[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱ­ՐԵ­ԿԱՐԳ­ՎԱԾ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԸ ԿԽ­ԹԱ­ՆԻ ԳՅՈՒ­ՂԻ ԼԻԱՐ­ԺԵՔ ԶԱՐ­ԳԱ­ՑՈՒ­ՄԸ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

Հին ու հա­րուստ պատ­մու­թյուն ու­նե­ցող Տու­մի գյու­ղը գտն­վում է Հադ­րու­թի շր­ջա­նի հյու­սիս-արևմտյան հատ­վա­ծում, Իշ­խա­նա­գե­տի Շնա­քար վտա­կի ա­փին՝ շր­ջա­պատ­ված ան­տա­ռա­խիտ լեռ­նե­րով, հան­քա­յին ջրե­րով հա­րուստ սառ­նո­րակ աղ­բյուր­նե­րով, հա­րուստ բնաշ­խար­հով: Ըստ Մով­սես Կա­ղան­կատ­վա­ցու, գյու­ղի շր­ջա­կայ­քում գտն­վում են 5-18-րդ դա­րե­րի պատ­մա­կան հու­շար­ձան­ներ՝ Կար­միր ե­կե­ղե­ցին, Թա­գա­վո­րի պա­լա­տը, Թա­գա­վո­րի աղ­բյու­րը, հին օ­րե­րի մա­սին պատ­մող այլ ան­խոս վկա­յագ­րեր:
Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին շր­ջա­նի խո­շո­րա­գույն գյու­ղե­րից մեկն էր՝ մոտ 1400-1500 բնակ­չու­թյամբ: Այժմ գյու­ղում ապ­րում է մոտ 700-750 մարդ, դպ­րո­ցում սո­վո­րում է 110-115 ե­րե­խա: Գոր­ծում են բնակ­չու­թյան բնա­կա­նոն զար­գաց­մանն ուղղ­ված հիմ­նարկ­ներ ու հաս­տա­տու­թյուն­ներ՝ հա­մայն­քա­պե­տա­րա­նը, հա­մա­գյու­ղա­ցի ա­կա­դե­մի­կոս Սեր­գեյ Աբ­րա­հա­մյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցը, Մշա­կույ­թի տու­նը, ման­կա­պար­տե­զը, ազ­գա­յին հե­րոս Թևան Ստե­փա­նյա­նի տուն-թան­գա­րա­նը և այլն:
Իսկ ի՞նչ հոգ­սե­րով են այժմ ապ­րում Տու­մու հա­մայն­քի բնա­կիչ­նե­րը: Գյու­ղի ար­դի խն­դիր­նե­րի և հե­ռան­կար­նե­րի մա­սին է մեր հար­ցազ­րույ­ցը հա­մայն­քի ղե­կա­վար Է­դիկ Մո­սի­յա­նի հետ:
-Պա­րոն Մո­սի­յան, հայտ­նի է, որ Տու­մին մինչ­խոր­հր­դա­յին և խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին մեծ ու աշ­խույժ գյուղ էր: Բնա­կան է նաև, որ մեր ան­կախ պե­տու­թյան կա­ռուց­ման տա­րի­նե­րին հա­մայն­քը, ինչ­պես և ար­ցա­խյան բազ­մա­թիվ այլ բնա­կա­վայ­րեր, ու­նի խն­դիր­ներ: Դրան­ցից ո՞րն եք հա­մա­րում ա­ռաջ­նա­յին, որն ան­հա­պաղ պետք է լուծ­վի և խթան հան­դի­սա­նա գյու­ղի ընդ­հա­նուր զար­գաց­մա­նը:
-Ե­թե Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րի հետ ենք հա­մե­մա­տում, պետք է ա­սեմ, որ այդ ժա­մա­նակ գյու­ղում աշ­խա­տա­տե­ղե­րի խն­դիր չկար: Գյու­ղում գոր­ծում էր խոր­հր­դա­յին մեծ տն­տե­սու­թյուն, և ու­նեինք մեծ քա­նա­կով վա­րե­լա­հո­ղեր: Ա­մեն աշ­խա­տան­քա­յին օր գյու­ղա­ցի­նե­րին ավ­տո­բուս­նե­րով տե­ղա­փո­խում էին աշ­խա­տա­տեղ, ո­րը 30 կմ հե­ռու էր գյու­ղից, և ե­րե­կո­յան տուն բե­րում: Մեծ ա­նաս­նա­ֆեր­մա էր գոր­ծում: Մար­դիկ աշ­խա­տում էին, ստա­նում հա­սա­նե­լիք աշ­խա­տա­վար­ձը, ինչ­պես և ստա­ցած բեր­քից ի­րենց չա­փա­բա­ժի­նը: Հա­մա­կար­գը պար­տադ­րում էր աշ­խա­տել յու­րա­քան­չյու­րին: Հա­մա­կար­գի փլու­զու­մից հե­տո սկզ­բունքն էլ վե­րա­ցավ ու աշ­խա­տա­սի­րու­թյունն էլ հե­տը պա­կա­սեց:
-Բայց չէ՞ որ հո­ղը բա­ժան­վեց, և յու­րա­քան­չյու­րը հո­ղա­տեր դար­ձավ:
-Ա­յո, հո­ղե­րը բա­ժան­վե­ցին, և մեկ շն­չին 0,45 հեկ­տար հող հա­սավ: Ստաց­վեց այն­պես, որ յու­րա­քա­նյուր հո­ղա­տեր պետք է ին­քը հա­տի այդ 30 կմ հե­ռա­վո­րու­թյու­նը, որ­պես­զի մշա­կի իր հո­ղակ­տո­րը: Հաս­կա­նա­լի է, որ շա­տե­րը չկա­րո­ղա­ցան դա ա­նել: Իսկ գյու­ղի մեր­ձա­կա տա­րած­քում հնա­րա­վոր է միայն բան­ջա­րա­նոց­ներ ու այ­գի­ներ մշա­կել: Ան­շուշտ, դրանք էլ են սե­փա­կա­նաշ­նորհ­ված, բայց, ի տար­բե­րու­թյուն վա­րե­լա­հո­ղե­րի, միշտ մշակ­վում են: Ճիշտ է, ըն­դա­մե­նը ի­րենց ըն­տա­նիք­նե­րի խն­դիր­նե­րը հո­գա­լու հա­մար, այլ ոչ թե ե­կա­մուտ ստա­նա­լու: Ի­հար­կե, կլի­մա­յա­կան պայ­ման­նե­րը մեծ դեր են խա­ղում: Տու­մին գտն­վում է բարձր կլի­մա­յա­կան գո­տում, գրե­թե ա­մեն տա­րի ցր­տա­հա­րու­թյուն­ներ են լի­նում: Բա­ցա­ռու­թյուն չէր նաև այս տա­րի: Բնա­կան է, որ մար­դիկ չեն ցան­կա­նում գյու­ղատն­տե­սու­թյան այս ո­լոր­տում ներդ­րում­ներ ա­նել:
-Այդ գո­տում մի՞­թե ար­դյու­նա­վետ չէ ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վե­լը:
-Ա­նաս­նա­պա­հու­թյունն ար­դյու­նա­վետ ճյուղ է, և կան ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող­ներ, բայց քիչ են: Շատ աշ­խա­տա­տար գործ է. վաղ ա­ռա­վո­տից մինչև ուշ ե­րե­կո պետք է զբաղ­ված լի­նես՝ նա­խի­րը հա­նես ա­րո­տա­վայր, ժա­մա­նա­կին սրս­կում­ներ կա­տա­րես, կա­թը, կաթ­նամ­թեր­քը, մի­սը կա­րո­ղա­նաս ի­րաց­նել: Մի խոս­քով, քչերն են դի­մա­նում: Եվ քա­նի որ մսի գնե­րը բարձր են, բա­վա­կա­նին ե­կամ­տա­բեր ճյուղ է: Հա­մայն­քում մոտ 150 տն­տե­սու­թյուն կա, ո­րոն­ցից 70-ը զբաղ­վում է ա­նաս­նա­պա­հու­թյամբ՝ հիմ­նա­կա­նում քիչ թվա­քա­նա­կով: Գե­րա­դա­սում են պա­հել խո­շոր եղ­ջե­րա­վոր­ներ: Մի 6-7 բնա­կիչ ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րում են զբաղ­վում ա­նաս­նա­բու­ծու­թյամբ՝ պա­հե­լով 30-ից մինչև 100 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­ներ:

Հիմ­նա­կա­նում մսի ի­րաց­մամբ են զբաղ­վում, կաթ և կաթ­նամ­թերք չեն ար­տադ­րում, քա­նի որ այդ ար­տադ­րան­քը հա­տուկ տեխ­նո­լո­գիա և հա­վե­լյալ ներդ­րում­ներ է պա­հան­ջում, իսկ դրա կա­րի­քը գյու­ղում մեծ է: Ե­րի­տա­սար­դու­թյան մի զգա­լի մասն էլ ծա­ռա­յում է բա­նա­կում: Գյու­ղա­ցի­նե­րի մի մասն էլ աշ­խա­տում է փայ­տամ­շակ­ման ար­տադ­րա­մա­սում:
-Հո­ղա­գոր­ծու­թյան խն­դիր­նե­րը մնա­ցին ստ­վե­րում: Դուք նշե­ցիք, որ մե­նա­կով սե­փա­կան հո­ղակ­տո­րը, ինքն էլ այդ­քան հե­ռու, դժ­վար է մշա­կել: Մի՞­թե հնա­րա­վոր չէ մի քա­նի հո­գով /բա­րե­կամ­նե­րով, ըն­կեր­նե­րով/ միա­նալ և միա­ցյալ ու­ժե­րով մշա­կել հո­ղը:
-Կան նման տար­բե­րակ­ներ, և դա բա­վա­կա­նին հա­ջող­ված փորձ է: Քիչ չեն նաև այն դեպ­քե­րը, երբ մար­դը կա­րո­ղա­նում է սե­փա­կան ու­ժե­րով մշա­կել իր 2-3 հեկ­տար հո­ղը: Ստա­ցած բեր­քը հե­րի­քում է սե­փա­կան տն­տե­սու­թյան կա­րիք­նե­րը հո­գա­լու: Քիչ չեն խո­զա­բու­ծու­թյամբ զբաղ­վող­նե­րը, բայց դա ա­վե­լի ռիս­կա­յին գործ է. կեն­դա­նի­նե­րը հա­ճախ են հի­վան­դա­նում, և մեծ քա­նա­կով ան­կում է տե­ղի ու­նե­նում:
-Դուք նշե­ցիք, որ գյու­ղա­ցիք 30 կմ պետք է անց­նեն՝ վա­րե­լա­հո­ղե­րին հաս­նե­լու: Բայց, ինչ­քան տե­ղյակ եմ, Տու­միից մինչև Տող ճա­նա­պարհն այն­քան էլ լավ վի­ճա­կում չէ:
-Ճիշտ եք նկա­տել, գյու­ղը շրջ­կենտ­րո­նի և մայ­րա­քա­ղա­քի հետ կա­պող միակ ճա­նա­պար­հի այդ հատ­վա­ծը լավ վի­ճա­կում չէ, չնա­յած 2 տա­րին մեկ վե­րա­նո­րոգ­վում է, խճա­պատ­վում: Ան­շուշտ՝ պե­տու­թյան հատ­կաց­րած մի­ջոց­նե­րով: Մա­յի­սյան սե­լավ­նե­րին այն կր­կին քանդ­վում է: Բայց ու­զում եմ ա­սել, որ խն­դի­րը բար­ձի­թո­ղի չի մատն­ված: Երբ փո­սե­րը շա­տա­նում են, մեր խնդ­րան­քով տեխ­նի­կան են բե­րում և հար­թեց­նում: Ցան­կա­լի է, որ այն աս­ֆալ­տա­պատ­վի, և խն­դի­րը մե­կընդ­միշտ լուծ­վի: Հա­մոզ­ված եմ, որ ե­թե ճա­նա­պար­հը բար­վոք վի­ճա­կում լի­նի, ա­պա այն լուրջ խթան կհան­դի­սա­նա գյու­ղի զար­գաց­ման հա­մար: Նախ՝ մե­քե­նա­ներն այդ­քան շուտ շար­քից դուրս չեն գա, ին­չը զգա­լիո­րեն կթեթևաց­նի գյու­ղատն­տե­սու­թյան տար­բեր ճյու­ղե­րում զբաղ­վող մարդ­կանց ծախ­սե­րը: Երկ­րորդ. Տու­մին հին ու հա­րուստ պատ­մու­թյուն ու­նե­ցող գյուղ է, ժա­մա­նա­կին ան­գամ թա­գա­վո­րա­նիստ էր: Գյու­ղի շր­ջա­կայ­քում կան բազ­մա­թիվ պատ­մա­կան հու­շար­ձան­ներ: Կան հան­քա­յին ջրե­րով հա­րուստ աղ­բյուր­ներ, բնու­թյան գե­ղա­տե­սիլ վայ­րեր: Գյու­ղից դե­պի հա­րավ-արևմուտք բա­վա­կա­նին մոտ է Դի­զա­պայ­տի լեռ­նաշղ­թան ու Կա­տա­րո վան­քը, դե­պի արևելք՝ Տո­ղա­սարն ու Գտիչ վան­քը: Գյու­ղում գոր­ծում է վեր­ջերս նո­րոգ­ված Թևան Ստե­փա­նյա­նի տուն-թան­գա­րա­նը: Ու­զում եմ ա­սել` Տու­մին, իր շր­ջա­կա մի­ջա­վայ­րով զբո­սաշր­ջու­թյան հա­մար շատ հրա­պու­րիչ է, և կա­րող է դառ­նալ ե­կամ­տի ևս մեկ աղ­բյուր բնա­կիչ­նե­րի հա­մար: Եվս մեկ հան­գա­մանք կու­զե­նա­յի շեշ­տել: Բար­վոք ճա­նա­պարհ ու­նե­նա­լու դեպ­քում մեր ե­րե­խա­նե­րը կա­րող են ու­սում ստա­նալ նաև Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցում: Բազ­միցս գյու­ղա­ցի­նե­րը դի­մել են ինձ՝ այդ խն­դի­րը լու­ծե­լու, բայց վատ ճա­նա­պար­հի պատ­ճա­ռով չի ստաց­վում: Տու­մե­ցի­ներն, ի դեպ, մեծ սեր ու­նեն ար­վես­տի հան­դեպ և կարևո­րում են ի­րենց ե­րե­խա­նե­րի գե­ղա­գի­տա­կան դաս­տիա­րա­կու­թյու­նը: Մի խոս­քով, բա­րե­կարգ­ված ճա­նա­պարհ ու­նե­նա­լու դեպ­քում, գյու­ղի զար­գաց­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներն էլ կշա­տա­նան, մար­դիկ էլ չեն լքի գյու­ղը: