[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱՅՆ­ՔԸ ՀԶՈՐ Է ԻՐ ՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅԱՄԲ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Ար­ցա­խում նկա­տե­լի ակ­տի­վա­ցել են տոհ­մա­յին ա­նաս­նա­բու­ծու­թյան զար­գաց­ման ուղ­ղու­թյամբ տար­վող աշ­խա­տանք­նե­րը։

Ա­նաս­նա­բու­ծու­թյան ա­ռա­ջա­տար ճյու­ղը հա­մար­վում է տա­վա­րա­բու­ծու­թյու­նը, ո­րը ար­դյու­նա­վետ և ե­կամ­տա­բեր է։ Հան­րա­պե­տու­թյու­նում տոհ­մա­յին կա­յա­նի ստեղ­ծու­մը, ո­րը գոր­ծում է 2008թ.-ից, միտ­ված է տա­վա­րա­բու­ծու­թյան զար­գաց­մա­նը։ Ար­տերկ­րից ներ­կր­վել են բարձ­րմ­թե­րա­տու կո­վեր, ո­րոն­ցից տե­ղում ստաց­ված ցու­լե­րը 2011թ.-ից տրա­մադր­վում են հա­մայ­նք­նե­րին և ֆեր­մեր­նե­րին։
Տոհ­մա­յին կա­յա­նի ցու­լե­րից ա­ռա­ջին ձեռք­բե­րող­նե­րից է Մար­տու­նու շր­ջա­նի Ծո­վա­տեղ հա­մայն­քի նախ­կին ղե­կա­վար, 20 տար­վա մե­նատն­տես Ար­տակ Դա­նիե­լյա­նը։ 1998թ. ա­վար­տե­լով պար­տա­դիր ժամ­կե­տա­յին ծա­ռա­յու­թյու­նը` Ա.Դա­նիե­լյանն ո­րո­շեց զբաղ­վել ա­նաս­նա­պա­հու­թյամբ։
1999թ. մա­յի­սի 5-ին գյու­ղի պա­հես­տի շեն­քը և հոր 11 գլուխ ա­նա­սուն­նե­րը վերց­նե­լով՝ նա սկ­սեց հիմք դնել սե­փա­կան տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը։ Մինչ օրս էլ նրա հիմ­նա­կան աշ­խա­տան­քը մնում է ա­նաս­նա­պա­հու­թյու­նը, քա­նի որ, ինչ­պես ինքն է վկա­յում, Ծո­վա­տեղ գյու­ղի զբաղ­վա­ծու­թյան խն­դի­րը հիմ­նա­կա­նում լուծ­վում է ա­նաս­նա­պա­հու­թյամբ։
15 տա­րի ղե­կա­վա­րե­լով հայ­րե­նի հա­մայն­քը՝ Ա.Դա­նիե­լյա­նը չի դա­դա­րել ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վել։ Դեռ ա­վե­լին, այդ տա­րի­նե­րին զգա­ցել է, որ գյու­ղում ապ­րե­լու հա­մար դա պար­զա­պես անհ­րա­ժեշ­տու­թյուն է։ Եվ 2014թ. ԱՀ ԳԳԱՀ-ից ձեռք բե­րե­լով տոհ­մա­յին ցլիկ­ներ, նա հիմք դրեց տոհ­մա­յին ա­նաս­նա­բու­ծու­թյա­նը։ Ա­ռա­ջին և երկ­րորդ տա­րում տոհ­մա­յին կա­յա­նից ձեռք է բե­րել մե­կա­կան, եր­րորդ տա­րում՝ եր­կու ցլիկ։ Երկ­րորդ տա­րում ու­նե­ցել է 2 ծին, եր­րորդ տա­րում՝ 15, ե­րեք տար­վա մեջ այն դար­ձել է 25 գլուխ։ Ար­դեն ու­նի տոհ­մա­յին ե­րինջ­նե­րից ստա­ցած 4 գլուխ կով։ Տար­վա կտր­ված­քով