Logo
Print this page

ՃԱՐՏԱՐՈՒՄ ՇՈՒՏՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԵՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԸ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

 Շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ ներկայացել և ծանոթացել է Ճարտար համայնքի Ալիբալի և Հուրզադ դարա տեղամասերում տեղակայված երկու ջրամբարների վերակառուցման աշխատանքներին:

Վ.Հովհաննիսյանը, խոսելով ջրամբարների մասին, նշեց, որ երկուսն էլ խորհրդային շրջանի` մոտ 70-ական թվականների կառույց են և օգտագործվում էին վարելահողերի, հիմնականում` այգիների ոռոգման համար: 2020թ. սկզբից պետբյուջեի միջոցներով սկսվել են ջրամբարների կապիտալ վերանորոգման աշխատանքները, որոնք արդեն ավարտվել են, շուտով շահագործման կհանձնվեն:

Ալիբալիի ջրամբարն ունի 40000տ տարողություն: Ջրամբարի ջրով հնարավոր կլինի ոռոգել մոտ 100հա տարածք: Պահի դրությամբ տարածքում կա նորատունկ 8հա նռան, 2հա խաղողի, 1հա արևելյան խուրմայի այգի, ցորենի և գարու դաշտեր: Նախատեսվում է ավելացնել այգիները, որոնց համար արդեն համայնքի բնակիչների կողմից հայտեր են ներկայացվում:

Հուրզադ դարա տարածքի ջրամբարն ունի 1000տ տարողություն, հարակից տարածքներում կա խորհրդային շրջանից մնացած մոտ 64հա խաղողի և նորատունկ 20հա ընկուզենու այգի, որոնց ոռոգումը կիրականացվի ջրամբարի ջրերով:

Այնուհետև եղան Ղուրուսու տեղամասում, որտեղ կենտրոնացվում է Ճարտար քաղաքի խմելու ջրի պաշարների մի մասը և քննարկեցին կազմակերպչական մի շարք հարցեր:

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.