[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՙԲՅՈՒՋԵ-2020՚-Ի ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԵՆ

Լաուրա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 ԱՀ խոր­հր­դա­րա­նում մեկ­նար­կել են 2020թ. պետ­բյու­ջեի նա­խագ­ծի քն­նար­կում­նե­րը։ Հա­մա­ձայն ժա­մա­նա­կա­ցույ­ցի՝ նո­յեմ­բե­րի 25-ից նա­խագ­ծի քն­նար­կում­նե­րը կշա­րու­նակ­վեն ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի և գլ­խա­դա­սա­յին մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տե­րում։

Նո­յեմ­բե­րի 25-ին ԱԺ նիս­տե­րի փոքր դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի և ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տը, ո­րը վա­րում էին հանձ­նա­ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­ներ Ար­զիկ Մխի­թա­րյանն ու Ա­րամ Գրի­գո­րյա­նը։
Օ­րա­կար­գում ՙԲյու­ջե-2020՚-ի նա­խագ­ծով նա­խա­տես­ված՝ ԱՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան, զբո­սաշր­ջու­թյան և տե­ղե­կատ­վու­թյան ո­լորտ­նե­րի ֆի­նան­սա­վոր­ման հարցն էր։ Հա­մա­տեղ նիս­տին մաս­նակ­ցում էին ԱԺ նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը, ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Նո­րայր Ա­վա­նե­սյա­նը։
Նա­խագ­ծով Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան պահ­պան­ման ծախ­սե­րի հա­մար նա­խա­տես­ված է 803 մլն 254 հազ. դրամ։ 2019-ի հա­մե­մատ՝ պահ­պան­ման ծախ­սերն ա­վե­լա­ցել են 15 մլն 547 հազ. դրա­մով։ Աշ­խա­տա­վար­ձի ֆոն­դը գա­լիք տար­վա հա­մար ա­վե­լա­ցել է 19 մլն 850 հա­զ. դրա­մով, այդ թվում՝ աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձեր և հա­վե­լավ­ճար­ներ՝ 5մլն 13 հա­զար դրամ, պարգևավ­ճար­ներ, դրա­մա­կան խրա­խու­սում­ներ և հա­տուկ վճար­ներ հոդ­վա­ծով հատ­կաց­վել է 13 մլն 651 հա­զար դրամ, իսկ քա­ղա­քա­ցիա­կան և պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րի պարգևատ­րում­ներ հոդ­վա­ծով ա­վե­լա­ցու­մը կազ­մել է 1 մլն 185 հազ. դրամ։
ԱՀ զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տի զար­գաց­մա­նը 2020թ. պետ­բյու­ջեի նա­խագ­ծով նա­խա­տես­վել է 28 մլն դրամ՝ նա­խորդ տար­վա 25 մլն-ի փո­խա­րեն։ ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նի խոս­քով՝ գա­լիք տա­րի զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տի հիմ­նա­կան նպա­տա­կը լի­նե­լու է ԱՀ զբո­սաշր­ջա­յին ար­դյուն­քի զար­գա­ցու­մը և հան­րահռ­չա­կու­մը թի­րա­խա­յին շու­կա­նե­րում։ Զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման ծրա­գի­րը, նա­խա­րա­րի խոս­քով, կա­րե­լի է բա­ժա­նել ե­րեք հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի՝ ՙԶբո­սաշր­ջա­յին ար­դյուն­քի ձևա­վո­րում և զար­գա­ցում՚, ՙԶբո­սաշր­ջա­յին ար­դյուն­քի խթա­նում և ա­ռաջ­խա­ղա­ցում՚ և ՙՀյու­րըն­կա­լու­թյուն­ներ և ծա­ռա­յու­թյուն­ներ՚։ Ա­ռա­ջին ուղ­ղու­թյու­նը միտ­ված է զբո­սաշր­ջա­յին նոր ու մր­ցու­նակ ա­ռա­ջար­կի ձևա­վոր­մա­նը, նոր եր­թու­ղի­նե­րի, զբո­սաշր­ջու­թյան ձևե­րի և կլաս­տեր­նե­րի զար­գաց­մա­նը։ Նա­խորդ տա­րի այս բնա­գա­վա­ռում աշ­խա­տանք­ներ են տար­վել գյու­ղա­կան տու­րիզ­մի և գի­նե­գոր­ծու­թյան զար­գաց­ման հա­յե­ցա­կար­գի մշակ­ման ուղ­ղու­թյամբ։ 2020-ին հիմ­նա­կան շեշ­տը դր­վե­լու է է­կո­տու­րիզ­մի զար­գաց­մա­նը՝ գյու­ղա­կան, ար­կա­ծա­յին տու­րիզ­մի կոմ­պո­նենտ­նե­րով։

ՙԶբո­սաշր­ջա­յին ար­դյուն­քի խթա­նում և ա­ռաջ­խա­ղա­ցում՚ ուղ­ղու­թյան հիմ­նա­կան նպա­տա­կը ձևա­վոր­ված զբո­սաշր­ջա­յին ար­դյուն­քի խթա­նումն է, Ար­ցա­խի զբո­սաշր­ջա­յին բրեն­դի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը, դրա­կան նկա­րագ­րի ստեղ­ծու­մը և որ­պես ար­դյունք՝ Ար­ցա­խի ճա­նա­չե­լիու­թյան բարձ­րա­ցու­մը։ Ըստ Լ. Հով­հան­նի­սյա­նի՝ վեր­ջին տա­րի­նե­րին նշ­ված ուղ­ղու­թյու­նը են­թարկ­վել է լուրջ տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րի՝ հատ­կա­պես է­լեկտ­րո­նա­յին տի­րույ­թում զա­նա­զան ա­ռա­ջարկ­նե­րի, հար­թակ­նե­րի և պրո­դուկտ­նե­րի ձևա­վոր­մամբ։ Խոս­քը վե­րա­բե­րում է օգ­տա­տե­րե­րի կյան­քում սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի ան­փո­խա­րի­նե­լի դե­րին, զբո­սաշր­ջա­յին ամ­րագր­ման մե­թոդ­նե­րի և ֆո­րում­նե­րի տա­րած­մա­նը, ին­չը վե­րա­փո­խել է մի­ջազ­գա­յին զբո­սաշր­ջա­յին շու­կան՝ մե­ծա­պես թու­լաց­նե­լով զբո­սաշր­ջա­յին միջ­նորդ ըն­կե­րու­թյուն­նե­րի դե­րը։
Ներ­կա­յաց­նե­լով վեր­ջին՝ ՙՀյու­րըն­կա­լու­թյուն և ծա­ռա­յու­թյուն­ներ՚ ուղ­ղու­թյան հիմ­նա­կան նպա­տա­կը, նա­խա­րա­րը նշեց, որ այն նե­րա­ռում է հյու­րա­նո­ցա­յին տն­տե­սու­թյան օ­բյեկտ­նե­րի, ընդ­հա­նուր առ­մամբ՝ հյու­րըն­կա­լու­թյան ո­լոր­տի ու­սում­նա­սի­րու­մը հար­ցա­թեր­թիկ­նե­րի, հար­ցա­խույ­զե­րի և գրան­ցա­մա­տյա­նի ստեղծ­ման մի­ջո­ցով։ Նշ­ված մի­ջո­ցա­ռու­մը հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռի օ­բյեկ­տիվ գնա­հա­տա­կան ստա­նալ Ար­ցա­խի հյու­րըն­կա­լու­թյան ո­լոր­տի վե­րա­բե­րյալ։ Կու­ժե­ղաց­վի վե­րահս­կո­ղու­թյու­նը հյու­րա­նո­ցա­յին տն­տե­սու­թյան օ­բյեկտ­նե­րի նկատ­մամբ, հա­մա­պա­տաս­խան օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ կկա­տար­վեն հաշ­վառ­ման և ո­րա­կա­վոր­ման կար­գե­րի մեջ՝ նե­րա­ռե­լով ա­վե­լի խիստ պա­հանջ­ներ ու պայ­ման­ներ հատ­կա­պես ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման աս­պա­րե­զում։
Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րու­թյան խոր­հր­դի նա­խա­գահ Ար­սեն Առս­տա­մյա­նի ի­րա­զեկ­մամբ՝ 2020թ. բյու­ջեի նա­խագ­ծով նա­խա­տես­ված է Խոր­հր­դին հատ­կաց­նել 31 մլն 546,9 հազ. դրամ՝ նա­խորդ տար­վա 27մլն 958 հա­զար 100 դրա­մի փո­խա­րեն։ Ընդ ո­րում՝ ըն­թա­ցիկ ծախ­սե­րը կկազ­մեն 31 մլն 376,9 հազ. դրամ, իսկ ոչ ֆի­նան­սա­կան ակ­տիվ­նե­րի գծով ծախ­սե­րը՝ 200 հա­զար դրամ։ 2019-ի հա­մե­մատ՝ 2020-ի բյու­ջեն կա­վե­լա­նա 3 մլն 888,8 հազ. դրա­մով, կամ՝ մոտ 12,8 տո­կո­սով։ Ա­ճը պայ­մա­նա­վոր­ված է ըն­թա­ցիկ ծախ­սե­րի՝ մաս­նա­վո­րա­պես՝ պարգևատ­րում­ներ, դրա­մա­կան խրա­խու­սում­ներ և հա­տուկ վճար­ներ ծախ­սա­յին հոդ­վա­ծով՝ մոտ 3 մլն 532,8 հազ. դրա­մով ա­վե­լաց­մամբ, ինչ­պես նաև աշ­խա­տա­վար­ձի ֆոն­դի՝ սո­ցիա­լա­կան վճա­րի 36 հազ. դրա­մի չա­փով ա­վե­լաց­մամբ։
Խոր­հր­դի 2020թ. բյու­ջեի գե­րակ­շիռ մա­սը՝ 99,4 տո­կո­սը, կկազ­մեն ըն­թա­ցիկ ծախ­սե­րը, ո­րից 89,4 տո­կո­սը՝ աշ­խա­տա­վար­ձի ֆոն­դը։
Ընդ­հա­նուր առ­մամբ՝ ԱՀ պե­տա­կան բյու­ջեով ֆի­նան­սա­վոր­վող Հան­րա­յին հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րու­թյան խոր­հր­դի հե­ռուս­տա­տե­սա­յին և ռա­դիո­ծա­ռա­յու­թյուն­ներ ծրագ­րի շր­ջա­նա­կում՝ ծա­ռա­յու­թյուն­նե­րի ան­մի­ջա­կան մա­տուց­մամբ հան­դես ե­կող ՙԱր­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րու­թյուն՚ ՓԲԸ բյու­ջեն 2020 թվա­կա­նին կմ­նա ան­փո­փոխ և կկազ­մի 387 մլն 344 հազ. դրամ։
ՙԱ­զատ Ար­ցախ՚ հան­րա­պե­տա­կան թեր­թի գոր­ծա­դիր տնօ­րեն և գլ­խա­վոր խմ­բա­գիր Նո­րեկ Գաս­պա­րյա­նի տե­ղե­կաց­մամբ՝ 2020թ. բյու­ջեով թեր­թին հատ­կաց­ված գու­մա­րը չի փոխ­վել՝ 94 մլն դրամ, նույնն են մնա­ցել և՜ տպագ­րա­կան ծախ­սե­րը, և՜ աշ­խա­տա­վար­ձի ֆոն­դը։ 2019-ից թեր­թը լույս է ըն­ծայ­վում օֆ­սեթ թղ­թով և ո­րո­շա­կի գու­նա­յին տար­բե­րա­կով։ Վեր­ջին մեկ տա­րում, ինչ­պես ա­սաց Ն. Գաս­պա­րյա­նը, աշ­խա­տանք­ներ են տար­վել նաև կայ­քէ­ջի նո­րաց­ման և ակ­տի­վաց­ման ուղ­ղու­թյամբ, որն էլ տվել է իր ար­դյուն­քը. այ­սօր­վա դրու­թյամբ մի քա­նի ան­գամ ա­ճել է կայ­քէ­ջի դի­տում­նե­րի թի­վը, և օ­րե­ցօր ա­վե­լա­նա­լու մի­տում ու­նի։ Թեր­թի խմ­բագ­րին մտա­հո­գում է մեկ խն­դիր՝ բա­ժա­նոր­դագ­րու­թյու­նը՝ տպա­քա­նա­կը (413 հա­յե­րեն+88 ռու­սե­րեն), ին­չը նվա­զել է հատ­կա­պես վեր­ջին տա­րի­նե­րին։ Երևի բո­լորն են հի­շում, որ նախ­կին ՙԽոր­հր­դա­յին Ղա­րա­բա­ղը՚ (ներ­կա­յիս ՙԱ­զատ Ար­ցա­խը՚) ստա­նում էր Ար­ցա­խի յու­րա­քան­չյուր ըն­տա­նիք:
Թեր­թը Ար­ցա­խի տա­րե­գիրն է, և մեծ դեր է կա­տա­րում ինչ­պես նա­խորդ, այն­պես էլ ներ­կա ժա­մա­նա­կաշր­ջա­նում։ Թեր­թի տա­րած­ման գոր­ծում ի­րենց ա­նե­լիքն ու­նեն նաև գե­րա­տես­չու­թյուն­նե­րը, այդ թվում նաև՝ պատ­գա­մա­վոր­նե­րը։
Ո­լորտ­նե­րի զե­կու­ցող­նե­րը պա­տաս­խա­նե­ցին նաև պատ­գա­մա­վոր­նե­րի հն­չեց­րած հար­ցե­րին։ Ո­րոշ հար­ցե­րի առն­չու­թյամբ պար­զա­բա­նում­ներ տվեց Ար­ցա­խի խոր­հր­դա­րա­նի ղե­կա­վա­րը։