[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՑԱՌԵԼ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՎՕ-Ի ՀԵՏ

 

 

 

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 

ՙՏեխ­նի­կա­կան անվ­տան­գու­թյան կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ն Ար­ցա­խում գոր­ծում է շուրջ 13 տա­րի: Ի­րա­կա­նաց­նում է հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող ար­տադ­րա­կան վտան­գա­վոր օ­բյեկտ­նե­րի փոր­ձաքն­նու­թյուն: Կա­ռույցն այդ ըն­թաց­քում զար­գաց­ման մի քա­նի փուլ է ան­ցել. կա­տա­րե­լա­գործ­վել են տեխ­նի­կա­կան անվ­տան­գու­թյան փոր­ձաքն­նու­թյան ձևերն ու մե­թոդ­նե­րը, փոր­ձաքն­նու­թյան մաս­նա­գի­տա­կան ո­րա­կը: Եր­կար ժա­մա­նակ է պա­հանջ­վել նաև, որ­պես­զի նման օ­բյեկտ­ներ շա­հա­գոր­ծող ան­ձանց ի­րա­վա­գի­տակ­ցու­թյա­նը հաս­նի, որ կենտ­րո­նի կա­տա­րած աշ­խա­տանքն ա­ռա­ջին հեր­թին հենց օ­բյեկ­տի շա­հե­րից է բխում, և անհ­րա­ժեշտ է օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով անց­նել փոր­ձաքն­նու­թյան, ա­պա և գրանց­ման փու­լե­րը: Կա­ռույ­ցի գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ զրույ­ցի ենք հրա­վի­րել տնօ­րեն Սեր­գեյ ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԻՆ:

- Պա­րոն Բա­բա­յան, ընդ­հան­րա­պես, ի՞նչ շր­ջա­նակ­ներ է ընդ­գր­կում Ձեր ղե­կա­վա­րած կա­ռույ­ցի գոր­ծու­նեու­թյու­նը, ո­րո՞նք են հա­մար­վում ար­տադ­րա­կան վտան­գա­վոր օ­բյեկտ­ներ:
-Տե­խանվ­տան­գու­թյան կենտ­րոն ՊՈԱԿ-ն ի­րա­կա­նաց­նում է ար­դեն գրանց­ված ար­տադ­րա­կան վտան­գա­վոր օ­բյեկտ­նե­րի փոր­ձաքն­նու­թյուն: Ի­րա­կա­նաց­նում է նաև նոր կա­ռուց­վող Ա­ՎՕ-նե­րի նա­խագ­ծա­յին փոր­ձաքն­նու­թյուն, շին­մոն­տա­ժա­յին աշ­խա­տանք­ներն ա­վար­տե­լուց հե­տո Ա­ՎՕ-ն ներ­կա­յաց­վում է գոր­ծարկ­ման փոր­ձաքն­նու­թյան։ Գոր­ծարկ­ման դրա­կան եզ­րա­կա­ցու­թյան դեպ­քում շա­հա­գոր­ծող ան­ձը ներ­կա­յաց­նում է տե­խանվ­տան­գու­թյան վկա­յա­գիր, ո­րի դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նից հե­տո ներ­կա­յաց­վում է լիա­զոր մարմ­նի, Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյուն, Կա­ռա­վա­րու­թյան կող­մից սահ­ման­ված կար­գով Ա­ՎՕ-ն գրանց­վում է պե­տա­կան ռեեստ­րում: Ար­դեն գրանց­ված օ­բյեկ­տը տա­րին մեկ ան­գամ պետք է ներ­կա­յա­նա կենտ­րոն՝ տա­րե­կան փոր­ձաքն­նու­թյան:
Ինչ վե­րա­բե­րում է նրան, թե ո­րոնք են ար­տադ­րա­կան վտան­գա­վոր օ­բյեկ­նե­րը, ա­պա գո­յու­թյուն ու­նի Ա­ՎՕ-նե­րի հաս­տատ­ված ցանկ. դրանք վե­րամ­բարձ սար­քա­վո­րում­ներն են, վե­րե­լակ­ներն ու շար­ժա­սան­դուղք­նե­րը, նավ­թամ­թերք­ներն ու դրանց պա­հես­տա­րան­նե­րը, կաթ­սա­յատ­ներն ու ճնշ­ման ա­նոթ­նե­րը, գա­զի լցա­վոր­ման կա­յան­նե­րը, պայ­թու­ցիկ, թու­նա­վոր նյու­թե­րի պահ­պան­ման, տե­ղա­փոխ­ման, օգ­տա­գործ­ման վայ­րե­րը, տեխ­նո­լո­գիա­կան գազ օգ­տա­գոր­ծող օ­բյեկտ­նե­րը, լեռ­նա­հան­քա­յին ո­լոր­տի օ­բյեկտ­նե­րը և այլն:
-Ի՞նչ պա­հանջ­ներ եք դնում նման օ­բյեկտ­ներ շա­հա­գոր­ծող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ու ան­հատ­նե­րի առջև: Որ­քա՞ն է նրանց թի­վը:
- Ներ­կա դրու­թյամբ հան­րա­պե­տու­թյու­նում գրանց­ված ար­տադ­րա­կան վտան­գա­վոր օ­բյեկտ­նե­րի թիվն անց­նում է 1000-ից, այն դեպ­քում, երբ ըն­դա­մե­նը 10 տա­րի ա­ռաջ այն 200-ից չէր անց­նում: Դրան­ցից 22-ը գա­զալ­ցա­կա­յան­ներ են (փոր­ձաքն­նու­թյունն ան­ցել է 21-ը), 50-ը՝ բեն­զալ­ցա­կա­յան­ներ (փոր­ձաքն­նու­թյունն ան­ցել են 48), 144-ը՝ կաթ­սա­յատ­ներ, ո­րոն­ցից 111-ը փոր­ձաք­նն­ված է: Կան նաև շար­ժա­կան և ան­շարժ այլ Ա­ՎՕ-ներ:
Կենտ­րո­նի և ար­տադ­րա­կան վտան­գա­վոր օ­բյեկտ­ներ շա­հա­գոր­ծող ան­ձի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը տա­րեց­տա­րի սեր­տա­նում է, մենք հետևում ենք, որ նրանք ժա­մա­նա­կին գրանց­վեն և փոր­ձաք­նն­վեն: Ե­թե մեր փոր­ձա­գետ­ներն օ­բյեկ­տում սպառ­նա­լիք ա­ռա­ջաց­նող թե­րու­թյուն­ներ են ար­ձա­նագ­րում, կազ­մում են մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գիր, որ­տեղ նշ­վում են այն կե­տե­րը, ո­րոնք օ­բյեկ­տը շա­հա­գոր­ծող ան­ձը պար­տա­վոր է նշ­ված ժամ­կե­տում վե­րաց­նել: Ե­թե թե­րա­ցում­նե­րը դժ­բախտ դեպ­քի սպառ­նա­լիք են պա­րու­նա­կում, ա­պա ան­հա­պաղ բա­ցա­սա­կան եզ­րակ­ցու­թյուն է տր­վում, ո­րի ար­դյուն­քում լիա­զոր մարմ­նի կող­մից դա­դա­րեց­վում են օ­բյեկ­տի աշ­խա­տանք­նե­րը: Թե­րա­ցում­նե­րը վե­րաց­նե­լուց հե­տո օ­բյեկ­տը շա­հա­գոր­ծող ան­ձը գրա­վոր դի­մում է լիա­զոր մարմ­նին, որն էլ նրան ու­ղար­կում է մեզ մոտ՝ կրկ­նա­կի փոր­ձաքն­նու­թյան:
-Ո­րո՞նք են այն ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րը, ո­րոնց առ­նչ­վում եք աշ­խա­տան­քի ըն­թաց­քում, ու­սում­նա­սիր­վե՞լ են ար­դյոք դրանց ա­ռա­ջաց­ման պատ­ճառ­նե­րը, և Դուք` որ­պես ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու, ի՞նչ լու­ծում­ներ եք ա­ռա­ջար­կում:

- Կարևոր եմ հա­մա­րում նշել կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի տեխ­նի­կա­կան անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյուն­նե­րի բաց­թո­ղում­նե­րի մա­սին: Հա­ճախ նրանք պատ­շաճ ձևով հս­կո­ղու­թյուն չեն ի­րա­կա­նաց­նում հա­մա­պա­տաս­խան ար­տադ­րա­կան վտան­գա­վոր օ­բյեկտ­նե­րի անվ­տանգ շա­հա­գործ­ման ուղ­ղու­թյամբ. քիչ են կազ­մա­կերպ­վում դի­տար­կում­ներ, տեխ­նա­ծին վթար­նե­րի և ար­տադ­րա­կան պա­տա­հար­նե­րի ռիս­կի հա­վա­նա­կա­նու­թյան գնա­հա­տում, դրանց կան­խար­գել­ման ուղ­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­վող պար­բե­րա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներ, հետևանք­նե­րի վե­րաց­ման, ծան­րու­թյան աս­տի­ճա­նի վեր­լու­ծու­թյուն­ներ: Դեռևս բա­վա­րար չի կա­րե­լի հա­մա­րել ա­ռան­ձին կա­ռույց­նե­րի կող­մից տեխ­նա­ծին վթար­նե­րի և ար­տադ­րա­կան պա­տա­հար­նե­րի կան­խար­գել­ման ուղ­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­վող պար­բե­րա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րը տեխ­նո­լո­գիա­կան սար­քա­վո­րում­նե­րի, օ­բյեկտ­նե­րի կա­ռուց­վածք­նե­րի անվ­տան­գու­թյան գո­տու նկատ­մամբ:
Ցա­վոք, դեռևս շա­րու­նակ­վում են տար­բեր պատ­վի­րա­տու­նե­րի կող­մից շա­հա­գործ­ման հան­ձն­վել նա­խագ­ծե­րի և գոր­ծարկ­ման տեխ­նի­կա­կան անվ­տան­գու­թյան փոր­ձաքն­նու­թյուն չան­ցած ար­տադ­րա­կան վտան­գա­վոր օ­բյեկտ­ներ, ո­րի հետևան­քով այն­տեղ մե­ծա­նում է տեխ­նա­ծին վթար­նե­րի, ար­տադ­րա­կան պա­տա­հար­նե­րի հա­վա­նա­կա­նու­թյու­նը` դժ­վա­րաց­նե­լով անվ­տանգ ու հու­սա­լի շա­հա­գոր­ծու­մը: Ի դեպ, օ­րեն­քը պա­հան­ջում է, որ Ա­ՎՕ շա­հա­գոր­ծո­ղը յու­րա­քան­չյուր օ­բյեկ­տում հրա­մա­նով նշա­նակ­վի պա­տաս­խա­նա­տու, վե­րահս­կող անձ, ո­րը կկար­գա­վո­րի տե­խանվ­տան­գու­թյան կենտ­րոն-շա­հա­գոր­ծող անձ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Կաթ­սա­յատ­նե­րի մա­սով մենք ա­ռա­ջար­կու­թյուն ենք ներ­կա­յաց­րել` նպա­տա­կա­հար­մար հա­մա­րե­լով, որ դրանք անց­նեն փոր­ձաքն­նու­թյուն նախ­քան ջե­ռուց­ման սե­զո­նը սկ­սե­լը, որ­պես­զի ժա­մա­նա­կին կա­րո­ղա­նան վե­րաց­նել բաց­թո­ղում­նե­րը: Ջե­ռուց­ման սե­զո­նին, հատ­կա­պես ա­ռող­ջա­պա­հա­կան և կր­թա­կան օ­ջախ­նե­րում, դժ­վա­րա­նում է նման օ­բյեկտ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը դա­դա­րեց­նե­լու մա­սին ո­րո­շում կա­յաց­նե­լը: Խն­դիր­ներ կան հնա­ցած օ­բյեկտ­նե­րի հետ. դրանց շար­քում են Ստե­փա­նա­կեր­տի բարձ­րա­հար­կե­րի վե­րե­լակ­նե­րը: Վե­րե­լակ­նե­րի շա­հա­գործ­ման ժամ­կե­տը 25 տա­րի է, իսկ մեր քա­ղա­քում ա­ռա­ջին բնա­կե­լի շեն­քի վե­րե­լա­կը տե­ղադր­ված էր 1979 թվա­կա­նին: Այն փո­խել են ան­ցյալ տա­րի, բայց մյուս­ներն էլ են­թա­կա են փո­խե­լու: Մնա­ցած խն­դիր­նե­րը մաս­նա­գի­տա­կան են և առ­նչ­վում են ար­տերկ­րից ներ­մուծ­ված Ա­ՎՕ-նե­րին, ո­րոնց կի­րառ­ման և փոր­ձաքն­նու­թյան են­թարկ­ման բա­վա­րար փորձ մենք դեռևս չու­նենք: Այդ հար­ցում հա­մա­գոր­ծակ­ցում ենք ՀՀ հա­մա­նուն կա­ռույ­ցի մաս­նա­գետ­նե­րի հետ, ո­րոնք պատ­րաս­տա­կա­մո­րեն ա­ջակ­ցում են: ՀՀ-ում գոր­ծում են նաև ՙՏեխ­նի­կա­կան անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ­նե­րի միու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը, ՙՏե­խանվ­տան­գու­թյան ազ­գա­յին կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ը, ո­րոնց փոր­ձա­գետ­նե­րի հետ էլ կապ ենք պա­հում: Կենտ­րո­նի շեն­քա­յին պայ­ման­նե­րը բա­րե­լավ­ման կա­րիք ու­նեն: Մենք, ի­հար­կե, ո­րոշ աշ­խա­տանք­ներ կա­տա­րել և շա­րու­նա­կում ենք ի­րա­կա­նաց­նել սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րի հաշ­վին, բայց կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն կա, ին­չը մեծ ծախ­սեր է պա­հան­ջում, և մենք ակն­կա­լում ենք լիա­զո­րի ա­ջակ­ցու­թյու­նը: Սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րի հաշ­վին մենք պար­բե­րա­բար ձեռք ենք բե­րում նոր սար­քա­վո­րում­ներ, ո­րոնք թույլ են տա­լիս բարձ­րաց­նել աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը:
-Իսկ ի՞նչ սա­կագ­ներ են գոր­ծում Ձեզ մոտ:
-Կա հաս­տատ­ված գնա­ցու­ցակ, ո­րը սահ­ման­վել է` հաշ­վի առ­նե­լով օ­բյեկ­տի ռիս­կայ­նու­թյու­նը, փոր­ձաքն­նու­թյան բար­դու­թյու­նը: Հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տին առ­նչ­վող փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի սա­կագ­նե­րը, բնա­կա­նա­բար, բարձր են, վե­րե­լակ­նե­րի­նը սիմ­վո­լիկ գու­մար է կազ­մում, կաթ­սա­յատ­նե­րի­նը տա­տան­վում է 20 հա­զա­րի սահ­ման­նե­րում և այլն:
-Իսկ զբո­սայ­գի­նե­րի՝ ման­կա­կան ատ­րակ­ցիոն­նե­րի, զվար­ճան­քի այլ մե­խա­նիզմ­նե­րի տեխ­նի­կա­կան վի­ճա­կը ինչ­պե՞ս է վե­րահ­սկ­վում: Այդ մե­խա­նիզմ­նե­րը գրանց­վա՞ծ են որ­պես Ա­ՎՕ-ներ:
-Դրանք նույն­պես, ինչ­պես մյուս ար­տադ­րա­կան վտան­գա­վոր օ­բյեկտ­նե­րը, գրանց­ված են ռեեստ­րում: Ցու­ցա­կը տրա­մադր­ված է պատ­կան մար­մին­նե­րին. օ­րեն­քով սահ­ման­ված կար­գի հա­մա­ձայն` բո­լոր նման օ­բյեկտ­ներն էլ պետք է անց­նեն փոր­ձաքն­նու­թյուն:
-Դուք ար­դեն ամ­փո­փել եք ան­ցած տա­րին. այդ ըն­թաց­քում գրանց­վե՞լ են ար­տա­կարգ դեպ­քեր, դժ­բախտ պա­տա­հար­ներ:
-Բա­րե­բախ­տա­բար, վեր­ջին տա­րի­նե­րին նման դեպ­քեր չեն ար­ձա­նագր­վել. և դա նաև կենտ­րո­նի կող­մից կա­տար­ված աշ­խա­տան­քի ար­դյունքն է:
-Պա­րոն Բա­բա­յան, ինչ­պե՞ս եք գնա­հա­տում տե­խանվ­տան­գու­թյան նկատ­մամբ Ա­ՎՕ-ներ շա­հա­գոր­ծող­նե­րի և բնակ­չու­թյան վե­րա­բեր­մուն­քը:

- Կարևոր է ար­ձա­նագ­րել, որ տա­րեց­տա­րի այն փոխ­վում է դրա­կան ի­մաս­տով: Ի­հար­կե, ա­նե­լիք­ներ դեռ կան. պետք է ա­ռա­ջին հեր­թին նման օ­բյեկտ­ներ շա­հա­գոր­ծող մարդ­կանց պա­տաս­խա­նատ­վու­թյան մա­կար­դա­կը բարձ­րա­նա, հաս­կա­նան, որ ի­րենց ու մյուս քա­ղա­քա­ցի­նե­րի անվ­տան­գու­թյան հարցն է ի վեր­ջո դրա­նից կախ­ված: Մենք մե­զա­նից կախ­ված բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը կա­տա­րում ենք, որ ո­լոր­տը զար­գա­նա, և մարդ­կանց ի­րա­զեկ­վա­ծու­թյան մա­կար­դա­կը բարձ­րա­նա, տե­ղե­կաց­ված լի­նեն օ­րեն­քին, ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րին ու ի­րա­վունք­նե­րին:
-Օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վոր­ման խն­դիր, որ կա­րող է խո­չըն­դո­տել ո­լոր­տի գոր­ծու­նեու­թյանն ու զար­գաց­մա­նը, նույն­պես կա՞, թե՞ այդ ա­ռու­մով ա­մեն ինչ կար­գին է:
-Միան­շա­նակ կա: Եվ պար­բե­րա­բար օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ կա­տար­վում են. ան­ցյալ տա­րի, օ­րի­նակ, հրա­գոր­ծա­կան նյու­թե­րի օգ­տա­գործ­ման, պահ­պան­ման հետ կապ­ված փո­փո­խու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­ցավ, և կա­տար­վե­ցին: Կար­ծում եմ՝ օ­րեն­սդ­րո­րեն պի­տի կար­գա­վոր­վեն օ­բյեկտ­նե­րում մաս­նա­գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի, ճիշտ կողմ­նո­րոշ­վե­լու, գնա­հա­տա­կան տա­լու հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Կան հա­մա­պա­տաս­խան ա­ռա­ջար­կու­թյուն­ներ, ո­րոնք ՀՀ-ում կեն­սա­գործ­վե­լուց հե­տո այս­տեղ էլ գու­ցե ըն­դուն­վեն ու կի­րառ­վեն: Այս տա­րի նա­խա­տե­սում ենք ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ներ­կա­յաց­նել ՙՏեխ­նի­կա­կան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման պե­տա­կան կար­գա­վոր­ման մա­սին՚ ԱՀ օ­րեն­քում՝ հա­մա­պա­տաս­խան ո­լոր­տի կա­նո­նա­կար­գե­րում անհ­րա­ժեշտ փո­փո­խու­թյուն­ներ և հս­տա­կե­ցում­ներ մտց­նե­լու հա­մար: Ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տե­սում ենք նաև կա­տա­րե­լա­գոր­ծել տեխ­նի­կա­կան անվ­տան­գու­թյան փոր­ձաքն­նու­թյան ձևերն ու մե­թոդ­նե­րը, փոր­ձաքն­նու­թյան մաս­նա­գի­տա­կան ո­րա­կը, այն դարձ­նել ա­ռա­վել հրա­պա­րա­կա­յին` օ­բյեկտ­ներ շա­հա­գոր­ծող ան­ձանց և մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Պետք է կի­րա­ռել նաև ան­կախ փոր­ձա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյան պրակ­տի­կան` սերտ կապ հաս­տա­տե­լով ՀՀ հա­մա­նուն կա­ռույց­նե­րի ու հաս­տա­տու­թյուն­նե­րի հետ:
Տեխ­նի­կա­կան անվ­տան­գու­թյան կենտ­րոնն իր ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րից է հա­մա­րում նաև ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի, տն­տե­սու­թյան մեջ աշ­խա­տող ին­ժե­նե­րա­տեխ­նի­կա­կան և պա­տաս­խա­նա­տու ան­ձանց ու­սուց­ման և ո­րա­կա­վոր­ման գծով աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման շա­րու­նա­կա­կա­նու­թյու­նը: Անհ­րա­ժեշտ է բա­ցա­ռել պա­տա­հա­կան մարդ­կանց առն­չու­թյունն Ա­ՎՕ-ի հետ, հաս­նել նրան, որ ար­տադ­րա­կան վտան­գա­վոր օ­բյեկտ շա­հա­գոր­ծող յու­րա­քան­չյուր կազ­մա­կեր­պու­թյուն ու­նե­նա ո­րա­կա­վոր­ված առն­վազն մեկ մաս­նա­գետ-պա­տաս­խա­նա­տու անձ՝ հա­մա­ձայն տեխ­նի­կա­կան կա­նո­նա­կար­գե­րի պա­հանջ­նե­րի: