[ARM]     [RUS]     [ENG]

ԳՆԵՐՆ ՈՒ ԱՐ­ՏԱ­ԿԱՐԳ Ի­ՐԱ­ՎԻ­ՃԱ­ԿԸ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Դեռևս տա­րես­կզ­բին աշ­խար­հում կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման և հի­վանդ­նե­րի թվի ա­ճի հետ զու­գըն­թաց` մե­ծա­ցավ նաև շար­քա­յին սպա­ռո­ղի տագ­նա­պը, որ տար­բեր հե­ռուս­տաա­լիք­նե­րով ա­նընդ­հատ ցու­ցադր­վող սու­պեր­մար­կետ­նե­րում գո­յա­ցած ահ­ռե­լի հեր­թե­րի ար­դյուն­քում աշ­խար­հի պա­րե­նամ­թեր­քը կվեր­ջա­նա ու ան­հաս­կա­նա­լի վա­րա­կին կհա­ջոր­դի սո­վը: Ա­ղե­տա­յին ֆիլ­մե­րի ժան­րում տե­ղա­վոր­վող այս մտա­վա­խու­թյուն­նե­րը, բա­րե­բախ­տա­բար, փա­րատ­վե­ցին, թեև հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում գրանց­վեց ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի գնաճ, ին­չը բա­ցատր­վեց պա­րե­նա­յին ապ­րան­քա­տե­սակ­նե­րի ծա­վալ­նե­րի ու ար­տա­քին առևտրի ծա­վալ­նե­րի կր­ճատ­մամբ ու սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ նոր պա­հանջ­նե­րով:

ՀՀ-ում և մեզ մոտ պա­րե­նա­յին ապ­րանք­նե­րի ու լայն սպառ­ման ապ­րանք­նե­րի դե­ֆի­ցիտ ա­ռայ­սօր չի գրանց­վել։ Ըստ պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րի` դա հետևանքն էր հա­մա­վա­րա­կի և ա­ճող տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի սո­ցիալ-տն­տե­սա­կան հետևանք­նե­րի մեղ­մաց­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նա­կին մշակ­ված փա­թեթ­նե­րի։ ՀՀ Կենտ­րո­նա­կան բան­կի օ­պե­րա­տիվ մի­ջամ­տու­թյան շնոր­հիվ կանխ­վել են ֆի­նան­սա­կան շու­կա­յի կտ­րուկ տա­տա­նում­նե­րը և ա­պա­հո­վել ազ­գա­յին ար­ժույ­թի կա­յուն փո­խար­ժե­քը, ին­չի ար­դյուն­քում հնա­րա­վոր է դար­ձել սպա­ռո­ղա­կան գնե­րի էա­կան աճ թույլ չտալ։
Ինչ վե­րա­բե­րում է շար­քա­յին սպա­ռող­նե­րիս դի­տար­կում­նե­րին, ա­պա մեր ա­ռող­ջու­թյա­նը սպառ­նա­ցող հա­մա­վա­րա­կի ըն­թաց­քում ակ­նա­ռու գնաճ ար­ձա­նագ­րե­ցին մինչ այդ կո­պեկ­ներ ար­ժե­ցող պաշտ­պա­նիչ դի­մակ­նե­րը, մե­կա­գա­մյա օգ­տա­գործ­ման ձեռ­նոց­ներն ու ախ­տա­հա­նիչ մի­ջոց­նե­րը: Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը և տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյու­նը կար­գա­վո­րող պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը, որ­պես տար­բեր ապ­րան­քա­յին շու­կա­նե­րում գե­րիշ­խող դիր­քի բա­ցա­հայտ­ման և չա­րա­շահ­ման, հա­կամր­ցակ­ցա­յին հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի, ան­բա­րե­խիղճ մր­ցակ­ցու­թյան դեպ­քե­րի նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նող մար­մին, պար­բե­րա­բար հրա­պա­րա­կում է մայ­րա­քա­ղա­քի տար­բեր առևտրա­յին օ­բյեկտ­նե­րում լայն սպառ­ման ապ­րան­քա­տե­սակ­նե­րի դի­տարկ­ման հա­մա­ռոտ ար­դյունք­նե­րը: Ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կի պայ­ման­նե­րում գոր­ծող գնե­րի ու Հանձ­նա­ժո­ղո­վի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում հայ­տն­ված նոր ապ­րան­քա­յին շու­կա­նե­րի ի­րա­վի­ճա­կի շուրջ մենք ա­վե­լորդ չենք հա­մա­րել զրու­ցել կա­ռույ­ցի տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան բաժ­նի պետ Սեր­գեյ Գրի­գո­րյա­նի հետ:
Նրա խոս­քով, ի­րենց կող­մից մշ­տա­դի­տարկ­վող լայն սպառ­ման 43 պա­րե­նա­յին և ոչ պա­րե­նա­յին ապ­րան­քա­տե­սակ­նե­րին մար­տի կե­սից ա­վե­լաց­վել են նաև կեն­ցա­ղա­յին ու բժշ­կա­կան նշա­նա­կու­թյան ո­րոշ ապ­րան­քա­տե­սակ­ներ, ո­րոնց մեջ են դի­մակ­ներն ու ձեռ­նոց­նե­րը, ինչ­պես նաև ախ­տա­հա­նիչ նյու­թե­րը: ՙԻնչ­պես գի­տեք, Հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծա­ռույ­թը` գնա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն վե­րահս­կե­լու ա­ռու­մով, կա­րող է ի­րաց­վել միայն գե­րիշ­խող` այս կամ այն շու­կա­յում 25 տո­կո­սից ա­վել ներգ­րավ­վա­ծու­թյուն ու դիրք ու­նե­ցող սու­բյեկտ­նե­րի վրա, իսկ դի­մակ­նե­րի և ախ­տա­հա­նիչ նյու­թե­րի շու­կա­նե­րում նման ըն­կե­րու­թյուն­ներ չկան: Մար­տի սկզ­բին ու­նե­ցանք ալ­կո­գե­լի դե­ֆի­ցիտ, ին­չը շատ ա­րագ հաղ­թա­հար­վեց, այժմ դե­ղատ­նե­րում առ­կա են հայ­կա­կան ար­տադ­րու­թյան ա­վե­լի քան 15 ա­նուն ախ­տա­հա­նիչ նյու­թեր՚:
Չնա­յած դրան, բաժ­նի պե­տի խոս­քով, ի­րենք ու­շադ­րու­թյամբ հետևում են պաշտ­պա­նիչ և ախ­տա­հա­նող պա­րա­գա­նե­րի առևտրին, ստուգ­վում են դրանց ձեռք­բեր­ման և ի­րաց­ման գնե­րը: Նա նաև հի­շեց­րեց, որ նման նյու­թե­րի գնաճ ար­ձա­նագր­վել է ընդ­հա­նուր մի­ջազ­գա­յին շու­կա­յում` կապ­ված ան­նա­խա­դեպ մե­ծա­ծա­վալ պա­հան­ջար­կի ու դե­ֆի­ցի­տի հետ: Ե­թե դեկ­տեմ­բե­րին Չի­նաս­տա­նից ներ­մուծ­ված մե­կան­գա­մյա օգ­տա­գործ­ման ե­ռա­շերտ դի­մա­կի ներ­մուծ­ման գի­նը ե­ղել է 13 դրամ, ա­պա ապ­րիլ-մա­յի­սին այն կազ­մել է 116 դրամ։ Բաժ­նի պա­տաս­խա­նա­տուն հա­մոզ­մունք հայտ­նեց նաև, որ այս շու­կա­յում ան­հիմն թան­կա­ցում­նե­րը բա­ցառ­ված են, քա­նի որ գինն այս­տեղ ձևա­վոր­վում է մր­ցակ­ցու­թյան ար­դյուն­քում:
Վեր­ջին դի­տան­ցում­ներն ի­րա­կա­նաց­վել են օ­րերս` Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում գոր­ծող 7 տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րին պատ­կա­նող 12 դե­ղատ­նե­րում, ո­րոնց ընդ­հա­նուր շր­ջա­նա­ռու­թյու­նը դե­ղա­մի­ջոց­նե­րի ո­լոր­տում կազ­մում է ա­վե­լի քան 80 տո­կոս: Ի­րա­կա­նաց­ված դի­տան­ցում­նե­րի ար­դյուն­քում ստաց­ված տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` շու­կա­յում առ­կա է տար­բեր ո­րա­կի` բժշ­կա­կան, կտո­րե (ոչ բժշ­կա­կան), ներ­մուծ­վող և տե­ղա­կան ար­տադ­րու­թյան դի­մակ­ներ, ո­րոնց ձեռք­բեր­ման մի­ջին գի­նը կազ­մում է 165 դրամ, իսկ ի­րաց­ման մի­ջին գի­նը՝ 203 դրամ, մի­ջին հա­վե­լա­գի­նը՝ 38 դրամ:

Առ­կա պա­շար­նե­րի հաշ­վառ­ման և տե­ղա­կան ար­տադ­րող ըն­կե­րու­թյուն­նե­րի ար­տադ­րա­կան հզո­րու­թյուն­նե­րի ու­սում­նա­սիր­ման ար­դյուն­քում պարզ­վել է նաև, որ դի­մակ­նե­րի  դե­ֆի­ցի­տը բա­ցառ­ված է: Դի­մակ­նե­րի ար­տադ­րու­թյան ո­լոր­տում հայ­րե­նա­կան ար­տադ­րող ու­նենք. ՙՖարմ պրո­դուկտ՚ սահ­մա­նա­փակ  պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ըն­կե­րու­թյան կող­մից ար­տադր­վող դի­մակ­նե­րի  մե­ծա­ծախ  ի­րաց­ման  գի­նը  կազ­մում  է 130 դրամ: Անդ­րա­դառ­նա­լով հիմ­նա­կան ապ­րան­քա­յին շու­կա­նե­րի ա­մե­նօ­րյա դի­տան­ցում­նե­րի ար­դյունք­նե­րին` Ս. Գրի­գո­րյա­նը նշել է, որ մար­տի սկզ­բից մինչ օրս դի­տարկ­ված 43 ապ­րան­քա­տե­սակ­նե­րից 12-ի գներն ա­ճել են, 10-ը՝ նվա­զել, 21-ը մնա­ցել է ան­փո­փոխ: Դի­տար­կում­ներն ի­րա­կա­նաց­վել են մայ­րա­քա­ղա­քի 20 ա­ռա­վել խո­շոր առևտրա­յին օ­բյեկտ­նե­րում: ՙԳնա­ճը վե­րա­բե­րում էր բա­ցա­ռա­պես ներ­մուծ­վող ապ­րան­քա­տե­սակ­նե­րին, ին­չը մար­տի սկզ­բին հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված էր դո­լա­րի  կտ­րուկ ա­ճով, իսկ տե­ղա­կան ար­տադ­րու­թյան և գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող տն­տե­սա­վա­րող սու­բյեկտ­նե­րի կող­մից թան­կա­ցում չի ե­ղել: Այժմ ար­դեն ու­նենք դո­լա­րի փո­խար­ժե­քի նվա­զում և ո­րո­շա­կի գնան­կում ներ­մուծ­վող ո­րոշ ապ­րան­քա­տե­սակ­նե­րի մա­սով՚,-ա­սաց նա: Ս. Գրի­գո­րյա­նը նաև նկա­տեց, որ նման վայ­րի­վե­րում­նե­րը մեզ վրա ա­վե­լի քիչ կազ­դեն, ե­թե ու­նե­նանք ա­վե­լի մե­ծա­ծա­վալ  տե­ղա­կան ար­տադ­րանք: Իսկ գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րան­քի ա­ճը հնա­րա­վո­րու­թյուն կտա խու­սա­փել նաև բան­ջա­րե­ղե­նի ու մր­գե­ղե­նի սե­զո­նա­յին գնա­ճից: Դի­տան­ցում­նե­րի ար­դյուն­քով` վեր­ջին եր­կու ամս­վա էա­կան գնա­ճը վե­րա­բե­րում է