[ARM]     [RUS]     [ENG]

ՙԼՈԽ Ա­ՆՈՒՄ ԸՆ, ԵՍ ԷԼ ԸՄ Ա­ՆՈՒՄ՚

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Գոր­ծի բե­րու­մով բա­վա­կա­նին հա­ճախ եմ լի­նում ՙՀաղ­թա­նակ՚ /ՙԿոլ­ցե­վա­յա՚/ հրա­պա­րա­կի շր­ջա­կայ­քում: Եվ, օգտ­վե­լով ա­ռի­թից, հա­ճախ մտ­նում եմ նշ­ված տե­ղան­քի մո­տա­կայ­քում գտն­վող գյու­ղատն­տե­սա­կան մթեր­քի շու­կա, որ­տե­ղից հա­ճույ­քով գնում եմ թարմ, է­կո­լո­գիա­պես մա­քուր, գյու­ղա­ցու ար­դար ձեռ­քե­րով ա­ճեց­րած կա­նա­չե­ղեն, իսկ ամ­ռանն ու աշ­նա­նը՝ միրգ ու մթերք: Սա­կայն վեր­ջին ամս­վա ըն­թաց­քում նշ­ված շու­կա­յի տա­րածքն ա­մա­յա­ցած եմ տես­նում, իսկ շու­կա­յի ՙբնա­կիչ­նե­րին՚՝ հա­րա­կից փո­ղո­ցի մայ­թե­րին:

Երևում էր, որ Ծո­վա­կալ Ի­սա­կո­վի հու­շար­ձա­նը շր­ջա­պա­տած գյու­ղա­ցի կա­նայք շատ ՙհար­մա­րա­վետ՚ են զգում ի­րենց: Տնից բե­րած ապ­րան­քը գետ­նին լավ հար­մա­րեց­րած էր, ի­րենք էլ՝ կող­քին կանգ­նած կամ հան­պատ­րաս­տի ա­թո­ռա­կին նս­տած, հան­գիստ առևտուր են ա­նում: Եվ զար­մա­նա­լին այն էր, որ նրան­ցից ոչ մե­կի մտ­քով էլ չէր անց­նում, որ նման առևտու­րը, ա­ռա­ջին հեր­թին, հա­կա­սում է տար­րա­կան սա­նի­տա­րա­կան պա­հանջ­նե­րին: Երկ­րորդ. մի՞­թե վա­յել է իր տան մաք­րու­թյունն ա­պա­հո­վող կնո­ջը նման հա­կա­սա­նի­տա­րա­կան պայ­ման­նե­րում ինչ-որ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լել: Եվ, ի վեր­ջո, ինչ­պե՞ս բա­ցատ­րել Ծո­վա­կալ Ի­սա­կո­վի հու­շար­ձա­նի տա­րած­քի /որ վեր­ջերս բա­վա­կա­նին բարձր մա­կար­դա­կով բա­րե­կարգ­վել է/ նման ան­պար­կեշտ, ա­նօ­րեն ՙբռ­նագ­րա­վու­մը՚:
Օ­րերս նո­րից լի­նե­լով նշ­ված տե­ղան­քում, տե­սա, որ կա­նա­չե­ղե­նով առևտուր ա­նող կա­նանց թիվն էլ ա­վե­լի է մե­ծա­ցել, Ծո­վա­կալ Ի­սա­կո­վի ար­ձանն էլ ՙբռ­նագ­րավ­ված՚ է ամ­բող­ջու­թյամբ: Մտա­ծե­ցի, որ շու­կան է­լի ա­մա­յա­ցած կտես­նեմ: Բայց, ի ու­րա­խու­թյուն ինձ, այս ան­գամ եր­կու առևտրա­կա­նի հան­դի­պե­ցի՝ կնոջ ու տղա­մար­դու: Կնո­ջից հե­տաքր­քր­վե­ցի՝ հար­մա՞ր է, ար­դյոք, այս տա­րածքն առևտուր ա­նե­լու հա­մար, գո՞ւ­ցե թե­րու­թյուն­ներ կան, կամ տա­րած­քի սե­փա­կա­նա­տե­րի հա՞րկն է մեծ: Կի­նը վկա­յեց, որ և տա­րածքն է հար­մար /ա­պա­հով­ված է զու­գա­րա­նով/, և հարկն է փոքր՝ ըն­դա­մե­նը 300 դրամ մեկ սե­ղա­նի հա­մար: Հար­կի չա­փի մա­սին հարց­րե­ցի նաև սե­փա­կա­նա­տի­րո­ջը՝ Ա. Պո­ղո­սյա­նին: Նա պն­դեց, որ հարկն իս­կա­պես այդ­քան փոքր է՝ ի տար­բե­րու­թյուն քա­ղա­քի կենտ­րո­նա­կան շու­կա­յում գոր­ծող սա­կագ­նի՝ նույն ծա­ռա­յու­թյան հա­մար:

Իսկ ո՞րն է պատ­ճա­ռը, որ գյու­ղա­ցիք մեկ հա­մոզ­վում են ի­րենց մթեր­քը շու­կա­յի տա­րած­քում վա­ճա­ռել, մեկ էլ՝ հա­րա­կից փո­ղո­ցի մայ­թե­րին: Հե­տաքր­քր­վե­ցի. մի՞­թե ի­րենց հա­ճե­լի է այս­պի­սի պայ­ման­նե­րում աշ­խա­տե­լը: Մի կին ազն­վո­րեն խոս­տո­վա­նեց. ՙԿյամ ըմ տես­նում, փո­ղո­ցում կանգ­նած՝ առևտուր ըն ա­նում: Լոխ ա­նում ըն, ես էլ ըմ ա­նում՚: Այս պա­տաս­խա­նը շա­տե­րից լսե­ցի: Իմ հոր­դորն առ այն, որ ըն­դա­մե­նը տա­սը մետր այն կողմ կա ի­րենց հա­մար հար­մա­րեց­րած տե­ղանք, որ­տեղ ա­վե­լի լավ պայ­ման­նե­րում կա­րող են ի­րենց գործն ա­նել, ոչ մի ազ­դե­ցու­թյուն չու­նե­ցավ: Նրանք հա­կա­ճա­ռե­ցին՝ ե­թե մեզ չի կա­րե­լի, ա­պա ին­չու՞ հարևա­նու­թյամբ գտն­վող գյուղմ­թեր­քի խա­նութ­նե­րի սե­փա­կա­նա­տե­րե­րին կա­րե­լի է ի­րենց ապ­րան­քը հա­նել փո­ղոց, տե­ղադ­րել այն խա­նու­թից մի քա­նի մետր ա­ռաջ՝ ա­վե­լի լավ ի­րաց­նե­լու հա­մար: Չէ՞ որ նրանք, մայ­թե­րից, փո­ղո­ցից տա­րածք բռ­նագ­րա­վե­լով, խան­գա­րում են և՜ հե­տիոտ­նե­րի, և՜ մե­քե­նա­նե­րի բնա­կա­նոն շար­ժին: Իմ հոր­դո­րը շա­րու­նա­կում եմ. ՙԱ­սենք, մեկն ա­նօ­րեն մի բան է ա­նում, դուք ին­չո՞ւ եք հետևում նրան՚: Պա­տաս­խա­նը՝ լռու­թյուն:
Կա­նա­չե­ղեն վա­ճա­ռող ևս մեկ կնոջ դի­մե­ցի նույն հար­ցով: Նա էլ նույն պա­տաս­խա­նը տվեց և հա­վե­լեց. ՙԷ­սա մի­լի­ցե­քը կյա­լուվն մեզ ստ­ղան քշին՚: Պա­տաս­խա­նի տրա­մա­բա­նու­թյունն ապ­շեց­րեց. ու­րեմն, ա­ռա­ջին ան­գա­մը չէր, որ ոս­տի­կան­նե­րը ՙքշում էին՚ նրանց, և, փաս­տո­րեն, ի­մա­նա­լով, որ ոս­տի­կան­նե­րը ուժ կկի­րա­ռեն, սպա­սում են այն­քան, մինչև դա տե­ղի ու­նե­նա: Մի՞­թե հա­սուն, կյանք ապ­րած, ե­րե­խա մե­ծաց­րած-դաս­տիա­րա­կած կի­նը կա­րող է թույլ տալ, որ իր հետ նման կերպ վար­վեն: ՙԻն­չու՞ եք սպա­սում, որ գոր­ծը հաս­նի դրան: Մի՞­թե ինք­նա­կամ չեք կա­րող շու­կա­յում առևտուր ա­նող այն միակ կնոջ օ­րի­նա­կով ա­ռաջ­նորդ­վել՚,- վր­դով­ված ա­սում եմ ու ցա­վով ար­ձա­նագ­րում, որ ի պա­տաս­խան այս հար­ցե­րի նա պար­զա­պես լռեց ու աչ­քե­րը կա­խեց: Ի՞նչ ա­սեր: Բան չկա ա­սե­լու:
Քա­ղա­քա­պե­տա­րանն, ինչ­պես տե­ղե­կա­ցա, ի­րա­վա­սու է և՜ դի­տո­ղու­թյուն ա­նել, և՜ գոր­ծող վար­չա­կան օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված տու­գանք նշա­նա­կե­լու: Եվ դա ոչ միայն փո­ղո­ցում առևտուր ի­րա­կա­նաց­նող­նե­րի /ֆի­զի­կա­կան ան­ձանց/, այլև մթեր­քի խա­նութ­նե­րի սե­փա­կա­նա­տե­րե­րի /ի­րա­վա­բա­նա­կան/ նկատ­մամբ՝ օ­րեն­քի խախտ­ման դեպ­քում: Իսկ, ըստ օ­րեն­քի, բո­լոր տե­սա­կի խա­նութ­նե­րի սե­փա­կա­նա­տե­րե­րը ի­րա­վունք չու­նեն հե­տիոտ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված մայ­թե­րի, ա­ռա­վել ևս` մե­քե­նա­նե­րի հա­մար նա­խա­տես­ված ճա­նա­պարհ­նե­րի տա­րած­քում առևտուր ի­րա­կա­նաց­նել: Նշենք, որ այս օ­րեն­քը խախ­տում են, հիմ­նա­կա­նում, գյուղմ­թեր­քի խա­նութ­նե­րի սե­փա­կա­նա­տե­րե­րը: Հետևա­բար` օ­րեն­քով սահ­ման­ված տու­գան­քը քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից ժա­մա­նակ առ ժա­մա­նակ կի­րառ­վում է հենց այս խա­նութ­նե­րի տե­րե­րի հան­դեպ: Քա­ղա­քա­ցի­ներն, ան­շուշտ, այս քայ­լե­րի հետևանք­նե­րի ա­կա­նա­տես­ներն են դառ­նում. նշ­ված խա­նութ­նե­րի մթեր­քը մեկ հա­վաք­վում է տա­նի­քի տակ, մեկ էլ` լց­վում փո­ղոց՝ հե­տիոտ­նե­րին դա­տա­պար­տե­լով ա­րա­հետ­ներ ո­րո­նե­լու:
Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նը հա­վաս­տիաց­րեց, որ քա­ղա­քա­պե­տա­րա­նը ի­րա­զեկ­ված է, թե քա­ղա­քի որ կե­տում ինչ ի­րա­վի­ճակ է տի­րում: Ու­նե­նա­լով օ­րեն­քով սահ­ման­ված բո­լոր գոր­ծիք­նե­րը, մի­ջոց­նե­րը, քա­ղա­քա­պետ Դ. Սարգ­սյա­նը գե­րա­դա­սում է, ա­ռա­ջին հեր­թին, մարդ­կանց հետ զրու­ցե­լը, նրանց հոր­դո­րե­լը, հա­մո­զե­լը՝ սխալն ուղ­ղե­լու նպա­տա­կով: Ինչ­պես նաև, շեշ­տում է նա, դրա­նով իսկ չն­վա­զեց­նել ա­ռանց այդ էլ նրանց նվա­զա­գույն ե­կա­մու­տը: Սա­կայն, երբ նման քա­ղա­քա­կիրթ ու մարդ­կա­յին մո­տե­ցու­մը ար­դյունք չի տա­լիս, ա­սում է նա, քա­ղա­քա­պե­տա­րա­նը դի­մում է կոշտ քայ­լե­րի՝ կի­րա­ռե­լով օ­րեն­քով սահ­ման­ված մի­ջոց­ներ, անհ­րա­ժեշտ դեպ­քում՝ ընդ­գր­կե­լով ոս­տի­կան­նե­րին: Քա­ղա­քա­պե­տի տե­ղե­կաց­մամբ, ըստ գոր­ծող վար­չա­կան օ­րեն­սդ­րու­թյան, ֆի­զի­կա­կան ան­ձի նկատ­մամբ չթույ­լատր­վող տա­րած­քում վա­ճառք ի­րա­կա­նաց­նե­լու դեպ­քում սահ­ման­ված է տու­գանք 15-20 հա­զար դրա­մի չա­փով, իսկ ի­րա­վա­բա­նա­կան ան­ձի նկատ­մա­մաբ՝ 50-60 հա­զա­րի:
Հու­սանք, որ ա­ռանց խիստ քայ­լե­րի դի­մե­լու Ծո­վա­կալ Ի­սա­կո­վի հու­շար­ձա­նի բա­րե­կարգ­ված տե­ղան­քը կր­կին աչք կշո­յի մաք­րու­թյամբ, գու­նա­գեղ ծա­ղիկ­նե­րով և ա­վե­լի շուտ կվե­րած­վի փոք­րիկ պու­րա­կի, հան­գս­տա­վայ­րի: Իսկ հար­գե­լի մեր գյու­ղա­ցի­նե­րը ի­րենց ձեռ­քե­րով իսկ ա­ճեց­րած մթերքն ու կա­նա­չե­ղե­նը կի­րաց­նեն ի­րենց հա­մար նա­խա­տես­ված հար­մա­րա­վետ տա­րած­քում՝ շու­կա­յում: