[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՐՄԲՈՆՈՒՄ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

Շուրջ 17 տա­րի հան­րա­պե­տու­թյու­նում հան­քար­դյու­նա­բե­րա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող ՙԲեյզ Մե­թըլս՚ ըն­կե­րու­թյու­նը վեր­ջին տա­րում, կապ­ված Դրմ­բո­նի հան­քա­քա­րի պա­շար­նե­րի սպառ­ման հետ, ար­տադ­րա­կան տա­րածք­ներն օգ­տա­գոր­ծե­լու նպա­տա­կով հե­տա­մուտ է այլ ար­տադ­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լու գոր­ծըն­թա­ցին, ո­րոնք բնա­պահ­պա­նա­կան տե­սա­կե­տից ընդ­հան­րա­պես վտանգ չեն ներ­կա­յաց­նում: Օ­րերս լրագ­րող­նե­րի և բնա­պահ­պան­նե­րի հետ հան­դիպ­մա­նը ըն­կե­րու­թյան գլ­խա­վոր տնօ­րեն Ար­թուր ՄԿՐ­ՏՈՒ­ՄՅԱ­ՆԸ ման­րա­մասն խո­սել է ար­դեն գոր­ծարկ­վող և շա­հա­գործ­ման պատ­րաստ­վող ար­տադ­րա­կան նոր հար­թակ­նե­րի մա­սին:

4 հնա­րա­վոր ար­տադ­րու­թյուն­նե­րից Դրմ­բո­նում այ­սօր ար­դեն գոր­ծում է բնա­կան քա­րի վե­րամ­շակ­ման ար­տադ­րա­մաս, ո­րի հան­դի­սա­վոր պայ­ման­նե­րում բա­ցու­մը շուրջ մեկ տա­րի ա­ռաջ է տե­ղի ու­նե­ցել: Գեր­ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րի առ­կա­յու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ար­տադ­րա­մա­սում տա­րե­կան 25-30 հա­զար քառ. մետր քա­րե սա­լիկ­ներ ար­տադ­րե­լու հոս­քա­գիծ ա­պա­հո­վել: Նման քա­նա­կու­թյան ար­տադ­րանք հայ­կա­կան շու­կան ու­նակ չէ ի­րաց­նել, ուս­տի ըն­կե­րու­թյու­նը եվ­րո­պա­կան եր­կր­ներ ար­տա­հա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներն է օգ­տա­գոր­ծում: Ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րի խոս­քով՝ հում­քա­յին բա­զան ա­պա­հո­վե­լու հա­մար ու­սում­նա­սիր­վում են հան­րա­պե­տու­թյան քա­րի հան­քե­րը: Ըստ Ա. Մկր­տու­մյա­նի` Ար­ցախն ու­նի քա­րի` ոչ մե­տա­ղա­կան ար­դյու­նա­բե­րա­կան հում­քի հե­տաքր­քիր ու բա­ցա­ռիկ հումք ու տե­սակ­նե­րի մեծ պա­շար­ներ, և այս­տեղ կարևո­րը ոչ միայն քա­րը ար­տա­հա­նելն է, այլ վե­րամ­շակ­ման ար­դյու­նա­բե­րու­թյուն ստեղ­ծելն ու տար­բեր տեխ­նո­լո­գիա­կան կի­րա­ռում­նե­րից հե­տո այն շի­նա­րա­րա­կան և այլ նպա­տակ­նե­րով օգ­տա­գոր­ծելն ու ար­տա­հա­նե­լը:
ՙԸնդ­հան­րա­պես, հան­քար­դյու­նա­բե­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րը հա­մա­կար­գաս­տեղծ են, քա­նի որ գո­յու­թյուն ու­նե­ցող հիմ­քի վրա հեշտ է նոր ար­տադ­րու­թյուն ստեղ­ծել: Ե­թե ու­զում ենք հան­քա­գոր­ծա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան ար­տադ­րան­քի ծա­վա­լը ա­վե­լա­ցել ա­պա պետք է ան­պայ­ման տե­ղա­կան հեն­քի վրա կազ­մա­կերպ­վող ար­տադ­րու­թյու­նը զար­գաց­նել՚,-նշել է նա` հա­վե­լե­լով, որ պղն­ձա­գոր­ծու­թյան և մե­տա­ղա­գոր­ծու­թյան ուղ­ղու­թյամբ ևս լուրջ ծրագ­րեր կան: Անդ­րա­դառ­նա­լով ըն­կե­րու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րին՝ Ա. Մկր­տու­մյանն ըն­դգ­ծել է, որ ներ­կա­յում ՙԲեյզ Մե­թըլ­սի՚ նպա­տա­կը ոչ թե հան­քե­րի ին­տեն­սիվ շա­հա­գոր­ծումն է, այլ հան­քա­քա­րի ար­դյու­նա­հան­ման մի­ջին տեմ­պեր ա­պա­հո­վելն ու կորզ­ված պղինձն ա­վե­լի խոր վե­րամ­շակ­ման են­թար­կե­լով` ա­վե­լի մեծ ար­դյունք ստա­նա­լը: Նրա խոս­քով` հան­քար­դյու­նա­բե­րու­թյունն ա­ռանց մե­տա­լուր­գիա­յի ա­պա­գա չու­նի ոչ Ար­ցա­խում, ոչ ՀՀ-ում, և շա­հե­լու է այն ըն­կե­րու­թյու­նը, որն այ­սօր ար­դեն մտա­ծում է մե­տա­ղա­գոր­ծու­թյան մա­սին: ՙՍա լրիվ նոր մշա­կույթ է, երբ քիչ ենք շա­հա­գոր­ծում ըն­դեր­քը և ստա­նում մեծ ար­դյունք, ու, որ ա­մե­նա­կարևորն է` բարձր տեխ­նո­լո­գիա­կան աշ­խա­տա­տե­ղեր են ստեղծ­վում՚: Նա նաև հա­վե­լել է որ Կա­շե­նում այս ա­ռու­մով լուրջ հա­ջո­ղու­թյուն­ներ կան. ար­դեն հիդ­րո­մե­տա­լուր­գիա­կան ե­ղա­նա­կով մե­տա­ղա­կան պղինձ է ար­տադր­վում: Սա բա­ցա­ռիկ տեխ­նո­լո­գիա է մեր տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար, քա­նի որ մինչ այժմ մե­տա­ղա­կան պղինձ ստաց­վել է Ա­լա­վեր­դու պղն­ձա­ձու­լա­րա­նում` կրա­կա­յին ե­ղա­նա­կով, որն ու­ներ մի շարք թե­րու­թյուն­ներ, ա­մե­նավ­տան­գա­վորն այդ շար­քում ծծմ­բա­կան գա­զե­րի ար­տա­նե­տումն է: Ա­լա­վեր­դու գոր­ծա­րա­նը նաև այդ պատ­ճա­ռով դա­դա­րեց­րեց իր աշ­խա­տանք­նե­րը: ՙՀի­մա մենք հնա­րա­վո­րու­թյուն ու­նենք ա­ռանց կրա­կա­յին մշակ­ման, հե­ղուկ­նե­րի ցիր­կու­լյա­ցիոն մե­թո­դի շնոր­հիվ, ար­տա­ծել մե­տա­ղա­կան պղինձ, որն ար­դեն մենք ստա­ցել ենք փո­շու տես­քով: Աշ­խա­տանք­նե­րի բա­ցա­ռի­կու­թյու­նը նաև մինչև մե­տաղ ստա­նա­լը ծծում­բը մե­կու­սաց­նե­լու հետ է կապ­ված: Ստաց­վող ձու­լա­ծո պղն­ձի փոր­ձար­կու­մը ե­րեք ա­միս ա­ռաջ են կա­տար­վել և գրանց­վել է գո­հա­ցու­ցիչ ար­դյունք՚,- ման­րա­մաս­նել է ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րը: Այդ ա­մե­նին զու­գա­հեռ` նաև հնա­րա­վոր կլի­նի Դրմ­բո­նի ար­տադ­րա­կան հար­թակ­ներն օգ­տա­գոր­ծել մե­տա­ղա­կան ի­րեր ստա­նա­լու նպա­տա­կով, ար­դեն սկս­վել են մե­տա­ղա­լար և մե­տա­ղա­կան խո­ղո­վակ­նե­րի ար­տադ­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լու աշ­խա­տանք­նե­րը: Ըստ գլ­խա­վոր տնօ­րե­նի, այ­սօր մեծ պա­հան­ջարկ կա հատ­կա­պես սառ­նա­րա­նա­յին ար­տադ­րու­թյան մեջ օգ­տա­գործ­վող խո­ղո­վակ­նե­րի և օ­դո­րա­կիչ­նե­րի պղն­ձա­լա­րե­րի նկատ­մամբ: Այդ ար­տադ­րան­քը ևս շու­կա­յում մր­ցու­նակ կլի­նի, քա­նի որ ա­մե­նա­շատ ջեր­մատ­վու­թյուն ա­պա­հո­վում են պղն­ձա­ձույլ լա­րե­րը: 

Մոտ ա­պա­գա­յում կմեկ­նար­կի նաև ա­ղա­ցագն­դե­րի ար­տադ­րու­թյու­նը: Ա. Մկր­տու­մյա­նի դի­տարկ­մամբ` միայն ի­րենց ըն­կե­րու­թյու­նում տա­րե­կան օգ­տա­գործ­վում է մինչև 7 հա­զար տոն­նա ա­ղա­ցա­գունդ` հան­քա­քա­րը ման­րաց­նե­լու հա­մար: Նախ­նա­կան փու­լում 80 աշ­խա­տա­տե­ղով այդ ար­տադ­րու­թյու­նը ո­րոշ­վել է տե­ղա­կա­յել հենց Դրմ­բո­նում` նաև բնակ­չու­թյան շր­ջա­նում հան­քա­վայ­րի պա­շար­նե­րի սպառ­ման հետ կապ­ված գոր­ծազր­կու­թյան մտա­վա­խու­թյու­նը փա­րա­տե­լու հա­մար: Ներ­կա­յում սպա­սում են պատ­վիր­ված սար­քա­վո­րում­նե­րի տեղ հաս­նե­լուն: Ա­ռա­ջին փու­լում նա­խա­տես­վում է տա­րե­կան ու­նե­նալ 4-5 հա­զար տոն­նա ար­տադ­րու­թյուն, իսկ մինչև գա­լիք տար­վա վերջն այն կհասց­վի 7-8 հա­զա­րի` այն­քան, որ­քան ըն­կե­րու­թյան պա­հան­ջարկն է: Ա­ղա­ցագն­դե­րի ար­տադ­րու­թյան ըն­թաց­քում օգ­տա­գործ­վե­լու է մե­տա­ղի ջար­դոն` ար­դյուն­քում թա­փոն­նե­րից մաքր­վե­լով նաև հան­րա­պե­տու­թյան տա­րած­քը:
Նոր ար­տադ­րու­թյուն­նե­րից քա­րի վե­րամ­շակ­ման հա­մար ըն­կե­րու­թյունն ար­դեն 631,9 մլն դրամ է ծախ­սել: Մո­տա­վոր հաշ­վարկ­նե­րով շուրջ 230 մլն դրամ էլ կուղղ­վի ա­ղա­ցագն­դե­րի ար­տադ­րու­թյան հիմն­մա­նը: Ա­ղա­ցագն­դե­րի ար­տադ­րու­թյու­նը հա­մե­մա­տա­բար քիչ ծախս է պա­հան­ջում, քա­նի որ օգ­տա­գործ­վել է նախ­կին հարս­տա­ցու­ցիչ ֆաբ­րի­կա­յի մաս­նա­շեն­քի մի մա­սը:

Խոսելով ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից, Ա. Մկր­տու­մյա­նը հի­շեց­րել է, որ ցան­կա­ցած լեռ­նա­հան­քա­յին ար­տադ­րու­թյուն են­թադ­րում է փոխ­զի­ջում` մար­դու և բնու­թյան միջև, ու զար­գա­ցած եր­կր­նե­րում վա­ղուց ար­դեն գոր­ծում է հա­մա­ձայ­նու­թյուն այդ եր­կու կող­մե­րի միջև: ՙՄեր նպա­տակն է` ստա­նալ լեռ­նա­հան­քա­յին ար­տադ­րու­թյան այն­պի­սի ստան­դարտ, ո­րը կա­րե­լի է ներ­կա­յաց­նել ամ­բողջ աշ­խար­հում: Շատ կարևոր է նաև, որ­պես­զի ար­տա­քին աշ­խար­հը գնա­հա­տի մեր ա­րա­ծը: Մենք մեր գոր­ծու­նեու­թյունն սկ­սել ենք այն­պի­սի պայ­ման­նե­րում, երբ լեռ­նա­հան­քա­յին ո­լոր­տին վե­րա­բե­րող օ­րեն­սդ­րա­կան դաշտ գրե­թե չկար: Հե­տա­գա­յում, ի­հար­կե, ա­մեն բան կար­գա­վոր­վել է: Այն ա­մե­նը, ին­չի հա­սել ենք, հա­սել ենք պե­տու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում: Հան­րա­պե­տու­թյան սահ­ման­նե­րում եր­կու հս­կա կոմ­բի­նատ ենք կա­ռու­ցել: Նա­խորդ տա­րում մեր ըն­կե­րու­թյու­նը հան­րա­պե­տու­թյան բյու­ջեի մուտ­քե­րի շուրջ 40 տո­կոսն է ա­պա­հո­վել՚,-ման­րա­մաս­նել է նա: Ա. Մկր­տու­մյա­նը հայտ­նել է նաև, որ ՙԲեյզ Մե­թըլ­սը՚ մոտ ա­պա­գա­յում նաև ICO-ի` Ստան­դար­տաց­ման մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան լի­ցեն­զա­վո­րում կս­տա­նա, ո­րը նույն­պես ա­ռա­ջին նման դեպ­քը կլի­նի հայ­կա­կան հան­քար­դյու­նա­բե­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի պատ­մու­թյան մեջ ու ան­հա­վա­տա­լի կդիտ­վի հան­րա­պե­տու­թյան չճա­նաչ­վա­ծու­թյան պայ­ման­նե­րում:

Նրա հա­վաստ­մամբ` ոչ պա­կաս կարևոր խն­դիր է մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րի վրա ար­տադ­րու­թյան ու­նե­նա­լիք ազ­դե­ցու­թյու­նը նաև: ՙՄեր այս­տեղ գա­լով այս տա­րած­քի բնակ­չու­թյունն իր սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին խն­դիր­նե­րը լու­ծե­լու եր­կա­րա­ժամ­կետ հնա­րա­վո­րու­թյուն էր ստա­ցել: Ե­րի­տա­սարդ­նե­րը մեր խոր­հր­դով և օգ­նու­թյամբ տե­ղում պա­հան­ջարկ ու­նե­ցող մաս­նա­գի­տու­թյուն են ստա­ցել` հա­վա­տա­ցած, որ աշ­խա­տան­քով ապ­հով­ված կլի­նեն հենց հա­րա­զատ գյու­ղում ու շր­ջա­նում՚,-նկա­տել է նա: Ըստ Ա. Մկր­տու­մյա­նի` վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում ըն­կե­րու­թյան մտա­հո­գու­թյու­նը կադ­րա­յին առ­կա նե­րուժն օգ­տա­գոր­ծե­լու հետ էր կապ­ված: Նա հատ­կա­պես ու­րա­խա­լի է հա­մա­րում փաս­տը, որ 2350 աշ­խա­տող­նե­րի շուրջ 90 տո­կո­սը ար­ցախ­ցի­ներ են, ինչն ու­ղիղ ա­պա­ցույցն է, որ ըն­կե­րու­թյու­նը տե­ղում լուրջ կադ­րա­յին բա­զա է ա­պա­հո­վել. ՙՏՏ ո­լոր­տի, տրանս­պոր­տի, է­ներ­գե­տի­կա­յի, մե­խա­նի­կա­յի ո­լորտ­նե­րի լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րը մեզ մոտ են: Մենք լավ շի­նա­րար­ներ ու­նենք. բո­լոր շի­նու­թյուն­նե­րը մեր ու­ժե­րով ենք կա­ռու­ցում,-ա­սել է նա:
- Ըն­կե­րու­թյու­նում գոր­ծի է դր­վել հա­րա­կից հա­մայ­նք­նե­րի հետ սո­ցիա­լա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան աշ­խա­տանք­նե­րի ծրա­գիր, ար­դեն շո­շա­փե­լի ներդ­րում­ներ են ար­վել այս ուղ­ղու­թյամբ: Այդ ծրագ­րում նե­րառ­ված են հա­րա­կից 20 հա­մայ­նք­ներ: Մենք ա­նընդ­հատ ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի մեջ ենք և այն­պի­սի ար­դյունք ենք ակն­կա­լում, որ­պես­զի բնակ­չու­թյու­նը 20-25 տա­րի աշ­խա­տան­քով ա­պա­հով­վա­ծու­թյան հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա՚: