­րում ծա­ռատ­նկ­ման: Բնա­կա­նա­բար, նման ծա­ռե­րի կպ­չո­ղա­կա­նու­թյու­նը բա­վա­կա­նին նվա­զում է: Կան բա­ցա­սա­կան այլ հան­գա­մանք­ներ ևս. ան­չա­փա­հաս­նե­րը ճյուղ են պո­կում կամ քա­շում-հա­նում են նո­րա­տունկ ծա­ռը, հե­տո էլ խրում հո­ղի մեջ, և, բնա­կա­նա­բար, նման տն­կի­նե­րը չեն ա­ճում: ՙԳի­տեմ, ժո­ղովր­դի մեջ տա­րած­ված է այն թյուր կար­ծի­քը, որ թույլ կպ­չո­ղա­կա­նու­թյան պատ­ճա­ռը չջ­րելն է: Ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ հա­վաս­տիաց­նում եմ, որ այդ տն­կի­նե­րը մշ­տա­պես մեր ու­շադ­րու­թյան ներ­քո են. ջրա­տար մե­քե­նա­նե­րը շր­ջում և ջրում են նոր տն­կած ծա­ռե­րը: Բայց հա­նուն ար­դա­րու­թյան պետք է նշել, որ ան­միտ ու վատ վե­րա­բեր­մուն­քը ծա­ռե­րի, ծա­ղիկ­նե­րի, կա­նաչ տա­րածք­նե­րի հան­դեպ, ե­թե հա­մե­մա­տենք 5-6 տա­րի ա­ռաջ ե­ղա­ծի հետ, բա­վա­կա­նին նվա­զել է: Մտա­ծում եմ, որ պատ­ճառն իմ այն հայ­տա­րա­րու­թյան մեջ է, հա­մա­ձայն ո­րի սի­զա­մար­գե­րում ա­ճող ծա­ղիկ­ներ ձեռք­բե­րել ցան­կա­ցող­նե­րը կա­րող են դի­մել ըն­կե­րու­թյա­նը և անվ­ճար ստա­նալ: Նկա­տե­լի է նաև, որ մար­դիկ ան­տար­բեր չեն մնում, տես­նե­լով ոչ պատ­շաճ վե­րա­բեր­մունք ծառ ու ծաղ­կի հան­դեպ: Նկա­տե­լի այդ դրա­կան փո­փո­խու­թյու­նը կա­նաչ տա­րածք­նե­րի հան­դեպ հույս է ներ­շն­չում, որ, ի վեր­ջո, կձեր­բա­զատ­վենք նշ­ված բա­ցա­սա­կան երևույթ­նե­րից՚,-ա­սաց Հ. Դավ­թյա­նը:
Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում այս տա­րի Երևա­նից ՙԷյ ԹԻ ՓԻ՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի կող­մից ան­հա­տույց տրա­մադր­վել են 651 թուփ ու տն­կի, ո­րոնք տե­ղադր­վել են ծնն­դա­տան հա­րա­կից տա­րած­քում, Ա­շոտ Ղու­լյա­նի և Ստե­փան Շա­հու­մյա­նի ան­վան պու­րակ­նե­րում, ինչ­պես նաև Սուրբ Հա­կոբ ե­կե­ղե­ցու տա­րած­քում: Դրան­ցից մի մասն էլ տրա­մադր­վել է մայ­րա­քա­ղա­քի դպ­րոց­նե­րին ու ման­կա­պար­տեզ­նե­րին: Գար­նա­նը Երևա­նի տար­բեր ջեր­մոց­նե­րից ձեռք են բեր­վել 1000 թուփ, 300 ծառ և 80.000 ծաղ­կի սա­ծիլ: Հե­տո էլ 600.000 ծաղ­կի սա­ծիլ­ներ ա­պա­հո­վել է ըն­կե­րու­թյան տն­կա­րա­նը: Թվում է, թե շատ մեծ թիվ է, բայց պարզ­վում է, որ մեկ քառ. մ. վրա տնկ­վում է 100 ծա­ղիկ, ո­րոնք սե­զո­նում 3-4 ան­գամ փո­խա­րին­վում են թար­մե­րով:
Վեր­ջում անդ­րա­դար­ձանք ա­մե­նա­ցա­վոտ հար­ցին՝ բան­վոր­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րին, ո­րը կազ­մում է ըն­դա­մե­նը 58.000 դրամ, ո­րի պատ­ճա­ռով այդ ծանր աշ­խա­տան­քին գա­լիս են միայն տա­րեց մար­դիկ: Տնօ­րե­նի հա­վաստ­մամբ՝ ղե­կա­վա­րու­թյան առջև հա­ճախ է բարձ­րաց­վում այդ հար­ցը: Այժմ էլ պատ­րաստ­վում են խն­դի­րը քն­նար­կել նո­րըն­տիր քա­ղա­քա­պե­տի հետ: Հու­սով են, որ այս տա­րի բան­վոր­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րի հար­ցում ո­րո­շա­կի ա­ռաջ­խա­ղա­ցում կլի­նի: