[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏԲՅՈՒՋԵ-2020. ՔՆՆԱՐԿՈՒՄԵՐԸ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի օ­րի­նագ­ծի քն­նար­կում­նե­րը, որ խոր­հր­դա­րա­նում մեկ­նար­կել էին շա­բաթ­վա սկզ­բին, շա­րու­նակ­վում են։ Նո­յեմ­բե­րի 27-ին հրա­վիր­վել է ԱԺ ար­տադ­րու­թյան և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի ու Ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տը, որ վա­րում էին գլ­խա­դա­սա­յին հանձ­նա­ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­ներ Ա. Ա­վա­նե­սյանն ու Ա. Գրի­գո­րյա­նը։ Ներ­կա­յաց­վել են գյու­ղո­լոր­տի, քա­ղա­քա­շի­նու­թյան, է­կո­նո­մի­կա­յի և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի, բնա­պահ­պա­նու­թյան ո­լոր­տի տար­վա գլ­խա­վոր ֆի­նան­սա­կան փաս­տաթղ­թի նա­խագ­ծե­րը։ 

Գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժ. Միր­զո­յա­նի ներ­կա­յաց­րած տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, 2020 թվա­կա­նի պե­տա­կան բյու­ջեի նա­խագ­ծով ո­լոր­տին կհատ­կաց­վի 5 մլրդ 493 մլն դրամ։ Այն ան­ցյալ տար­վա հա­մե­մատ ա­վե­լի է գրե­թե 211 մլն դրա­մով։ Նա­խա­րա­րը ման­րա­մասն ներ­կա­յաց­րել է, թե ինչ ծրագ­րե­րի են նպա­տա­կաուղղ­վե­լու այդ գու­մար­նե­րը, ինչ կա­ռույց­նե­րի մի­ջո­ցով։
Ընդ­հա­նուր առ­մամբ, գե­րա­տես­չու­թյան կող­մից ե­րեք ծրա­գիր է ներ­կա­յաց­վել պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­ման. 2020թ. պետ­բյու­ջեի օ­րի­նագ­ծի հաս­տատ­վե­լու դեպ­քում կե­րա­յին խո­տա­բույ­սե­րի ա­ճեց­ման հա­մար կհատ­կաց­վի 101 մլն դրամ, կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րի ներ­դր­ման և ա­րո­տա­վայ­րե­րի կա­ռա­վար­ման ծրագ­րե­րի հա­մար հա­մա­պա­տաս­խա­նա­բար կտ­րա­մադր­վի 600 մլն և 50 մլն դրամ։ Պա­տաս­խա­նե­լով պատ­գա­մա­վոր­նե­րի հար­ցե­րին, Ժ. Միր­զո­յա­նը տվյալ­ներ հա­ղոր­դեց այս ծրագ­րե­րի` ըն­թա­ցիկ տա­րում ի­րա­կա­նաց­ված աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բե­րյալ։ Ըստ օ­պե­րա­տիվ ցու­ցա­նիշ­նե­րի, մի­ջի­նում 2,2 ան­գամ բեր­քի աճ է գրանց­վել այն այ­գի­նե­րում, որ­տեղ ներ­դր­վել է կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կարգ։ Եվ դա` հենց ա­ռա­ջին տա­րում։ Ա­րոտ­նե­րի կա­ռա­վար­ման վե­րա­բե­րյալ տվյալ­ներ դեռ չկան։ Ցու­ցա­նիշ­ներ Գյուղ­նա­խա­րա­րու­թյու­նը տրա­մադ­րել կա­րող է միայն հա­ջորդ տա­րի, երբ կամ­փոփ­վեն ար­դյունք­նե­րը։ Դրանք կներ­կա­յաց­վեն 2019 թվա­կա­նի բյու­ջեի կա­տա­րո­ղա­կա­նի ժա­մա­նակ։
Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Կ. Շահ­րա­մա­նյա­նը տե­ղե­կաց­րեց, որ հա­ջորդ տա­րի կա­պի­տալ ծախ­սե­րի հա­մար նա­խա­տես­ված է 19 մլրդ 740 մլն դրամ գու­մար` նա­խորդ տար­վա տվյալ ժա­մա­նա­կաշր­ջա­նի 19 մլրդ 86 մլն դրա­մի դի­մաց։ 2019 թվա­կա­նի հա­մար նա­խա­տես­ված կա­պի­տալ ծախ­սե­րը մինչև տա­րե­վերջ կհաս­նեն 22 մլրդ 800 մլն դրա­մի։
Կ. Շահ­րա­մա­նյա­նը նշեց, որ 2020թ. կա­պի­տալ ծախ­սե­րը պե­տա­կան բյու­ջեի 16,3 տո­կոսն են կազ­մում և ըստ պատ­վի­րա­տու­նե­րի ներ­կա­յաց­րեց նրա բաշխ­վա­ծու­թյու­նը։ Դրանց մեծ մա­սը` 17,7 մլրդ դրա­մը, ի­րա­կա­նաց­րել է Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը։ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի և շր­ջան­նե­րի պատ­վե­րը կազ­մել է 950-ա­կան մլն դրամ, ՊԲ պատ­վե­րը` 130 մլն դրամ։ Նա­խա­րա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րի բաշխ­վա­ծու­թյունն ըստ ո­լորտ­նե­րի հետևյալ պատ­կերն ու­նի. բնա­կա­րա­նա­շի­նու­թյուն` 1 մլրդ 985 մլն դրամ, կր­թու­թյուն` 2 մլրդ 3 մլն դրամ, ա­ռող­ջա­պա­հու­թյուն` 510 մլն դրամ, մշա­կույթ և սպորտ` 394 մլն դրամ, հա­սա­րա­կա­կան և վար­չա­կան նշա­նա­կու­թյան օ­բյեկտ­ներ` 2 մլրդ 230 մլն դրամ, փո­ղոց­նե­րի և բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի բա­կե­րի բա­րե­կար­գում` 3 մլրդ 600 մլն դրամ, ճա­նա­պար­հա­շի­նու­թյուն` 2 մլրդ 400 մլն դրամ, ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գեր` 2 մլրդ 300 մլն դրամ, ջե­ռուց­ման հա­մա­կար­գե­րի ար­դիա­կա­նա­ցում` 100 մլն դրամ, է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի բաշ­խիչ ցան­ցե­րի ար­դիա­կա­նա­ցում` 500 մլն դրամ։ ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի հետ հա­մա­ֆի­նան­սա­վոր­վող օ­բյեկտ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված է 819 մլն դրամ։
ԱՀ է­կո­նո­մի­կա­յի և ար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րա­րու­թյան պահ­պան­ման ծախ­սե­րի նա­խա­հաշ­վի և ի­րա­կա­նաց­վող ծրագ­րե­րի պատ­կե­րը 2020թ. պետ­բյու­ջեում, ըստ նա­խա­րար Լ. Գրի­գո­րյա­նի ներ­կա­յաց­րած ցու­ցա­նիշ­նե­րի, կլի­նի հետևյա­լը. աշ­խա­տա­կազ­մի պահ­պան­ման ծախ­սերն ա­ռա­ջարկ­վում է հաս­տա­տել 590 մլն 225 հազ. դրամ, ո­րից 547 մլն 452 հազ. դրա­մը աշ­խա­տա­վար­ձի ֆոնդն է։ Հաս­տի­քա­յին միա­վոր­նե­րի քա­նա­կը կլի­նի 183, ծա­ռա­յո­ղա­կան ավ­տո­մե­քե­նա­նե­րի թի­վը` 6։ Նա­խա­րա­րու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լու է նաև 4 մլրդ 245 մլն 78 հազ. ընդ­հա­նուր ար­ժե­քով 15 ծրագ­րա­յին մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոն­ցից 14-ը ծախ­սա­յին են, մե­կը` ե­կամ­տա­յին։
Բնա­պահ­պա­նու­թյան ո­լոր­տին, նա­խա­րար Ֆ. Գաբ­րիե­լյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ, ա­ռա­ջարկ­վում է պետ­բյու­ջեի նա­խագ­ծով 2020թ. նա­խա­տե­սել 201 մլն 712 հազ. դրամ, ո­րից 184 մլն 806 հազ.-ը աշ­խա­տա­վար­ձի ֆոնդն է։
ԱՀ մա­կերևու­թա­յին ջրե­րի մո­նի­թո­րին­գի ի­րա­կա­նաց­ման հա­մար, նա­խա­գիծն ըն­դուն­վե­լու պա­րա­գա­յում, կհատ­կաց­վի 8 մլն դրամ։ Ստո­րերկ­րյա քաղց­րա­համ ջրե­րի հիդ­րոերկ­րա­բա­նա­կան մո­նի­թո­րին­գի հա­մար նա­խա­տես­ված է 4 մլն 510 հազ. դրամ։ Փոքր հէ­կե­րի մո­նի­թո­րին­գի և ջրա­չա­փա­կան մշ­տա­դի­տարկ­ման հա­մա­կար­գի սպա­սարկ­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրագ­րի հա­մար կհատ­կաց­վի 5 մլն 390 հազ. դրամ։ Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քի բնու­թյան հու­շար­ձան­նե­րի անձ­նագ­րե­րի կազմ­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար նա­խա­տես­վում է 3 մլն դրամ։ Այդ ծրագ­րով կշա­րու­նակ­վեն կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ հաս­տատ­ված բնու­թյան 14 հու­շար­ձան­նե­րի անձ­նագ­րե­րի կազմ­ման, քար­տե­զագր­ման և ցու­ցա­նակ­նե­րի տե­ղադր­ման մի­ջո­ցա­ռում­նե­րը։ Ըն­դեր­քի ու­սում­նա­սիր­ման ծրագ­րով նա­խա­տես­վում է 120 մլն դրամ։ Գու­մար­ներ են նա­խա­տես­ված նաև է­կո­լո­գիա­կան կր­թու­թյան ու դաս­տիա­րա­կու­թյան (ա­վե­լի քան 1 մլն դրամ), մթ­նո­լոր­տա­յին օ­դի մո­նի­թո­րին­գի ի­րա­կանց­ման (8 մլն դրամ) նպա­տա­կով։
Հար­ցե­րի հետ միա­սին պատ­գա­մա­վոր­նե­րը կիս­վե­ցին ի­րենց մտա­հո­գու­թյուն­նե­րով, ներ­կա­յաց­րե­ցին ա­ռա­ջարկ­ներ` ռազ­մա­վա­րա­կան այդ ո­լորտ­նե­րում առ­կա կարևոր նշա­նա­կու­թյան խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ, ո­րոնք գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը խոս­տա­ցան հաշ­վի առ­նել հե­տա­գա­յում։