[ARM]     [RUS]     [ENG]

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Նո­յեմ­բե­րի 27-ին Ազ­գա­յին ժո­ղո­վի նիս­տե­րի փոքր դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ ԱՀ ԱԺ և ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տը, ո­րը վա­րում էր խոր­հր­դա­րա­նի ար­տադ­րու­թյան և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ար­պատ Ա­վա­նե­սյա­նը։ Օ­րա­կար­գում ՙԱՀ 2020թ. պե­տա­կան բյու­ջեի մա­սին՚ ԱՀ օ­րեն­քի նա­խագ­ծում նա­խա­տես­ված՝ ԱՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի, Գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րա­մի և Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի ֆի­նան­սա­վոր­ման հարցն էր։ Հա­մա­տեղ նիս­տին մաս­նակ­ցում էր ԱՀ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Նո­րայր Ա­վա­նե­սյա­նը։

ԱՀ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի 2020-ին հատ­կաց­վող ծախ­սե­րը, ըստ Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մի­քա­յել Վի­րա­բյա­նի, այդ­քան էլ մեծ չեն. ըն­դա­մե­նը հա­մա­կար­գի նա­խա­հաշ­վի տես­քով է՝ 203 մլն 663 հազ. 800 դրամ, ին­չը նա­խորդ տար­վա հա­մե­մատ ա­ճել է 2 մլն 893 հազ. դրա­մով կամ՝ 1,4 տո­կո­սով։ Նշ­ված 203 մլն 663 հազ. 800 դրա­մը հա­վա­քագր­վում է պար­տա­դիր կար­գա­վոր­ման վճար­նե­րից՝ 31 ըն­կե­րու­թյուն­նե­րից (Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից կար­գա­վոր­վող)։ Բա­ցի այդ, Մ. Վի­րա­բյա­նի հա­վաստ­մամբ՝ Հանձ­նա­ժո­ղո­վի մի­ջո­ցով պե­տա­կան բյու­ջեի հա­մար ա­պա­հով­վում է 826 մլն 76 հազ. դրամ, ո­րից ռա­դիո­հա­ճա­խա­կա­նու­թյուն­նե­րի օգ­տա­գործ­ման վճար­նե­րի տես­քով՝ 596 մլն 562 հազ. 200 դրամ, պե­տա­կան տուր­քեր՝ 25 մլն 450 հազ. դրամ և պար­տա­դիր կար­գա­վոր­ման վճար­ներ՝ 203 մլն 663 հազ. դրամ։
ԱՀ 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի նա­խագ­ծով Գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րա­մին հատ­կաց­վում է 1 մլրդ 500 հազ. դրամ, ին­չը հիմ­նա­կա­նում կուղղ­վի տե­ղա­կան ագ­րա­րա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի ա­ջակ­ցու­թյան տար­բեր ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը՝ փո­խա­ռու­թյուն­նե­րի տրա­մադր­մամբ և առևտրա­յին բան­կե­րի կող­մից գյու­ղատն­տե­սա­կան ծրագ­րե­րի հա­մար տրա­մադր­վող վար­կե­րի տո­կոս­նե­րի մաս­նա­կի սուբ­սի­դա­վոր­մամբ։ Հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ Տիգ­րան Ծատ­րյա­նի ի­րա­զեկ­մամբ՝ նշ­ված գու­մա­րից 700 մլն դրա­մը նա­խա­տես­ված է ուղ­ղել հո­ղա­գոր­ծու­թյան զար­գաց­ման ծրագ­րե­րին, մոտ 500 մլն-ը՝ ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­մա­նը և 300 մլն դրամ՝ գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա­յի բա­զա­յի թար­մաց­ման ծրագ­րե­րին, մաս­նա­վո­րա­պես մի­ջին հզո­րու­թյան տեխ­նի­կա­յի և սար­քա­վո­րում­նե­րի ձեռք­բեր­մա­նը։ Եվս 250 մլն դրամ նա­խա­տես­վում է ի­րա­կա­նաց­նել սուբ­սի­դա­վո­րում առևտրա­յին բան­կե­րից տրա­մադր­ված վար­կե­րի տո­կոս­նե­րի սուբ­սի­դա­վոր­մա­նը։
Ար­ցա­խի ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մին 2020թ. պետ­բյու­ջեով նա­խա­տես­վում է տրա­մադ­րել 4 մլրդ դրամ։ Հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ Քա­ջիկ Խա­չատ­րյա­նի խոս­քով՝ գու­մա­րը նա­խա­տես­վում է ծախ­սել հետևյալ ուղ­ղու­թյուն­նե­րով՝ քա­ղա­քա­ցի­նե­րի բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման ծրա­գիր՝ 1 մլրդ 700 մլն դրամ, ԱՀ շրջ­կենտ­րոն­նե­րում, գյու­ղե­րում և այլ բնա­կա­վայ­րե­րում բնա­կա­րան­նե­րի և ա­ռանձ­նատ­նե­րի կա­ռուց­ման և վե­րա­կա­ռուց­ման նպա­տա­կով փո­խա­ռու­թյուն­ներ՝ 1 մլրդ 400 մլն դրամ և փոքր և մի­ջին ձեռ­նար­կա­տի­րու­թյան պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րով՝ 900 մլն դրամ։
Զե­կու­ցող­նե­րը պա­տաս­խա­նե­ցին նաև պատ­գա­մա­վոր­նե­րի հար­ցե­րին։

;