ֆեր­մա­յի տա­րած­քում հնա­րա­վոր է պա­հել ա­վե­լի քան 70 գլուխ ա­նա­սուն, ո­րից 30-ը` կթու կով, 25 հորթ, 7 ե­րինջ։ Մեծ ու հիմ­նա­կան աշ­խա­տանք են պա­հան­ջում կթու կո­վե­րը, քա­նի որ ա­մե­նօ­րյա ի­րաց­վում է կա­թը։ Ներ­կա դրու­թյամբ՝ ֆեր­մա­յում պահ­վում է 57 գլուխ ա­նա­սուն, ո­րից կո­վեր՝ 28, ե­րինջ՝ 6 (մեկ տա­րե­կա­նից բարձր), 1 գլուխ ցուլ, 13 գլուխ հորթ։
-Տա­վա­րա­բու­ծու­թյամբ զբաղ­վե­լը շա­տե­րի հա­մար դժ­վար գործ է,- նկա­տել է տա­լիս Ար­տակ Դա­նիե­լյա­նը և մեկ­նա­բա­նում,- բա­ցի մթե­րատ­վու­թյու­նից, տա­վա­րա­բու­ծու­թյան զար­գաց­ման ա­մե­նա­կարևոր նա­խա­պայ­ման­նե­րից մե­կը կեն­դա­նի­նե­րից ար­ժե­քա­վոր սե­րունդ ստա­նալն է, ո­րի կարևո­րու­թյունն էլ կա­յա­նում է նրա­նում, որ յու­րա­քան­չյուր սե­րունդ իր մթե­րատ­վու­թյամբ պետք է գե­րա­զան­ցի նա­խորդ սերն­դին։ Կեն­դա­նի­նե­րի ճիշտ կե­րակ­րումն ու խնամ­քը, հա­ջող ծի­նը և ստաց­ված սերն­դի լավ ա­ճե­ցու­մը լու­ծում են նախ­րի վե­րար­տադր­ման խն­դի­րը։ Այս հար­ցե­րի վրա պետք է ի­րենց ու­շադ­րու­թյու­նը կենտ­րո­նաց­նեն ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող մարդն ու գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րը։
Ա.Դա­նիե­լյա­նը հա­վաս­տիաց­նում է՝ այ­սօր ար­դեն 30 տո­կո­սով սերն­դա­փո­խու­թյուն կա և գո­հու­նա­կու­թյամբ նշում, որ լավ սե­րունդ­ներ են ստա­նում թե՜ տոհ­մա­յին ցլիկ­նե­րի, թե՜ ե­րինջ­նե­րի մոտ։ Մեր տե­ղա­կան հոր­թե­րի հա­մե­մա­տու­թյամբ 30 տո­կո­սից ա­վե­լի միս ու կաթ է ար­տադր­վում։ Նրա խոս­քով՝ ե­թե մեր կո­վե­րից մի­ջի­նը կթում են 5-6 լիտր կաթ, ա­պա ծնած ե­րինջ­նե­րից կթում են՝ 10-12 լիտր։
Սե­փա­կան ար­տադ­րան­քի ի­րաց­ման խն­դիր Ար­տա­կը չի ու­նե­նում։ Հոր­թե­րը վա­ճառ­վում են 8-9 ամ­սա­կա­նից հե­տո։ Կաթն ի­րաց­վում է ՙԱ­ռաջ­նեկ՚ ՓԲԸ-ում՝ կնք­ված պայ­մա­նագ­րի հա­մա­ձայն։ Ըն­կե­րու­թյունն այն վերց­նում է 130-140 դրա­մով։ Օ­րա­կան ա­մե­նա­քի­չը 60-70 լիտր, մի­ջի­նը՝ 100-120 լիտր կաթ է ար­տադր­վում, ա­մի­սը՝ 2-2.5 տոն­նա։ Ապ­րիլ, մա­յիս, հու­նիս ա­միս­նե­րին օ­րա­կան կազ­մում է 180-200 լիտր, ամ­սա­կան՝ 5-6 տոն­նա։
Ար­տակ Դա­նիե­լյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ ե­ղանք նրա ա­նաս­նա­ֆեր­մա­յում։ Այս­տեղ անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ են ստեղծ­վել։
Ա­նաս­նա­կե­րի մա­սով նշ­վեց, որ ար­հես­տա­կան կեր չի տր­վում, տա­րե­կան պա­հանջ­վում է 2000-3000 կիպ խոտ։ Ա­նա­սուն­նե­րը կե­րակր­վում են նաև հա­մակց­ված կե­րով։
-Ա­նաս­նա­պա­հու­թյան ո­լոր­տը, ճիշտ է, ե­կամ­տա­բեր է, բայց, միևնույն ժա­մա­նակ, ծախ­սա­տար է, պա­հան­ջում է ա­մե­նօ­րյա հետևո­ղա­կան աշ­խա­տանք։ Ե­թե մեր ֆեր­մա­նե­րը լի­նեն ար­դի նոր­մե­րին, չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան, ու­նե­նանք փո­խակ­րիչ­ներ՝ գո­մաղ­բը հե­ռաց­նե­լու հա­մար, բա­վա­կա­նին կհեշ­տա­նա ա­նաս­նա­պա­հի գոր­ծը։ Մյուս կող­մից էլ, աշ­խա­տու­ժը քիչ է, աշ­խա­տող գտ­նե­լը՝ դժ­վար,- ա­սում է Ա.Դա­նիե­լյա­նը և խն­դիր­նե­րի շար­քում ա­վե­լաց­նում խո­տի դժ­վար հա­վա­քե­լու փաս­տը, քա­նի որ գյու­ղա­ցի­նե­րի մեծ մա­սը դաշ­տե­րում ցո­րեն է ցա­նում։
Զրու­ցա­կիցս, այ­նուա­մե­նայ­նիվ, լա­վա­տե­սո­րեն է տրա­մադր­ված։
Ա.Դա­նիե­լյա­նը զբաղ­վում է նաև խո­զա­բու­ծու­թյամբ, թռչ­նա­բու­ծու­թյամբ, դաշ­տա­վա­րու­թյամբ, սե­փա­կան տնա­մերձն է մշա­կում։
15 տար­վա հա­մայն­քի ղե­կա­վա­րի իր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում Ծո­վա­տե­ղի հա­մայնքն ու­նե­ցել է միջ­գյու­ղա­յին ճա­նա­պարհ, նո­րա­կա­ռույց դպ­րոց, հան­դի­սու­թյուն­նե­րի տուն, ար­տե­զյան ջուր, ա­վե­լա­ցել է բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի, դպ­րոց հա­ճա­խող ա­շա­կերտ­նե­րի թի­վը։
2004թ.-ին, երբ ըն­տր­վել է հա­մայն­քի ղե­կա­վար, հիմ­նա­կան շեշ­տադ­րու­մը դրել է հա­մայն­քի տն­տե­սու­թյան զար­գաց­ման վրա։ Նշում է՝ 2004թ.-ին Ծո­վա­տե­ղի դպ­րո­ցը 1-ին դա­սա­րան հա­ճա­խող ա­շա­կերտ չի ու­նե­ցել, բայց 2005թ.-ին ար­դեն 10 ա­շա­կերտ էր հա­ճա­խում դպ­րոց։ Նա երևույ­թը մեծ ձեռք­բե­րում է հա­մա­րում Ծո­վա­տե­ղի նման փոքր հա­մայն­քի հա­մար։
Հա­մայն­քը հզոր է իր տն­տե­սու­թյամբ, հա­մոզ­ված է մե­նատն­տե­սը, ուս­տի հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին և, առ­հա­սա­րակ, գյու­ղաբ­նակ­նե­րին խոր­հուրդ է տա­լիս հիմ­նա­կան զբաղ­մունք դարձ­նել ա­նաս­նա­պա­հու­թյու­նը։
;