Logo
Print this page

ՙԱՐ­ՑԱԽ­ԳԱ­ԶԻՆ՚ ՀԱ­ՋՈՂ­ՎԵԼ Է Ա­ՊԱ­ՑՈՒ­ՑԵԼ ՆՈՐ ԾԱ­ՌԱ­ՅՈՒ­ԹՅԱՆ ԱՆՀ­ՐԱ­ԺԵՇ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

Հա­մոզ­ված է ըն­կե­րու­թյան տնօ­րե­նը

Վեր­ջին շր­ջա­նում ՙԱր­ցախ­գազ՚ ՓԲԸ-ն հայ­տն­վել է ակ­տիվ քն­նար­կում­նե­րի և հար­կի ու ան­հար­կի դժ­գո­հու­թյուն­նե­րի թի­րա­խում: Ինչ­պես հայտ­նի է, 2017թ. ըն­կե­րու­թյու­նը մաս­նա­վո­րեց­վել է ու շատ չան­ցած` ա­ռա­ջարկ­վել է նոր` գա­զաս­պառ­ման հա­մա­կար­գե­րի ներտ­նա­յին սպա­սարկ­ման ծա­ռա­յու­թյուն ներդ­նել: Հի­շեց­նենք, որ դեռևս 2018թ. գար­նա­նը ՓԲԸ-ն հա­մա­պա­տաս­խան դի­մում էր ներ­կա­յաց­րել Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղով: ՀԾՏՄԿՊՀ-ում ի­րա­կա­նաց­վել են ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ, ո­րոնց ար­դյուն­քում ըն­կե­րու­թյան կող­մից հայ­տա­րար­ված 3062 դրամ կազ­մող վճա­րը մեղ­մաց­վել ու յու­րա­քան­չյուր սար­քա­վոր­ման հա­մար սահ­ման­վել է 2270 դրամ վճար: Նոր ծա­ռա­յու­թյան սար­քա­վո­րում­նե­րի տե­ղադր­ման ու պայ­մա­նագ­րե­րի վե­րակ­նք­ման գոր­ծըն­թա­ցը հան­դի­պել է գա­զօգ­տա­գոր­ծող­նե­րի մի մա­սի դի­մադ­րու­թյա­նը, ում ա­ջակ­ցում էին հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող ՀԿ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Այս և այլ խն­դիր­նե­րի շուրջ զրույ­ցի ենք հրա­վի­րել ՙԱր­ցախ­գազ՚ ՓԲԸ գոր­ծա­դիր տնօ­րեն Սեյ­րան ՄԻ­ՔԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԻՆ:

-Պրն Մի­քա­յե­լյան, ի՞նչ փու­լում է գտն­վում ներտ­նա­յին սպա­սարկ­ման ծա­ռա­յու­թյան ներ­դր­ման գոր­ծըն­թա­ցը: Ձեզ հա­ջող­վե՞լ է բա­ժա­նորդ­նե­րին ա­պա­ցու­ցել նոր ծա­ռա­յու­թյան նպա­տա­կա­հար­մա­րու­թյունն ու պա­հանջ­ված լի­նե­լը:


-Մենք ի սկզ­բա­նե հայ­տա­րա­րել ենք, որ նոր ծա­ռա­յու­թյուն ստեղ­ծե­լու նպա­տա­կը գա­զա­հա­մա­կար­գում անվ­տան­գու­թյան լուրջ ե­րաշ­խիք­ներ ա­պա­հո­վելն է, բնա­կիչ­նե­րի շր­ջա­նում բնա­կան և շմոլ գա­զից թու­նա­վոր­ման դեպ­քե­րը և գա­զի ար­տա­հոս­քի հետևան­քով այլ դժ­բախտ պա­տա­հար­նե­րը հնա­րա­վո­րինս նվա­զա­գույ­նի հասց­նե­լը: Ա­սեմ, որ Է­ներ­գե­տիկ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հա­յե­ցա­կար­գով չի նա­խա­տես­վում ներտ­նա­յին գա­զի սպա­սար­կում, ին­չը նշա­նա­կում է, որ մա­տա­կա­րա­րը բա­ժա­նոր­դի մոտ գա­զի սպառ­ման ըն­թաց­քում հնա­րա­վոր դժ­բախտ պա­տա­հար­նե­րի, գա­զի օգ­տա­գործ­ման կա­նոն­նե­րի խախտ­ման հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի կրում: Գաղտ­նիք չէ նաև, որ բնա­կան գա­զի բա­ժա­նորդ­նե­րի մեծ մա­սի մոտ ներտ­նա­յին հա­մա­կար­գը բարձր ռիս­կա­յին վի­ճա­կում էր գտն­վում նաև այն պատ­ճա­ռով, որ գա­զի սար­քա­վո­րում­նե­րը չէին նե­րա­ռում անվ­տան­գու­թյուն ա­պա­հո­վող որևէ մի­ջոց, ո­րը լրիվ կամ մաս­նա­կի կկան­խեր վթա­րա­յին ի­րա­վի­ճակ­նե­րի ա­ռա­ջա­ցու­մը: Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ո­րոշ­մամբ ծա­ռա­յու­թյան մա­տուց­ման հա­մար սահ­ման­վել է այն վճա­րը, ո­րը վա­ղուց գոր­ծում է ՀՀ-ում՝ մեկ գա­զօգ­տա­գոր­ծող սար­քի դեպ­քում՝ 2270 դրամ, եր­կու գա­զօգ­տա­գոր­ծող սար­քի դեպ­քում՝ սահ­ման­ված գու­մա­րի կրկ­նա­կին և այլն: Այս պա­հի դրու­թյամբ ՙԱր­ցախ­գազ՚ ՓԲԸ-ի 29000 բա­ժա­նորդ­նե­րից 17112-ը կն­քել է պայ­մա­նագ­րեր: Մեր քա­ղա­քա­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը, նա­խօ­րոք տե­ղե­կաց­ված լի­նե­լով ծա­ռա­յու­թյան կարևո­րու­թյան մա­սին, տե­ղադ­րե­լիս որևէ խն­դիր չի ա­ռա­ջաց­նում: Կա­րե­լի է նաև փաս­տել, որ ա­ռա­վել շատ բո­ղո­քում են վճա­րու­նակ բա­ժա­նորդ­նե­րը: Կար­ծում եմ` ա­պա­ցուց­ման կա­րիք չու­նի, որ գո­յու­թյուն ու­նե­ցող դժ­գո­հու­թյուն­նե­րը թեժ էին պա­հում և ան­հար­կի շա­հար­կում­նե­րի ա­ռիթ դարձ­նում հիմ­նա­կա­նում մեր հան­րա­պե­տու­թյան նո­րաս­տեղծ քա­ղա­քա­կան ու­ժե­րը` բնակ­չու­թյան շր­ջա­նում վս­տա­հու­թյուն ձեռք­բե­րե­լու նպա­տա­կով: Նո­րից եմ կրկ­նում` ծա­ռա­յու­թյու­նը պա­հանջ­ված ու անհ­րա­ժեշտ էր՝ հաշ­վի առ­նե­լով բնա­կան գա­զի սպառ­ման հետ կապ­ված դժ­բախտ պա­տա­հար­նե­րի վի­ճա­կագ­րու­թյու­նը: Բնա­կա­րա­նում գա­զի ար­տա­հոս­քի դեպ­քում անվ­տա­գու­թյան հա­մա­կար­գը հա­մա­պա­տաս­խան ձայ­նա­յին ազ­դան­շա­նի մի­ջո­ցով այդ մա­սին տե­ղե­կաց­նում է բնա­կիչ­նե­րին, ինչ­պես նաև ավ­տո­մատ կեր­պով դա­դա­րեց­նում գա­զի մուտ­քը բնա­կա­րան: Անվ­տան­գու­թյան սար­քա­վո­րում­նե­րը պետք է միշտ միաց­ված լի­նեն հո­սան­քի աղ­բյու­րին: Իսկ ծա­ռա­յու­թյան աշ­խա­տող­նե­րը տա­րին եր­կու ան­գամ ստու­գե­լու ու սպա­սար­կե­լու են բնա­կա­րան­նե­րի ծխաօ­դա­տար ու­ղի­ներն ու գա­զա­սար­քա­վո­րում­նե­րը:


-Ըն­կե­րու­թյան մաս­նա­վո­րեց­ման նպա­տա­կա­հար­մա­րու­թյան շուրջ ևս դժ­գո­հու­թյուն­ներ էին հն­չում: Ըստ Ձեզ, ար­դյուն­քում ինչ են շա­հել ըն­կե­րու­թյունն ու գա­զօգ­տա­գոր­ծո­ղը: Եր­կու տա­րի ա­ռաջ ըն­կե­րու­թյան նոր սե­փա­կա­նա­տե­րը՝ ՙՋՄ հոլ­դինգ՚ ըն­կե­րու­թյու­նը, խոս­տա­ցել էր ամ­բող­ջու­թյամբ թար­մաց­նել գա­զա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գը, նոր տեխ­նո­լո­գիա­ներ ներդ­նել ու ընդ­լայ­նել գա­զա­մա­տա­կա­րար­ման ցան­ցը: Նա­խա­տես­վա­ծի ո՞ր մասն է ի­րա­կա­նու­թյուն դար­ձել ան­ցած ժա­մա­նա­կաշր­ջա­նում:


-Մեր ըն­կե­րու­թյունն այ­սօր տն­տե­սու­թյան ա­ռա­ջա­տար­նե­րից է և չա­փա­զանց կարևոր դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նի հան­րա­պե­տու­թյան է­ներ­գե­տիկ ո­լոր­տում: ՙԱր­ցախ­գա­զը՚ հան­րա­պե­տու­թյան 5 խո­շոր հարկ վճա­րող­նե­րի ցան­կում՝ է և շա­րու­նա­կում է ա­նել ա­մեն ինչ՝ ան­խա­փան ու անվ­տանգ գա­զա­մա­տա­կա­րա­րում ա­պա­հո­վե­լու հա­մար: Ինչ­պես գի­տեք, սե­փա­կա­նա­տե­րը խոս­տա­ցել էր մինչև 2021թ. ա­վե­լի քան 1մլրդ 500մլն դրա­մի ներդ­րում­ներ կա­տա­րել: Ա­սեմ, որ միայն ներտ­նա­յին ցան­ցե­րի տեխ­նի­կա­կան սպա­սարկ­ման ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցե­լու հա­մար տա­րե­կան 130 մլն դրամ գու­մար է պա­հանջ­վում: Իսկ միայն ազ­դան­շա­յին հա­մա­կար­գե­րի գն­ման հա­մար անհ­րա­ժեշտ էր կա­տա­րել 827 մլն դրա­մի ներդ­րում ա­ռա­ջի­կա 5 տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Այն­պես որ` ըն­կե­րու­թյու­նը սե­փա­կա­նա­տի­րո­ջը դեռևս ե­կա­մուտ չի բե­րում: Չնա­յած դրան՝ ներդ­րում­նե­րի ծա­վա­լը փոքր չէ: Ի­րա­կա­նաց­վել են վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ բո­լոր ար­տադ­րա­շա­հա­գործ­ման տե­ղա­մա­սե­րում, հիմ­նա­նո­րոգ­վել և շա­հա­գործ­ման է հան­ձն­վել ըն­կե­րու­թյան Աս­կե­րա­նի ԱՇՏ-ն: Ներդ­րու­մա­յին ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում շա­րու­նակ­վում են լայ­նա­ծա­վալ շին­մոն­տա­ժա­յին աշ­խա­տանք­նե­րը մայ­րա­քա­ղա­քի և հան­րա­պե­տու­թյան այլ բնա­կա­վայ­րե­րի բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րում: Բնա­կա­րան­նե­րից դուրս են բեր­վում գա­զա­հաշ­վիչ­նե­րը, տե­ղադր­վում վե­րո­հի­շյալ հա­մա­կար­գե­րը: Այ­սօր ու­նենք ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րող լա­բո­րա­տո­րիա՝ բո­լոր սար­քա­վո­րում­նե­րի փոր­ձաքն­նու­թյու­նը տե­ղում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Գա­զի կո­րուս­տը նվա­զեց­նե­լու հա­մար ձեռք ենք բե­րել ավ­ստ­րիա­կան ար­տադ­րու­թյան ո­րա­կյալ հաշ­վիչ­ներ: 2017թ.-ից սկ­սած՝ մե­քե­նատ­րանս­պոր­տա­յին պար­կի թար­մաց­ման նպա­տա­կով սե­փա­կա­նա­տի­րոջ կող­մից ներ­դր­վել է մոտ 131 մլն դրա­մի գու­մար, ձեռք են բեր­վել թվով 11 շար­ժա­կազ­մեր, այդ թվում հա­տուկ` բար­ձր­լեռ­նա­յին պայ­ման­նե­րում աշ­խա­տե­լու հա­մար նա­խա­տես­ված ՈՒԱԶ մակ­նի­շի 8 ուղևո­րա­բեռ­նա­տար մե­քե­նա­ներ: Ա­սեմ, որ մինչև այ­սօր 903 մլն դրա­մը գե­րա­զան­ցող գու­մա­րի ներդ­րում­ներ են կա­տար­վել:


-Վե­ջին շր­ջա­նում մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րում ակ­տի­վա­ցել են գա­զա­տար խո­ղո­վա­կա­շա­րե­րի փո­խա­րին­ման շի­նաշ­խա­տանք­նե­րը: Կա­րե­լի՞ է են­թադ­րել, որ գա­զա­տար ցան­ցը սպա­ռել է շա­հա­գործ­ման թույ­լատ­րե­լի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը և վտան­գա­վո­րու­թյան աս­տի­ճա­նի հնա­մաշ վի­ճա­կում է:


-Մայ­րա­քա­ղա­քի գա­զա­տա­րը կա­ռուց­վել է դեռևս նա­խորդ դա­րի 70-ա­կան­նե­րին: Մաշ­վա­ծու­թյան հետևան­քով այն և՜ գա­զի կորս­տի, և՜ վտան­գա­վոր ի­րա­վի­ճակ­նե­րի պատ­ճառ էր դար­ձել: Քա­ղա­քի մուտ­քի մոտ վթա­րի դեպ­քում ամ­բողջ քա­ղա­քը կհայ­տն­վեր կաթ­վա­ծա­հար վի­ճա­կում: Նման ի­րա­վի­ճա­կը բա­ցա­ռե­լու հա­մար այժմ մենք ու­նենք ա­պա­հո­վագր­ման նպա­տա­կով կա­ռուց­ված մի­ջան­կյալ եր­կու գիծ: Բնակ­չու­թյա­նը հնա­րա­վո­րինս քիչ ան­հան­գս­տու­թյուն պատ­ճա­ռե­լու նպա­տա­կով մայ­րա­քա­ղա­քի գա­զա­մա­տա­կա­րար­ման հա­վա­նա­կան վթար­ներն ու դժ­բախտ պա­տա­հար­նե­րը կան­խար­գե­լե­լու աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են փու­լե­րով` հա­մա­գոր­ծակ­ցե­լով Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան, քա­ղա­քա­պե­տա­րա­նի և Ոս­տի­կա­նու­թյան հետ: Այդ բո­լոր աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են ըն­կե­րու­թյան մի­ջոց­նե­րով:


-Վե­րա­դառ­նանք գա­զաս­պառ­ման հա­մա­կար­գե­րի ներտ­նա­յին սպա­սարկ­մա­նը: Ըն­թա­ցիկ տա­րում ևս ե­ղան գա­զի ար­տա­հոս­քի հետ կապ­ված դժ­բախտ պա­տա­հար­ներ: Այդ բա­ժա­նորդ­նե­րի մոտ ար­դեն տե­ղադր­վա՞ծ էին նոր սար­քա­վո­րում­նե­րը:


- Նոր տե­ղադր­ված անվ­տան­գու­թյան սար­քա­վո­րում­ներն ու­նակ են ա­պա­հո­վել բա­ժա­նորդ­նե­րի ներտ­նա­յին գա­զի տն­տե­սու­թյան սպա­սարկ­ման ծա­ռա­յու­թյան անվ­տան­գու­թյան աս­տի­ճանն այն դեպ­քում, ե­թե սար­քա­վո­րում­ներն ինք­նա­կամ ան­ջատ­ված չեն հո­սան­քի աղ­բյու­րից: Հա­մա­ձայն նոր պայ­մա­նագ­րի, բա­ցի անվ­տան­գու­թյան սար­քա­վո­րում­նե­րից, ըն­կե­րու­թյու­նը պար­տա­վոր­վում է տա­րին առն­վազն եր­կու ան­գամ բա­ժա­նոր­դի բնա­կա­րա­նում ի­րա­կա­նաց­նել 5 կե­տից բաղ­կա­ցած անվ­տան­գու­թյան մի­ջո­ցա­ռում­ներ: Չնա­յած մեր ըն­կե­րու­թյան, ԱՀ ոս­տի­կա­նու­թյան և ԱՀ ԱԻՊԾ բո­լոր նա­խազ­գու­շա­ցում­նե­րին` մար­դիկ շա­րու­նա­կում են չհետևել բնա­կան գա­զից օգտ­վե­լու անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րին: Շա­տե­րը բա­ցում են ստուգ­ված և ըն­կե­րու­թյան կող­մից ան­սարք ճա­նաչ­ված, կնք­ված գա­զա­սար­քե­րը, ին­չի ար­դյուն­քում ու­նե­նում ենք դժ­բախտ պա­տա­հար: Չնա­յած դրան` մի շարք հա­մա­լիր մի­ջո­ցա­ռում­նե­րի ար­դյուն­քում նա­խորդ տար­վա հա­մե­մատ այս տա­րի գա­զից թու­նա­վոր­ման դեպ­քե­րը հան­րա­պե­տու­թյու­նում նվա­զել են 25 տո­կո­սով: Մենք պար­բե­րա­բար հնա­րա­վոր բո­լոր մի­ջոց­նե­րով խնդ­րում և հոր­դո­րում ենք, որ­պես­զի բա­ժա­նորդ­նե­րը չխո­չըն­դո­տեն ներտ­նա­յին ցան­ցը սպա­սար­կող մեր փա­կա­նա­գործ­նե­րի աշ­խա­տանք­նե­րին, պահ­պա­նեն բնա­կան գա­զից օգտ­վե­լու անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րը: Տե­ղե­կաց­նեմ նաև, որ հա­մա­ձայն հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ո­րոշ­ման` մեր ըն­կե­րու­թյա­նը տր­ված է պայ­մա­նագ­րե­րի վե­րակ­նք­ման վերջ­նա­ժամ­կետ մինչև 2020թ. հուն­վա­րի 1-ը:

 

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.