[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲՅՈՒՋԵ-2020՚-Ը ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ ՈՒ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 ՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի մա­սին՚ օ­րեն­քի նա­խա­գիծն ար­դեն խոր­հր­դա­րա­նում է: Նո­յեմ­բե­րի 22-ին ԱՀ ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ար­թուր Հա­րու­թյու­նյանն այն ներ­կա­յաց­րեց ԱԺ մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րին և խմ­բակ­ցու­թյուն­նե­րին՝ Աժ ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տի ժա­մա­նակ: Նիս­տը վա­րում էր հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րամ Գրի­գո­րյա­նը: Ներ­կա էին նաև ԱԺ նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյանն ու պետ­նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:

Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րի խոս­քով՝ ա­ռա­ջի­կա տար­վա բյու­ջե­տա­յին քա­ղա­քա­կա­նու­թյունն ուղղ­ված է լի­նե­լու տն­տե­սա­կան ա­ճի խթան­ման ու տն­տե­սու­թյան մեջ ա­ճի նե­րու­ժի աս­տի­ճա­նա­կան բարձ­րաց­մա­նը: Նա հա­մա­ռոտ անդ­րա­դար­ձավ ըն­թա­ցիկ տա­րում ձևա­վոր­ված տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րին ու ներ­կա­յաց­րեց ո­րոշ մակ­րոտն­տե­սա­կան կան­խա­տե­սու­մա­յին գնա­հա­տա­կան­ներ: Ըստ դրանց՝ 2019 թվա­կա­նի ի­նը ամս­վա ցու­ցա­նիշ­նե­րը թույլ են տա­լիս կան­խա­տե­սե­լու ա­վե­լի բարձր տն­տե­սա­կան աճ, քան պլա­նա­վոր­վել էր բյու­ջեի նա­խագ­ծում: Այս­պի­սով, հա­մա­խառն ներ­քին ար­դյուն­քը կկազ­մի 340.9 մլրդ դրամ, իսկ տն­տե­սա­կան ա­ճը շուրջ 9,1%` 0,7% դեֆ­լյա­տո­րի պայ­ման­նե­րում:
Նման ա­ճի տեմ­պի կան­խա­տես­ման հա­մար հիմք է հան­դի­սա­ցել նյու­թա­կան ար­տադ­րու­թյան ճյու­ղե­րում ստեղծ­ված ա­վե­լաց­ված ար­ժե­քը, ո­րի մա­սով կան­խա­տես­վում են հետևյալ ցու­ցա­նիշ­նե­րը. ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քի ծա­վա­լը 2019 թվա­կա­նին կկազ­մի ա­վե­լի քան 152 մլրդ դրամ` նա­խորդ տար­վա հա­մե­մատ ի­րա­կան ար­տա­հայ­տու­թյամբ ա­ճե­լով մոտ 30%-ով: Շի­նա­րա­րու­թյան ծա­վա­լը կկազ­մի 62մլրդ դրամ` ա­պա­հո­վե­լով աճ 18,2 տո­կո­սա­յին կե­տի չա­փով: ՙԳյու­ղատն­տե­սու­թյան ար­տադ­րան­քի ծա­վա­լը նա­խա­տես­վում է շուրջ 77 մլրդ դրա­մի չա­փով, ո­րը նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճե­լու է ա­վե­լի քան 3%-ով՚,-հայ­տա­րա­րել է Ա. Հա­րու­թյու­նյա­նը:
Ըստ բյու­ջեի նա­խագ­ծի՝ 2020 թվա­կա­նի կան­խա­տե­սու­մա­յին հա­մա­խառն ներ­քին ար­դյուն­քի ծա­վա­լը կկազ­մի 375.6 մլրդ դրամ` ա­պա­հո­վե­լով մոտ 8% ի­րա­կան աճ՝ կան­խա­տե­սու­մա­յին 2% դեֆ­լյա­տո­րի պայ­ման­նե­րում, ո­րը հա­մա­պա­տաս­խա­նում է կա­ռա­վա­րու­թյան կող­մից միջ­նա­ժամ­կետ հատ­վա­ծում նա­խանշ­ված տն­տե­սա­կան ա­ճի թի­րա­խա­յին մա­կար­դա­կին: Գնա­ճը հա­ջորդ տա­րի չի բա­ցառ­վում. նրա ցու­ցա­նի­շը կան­խա­տես­վել է 3%-ի սահ­ման­նե­րում՝ 1% տա­տան­ման թույ­լատ­րե­լի մի­ջա­կայ­քում:
Ի դեպ, հա­ջորդ տա­րի նա­խա­տես­վում է բարձ­րաց­նել նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձե­րի չա­փը. այն կկազ­մի 68 հազ. դրամ` գոր­ծող 55 հազ. դրա­մի դի­մաց, ու­սու­ցիչ­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը, կեն­սա­թո­շակ­նե­րը:
Ա. Հա­րու­թյու­նյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ, կա­տար­ված մակ­րոտն­տե­սա­կան կան­խա­տե­սում­նե­րի հա­մա­տեքս­տում 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի ցու­ցա­նիշ­նե­րը ծրագր­վել են հետևյալ չա­փե­րով. ե­կա­մուտ­նե­րի գծով` 120 մլրդ 906.5 մլն դրամ, ծախ­սե­րի գծով` 120 մլրդ 775.6 մլն դրամ, դրա ար­դյուն­քում` պրո­ֆի­ցի­տը կկազ­մի 130.9 մլն դրամ, ո­րը կուղղ­վի նախ­կի­նում ներգ­րավ­ված փո­խա­ռու մի­ջոց­նե­րի մար­մա­նը: Պե­տա­կան բյու­ջեի սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րը ծրագր­վել են 55,1 մլրդ դրա­մի չա­փով, ո­րը 2019 թվա­կա­նի հա­մար պլա­նա­վոր­ված ե­կա­մուտ­նե­րի նկատ­մամբ նվա­զել է 2.6 մլրդ դրա­մով կամ 4,5 %-ով: Այդ թվում` հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րը և պե­տա­կան տուր­քե­րը կկազ­մեն 54,6 մլրդ կամ ըն­թա­ցիկ տար­վա հա­մար պլա­նա­վոր­ված ե­կա­մուտ­նե­րից պա­կաս 4,5%-ով, ար­դյուն­քում կան­խա­տե­սու­մա­յին ՙՀար­կեր/ՀՆԱ՚ հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը կկազ­մի 14,5%: Սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րը մյուս տա­րի կն­վա­զեն՝ պայ­մա­նա­վոր­ված հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տից ակն­կալ­վող հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի նվազ­մամբ, ո­րի հիմ­նա­կան պատ­ճառ­ներն են հան­դի­սա­նում պղն­ձի մի­ջազ­գա­յին գնե­րի և հան­քա­քա­րում պղն­ձի պա­րու­նա­կու­թյուն­նե­րի նվազ­ման մի­տում­նե­րը: Դրան հա­կա­ռակ, կա­ճի միջ­պե­տա­կան վար­կի չա­փը. այն 2020 թվա­կա­նին կկազ­մի 65 մլրդ 806.5 մլն դրամ կամ, ըն­թա­ցիկ տար­վա հա­մե­մատ, ա­վե­լի 7 մլրդ 959.5 մլն դրա­մով (13,8 տո­կո­սով): 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի ծախ­սե­րը նա­խա­տես­վում են 120 մլրդ 775.6 մլն դրա­մի չա­փով, որն ա­վել է ըն­թա­ցիկ տար­վա պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված ծախ­սե­րից 6.4 մլրդ դրա­մով կամ 5,6 տո­կո­սով: ՀՆԱ-ում ծախ­սե­րի մա­կար­դա­կը կկազ­մի 32,2%, ըն­թա­ցիկ տար­վա 33,6%-ի դի­մաց: Նա­խա­րարն ըն­դգ­ծել է, որ ԱՀ 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի նա­խագ­ծով ա­ռա­ջարկ­վող բյու­ջե­տա­յին ծախ­սե­րի ծա­վալ­նե­րի, կազ­մի ու կա­ռուց­ված­քի ձևա­վոր­ման ըն­թաց­քում ա­ռաջ­նորդ­վել են բյու­ջե­տա­յին նոր­մա­տիվ­նե­րի և ծախ­սա­յին ու­ղե­նի­շե­րի, ինչ­պես նաև ֆի­նան­սա­կան կար­գա­պա­հու­թյան կա­նոն­նե­րի խիստ պահ­պան­ման սկզ­բուն­քով, որն իր հեր­թին կան­խա­տես­վել է տն­տե­սու­թյան զար­գաց­ման տեմ­պե­րի ա­պա­հով­մանն ուղղ­ված՝ գոր­ծա­դի­րի քա­ղա­քա­կա­նու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան:
Նա ներ­կա­յաց­րել է նաև հիմ­նա­կան ծախ­սա­յին գե­րա­կա­յու­թյուն­նե­րը՝ ըստ ո­լորտ­նե­րի:
Դրանք Ազ­գա­յին ժո­ղո­վը դեռ լսե­լու և քն­նար­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նա. մինչև դեկ­տեմ­բե­րի 19-ը 2020 թվա­կա­նի բյու­ջեի օ­րի­նա­գի­ծը լի­նե­լու է խոր­հր­դա­րա­նում:
;