Logo
Print this page

ՍԱՊԾ-Ն ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՉՄՏԱՀՈԳՎԵԼ

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Չի­նաս­տա­նից տա­րած­վող վի­րու­սի նոր տե­սա­կը՝ կո­րո­նո­վի­րու­սը և մի­ջազ­գա­յին շու­կա­յում առ­կա պա­րե­նա­յին ու ոչ պա­րե­նա­յին այլ ռիս­կե­րը չեն կա­րող չան­հան­գս­տաց­նել նաև մեզ՝ ար­ցախ­ցի­նե­րիս: Այդ ռիս­կե­րի հետ կապ­ված հա­մա­ցան­ցում հս­կա­յա­կան տե­ղե­կատ­վու­թյուն և ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն կա, ո­րը մտա­հո­գու­թյուն է ա­ռա­ջաց­նում հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում: Վեր­ջերս, օ­րի­նակ, բա­վա­կա­նին բուռն քն­նար­կում­ներ կա­յին բա­նա­նի մեջ հայտ­նա­բեր­ված կար­միր բծե­րի շուրջ: Տե­ղե­կատ­վու­թյան վե­րա­բե­րյալ ԱՀ ԳՆ Սնն­դի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյու­նը՝ ՍԱՊԾ-ն ար­դեն պար­զա­բա­նում է տվել: Ծա­ռա­յու­թյան պետ Ար­թուր Ներ­սի­սյա­նը նշել է, որ ի­րա­կա­նաց­նե­լով հեր­թա­կան ստու­գում­նե­րը՝ պարզ­վել են, որ բա­նա­նի մեջ առ­կա կար­միր գույ­նի գո­յա­ցու­թյուն­նե­րը կազ­մա­վոր­վում են Pseudomonas celebensis Gauman (1929) բակ­տե­րիա­յից, որն, ընդ­հա­նա­րա­պես, մար­դու օր­գա­նիզ­մին վնաս չի պատ­ճա­ռում:

ՙԲույ­սի որևէ հի­վան­դու­թյուն մար­դու ա­ռող­ջու­թյա­նը սպառ­նալ չի կա­րող: Կր­կին ու­զում եմ տե­ղե­կաց­նել մեր բնակ­չու­թյա­նը, որ Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյու­նը բա­նան է ներ­մու­ծում հիմ­նա­կա­նում Էկ­վա­դո­րից՚,-ա­սել է նա՝ հա­վե­լե­լով, որ սահ­մա­նա­յին հս­կիչ կե­տե­րում ներ­մուծ­վող յու­րա­քան­չյուր ապ­րան­քի, այդ թվում՝ բա­նա­նի մա­սով, ի­րա­կա­նաց­վում է զն­նում, ո­րից հե­տո գր­վում է փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը: ՙՍա խո­սում է այն մա­սին, որ հնա­րա­վոր չէ մար­դու ա­ռող­ջու­թյա­նը վնա­սող որևէ մթերք ներկ­րել հան­րա­պե­տու­թյան տա­րածք. բո­լոր աշ­խա­տանք­նե­րը վե­րահ­սկ­վում են պատ­կան մար­մին­նե­րի կող­մից՚,-տե­ղե­կաց­րել է Ա. Ներ­սի­սյա­նը՝ հոր­դո­րե­լով բնակ­չու­թյա­նը, որ խու­ճա­պի չմատն­վեն բա­նա­նի մեջ առ­կա կար­միր գույ­նի գո­յա­ցու­թյուն­նե­րից: Այ­նուա­մե­նայ­նիվ, մտա­հո­գու­թյուն­ներ բնակ­չու­թյան շր­ջա­նում դեռևս կան, և մեզ հետ զրույ­ցի ըն­թաց­քում ՍԱՊԾ պետն անդ­րա­դար­ձավ ի­րենց ընդ­հա­նուր գոր­ծու­նեու­թյա­նը նույն­պես, որ­պես­զի հաս­կա­նա­լի լի­նի, թե ո­լոր­տում ինչ­պես է գոր­ծում վե­րահս­կո­ղա­կան ամ­բողջ մե­խա­նիզ­մը:
Նա նշեց, որ օ­րեն­քով ՍԱ ծա­ռա­յու­թյա­նը վե­րա­պահ­ված լիա­զո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում վե­րահս­կո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­նում իր կազ­մի մեջ ա­ռանձ­նաց­ված ստո­րա­բա­ժա­նում­նե­րի՝ Բու­սա­սա­նի­տա­րիա­յի, Ա­նաս­նա­բու­ժու­թյան և Սնն­դի անվ­տան­գու­թյան և Ո­րա­կի վե­րահս­կո­ղու­թյան տես­չու­թյուն­նե­րի մի­ջո­ցով: 2019 թվա­կա­նին ի­րա­կա­նաց­վել են ստու­գում­ներ 105 տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի մոտ: ՙԲայց միայն պլա­նա­յին ստու­գում­ներ չէ, որ կա­տա­րում ենք, մենք ա­րագ ար­ձա­գան­քում ենք բո­լոր ա­հա­զան­գե­րին, ինչ­պես ե­ղավ ա­սենք բա­նա­նի դեպ­քում. աշ­խա­տան­քի բե­րու­մով օր­վա հրա­մա­յա­կա­նով էլ լի­նում է վե­րահս­կո­ղու­թյան ի­րա­կանց­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն,-պար­զա­բա­նել է նա:- Օ­րի­նակ, նա­խա­տո­նա­կան օ­րե­րին կամ ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րից կախ­ված ռիս­կեր են ա­ռա­ջա­նում տար­բեր թի­րա­խա­յին շու­կա­նե­րում, և մեր հիմ­նա­կան նպա­տակն՝ կան­խել կամ նվա­զա­գույ­նի հասց­նել մար­դու կյան­քին և ա­ռող­ջու­թյա­նը հասց­վե­լիք ցան­կա­ցած վտանգ՚:
Իսկ ռիս­կե­րից սնն­դամ­թեր­քի շու­կան ա­պա­հո­վագր­ված չէ. Ա. Ներ­սի­սյա­նը մեզ հետ զրույ­ցում նշել է, որ ան­ցյալ տար­վա ըն­թաց­քում 31 տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի և 10 ֆի­զի­կա­կան ան­ձանց նկատ­մամբ հա­րուց­ված վար­չա­կան վա­րույթ­նե­րի ար­դյուն­քում 100.000-ա­կան դրամ տու­գանք է նշա­նակ­վել 21 տն­տե­սա­վա­րող սու­բյեկ­տի նկատ­մամբ, 150.000-ա­կան դրամ տու­գանք՝ 4 տն­տե­սա­վա­րո­ղի նկատ­մամբ, 30.000-ա­կան դրամ՝ 4 տն­տե­սա­վա­րող սու­բյեկ­տի նկատ­մամբ և 20.000-ա­կան դրամ տու­գանք՝ 10 ֆի­զի­կա­կան ան­ձանց նկատ­մամբ: Ընդ­հա­նուր առ­մամբ, նշա­նակ­վել է տու­գանք՝ 3.020.000 դրա­մի չա­փով: 2 տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի մա­սով հա­րուց­ված վար­չա­կան վա­րույթ­ներն օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով կարճ­վել են: ՙՍա նշա­նա­կում է, որ մենք ա­չա­լուրջ ենք և վե­րահս­կում ենք շու­կան՝ ի­հար­կե` հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում՚,-ա­սել է ՍԱՊԾ պե­տը, նշե­լով, որ հայտ­նա­բեր­վել և ոչն­չաց­վել են ժամ­կե­տանց ապ­րանք­ներ, այդ թվում՝ մսամ­թերք՝ 258.8 կգ, կաթ­նամ­թերք՝ 167,2 կգ, քաղց­րա­վե­նիք՝ 290,8 կգ, գա­զա­վոր­ված ըմ­պե­լիք­ներ և հյու­թեր՝ 129,7 լիտր, կետ­չուպ՝ 8 կգ, խտաց­րած կաթ՝ 17.7 կգ, սա­ռը թեյ՝ 24 լիտր, այլ ապ­րան­քա­տե­սակ­ներ՝ 272, 6 կգ:

Տար­վա ըն­թաց­քում ար­ձա­նագր­վել է կեն­դա­նա­կան ծագ­ման սնն­դամ­թեր­քի՝ օ­րեն­սդ­րու­թյամբ ներ­կա­յաց­վող պա­հանջ­նե­րի 77 խախ­տում:
Պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­վում են ու­սում­նա­մե­թո­դա­կան շր­ջայ­ցեր, ա­նաս­նա­բու­ժա­հա­մա­ճա­րա­կա­յին մշ­տա­դի­տար­կում­ներ, կա­տար­վում են լա­բո­րա­տոր փոր­ձաքն­նու­թյուն­ներ:
Ի՞նչ ա­նել, որ մեր հան­րու­թյունն ա­վե­լի տե­ղե­կաց­ված լի­նի, շար­քա­յին սպա­ռո­ղը ի­մա­նա սե­փա­կան ի­րա­վունք­ներն ու պաշտ­պան­ված լի­նի: Այս մա­սին Ա. Ներ­սի­սյա­նը նշեց, որ ի­րա­զեկ­ման աշ­խա­տանք­ներն ի­րենց ա­մե­նօ­րյա աշ­խա­տան­քի մաս են կազ­մում: ՙՈւ­սում­նա­մե­թո­դա­կան շր­ջայ­ցե­րի և ի­րա­զեկ­ման տար­բեր ակ­ցիա­նե­րի շնոր­հիվ մենք հա­ճախ ենք ի­րա­կա­նաց­նում տե­ղե­կատ­վա­կան աշ­խա­տանք, ո­րի հիմ­նա­կան նպա­տա­կը հենց ի­րա­զեկ, սե­փա­կան ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյամբ շա­հագր­գիռ սպա­ռող ու­նե­նալն է: Այս աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վե­լու են նաև 2020 թվա­կա­նին՚:
Ան­ցյալ տա­րի, Սպա­ռող­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օր­վա կա­պակ­ցու­թյամբ, հան­րու­թյա­նը սպա­ռող­նե­րի ի­րա­վունք­նե­րին ի­րա­զե­կե­լու նպա­տա­կով Ծա­ռա­յու­թյան կող­մից հայ­տա­րար­վել էր սպա­ռող­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան միամ­սյակ, ո­րի ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­վել են տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ, այդ թվում և` կր­թօ­ջախ­նե­րում: Սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան պե­տա­կան ծա­ռա­յու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը մաս­նակ­ցել են ԿԳՍ նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ կազ­մա­կերպ­ված՝ հան­րա­պե­տու­թյան նա­խադպ­րո­ցա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի տնօ­րեն­նե­րի և փոխտ­նօ­րեն­նե­րի հա­մար կազ­մա­կերպ­ված վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­նե­րին, ո­րոնց ըն­թաց­քում տրա­մադր­վել էր տե­ղե­կատ­վու­թյուն ման­կա­պար­տեզ­նե­րում սնն­դի կազ­մա­կերպ­ման և հի­գիե­նա­յի պահ­պան­ման աշ­խա­տանք­նե­րի ճիշտ կազ­մա­կերպ­ման մա­սին: Մի­ջո­ցա­ռում­նե­րին ներ­կա են ե­ղել նաև ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րը:

Խո­սե­լով Ծա­ռա­յու­թյան կող­մից ան­ցյալ տա­րի ի­րա­կա­նաց­ված մի շարք ծրագ­րե­րի մա­սին, Ա. Ներ­սի­սյա­նը նշել է, որ ՙխո­զե­րի աֆ­րի­կյան ժան­տախտ՚ և այլ ին­ֆեկ­ցիոն հի­վան­դու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման նպա­տա­կով ի­րա­կա­նաց­վել է ու­ժե­ղաց­ված վե­րահս­կո­ղու­թյուն խո­զե­րի բուծ­ման կա­նոն­նե­րի պահ­պան­ման նկատ­մամբ, ին­չի ար­դյուն­քում հա­րուց­վել է 10 վար­չա­կան վա­րույթ:
Ծա­ռա­յու­թյան մաս­նա­գետ­նե­րը ծան­րա­բեռն­ված ռե­ժի­մով են աշ­խա­տում հատ­կա­պես նա­խա­տո­նա­կան և տո­նա­կան օ­րե­րին, և քա­նի որ ան­ցյալ տա­րին Ար­ցա­խի հա­մար նշա­նա­վոր­վել էր եր­կու կարևոր մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րով՝ Ան­կախ ֆուտ­բո­լա­յին ա­սո­ցիա­ցիա­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի (CONIFA) Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյամբ և ա­մե­նա­մյա հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րով, այդ ըն­թաց­քում խիստ ու­ժե­ղաց­վել էր վե­րահս­կո­ղու­թյու­նը սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րի պահ­պան­ման նկատ­մամբ. ՍԱՊԾ, Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ՙՀա­մա­ճա­րա­կա­բա­նու­թյան և հի­գիե­նա­յի կենտ­րոն՚-ի մաս­նա­գետ­նե­րից կազմ­ված աշ­խա­տան­քա­յին խմ­բե­րը այդ օ­րե­րին շուր­ջօ­րյա ռե­ժի­մով հս­կո­ղու­թյուն են ի­րա­կա­նաց­րել հան­րա­յին սնն­դի կազ­մա­կերպ­մամբ և ի­րաց­մամբ զբաղ­վող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րում:
Հաշ­վի առ­նե­լով այն փաս­տը, որ նա­խա­տո­նա­կան ու հետ­տո­նա­կան օ­րե­րին պա­րե­նա­յին մթեր­քի առևտրի ծա­վալ­նե­րը, և դրա­նով պայ­մա­նա­վոր­ված՝ ռիս­կերն ա­ճում են, Ա­մա­նո­րին նա­խոր­դած շա­բաթ­նե­րից Ծա­ռա­յու­թյան կող­մից ու­ժե­ղաց­վել է պա­րե­նա­յին շու­կա­յի վե­րահս­կո­ղու­թյու­նը:
ՙԴա, ի­հար­կե, չի նշա­նա­կում, որ խն­դիր­ներ ո­լոր­տում չկան. ի­հար­կե կան, բայց ծա­ռա­յու­թյան աշ­խա­տա­կից­ներն ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ կա­տա­րում են ի­րենց աշ­խա­տան­քը, ան­հա­պաղ ար­ձա­գան­քում են ա­հա­զան­գե­րին, վե­րահս­կում, որ շու­կան զերծ լի­նի բնակ­չու­թյան կյան­քին ու ա­ռող­ջու­թյա­նը վնա­սող սնն­դամ­թեր­քից, այն­պես որ, մտա­հոգ­վե­լու ա­ռիթ մեր սպա­ռող­նե­րը չու­նեն՚,-հա­վաս­տիաց­րել է ՍԱՊԾ պե­տը:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.