հնդ­կա­ձա­վա­րին և ոս­պին: ՙՄենք հե­տաք­րք­րիր վեր­լու­ծու­թյուն ենք ի­րա­կա­նաց­րել` կապ­ված ՀՀ-ում  և մեզ մոտ հնդ­կա­ձա­վա­րի գնի փո­փո­խու­թյան հետ, ո­րի ար­դյունք­նե­րը վկա­յում են, որ տևա­կան ժա­մա­նակ` մինչև չի սպառ­վել տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րի ներ­մուծ­ված պա­շա­րը, մեր առևտրա­յին օ­բյեկտ­նե­րում այդ ապ­րան­քա­տե­սա­կի գնե­րը նկա­տե­լիո­րեն  ցածր են ե­ղել ՀՀ-ի գնե­րի հա­մե­մատ: Սա նաև մեր վե­րահս­կո­ղու­թյան ար­դյուն­քում է ի­րա­կա­նաց­վել՚,-տե­ղե­կաց­րեց բաժ­նի պա­տաս­խա­նա­տուն: Վեր­ջին ամս­վա ըն­թաց­քում Հանձ­նա­ժո­ղո­վի մաս­նա­գետ­նե­րը ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ են ի­րա­կա­նաց­րել նաև 10 գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից ի­րաց­վող 12 ապ­րան­քա­տե­սակ­նե­րի մա­սով: Այդ ապ­րան­քա­տե­սակ­նե­րից 8-ը գնա­յին փո­փո­խու­թյուն չի ար­ձա­նագ­րել, 4 ապ­րան­քա­տե­սա­կի (բեն­զին, դիզ­վա­ռե­լիք, հե­ղուկ գազ  և ա­դա­մա­թուզ) գի­նը նվա­զել է և միայն մի գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող սու­բյեկ­տի կող­մից ի­րաց­վող ապ­րան­քա­տե­սա­կի` ՙԴվին՚ ՍՊԸ-ի հա­վի ձվի գինն է ա­ճել, ին­չը, ըստ էու­թյան, գնաճ չէ, քա­նի որ վեր­ջերս, կապ­ված հա­յաս­տա­նյան շու­կա­յում նկատ­ված գնանկ­ման հետ, ըն­կե­րու­թյունն իր ապ­րան­քը վա­ճա­ռում էր գրե­թե ինք­նար­ժե­քով: ՙԱյս­պի­սով, յոթ գե­րիշ­խող դիրք ու­նե­ցող սու­բյեկտ­նե­րի մա­սով մենք խո­րաց­ված ու­սում­նա­սի­րու­թյուն ենք ի­րա­կա­նաց­րել` պար­զե­լու գնան­կում­նե­րի հա­մա­չա­փու­թյու­նը ՀՀ գնե­րի հետ:  Ա­սեմ, որ բեն­զի­նի ու դիզ­վա­ռե­լի­քի նկա­տե­լի գնան­կու­մը միայն պայ­մա­նա­վոր­ված չէ հա­յաս­տա­նյան գնե­րով, նվա­զել է նաև այս շու­կա­յում  ՀՀ հետ գնա­յին տար­բե­րու­թյու­նը, ներ­կա­յում այն կազ­մում է 10 դրամ:  Ու­սում­նա­սի­րում ենք նաև հե­ղուկ գա­զի գնե­րը,  քա­նի որ ՀՀ-ում այդ շու­կա­յում գնան­կումն ա­վե­լի մեծ է ե­ղել, իսկ այս­տեղ կազ­մել է 30 դրամ: Մենք հա­մա­գոր­ծակ­ցում ենք հա­յաս­տա­նյան մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ` մե­ծա­ծախ գնե­րի շուրջ միջ­նորդ հան­դես գա­լու և օգ­նե­լու մեր սու­բյեկտ­նե­րին ա­վե­լի ցածր գնե­րով հե­ղուկ գազ ձեռք­բե­րե­լու ուղ­ղու­թյամբ՚: Ինչ վե­րա­բե­րում է շր­ջան­նում գոր­ծող գնե­րին, ա­պա այն­տեղ ևս, ըստ մաս­նա­գե­տի, ման­րա­ծախ առևտրի կե­տե­րի քա­նա­կը թույլ է տա­լիս մեծ մր­ցակ­ցու­թյուն ա­պա­հո­վել ու խու­սա­փել կա­մա­յա­կան գնե­րի առ­կա­յու­թյու­նից: