comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Տնտեսական http://www.artsakhtert.com Tue, 22 Oct 2019 10:51:11 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՃՅՈՒ­ՂԻ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ՊԻ­ԼՈ­ՏԱ­ՅԻՆ ԾՐԱ­ԳԻՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27650-2019-10-21-15-41-27 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27650-2019-10-21-15-41-27 ՃՅՈՒ­ՂԻ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ՊԻ­ԼՈ­ՏԱ­ՅԻՆ ԾՐԱ­ԳԻՐ
Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆք. Մար­տու­նի

 Մեր երկ­րի տն­տե­սու­թյան գե­րա­կա ճյու­ղե­րից մեկն ա­նաս­նա­պա­հու­թյունն է։ Ո­լոր­տի զար­գաց­ման, ա­նա­սուն­նե­րի մթե­րատ­վու­թյան բարձ­րաց­ման գոր­ծում կարևոր­վում է ա­ռա­ջա­վոր տեխ­նո­լո­գիա­նե­րի և գի­տա­կան փոր­ձի կի­րա­ռու­մը:

Թեև մեր հան­րա­պե­տու­թյու­նում բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րը նպաս­տա­վոր են, այ­նուա­մե­նայ­նիվ, առ­կա ա­նաս­նա­շեն­քե­րի ոչ բար­վոք վի­ճա­կը, կեն­դա­նի­նե­րի պահ­ված­քի և խնամ­քի կա­նոն­նե­րի հա­մա­տա­րած խախ­տում­ներն ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­ման հա­մար խո­չըն­դո­տող գոր­ծոն­ներ են։
Նա­խորդ ամ­սում կա­ռա­վա­րու­թյան կող­մից հաս­տատ­ված` ա­նաս­նա­պա­հու­թյան զար­գաց­ման խթան­ման պի­լո­տա­յին ծրա­գի­րը հենց այս խն­դիր­նե­րի լու­ծու­մանն է հե­տա­մուտ։ Ծրագ­րի նպա­տա­կը հան­րա­պե­տու­թյու­նում առ­կա ա­նաս­նա­շեն­քե­րը նոր տեխ­նո­լո­գիա­նե­րով ար­դիա­կա­նաց­նելն է, դրանց լիար­ժեք օգ­տա­գոր­ծու­մը, մր­ցու­նակ և ար­դյու­նա­վետ ա­նաս­նա­բու­ծու­թյուն ու­նե­նա­լը, ինչն իր հեր­թին կն­պաս­տի հան­րա­պե­տու­թյու­նում գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը։
Ինչ­պես տե­ղե­կաց­նում է ԱՀ ԳՆ ա­նաս­նա­բու­ծու­թյան և ա­նաս­նա­բու­ժու­թյան վար­չու­թյան պետ Նո­րայր Մու­սա­յե­լյա­նը, ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ցույց են տվել, որ հան­րա­պե­տու­թյու­նում առ­կա ա­նաս­նա­շեն­քե­րը լիար­ժեք չեն օգ­տա­գործ­վում, հիմ­նա­կա­նում է­լեկտ­րի­ֆի­կաց­ված և ջրա­ֆի­կաց­ված չեն, ա­նաս­նա­շեն­քե­րում աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են մարդ­կա­յին ռե­սուր­սի հաշ­վին, ա­նաս­նա­շեն­քերն ա­պա­հով­ված չեն կեն­դա­նի­նե­րի խմե­լու, ինչ­պես նաև ա­նաս­նա­շեն­քե­րի մաք­րու­թյան հա­մար մշ­տա­կան հո­սող ջրով։ Դրանք գե­րա­զան­ցա­պես պայ­մա­նա­վոր­ված են ա­նաս­նա­պա­հու­թյամբ զբաղ­վող սու­բյեկտ­նե­րի և գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րի ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի սղու­թյամբ, ճյու­ղի մե­քե­նա­յաց­ման մի­ջոց­նե­րի բարձր գնե­րով: Առ­կա այս դժ­վա­րու­թյուն­նե­րի հաղ­թա­հար­ման հիմ­նա­կան մի­ջո­ցը պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ա­վե­լա­ցումն է։
Կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյան հա­մա­ձայն՝ Մար­տու­նու շր­ջա­նում 20-500 գլուխ խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­նե­րի բուծ­մամբ զբաղ­վում է 76 ֆեր­մեր, ո­րից 45-ի մոտ ա­նաս­նա­շենքն է­լեկտ­րի­ֆի­կաց­ված է, իսկ 31-ի մոտ՝ ոչ, ջրա­ֆի­կա­ցումն առ­կա է 42-ի մոտ, իսկ 34-ի մոտ այն բա­ցա­կա­յում է։ 50-2000 գլուխ մանր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­նե­րի բուծ­մամբ շր­ջա­նում զբաղ­վում է 43 ֆեր­մեր, ա­նաս­նա­շեն­քե­րում է­լեկտ­րաէ­ներ­գիան առ­կա է 20-ի մոտ, իսկ 23-ի դեպ­քում՝ ոչ, ջրա­ֆի­կա­ցու­մը` 24-ի մոտ, իսկ 19-ի մոտ բա­ցա­կա­յում է։ 40 ֆեր­մեր զբաղ­վում է խո­զե­րի բուծ­մամբ, ո­րոն­ցից է­լեկտ­րաէ­ներ­գիա­յով ա­պա­հով­ված է 25 ա­նաս­նա­շենք, իսկ 15-ը՝ ոչ, ջուրն առ­կա է 18 ա­նաս­նա­շեն­քում, 22-ի մոտ բա­ցա­կա­յում է։
Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում է­լեկտ­րի­ֆի­կա­ցում և ջրա­ֆի­կա­ցում կի­րա­կա­նաց­վեն այն շա­հա­ռու­նե­րի հա­մար, ով­քեր վա­րում են ստա­ցիո­նար ա­նաս­նա­պա­հու­թյուն, տի­րա­պե­տում են տա­սը և ա­վե­լի պայ­մա­նա­կան գլուխ գյու­ղատն­տե­սա­կան կեն­դա­նի­նե­րի, ա­նաս­նագլ­խա­քա­նա­կը հա­մա­րա­կալ­ված է, ու­նեն ա­նաս­նագլ­խա­քա­նակն ա­վե­լաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն և ա­նաս­նա­բու­ծու­թյունն ի­րա­կա­նաց­նում են հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան 2018թ. մա­յի­սի 21-ի Ն 391-Ն ո­րոշ­մամբ հաս­տատ­ված` ա­նաս­նա­բու­ծու­թյա­նը ներ­կա­յաց­վող պար­տա­դիր պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Ստա­ցիո­նար ա­նաս­նա­պա­հու­թյան վա­րումն հա­վաստ­վում է շրջ­վար­չա­կազ­մի կամ հա­մայն­քի ղե­կա­վա­րի կող­մից տր­ված տե­ղե­կան­քով, իսկ ա­նաս­նա­շեն­քի նկատ­մամբ գույ­քա­յին ի­րա­վունք­նե­րի պե­տա­կան գրանց­ման վկա­յա­կա­նի բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում ծրագ­րից օգտ­վե­լու պար­տա­դիր պայ­ման է հան­դի­սա­նում շրջ­վար­չա­կազ­մի կամ հա­մայն­քի ղե­կա­վա­րի կող­մից տր­ված տե­ղե­կան­քը ա­նաս­նա­շեն­քը տվյալ հայ­տա­տուի կող­մից փաս­տա­ցի օգ­տա­գործ­վե­լու վե­րա­բե­րյալ։
ՙԾրագ­րի շր­ջա­նակ­նե­րում պե­տա­կան ներդ­րում­նե­րը կա­տար­վում են յու­րա­քան­չյուր պայ­մա­նա­կան գլուխ գյու­ղատն­տե­սա­կան կեն­դա­նու հաշ­վով՝ ա­ռա­վե­լա­գույ­նը 70000 ՀՀ դրա­մի չա­փով, ո­րից 70 տո­կո­սը՝ ան­հա­տույց, իսկ 30 տո­կո­սը՝ ԼՂՀ գյու­ղի և գյու­ղատն­տե­սու­թյան ա­ջակ­ցու­թյան հիմ­նադ­րա­մի մի­ջո­ցով՝ ան­տո­կոս փո­խա­ռու­թյան տես­քով, հինգ տա­րի մար­ման ժամ­կե­տով, ա­ռա­վե­լա­գույ­նը մեկ տա­րի ար­տո­նյալ ժամ­կե­տով՝ պայ­մա­նագ­րով նա­խա­տես­ված պայ­ման­նե­րով՚,- պար­զա­բա­նում է վար­չու­թյան պե­տը։
Պե­տա­կան ներդ­րում­նե­րով կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տից հե­տո հայ­տա­տուի կող­մից առն­վազն յոթ տա­րի տվյալ ա­նաս­նա­շեն­քում պետք է ա­պա­հով­վի նպա­տա­կա­յին ա­նաս­նա­բու­ծա­կան գոր­ծու­նեու­թյուն։ Հա­կա­ռակ դեպ­քում՝ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի տե­ղադր­ման ուղ­ղու­թյամբ կա­տար­ված պե­տա­կան ներդ­րում­նե­րը են­թա­կա են վե­րա­դարձ­ման պետ­բյու­ջե՝ ընդ ո­րում, փո­խա­ռու­թյան տես­քով տրա­մադր­ված գու­մար­նե­րը՝ վա­ղա­ժամ­կետ։
Պա­տաս­խա­նա­տուի խոս­քով՝ ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը հնա­րա­վո­րու­թյուն կտա ա­նաս­նա­շեն­քերն ա­պա­հո­վել է­լեկտ­րաէ­ներ­գիա­յով և ջրով, ինչն իր հեր­թին նա­խադ­րյալ­ներ կս­տեղ­ծի մատ­չե­լի մե­խա­նիզմ­նե­րի կի­րառ­մամբ մե­քե­նա­յաց­նել ա­նաս­նա­պա­հու­թյու­նը՝ ա­պա­հո­վե­լով ա­ռա­վել անվ­տանգ սնն­դամ­թեր­քի ար­տադ­րու­թյուն։ ՙԳյու­ղատն­տե­սա­կան կեն­դա­նի­նե­րի պահ­ված­քի հա­մար նպաս­տա­վոր պայ­ման­նե­րի ա­պա­հով­մամբ կհաս­նենք ա­նաս­նա­պա­հա­կան մթեր­քի ար­տադ­րու­թյան շա­հա­վետ կազ­մա­կերպ­մա­նը, ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րի ա­վե­լաց­մա­նը, կեն­դա­նի­նե­րի մթե­րատ­վու­թյան բարձ­րաց­մա­նը, նրանց ան­կո­րուստ վե­րար­տադ­րու­թյան ա­պա­հով­մա­նը, հի­վան­դու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րի ար­դյու­նա­վետ ի­րա­կա­նաց­մա­նը՚,- ա­սում է Ն. Մու­սա­յե­լյա­նը և եզ­րա­փա­կում, որ ծրա­գի­րը գոր­ծում է մինչև 2020թ. հուն­վա­րի 1-ը, սա­կայն դրա­կան ար­ձա­գան­քի դեպ­քում կի­րա­կա­նաց­վի նաև հա­ջոր­դող տա­րի­նե­րին։

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 21 Oct 2019 15:32:06 +0000
ԳԵ­ՂԵ­ՑԻԿ Ա­ՎԱՆ­ԴՈՒՅԹ ԵՎ ՍՊԱՍ­ՎԱԾ ՏՈՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27629-2019-10-16-15-28-17 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27629-2019-10-16-15-28-17 ԳԵ­ՂԵ­ՑԻԿ Ա­ՎԱՆ­ԴՈՒՅԹ ԵՎ ՍՊԱՍ­ՎԱԾ ՏՈՆ
Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ ք.…

 Ինչ­պես տե­ղե­կա­ցանք Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի ԳՀՀ բաժ­նից՝ սեպ­տեմ­բե­րի 27-ի դրու­թյամբ Մար­տու­նու շր­ջա­նում առ­կա է 332.965հա նռան այ­գի, ո­րից գրանց­ված է 157.41հա-ն, բեր­քա­տու է 113.30հա-ն։ Վեր­ջին մեկ տար­վա ըն­թաց­քում հիմ­նադր­վել է ա­վե­լի քան 77 հա նռան այ­գի։ Խոր­քա­յին հո­րե­րի փոր­ման և ո­ռոգ­ման հա­մա­կար­գի ընդ­լայն­ման շնոր­հիվ ա­վե­լի շատ տա­րածք­ներ են ընդգրկվում ո­ռոգ­ման տակ։ Շր­ջա­նի նռան այ­գի­նե­րից ո­ռո­գո­վի է 239.34հա-ն, ո­րից ար­տե­զյան ե­ղա­նա­կով՝ 72.3հա, կա­թի­լա­յին ե­ղա­նա­կով՝ 171հա։ 

Տե­ղե­կա­ցանք նաև, որ, որ­պես ա­ջակ­ցու­թյուն, կա­ռա­վա­րու­թյան կող­մից ար­դեն երկ­րորդ տա­րին է, ինչ նոր՝ 1-10հա այ­գի­նե­րի հիմ­նադր­ման հա­մար ցան­կա­ցող­նե­րին աշ­նա­նը և գար­նա­նը անվ­ճար տրա­մադր­վում է հա-ին 625 հատ ար­մա­տա­կալ, ին­չը ևս զգա­լիո­րեն նպաս­տում է նոր այ­գի­նե­րի հիմ­նադր­ման գոր­ծըն­թա­ցին։ Այն շա­րու­նա­կա­կան կլի­նի հա­ջորդ տա­րի­նե­րի հա­մար։

Հա­մա­ձայն շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­րատ Մել­քու­մյա­նի ո­րոշ­ման՝ հոկ­տեմ­բե­րի 19-ին Մար­տու­նի քա­ղա­քում կանց­կաց­վի հեր­թա­կան՝ ար­դեն 3-րդ Նռան փա­ռա­տո­նը։ Նշենք, որ փա­ռա­տո­նի կազ­մա­կեր­պու­մը տար­բեր նպա­տակ­ներ է հե­տապն­դում, այդ թվում՝ Մար­տու­նու շր­ջա­նում գյու­ղատն­տե­սու­թյան զար­գա­ցում, նռան այ­գի­նե­րի հիմ­նադր­ման խթա­նում, այ­գե­գործ­նե­րի և սպա­ռող­նե­րի գործ­նա­կան կա­պե­րի հաս­տա­տում և տե­ղե­կատ­վու­թյան փո­խա­նա­կում, գյու­ղա­կան տու­րիզ­մի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բա­ցա­հայ­տում և այլն։
Փա­ռա­տո­նը նաև գե­ղե­ցիկ մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում է, ո­րը մաս­նա­կից­նե­րին խոս­տա­նում և ա­պա­հո­վում է հա­գե­ցած, հա­ճե­լի մթ­նո­լորտ, բարձր տրա­մադ­րու­թյուն։
Նշենք, որ փա­ռա­տո­նի նա­խա­պատ­րաստ­ման և անց­կաց­ման հա­մար, շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի ո­րոշ­մամբ, ստեղծ­վել է հանձ­նա­ժո­ղով, առ­կա են նա­խա­պատ­րաստ­ման և անց­կաց­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի հս­տակ ծրա­գիր ու ժա­մա­նա­կա­ցույց:
Փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում կլի­նի մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գիր շր­ջա­նի մշա­կույ­թի տնե­րի և ե­րի­տա­սար­դու­թյան ակ­տիվ մաս­նակ­ցու­թյամբ։
Կներգ­րավ­վեն նռան այ­գի­նե­րի մշակ­մամբ և վե­րամ­շակ­մամբ զբաղ­վող տն­տես­վա­րող սու­բյեկտ­ներ և բո­լոր հա­մայ­նք­նե­րը, ո­րոնք ի­րենց բերք ու բա­րի­քը ցու­ցադ­րե­լու, վա­ճա­ռե­լու հա­մար կու­նե­նան լա­վա­գույն հնա­րա­վո­րու­թյու­նը՝ հան­դես կգան սե­փա­կան տա­ղա­վա­րով։ Փա­ռա­տո­նին հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն մաս­նակ­ցե­լու ինչ­պես շր­ջա­նի, այն­պես և Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի մե­նատն­տես­ներն ու վե­րամ­շա­կող ըն­կե­րու­թյուն­նե­րը, պար­զա­պես բո­լոր ցան­կա­ցող­նե­րը։
Ինչ­պես նա­խորդ տա­րի­նե­րին կազ­մա­կերպ­ված փա­ռա­տո­նե­րին, այս տա­րի ևս տա­ղա­վար­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան ներ­կա­յաց­նե­լու ար­ցա­խյան հա­րուստ խո­հա­նո­ցը՝ կուր­կու­տից մինչև խո­րո­ված ու ժեն­գյա­լով հաց, նաև ար­ցա­խյան է­կո­լո­գիա­պես մա­քուր բերք ու բա­րի­քը։ Մար­դիկ կկա­րո­ղա­նան սո­վո­րա­կա­նից ա­վե­լի ցածր և մատ­չե­լի գնե­րով գյուղմ­թերք գնել։
Կլի­նեն ձեռ­քի աշ­խա­տանք­նե­րի վա­ճառք-ցու­ցադ­րու­թյուն­ներ։
Փա­ռա­տո­նը նաև մե­նատն­տես­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն կտա գոր­ծա­րար կա­պե­րի հիմ­քեր դնել։
Տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում են շր­ջա­նի նռան այ­գի­նե­րի տա­րածք­նե­րը՝ հիմ­նադր­վում են նոր այ­գի­ներ, նռան մշա­կու­թյամբ սկ­սում են զբաղ­վել նոր այ­գե­գործ­ներ։ Այս ուղ­ղու­թյամբ ա­վե­լա­նում է նաև երկ­րի կա­ռա­վա­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը։ Նու­ռը շատ քմա­հաճ և բծախն­դիր միրգ է, ուս­տի ա­ճում է սահ­մա­նա­փակ տա­րածք­նե­րում։ Այն բա­վա­կա­նին մեծ օգ­տա­կա­րու­թյուն և պա­հան­ջարկ ու­նի, որն օ­րե­ցօր ա­վե­լա­նում է։ Բա­րե­բախ­տա­բար, Մար­տու­նիում առ­կա են բնակ­լի­մա­յա­կան նպաս­տա­վոր բո­լոր պայ­ման­նե­րը նռան մշա­կու­թյամբ զբաղ­վե­լու և այն զար­գաց­նե­լու հա­մար։ Հենց սա էլ հիմք է հան­դի­սա­նում ինչ­պես նռան մշա­կու­թյան ծա­վալ­նե­րի ընդ­լայն­ման, այն­պես էլ որ­պես մշա­կա­բույ­սի ի­րա­կան հայ­րե­նիք՝ տե­ղում տոն կազ­մա­կեր­պե­լու հա­մար։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Wed, 16 Oct 2019 15:26:57 +0000
Գյուղատնտեսական գիտագործնական խորհրդաժողովն ամփոփել է աշխատանքները http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27602-2019-10-13-19-26-18 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27602-2019-10-13-19-26-18 Գյուղատնտեսական գիտագործնական խորհրդաժողովն ամփոփել է աշխատանքները
ՍՐԲՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ

 

Ար­ցա­խում գյու­ղատն­տե­սու­թյան աշ­խա­տո­ղի օր­վան այս տա­րի յու­րա­հա­տուկ են նա­խա­պատ­րաստ­վել։ Մաս­նա­գի­տա­կան օր­վա նա­խօ­րյա­կին կազ­մա­կերպ­վել էր գի­տա­գործ­նա­կան կոն­ֆե­րանս, ո­րի ամ­փո­փիչ նիս­տը կա­յա­ցավ հոկ­տեմ­բե­րի 12-ին։

Հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա են ե­ղել նաև պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ՝ Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։

Հան­դի­սա­վոր նիս­տին բաց­ման խոս­քով հան­դես է ե­կել ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը։ Մի­ջո­ցառ­մա­նը ցու­ցադր­վել են տե­սա­հո­լո­վակ­ներ, ո­րոնք ներ­կա­յաց­նում էին Ար­ցա­խում վեր­ջին տա­րի­նե­րի ձեռք­բե­րում­նե­րը գյու­ղո­լոր­տում, ինչ­պես նաև կոն­ֆե­րան­սի տաս­նօ­րյա աշ­խա­տան­քը։
Այս ձևա­չա­փով կոն­ֆե­րանս Ար­ցա­խում կազ­մա­կերպ­վել է ա­ռա­ջին ան­գամ, բայց, կարևո­րե­լով նրա գի­տա­կան և գործ­նա­կան նշա­նա­կու­թյու­նը, նա­խա­րա­րի խոս­քով, նման մի­ջո­ցա­ռում­նե­րը պար­բե­րա­կան բնույթ են կրե­լու։ Այն ընդ­գր­կել է ո­լոր­տի բո­լոր ա­ռանց­քա­յին ուղ­ղու­թյուն­նե­րը և նպա­տակ ու­նի ար­դիա­կան, ա­կա­դե­միա­կան չա­փա­նիշ­նե­րով վեր­լու­ծե­լու, գնա­հա­տե­լու բո­լոր գա­ղա­փար­ներն ու ծրագ­րե­րը, բարձ­րաց­նե­լու տն­տե­սու­թյան զար­գաց­ման վրա իր ներ­գոր­ծու­թյան մա­կար­դա­կը։ Նա ըն­դգ­ծել է, որ մի­ջո­ցա­ռու­մը խոր­հր­դան­շա­կան կամ ա­րա­րո­ղա­կար­գա­յին բնույթ չի կրում, այն կազ­մա­կերպ­վել է` ել­նե­լով առ­կա պա­հանջ­նե­րից և մար­տահ­րա­վեր­նե­րից։ Գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը հա­մոզ­ված է, որ գի­տա­կան և գործ­նա­կան ո­լորտ­նե­րի կապ­վա­ծու­թյան և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան աս­տի­ճա­նից է կախ­ված յու­րա­քան­չյուր բնա­գա­վա­ռի զար­գաց­ման աս­տի­ճա­նը, և գյու­ղո­լոր­տը բա­ցա­ռու­թյուն չէ։
Մեր ըն­թեր­ցողն ար­դեն գի­տի, որ կոն­ֆե­րան­սը բաղ­կա­ցած է ե­ղել մի քա­նի փու­լե­րից և ընդ­գր­կել է երկ­րա­գոր­ծու­թյան, ա­նաս­նա­բու­ծու­թյան, ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րի, սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան և վե­րամ­շակ­ման ո­լորտ­նե­րը։ Ժ. Միր­զո­յա­նը շնոր­հա­վո­րել է բո­լո­րին գյու­ղատն­տե­սու­թյան աշ­խա­տո­ղի մաս­նա­գի­տա­կան տո­նի առ­թիվ, վս­տա­հեց­նե­լով, որ պե­տա­կան մար­մին­նե­րը գնա­հա­տում և կարևո­րում են այդ՝ ի­րա­վամբ անգ­նա­հա­տե­լի աշ­խա­տանքն ու այն ի­րա­կա­նաց­նո­ղին։ Ե­լույ­թով հան­դես է ե­կել նաև ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, ով իր խոս­քում մաս­նա­վո­րա­պես նշել է, որ օ­րը պար­զա­պես ա­ռիթ է ևս մեկ ան­գամ կարևո­րե­լու գյու­ղատն­տե­սի` որ­պես հո­ղի մշա­կի, բերք ու բա­րիք ա­րա­րո­ղի դե­րը։
Պետ­նա­խա­րարն ըն­դգ­ծել է, որ գյու­ղատն­տե­սու­թյու­նը ե­ղել և մնում է Ար­ցա­խի տն­տե­սու­թյան ռազ­մա­վա­րա­կան ո­լորտ­նե­րից և ա­պա­հո­վում է տն­տե­սա­կան ա­ճի հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը, հան­րա­պե­տու­թյու­նում լու­ծե­լով նաև զբաղ­վա­ծու­թյուն խն­դիր։ Ար­ցա­խի տն­տե­սա­պես ակ­տիվ բնակ­չու­թյան շուրջ կե­սը գյու­ղաբ­նակ է, նրանց ա­վե­լի քան 80 տո­կոսն զբաղ­ված է գյու­ղատն­տե­սու­թյամբ։ Վեր­ջին տաս­նա­մյա­կում գյու­ղատն­տե­սու­թյունն ա­պա­հո­վել է երկ­րի հա­մա­խառն ար­տադ­րան­քի շուրջ 15 տո­կո­սը։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գյուղ­նա­խա­րա­րու­թյունն իր առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար կա­յուն և հու­սա­լի գոր­ծըն­կեր­ներ ու­նի, ո­րոնք անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում միշտ ի­րենց կող­քին են՝ պատ­րաստ ինչ­պես մաս­նա­գի­տա­կան, այն­պես էլ նյու­թա­կան ու գործ­նա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու։ Դրանց մեջ նա­խա­րարն ա­ռանձ­նա­կի շեշ­տեց Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի դե­րը։ Սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն կա ՀՀ ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի, ԱՀ գի­տա­կան կենտ­րո­նի, պե­տա­կան ու մաս­նա­վոր մի շարք կա­ռույց­նե­րի հետ։ Կոն­ֆե­րան­սի ամ­փո­փիչ նիս­տին ներ­կա­յա­ցած դրանց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը բո­լորն էլ շնոր­հա­վո­րան­քի ջերմ խոսք և բա­րե­մաղ­թանք­ներ ու­նեին Գյու­ղատն­տե­սու­թյան աշ­խա­տո­ղի օր­վա կա­պակ­ցու­թյամբ։ Եվ, ի­հար­կե, պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նում հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը շա­րու­նա­կել նաև հե­տա­գա­յում` ի նպաստ ո­լոր­տի զար­գաց­ման։
Կոն­ֆե­րան­սին Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը պարգևատ­րել է ո­լոր­տի ո­րոշ աշ­խա­տող­նե­րի՝ գյու­ղատն­տե­սու­թյան բնա­գա­վա­ռում մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի և ո­լոր­տի զար­գաց­ման գոր­ծում ու­նե­ցած նշա­նա­կա­լի ա­վան­դի հա­մար։ Գյու­ղատն­տե­սու­թյան աշ­խա­տո­ղի օր­վա կա­պակ­ցու­թյամբ ՙԱ­նա­նիա Շի­րա­կա­ցի՚ և ՙԵ­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դալ­նե­րով պարգևատր­վել են Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րա­կան, գի­տակր­թա­կան և գոր­ծա­րար շր­ջա­նակ­նե­րի մի խումբ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Նա­ծա­գահն ա­սել է, որ կոն­ֆե­րան­սում քն­նարկ­վող թե­մա­նե­րը հե­տաքր­քիր են ու պա­հանջ­ված և ա­ռանձ­նա­կի տեղ են զբա­ղեց­նում հան­րա­պե­տու­թյան սո­ցիալ-տն­տե­սա­կան օ­րա­կար­գում։
ՙԳյու­ղատն­տե­սու­թյունն Ար­ցա­խի տն­տե­սու­թյան ա­վան­դա­կան ճյու­ղե­րից է և այ­սու­հետ ևս կմ­նա մեր հան­րա­պե­տու­թյան տն­տե­սա­կան հա­մա­կար­գի հիմ­նա­սյու­նե­րից մե­կը։ Այս ո­լոր­տը գտն­վում է պե­տու­թյան մշ­տա­կան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Մենք շա­հագր­գռ­ված ենք, որ Ար­ցա­խի գյու­ղատն­տե­սու­թյու­նը լի­նի ճկուն, մր­ցու­նակ, լայ­նո­րեն օգ­տա­գոր­ծի տար­բեր եր­կր­նե­րի ա­ռա­ջա­տար փոր­ձը եւ ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րը, բնա­կան է, հաշ­վի առ­նե­լով մեր տե­ղա­կան յու­րա­հատ­կու­թյուն­նե­րը։ Եվ այս տե­սա­կե­տից նման մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կա­ցումն Ար­ցա­խում պա­հանջ­ված է՚,- նշել է Բ. Սա­հա­կյա­նը։

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Sun, 13 Oct 2019 19:23:55 +0000
Բերքի համաժողովրդական տոն էր Արցախում http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27601-2019-10-13-15-17-08 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27601-2019-10-13-15-17-08 Բերքի    համաժողովրդական  տոն  էր Արցախում
Սրբուհի ՎԱՆՅԱՆ

Հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտի Վերածննդի  հրապարակում տեղի ունեցավ տարվա ՙՙամենահամեղ՚՚՚ միջոցառումը. Արցախում Բերքի տոն էր:  ԱՀ գյուղատնտեսության նախարարությունն  արդեն իններորդ տարին է, ինչ Գյուղատնտեսության աշխատողի օրը նշում է այսպես՝ մեծարելով հողվորին, նրա վաստակը:  Իրենց բերք ու բարիքը ցուցահանդես-վաճառքի էին հանել Արցախի բոլոր շրջանները. ընդհանուր առմամբ  տեղադրվել էր  500 տաղավար, տեղ էր հատկացվել նաև մեքենաների համար: Մասնակիցների քանակը գերազանցում էր հազար երկու հարյուրը: ԱՀ  գյուղատնտեսության  նախարար  Ժիրայր  Միրզոյանը նշել է,  որ   ամեն  տարի   Բերքի տոնի  մասնակիցների   թիվն    ավելանում  է, նախորդ  տարիների  համեմատ   այս  տարվա  միջոցառումն  ամենաբազմամարդն  էր: Բերքի  տոնի ցուցահանդես-վաճառքին    մասնակցելու  համար  լիազոր մարմին հայտ էին ներկայացրել 1020  անհատ:  Գերատեսչությունը հոգացել է, որ չհայտագրվածները ևս   ապահովվեն  անվճար  տեղերով: Նախարարությունը հոգացել է նաև  տրանսպորտային բոլոր ծախսերը, ինչն իր ազդեցությունն է թողել տոնավաճառ հանված ապրանքների գների վրա. տնտեսվարողները դրանք  վաճառել են  շուկայականից ցածր գներով։ 

Շահումյանի շրջանը Ստեփանակերտում կայացած Բերքի տոնին մասնակցեց 12 տաղավարով, 17 մեքենայով:   Նրանց մեքենաների շարասյունը  կեսգիշերին է դուրս եկել  շրջանից: ինչու այդքան վաղ՝ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ռ. Բաբաջանյանը պարզաբանեց, որ անվտանգ տեղ հասնելու միտումներից ելնելով. գիշերը երթևեկությունն ավելի թեթև է, իսկ իրենց ճանապարհը երկար է:  Առավոտյան ժամը 4-ին նրանք արդեն պատրաստ էին ընդունելու գնորդներին, հյուրասիրելու Նոր Շահումյանի անարատ մեղրով, գոմեշի մածունով ու ռեժանով, մյուս բարիքներով: Ասկերանի շրջանը մեծ կազմով է ներկայացել. ունեին 77 տաղավար, մասնակցել է 36 համայնք: Գյուղատնտեսական տարին երաշտի պատճառով մի քիչ բարենպաստ չի եղել, բայց մշակի տքնաջան աշխատանքի շնորհիվ հաջողվել է բավարար ցուցանիշներով ամփոփել այն: Շրջվարչակազմի գյուղբաժնի պետ Ա. Ղուլյանի խոսքով, քանակ ապահովելը  միակ  նպատակը չէ ասկերանցիների: Նրանք ամեն ինչ արել են, որ  տաղավարները լինեն գեղեցիկ, իսկ ցուցադրվող և վաճառվող ապրանքը՝ որակով:

Իրենց  տաղավարներն առավել ներկայանալի ցուցադրելու իսկական մրցավազք էր  Վերածննդի  հրապարակում.  ամեն ինչ անչափ հետաքրքիր էր ներկայացված, և ոչ միայն գյուղատնտեսական ապրանքների տեսքով: Շուշին   արվեստի գործեր, ձեռքի աշխատանքներ  էր ցուցադրել, Հադրութը՝  իր անմահական թթուների տեսականին,  Մարտակերտը՝ արևադարձային պտուղներ, Մարտունին՝ անթերի խաղող ու նուռ: Բայց ամենաօրիգինալն ու ակտիվը, ինչպես յուրաքանչյուր տարի՝ Քաշաթաղն էր: Շրջանը զբաղեցրել է 224 տաղավար, ներկայացել են 448 մեքենայով: Տաղավարի ձևավորմամբ նրանք նույնպես առանձնանում էին: Նելլի Թաթոսյանը, ով շրջվարչակազմում վերաբնակեցման հարցերով պատասխանատուն է, ներկայացրեց, թե ինչ  խորհրդանիշներ են օգտագործել   տաղավարի ձևավորման ընթացքում. կամարը, որն ապահովում էր մուտքը դեպի գլխավոր տաղավար, և որի վրա գրված էր  ՙՙՈւժեղ Քաշաթաղ՚՚, Արցախն ու   Հայաստանը իրար  կապող ճանապարհն է խորհրդանշում, որ անցնում է Բերձորով, գրությունը  վկայում է այնտեղ ապրողների ուժեղ կամքի, ստեղծարար մտքի ու ամուր ոգու մասին: 25 թվանշանով տորթը վերածնված Քաշաթաղի խորհրդանիշն է: Տաղավարում ներկայացված էին անտառային հատապտուղներից  ու արևադարձային էկզոտիկ մրգերից   ձևավորումներ, հետաքրքիր դեկորացիաներ: Այս անգամ բավականին ակտիվ մասնակցություն է ապահովել Մարտակերտի շրջանը.՝ զբաղեցնելով 30 տաղավար, 60 մեքենա: Յուրաքանչյուր շրջան իր գլխավոր տաղավարն այցելող պաշտոնական պատվիրակությանը  դիմավորում էր երգ ու պարով կամ փոքրիկ բեմադրությամբ:  Հանրապետության մշակութային խմբերն ապահովել են   մասնակիցների բարձր տրամադրությունն ու տոնակն մթնոլորտը: 

Որպես  նորություն՝Բերքի տոն-2019-ին  առաջին անգամ տոնավաճառ-ցուցահանդեսին մասնակիցներ կային  Հայաստանի Հանրապետությունից, մասնավորապես, ներկայացված է եղել  յոթ մարզ: Տաղավարներ են տրամադրվել նաև հայտ ներկայացրած վերամշակող կազմակերպություններին՝ 22-ը, հանրային սննդի օբյեկտներին ու անհատներին՝ 8-ը և այլ կազմակերպությունների՝ 19-ը: Որպեսզի միջոցառումն ավելի կազմակերպված լինի, նախաձեռնողները հրապարակի կենտրոնում տեղադրել են նաև ցուցանակ՝ Բերքի տոնի ցուցահանդես վաճառքի տաղավարների սխեմայով:

Միջոցառման պաշտոնական մասը մեկնարկել է Բերքի օրհնանքով՝ Արցախի թեմի առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս Մարտիրոսյանի  կողմից: Բացմանը ներկա են գտնվել   Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բազմաթիվ հյուրեր:

 

Խոսելով բերքի  տոնին   ամենաշատ     պահանջարկ   ունեցող   գյուղմթերքների մասին՝ Ժ.  Միրզոյանն  առանձնացրել  է սոխը, կարտոֆիլը  և  մսամթերքը:

Նախարարն  ասել է  նաև, որ   գյուղատնտեսական  տարին    այնքան  էլ  բարեհաջող  չի  եղել՝ մանավանդ    դաշտավարային   մշակաբույսերի  համար, իսկ  բանջարեղենի  և  այգեգործության  ճյուղերում   ավելի   լավ  ցուցանիշներ   են  արձանագրվել, քան  նախորդ  տարի:

 

 Ժ.  Միրզոյանը   Բերքի   տոնը    համաժողովրդական  տոն   է համարում,  քանի  որ   յուրաքանչյուր արցախցի այս կամ այն    կերպ  առնչվում է   գյուղատնտեսության  հետ: 

Ցուցահանդես վաճառքի արդյունքները կամփոփվեն առաջիկայում:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Sun, 13 Oct 2019 15:09:20 +0000
ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՒ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ՝ ԻՆՏԵՆՍԻՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27584-2019-10-09-17-01-38 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27584-2019-10-09-17-01-38 ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՈՒ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ՝ ԻՆՏԵՆՍԻՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Գյու­ղատն­տե­սու­թյան գի­տա­գործ­նա­կան խոր­հր­դա­ժո­ղո­վի՝ հոկ­տեմ­բե­րի 8-ին Աս­կե­րա­նում կա­յա­ցած նիս­տը ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րին ու նոր տեխ­նո­լո­գիա­նե­րին էր առ­նչ­վում։ Այն մինչ այդ կա­յա­ցած նիս­տե­րից թերևս ա­մե­նաակ­տիվն էր. հրա­վիր­ված մաս­նա­գետ­նե­րը ներ­կա­յաց­րին ո­լոր­տի զար­գաց­ման ի­րենց տես­լա­կա­նը, ա­ռա­ջարկ­նե­րը, իսկ երկ­րա­գոր­ծու­թյամբ զբաղ­վող­նե­րը՝ հար­ցերն ու մտա­հո­գու­թյուն­նե­րը։ Ո­լոր­տը չա­փա­զանց կարևոր է, քա­նի որ ա­ռանց ո­ռոգ­ման ժա­մա­նա­կա­կից հա­մա­կար­գե­րի ներ­դր­ման ցան­կա­լի ար­դյունք ո­լոր­տի, հատ­կա­պես՝ երկ­րա­գոր­ծու­թյան զար­գաց­ման ա­ռու­մով, ստա­նալ և մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յել անհ­նար կլի­նի։

Բաց­ման խոս­քով հան­դես է ե­կել գյուղ­նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը։ Ներ­կա էին ո­լոր­տի այլ պա­տաս­խա­նա­տու­ներ, Աս­կե­րա­նի և Քար­վա­ճա­ռի շրջ­վար­չա­կազ­մե­րի ղե­կա­վար­ներ Հ. Ղահ­րա­մա­նյանն ու Գ. Մար­տի­րո­սյա­նը, հո­ղօգ­տա­գոր­ծող­ներ, մաս­նա­գետ­ներ։ Գյու­ղատն­տե­սու­թյան փոխ­նա­խա­րար Համ­լետ Ապ­րե­սյա­նը ներ­կա­նե­րին ծա­նո­թաց­րել է հան­րա­պե­տու­թյու­նում ո­լոր­տի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, բնա­գա­վա­ռի ար­դի վի­ճա­կին։ Նա թվար­կել է մի շարք խն­դիր­ներ, ո­րոնց լուծ­ման ուղ­ղու­թյամբ տար­վող քայ­լե­րով էլ պայ­մա­նա­վոր­ված է լի­նե­լու ո­լոր­տի հե­տա­գա զար­գա­ցու­մը։ Նախ, ինչ­պես նշե­ցին և՜ գյու­ղո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը, և՜ հրա­վիր­ված մաս­նա­գետ­նե­րից ՀՀ ԳԱԱ դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ռ. Մի­նա­սյա­նը, Ար­ցա­խի ջրա­յին պա­շար­նե­րի երկ­րա­բա­նա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի մա­կար­դա­կը բա­վա­կա­նին թույլ է, և այդ բա­ցը պետք է լրաց­վի։ Պրո­ֆե­սոր Մի­նա­սյա­նի զե­կույ­ցը հենց նվիր­ված էր Ար­ցա­խի ջրա­յին ռե­սուրս­նե­րին և դրանց օգ­տա­գործ­ման ար­դյու­նա­վե­տու­թյա­նը։ Նա իր հետ բե­րել էր ԱՀ տա­րած­քում ջրաերկ­րա­ֆի­զի­կա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի և ջրա­բա­նա-ջրաերկ­րա­բա­նա­կան դի­տար­կում­նե­րի հի­ման վրա ստո­րերկ­րյա ջրե­րի ո­րոն­ման, դրանց տա­րա­ծա­կան բաշխ­վա­ծու­թյան քար­տե­զագր­ման նա­խա­գիծ, ո­րով ա­ռա­ջարկ­վում է ստո­րերկ­րյա ջրե­րի հայտ­նա­բեր­ման ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ծա­ռա­յու­թյուն Ար­ցա­խի բո­լոր շր­ջան­նե­րում։ ՀՀ ԳԱԱ երկ­րա­ֆի­զի­կա­յի և ին­ժե­նե­րա­յին սեյս­մա­բա­նու­թյան ինս­տի­տու­տի գի­տաշ­խա­տող, դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ա. Սա­րու­խա­նյանն անդ­րա­դար­ձել է լեռ­նա­յին գե­տե­րի ջրըն­դու­նիչ կա­ռուց­վածք­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին ու շա­հա­գործ­ման կա­նոն­նե­րին, ջրա­մա­տա­կա­րար­ման և ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րում ջրա­յին կո­րուստ­նե­րի նվա­զեց­ման կամ չե­զո­քաց­ման ու­ղի­նե­րին։

Խո­սե­լով Ար­ցա­խում ո­ռոգ­ման հա­մա­կար­գի խն­դիր­նե­րի մա­սին, փոխ­նա­խա­րար Հ. Ապ­րե­սյանն ա­ռաջ­նա­յին է հա­մա­րել հին ջրան­ցք­նե­րի նո­րո­գումն ու ջրամ­բար­նե­րի կա­ռու­ցու­մը։ ՙԽոր­հր­դա­յին տա­րի­նե­րին կա­ռուց­վել են ջրա­յին ո­ռոգ­ման հա­մա­կար­գեր, ո­րոնք սպա­սար­կում էին մեկ ընդ­հա­նուր տա­րածք։ Այդ տա­րածք­նե­րը հի­մա բա­ժան­վել են 150-ից ա­վե­լի սե­փա­կա­նա­տե­րե­րի միջև, և յու­րա­քան­չյուր սե­փա­կա­նա­տեր ինքն է ո­րո­շում ինչ­պի­սի մշա­կա­բույս ցա­նել։ Հաս­կա­նա­լի է, որ դրան­ցից յու­րա­քան­չյուրն ու­նի ջր­ման իր նոր­ման ու ռե­ժի­մը,-ա­սել է նա։- Հետևա­բար, հին ջրամ­բար­նե­րը չեն կա­րող բա­վա­րա­րել ար­դի պա­հանջ­նե­րը, ուս­տի անհ­րա­ժեշտ է ջրան­ցք­նե­րի ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րա­ռում։ Իսկ քա­նի որ հու­լիս-օ­գոս­տոս ա­միս­նե­րին գե­տերն Ար­ցա­խում սա­կա­վա­ջուր են դառ­նում, անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում ջրամ­բար­նե­րի կա­ռու­ցու­մը՚։ Ար­ցա­խում ան­ցում են կա­տա­րում կա­թի­լա­յին խնա­յո­ղա­կան հա­մա­կար­գե­րին։ Ներ­կա­յում հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում 1060 հա այ­գի­ներ, նաև՝ ծխա­խո­տի ու բան­ջա­րա­նո­ցա­յին տա­րածք­ներ ո­ռոգ­վում են հենց նման հա­մա­կար­գե­րով։ ՙԱգ­րիԱրտ՚ ՍՊԸ հիմ­նա­դիր Հ. Ջա­վա­դյա­նը ներ­կա­յաց­րեց կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներն ու ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։ Ճիշտ է, դրանց նկատ­մամբ ո­րոշ վե­րա­պա­հում­ներ ու­ներ ՙՎո­թեր պրո­ջեքթ՚ ըն­կե­րու­թյան տնօ­րեն Հ. Հա­կո­բյա­նը։ Նրա կար­ծի­քով, ա­ռա­վել ար­դյու­նա­վետ կլի­նի մայր ջրան­ցք­ներ կա­ռու­ցել հիմ­նա­կա­նում մա­կերևու­թա­յին ջրե­րից՝ գե­տե­րից։
Խն­դիր­նե­րը ո­լոր­տում դեռևս շատ են, քն­նար­կում­ներն էլ բուռն էին, կար­ծիք­նե­րը՝ եր­բեմն ի­րար հա­կա­սող ու լրաց­նող։ Ա­մեն դեպ­քում պարզ է, որ ա­ռանց ո­ռոգ­ման հա­մա­կար­գում առ­կա խն­դիր­նե­րի լուծ­ման, գյու­ղո­լոր­տի լուրջ ա­ռա­ջըն­թաց ակն­կա­լելն ա­նի­մաստ է։ Գե­րա­տես­չու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը, վկա­յա­կո­չե­լով ՀՀ և մի­ջազ­գա­յին փոր­ձը, վս­տա­հեց­նում են. ե­ղա­նա­կը, որ ըն­տր­վել է Ար­ցա­խում ո­ռոգ­ման հա­մա­կար­գը բա­րե­լա­վե­լու հա­մար, ար­դյու­նա­վետ է և ար­դեն իսկ տա­լիս է ա­ռա­ջին ար­դյունք­նե­րը։ ՙՄեր կող­մից ի­րա­կա­նաց­ված հե­տա­զո­տու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ ար­ձա­նագր­վել է բեր­քի ո­րա­կի և քա­նա­կի ա­վե­լա­ցում։ Ար­ցա­խում ար­դեն իսկ ու­նենք 80-ից ա­վել խոր­քա­յին հո­րեր։ Տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում են կա­թի­լա­յին ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րով ո­ռոգ­վող այ­գի­ներն ու դաշ­տե­րը։ Բու­սա­բու­ծու­թյան հա­մա­լիր զար­գաց­ման ծրագ­րով նա­խա­տես­վում է հան­րա­պե­տու­թյու­նում ո­ռոգ­ման ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րով ո­ռոգ­վող այ­գի­նե­րը հասց­նել 5000 հա-ի՚,- մաս­նա­վո­րա­պես ա­սել է Հ. Ապ­րե­սյա­նը։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Wed, 09 Oct 2019 16:53:54 +0000
ՈՒ­ՍՈՒՄ­ՆԱ­ՍԻ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎՈՒՄ ԵՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27581-2019-10-09-15-50-04 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27581-2019-10-09-15-50-04 Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ինչ­պես ամ­բողջ աշ­խար­հում, այն­պես էլ մեր հան­րա­պե­տու­թյու­նում հան­քար­դյու­նա­բե­րու­թյունն ա­վե­լի շատ թա­փոն է ա­ռա­ջաց­նում, քան որևէ այլ ո­լորտ: Ուս­տի, մարդ­կանց ա­ռող­ջու­թյա­նը սպառ­նա­ցող վտան­գից և եր­կա­րա­ժամ­կետ բնա­պահ­պա­նա­կան ռիս­կե­րից զերծ մնա­լու, հան­քար­դյու­նա­հան­ման տա­րածք­նե­րում ըն­դեր­քօգ­տա­գործ­ման թա­փոն­նե­րի պատ­շաճ կա­ռա­վա­րումն ա­պա­հո­վե­լու, ինչ­պես նաև լք­ված, կոն­սեր­վաց­ված հան­քա­վայ­րե­րի տա­րած­քի և հատ­կա­պես շր­ջա­կա մի­ջա­վայ­րի հա­մար ա­ռա­վել վտան­գա­վոր հա­մար­վող ըն­դեր­քօգ­տա­գործ­ման թա­փոն­նե­րի քա­նա­կի և վի­ճա­կի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նա­լու նպա­տա­կով ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան կող­մից մշակ­վել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քի լք­ված, կոն­սեր­վաց­ված հան­քա­վայ­րե­րի և ար­դյու­նա­բե­րա­կան թա­փոն­նե­րի մո­նի­թո­րին­գի ծրա­գիր, ո­րի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­րա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տան­քա­յին խմ­բի կող­մից ի­րա­կա­նաց­վում են տե­ղազ­նն­ման եր­թու­ղի­ներ՝ հե­տա­խու­զա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար:

Ըստ ծրագ­րի, նա­խա­տես­վում է դի­տայ­ցեր հան­րա­պե­տու­թյան բո­լոր շր­ջան­նե­րի հա­մայ­նք­նե­րի ուղ­ղու­թյամբ: Որ­պես ա­ռաջ­նա­յին խն­դիր` նա­խա­տես­վում է կազ­մել օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի ար­դյու­նա­հան­ման ար­դյուն­քում գո­յա­ցած ըն­դեր­քօգ­տա­գործ­ման թա­փոն­նե­րի լք­ված կամ տի­րա­զուրկ ար­տադ­րա­կան լցա­կույ­տե­րի, թա­փոն­նե­րի փակ­ված օ­բյեկտ­նե­րին վե­րա­բեր­վող տե­ղե­կատ­վա­կան բա­զա։
Ս.թ. ա­ռա­ջին կի­սա­մյա­կում ի­րա­կա­նաց­վել է 10 այց Աս­կե­րա­նի, Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու շր­ջան­ներ` 21 հա­մայն­քի վար­չա­կան տա­րածք­ներ: Ինչ­պես տե­ղե­կաց­րեց ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան և բնա­կան ռե­սուրս­նե­րի նա­խա­րա­րու­թյան բնա­պահ­պա­նա­կան և ըն­դեր­քի պե­տա­կան տես­չու­թյան պետ Սևակ Ստե­փա­նյա­նը, կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում Աս­կե­րա­նի շր­ջա­նում հայտ­նա­բեր­վել են 8 ա­վա­զա­կոպ­ճագ­լա­քա­րա­յին կոն­սեր­վաց­ված հան­քա­վայ­րեր, Մար­տա­կեր­տի շր­ջա­նում՝ 4 ա­վա­զա­կոպ­ճագ­լա­քա­րա­յին, 3 կրա­քա­րա­յին, մեկ հաբ­րո-պոր­ֆի­րիտ և մեկ քա­րած­խի (ընդ­հա­նուր թվով՝ 9 կոն­սեր­վաց­ված հան­քա­վայր նշ­ված շր­ջա­նում), Մար­տու­նու շր­ջա­նում? 3 ա­վա­զա­կոպ­ճագ­լա­քա­րա­յին, մեկ ոս­կու, մեկ հաբ­րո-պոր­ֆի­րիտ և մեկ կրա­քա­րի (6 կոն­սեր­վաց­ված հան­քա­վայր)։ Աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­վել է նմու­շա­ռում Դրմ­բո­նի ե­րեք պո­չամ­բար­նե­րից, Զար­դա­նա­շե­նի և Մա­ղա­վու­զի հան­քա­վայ­րե­րից:
Նմուշ­նե­րի ա­նա­լիզն ի­րա­կա­նաց­վել է ՙԱ­պա­գա սե­րունդ­նե­րի հիմ­նադ­րա­մի՚ երկ­րա­բա­նա­կան փոր­ձարկ­ման լա­բո­րա­տո­րիա­յում՝ ռենտ­գե­նաս­պեկ­տո­րա­յին մե­թո­դով:
Երկ­րորդ ե­ռա­մա­սյա­կում դաշ­տա­յին ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ են ի­րա­կա­նաց­վել Աս­կե­րա­նի, Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու շր­ջան­նե­րում: Ու­սում­նա­սիր­վել են ըն­դեր­քօգ­տա­գործ­ման թա­փոն­նե­րով զբա­ղեց­րած 3 լք­ված տա­րածք­ներ և 3 փակ­ված պո­չամ­բար­ներ:
Ս. Ստե­փա­նյա­նի խոս­քով՝ ստաց­ված տե­ղե­կատ­վա­կան բա­զա­յի ամ­փոփ­ման ար­դյունք­նե­րը թույլ են տա­լիս ամ­րագ­րել հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի նախ­նա­կան ընդ­հան­րա­կան ծրա­գիր, ին­չը նպա­տա­կաուղղ­ված կլի­նի շր­ջա­կա մի­ջա­վայ­րի և ազ­գաբ­նակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան և անվ­տան­գու­թյան հա­մար ա­ռա­վել վտան­գա­վոր տե­ղա­մա­սե­րի սահ­մա­նա­զատ­մա­նը, դրանց տա­րածք­նե­րում ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի կա­տար­մա­նը, բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն­նե­րի չե­զո­քաց­մանն ու ռիս­կե­րի հնա­րա­վոր նվա­զեց­մա­նը:

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Wed, 09 Oct 2019 15:44:51 +0000
ՙԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ՚. ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27569-2019-10-07-16-46-21 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27569-2019-10-07-16-46-21 ՙԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՆ՚.  ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ՍՐԲՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ

Հոկ­տեմ­բե­րի 2-ին Մար­տու­նու շր­ջա­նի Կար­միր շու­կա հա­մայն­քում կազ­մա­կերպ­ված ՙԳյու­ղատն­տե­սու­թյան ներ­կան և ա­պա­գան՚ խո­րա­գի­րը կրող գի­տա­գործ­նա­կան կոն­ֆե­րան­սով մեկ­նար­կեց Գյու­ղատն­տե­սու­թյան աշ­խա­տո­ղի օր­վան նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի շար­քը։ Գի­տա­ժո­ղո­վին, ո­րը կտևի 10 օր և կամ­փոփ­վի ա­վան­դա­կան դար­ձած՝ Բեր­քի տո­նի մի­ջո­ցա­ռում­նե­րի նա­խօ­րյա­կին, հրա­վիր­վել են շուրջ 150 հո­գի, ո­րոն­ցից 134-ը ո­լոր­տի մաս­նա­գետ­ներ Հա­յաս­տա­նից և Ար­ցա­խից։ Կոն­ֆե­րան­սի թե­մա­ներն ընդ­գր­կե­լու են գյու­ղո­լոր­տի բո­լոր ճյու­ղե­րը. ա­ռա­ջին օ­րը, Կար­միր շու­կա­յում կազ­մա­կերպ­ված նիս­տի ըն­թաց­քում, զե­կույց­նե­րով հան­դես են ե­կել բու­սա­բու­ծու­թյան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը։ Հա­ջոր­դիվ՝ Շու­շիում, Աս­կե­րա­նում և Ստե­փա­նա­կեր­տում նա­խա­տես­ված նիս­տե­րի ըն­թաց­քում կքն­նարկ­վեն ա­նաս­նա­բու­ծու­թյա­նը, ո­ռոգ­ման հա­մա­կար­գե­րին, սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյանն ու ագ­րո­վե­րամ­շակ­մա­նը վե­րա­բե­րող խն­դիր­նե­րը։

Մաս­նա­գի­տա­կան օր­վա ա­ռի­թով մշակ­ված ծրա­գիրն այս ան­գամ ընդ­գր­կուն է, հա­գե­ցած ու ան­նա­խա­դեպ՝ Ար­ցա­խի հա­մար։ Ինչ­պես ե­լույ­թի իր խոս­քում նշել է ԱՀ գյուղ­նա­խա­րար Ժի­րայր Միր­զո­յա­նը, այդ՝ ա­ռա­ջին հա­յաց­քից ընդ­հա­նուր խո­րագ­րի տակ հս­տակ ծրագ­րեր և մի­ջո­ցա­ռում­ներ են նա­խանշ­ված, ո­րոնց ի­րա­կա­նաց­ման ըն­թաց­քին կնե­րազ­դեն նաև այս գի­տա­ժո­ղո­վի ըն­թաց­քում ար­ձա­նագր­ված ար­դյունք­նե­րը։ ՙ Այս­պի­սով գյու­ղո­լոր­տում աշ­խա­տան­քի նոր փու­լի սկիզբ է մեկ­նար­կում, քա­նի որ ո­լոր­տի զար­գաց­ման հա­ջորդ մա­կար­դակն անց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ո­րա­կա­կան նոր հար­թու­թյուն տե­ղա­փոխ­վել՝ գի­տա­կան, կր­թա­կան, խոր­հր­դատ­վա­կան աս­պա­րեզ­նե­րում՚,-ա­սել է նա, հա­վե­լե­լով, որ ին­տեն­սիվ գյու­ղատն­տե­սու­թյան մեջ ար­դյունք­ներ գրան­ցե­լու հա­մար պետք է ա­ռա­վե­լա­պես հեն­վել մաս­նա­գետ­նե­րի վրա։
Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր Հով­հան­նես Թոք­մա­ջյա­նը խոս­քով, ի­րա­կա­նաց­վող այս ձեռ­նար­կից լուրջ ակն­կա­լիք­ներ կան. նա­խա­ձեռ­նող­նե­րը հա­մոզ­ված են, որ գի­տու­թյան և ար­տադ­րու­թյան մեջ տա­րի­նե­րի փորձ ու­նե­ցող, ինչ­պես նաև ար­դի գյու­ղատն­տե­սու­թյան նո­րա­րա­րա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի մաս­նա­գետ­նե­րի հա­մա­տեղ քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում հնա­րա­վոր կլի­նի գտ­նել ար­դյու­նա­վետ լու­ծում­ներ:
Նմա­նա­տիպ ձեռ­նարկ­նե­րը յու­րա­հա­տուկ քն­նու­թյուն են լի­նե­լու նաև պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան մի շարք ծրագ­րե­րի հա­մար, ո­րո­շե­լու են դրանց ար­դյու­նա­վե­տու­թյան մա­կար­դա­կը, ու, նա­խա­րար Ժ. Միր­զո­յա­նի խոս­քով, չի բա­ցառ­վում, որ դրան­ցից ո­րոշ­նե­րը վե­րա­նայ­վե­լու են։
ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Վի­լեն Ա­վե­տի­սյա­նը ներ­կա­յաց­րել է ո­լոր­տում ի­րա­կա­նաց­վող պե­տա­կան ծրագ­րե­րը։ Նա­խա­րա­րու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­ված մի­ջո­ցա­ռում­նե­րից Վ. Ա­վե­տի­սյանն ա­ռանձ­նաց­րել է գար­նա­նա­ցան մշա­կա­բույ­սե­րի սեր­մե­րի և հան­քա­յին պա­րար­տա­նյու­թե­րի, բան­ջա­րե­ղե­նի մշա­կու­թյամբ և ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյամբ զբաղ­վող ան­ձանց ան­հա­տույց ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի, այ­գե­գոր­ծու­թյան զար­գաց­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում նռան տն­կի­նե­րի, ծխա­խո­տի մշա­կու­թյու­նից ստաց­ված բեր­քի ի­րաց­ման (մթեր­ման) դի­մաց լրավ­ճա­րի տրա­մադ­րու­մը։
Ըստ բա­նա­խո­սի` բան­ջա­րե­ղե­նի մշա­կու­թյամբ զբաղ­վող ան­ձանց ան­հա­տույց ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի տրա­մադր­ման ծրագ­րից ան­ցյալ տա­րի օգտ­վել է 149 հո­ղօգ­տա­գոր­ծող։ 2019-ին այ­գե­գոր­ծու­թյան զար­գաց­ման ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­պատ­վու­թյու­նը տր­վել է նռան այ­գի­նե­րի ընդ­լայն­մա­նը։
ՙՆեր­կա­յում գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում կա­տար­վող բա­րե­փո­խում­նե­րը՝ ո­ռոգ­ման ջրի կա­յուն մա­տա­կա­րար­ման ուղ­ղու­թյամբ տար­վող աշ­խա­տանք­նե­րը, ա­զատ շու­կա­յա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, մթե­րող և վե­րամ­շա­կող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ակ­տի­վա­ցու­մը նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ են ստեղ­ծում գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րում պտ­ղա­տու տն­կարկ­նե­րի մա­կե­րես­նե­րի ընդ­լայ­ման և հո­ղակ­տոր­ներն ա­վե­լի ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծե­լու հա­մար,-ա­սել է փոխ­նա­խա­րա­րը։- Այդ տե­սա­կե­տից ըն­դար­ձակ­վում են նաև նռան տն­կարկ­նե­րը, ո­րի նպա­տա­կով հան­րա­պե­տու­թյան 175 հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րի, գար­նան տուն­կի հա­մար, ան­հա­տույց տրա­մադր­վել է ա­վե­լի քան 324 հա­զար նռան տն­կի, ո­րով հիմ­նադր­վել է շուրջ 530 հա նռան այ­գի։ Բա­ցի նռան այ­գի­նե­րից, ա­վե­լաց­վել են նաև մեր­ձարևա­դար­ձա­յին, հն­դա­վոր և կո­րի­զա­վոր այլ պտ­ղա­տե­սակ­նե­րի այ­գի­նե­րի տա­րածք­նե­րը՝ հասց­նե­լով 4500 հա-ի՚։
Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս Ար­մե­նակ Տեր-Գրի­գո­րյա­նը հան­դես է ե­կել վնա­սա­տու­նե­րի դեմ պայ­քա­րի մա­սին զե­կույ­ցով։ Նա նշել է, որ մի­ջազ­գա­յին առևտրաշր­ջա­նա­ռու­թյու­նը նպաս­տում է ո­րոշ վնա­սա­տու­նե­րի ներ­թա­փանց­մա­նը, և կա­յուն պայ­քար պի­տի տար­վի այդ ուղ­ղու­թյամբ։
Պե­տու­թյու­նը պետք է հա­մա­կար­գո­ղի դեր կա­տա­րի, որ­պես­զի նման աշ­խա­տանք­ներն ըն­թա­նան նա­խա­պես մշակ­ված պլա­նով։ Այդ բու­ժա­նյու­թե­րը չե՞ն կա­րող վտան­գել գյուղմ­թերք օգ­տա­գոր­ծո­ղի ա­ռող­ջու­թյունն ու կյան­քը, որ­քա­նո՞վ են դրանք անվ­նաս. այս մա­սին Ա. Տեր-Գրի­գո­րյանն ա­սաց, որ բույ­սե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի կա­նո­նա­կարգ­ված և ճիշտ կի­րա­ռու­մը չի կա­րող հան­գեց­նել է­կո­լո­գիա­կան կամ այլ խն­դիր­նե­րի, ե­թե, ի­հար­կե, պատ­րաս­տուկ­նե­րի ընտ­րու­թյու­նը և կի­րառ­ման պայ­ման­նե­րը ճիշտ են։
ՀՀ ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս Ա­րա Հով­հան­նի­սյա­նը ներ­կա­յաց­րեց պտ­ղա­բու­ծու­թյան հե­ռան­կար­նե­րը, նշե­լով, որ Ար­ցա­խում լավ հիմ­քեր են ստեղծ­ված ու բա­րեն­պաստ բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­ներ կան հատ­կա­պես նռան, խա­ղո­ղի, ո­րոշ արևա­դար­ձա­յին պտուղ­նե­րի բուծ­ման հա­մար։ Նա խոր­հուրդ է տա­լիս հատ­կա­պես ու­շադ­րու­թյուն դարձ­նել նռան ոչ սե­ղա­նի սոր­տե­րին, քա­նի որ վե­րամ­շակ­ված նու­ռը՝ գի­նի­նե­րը, հյու­թե­րը, բա­վա­կա­նին գո­վազդ­ված են, պա­հանջ­ված մի­ջազ­գա­յին սպա­ռո­ղա­կան շու­կա­յում։ Ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի զար­գաց­ման հե­ռան­կարն Ար­ցա­խում ևս առ­կա է, բայց դեռևս քիչ կի­րա­ռու­թյուն ու­նի. ՀՀ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան Սյու­զան­նա Հով­սե­փյա­նը կիս­վեց հա­յաս­տա­նյան փոր­ձով, պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նե­լով անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում հա­մա­գոր­ծակ­ցել ար­ցախ­ցի գոր­ծըն­կեր­նե­րի հետ։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 07 Oct 2019 16:42:59 +0000
ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27568-2019-10-07-16-40-09 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27568-2019-10-07-16-40-09 ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍՐԲՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ

Հան­րա­պե­տու­թյան գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տին նվիր­ված գի­տա­գործ­նա­կան կոն­ֆե­րան­սի երկ­րորդ փու­լը Շու­շիում էր՝ հոկ­տեմ­բե­րի 4-ին։ Այն նվիր­ված էր ա­նաս­նա­բու­ծու­թյա­նը։ Գաղտ­նիք չէ, որ գյու­ղատն­տե­սու­թյան հենց այս ճյու­ղում են առ­կա ա­մե­նա­շատ խն­դիր­նե­րը և հենց այս ո­լոր­տում է, որ նման մի­ջո­ցա­ռում­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը մեծ է։

Բաց­ման խոս­քում ԱՀ գյուղ­նա­խա­րար Ժ. Միր­զո­յա­նը ևս ըն­դգ­ծեց, որ ո­լոր­տում առ­կա են բազ­մա­թիվ մար­տահ­րա­վեր­ներ, ո­րոնց դի­մա­կա­յել կա­րող են միայն անհ­րա­ժեշտ գի­տե­լիք­ներ ու­նե­նա­լու դեպ­քում։ Ի­րենց գի­տե­լիք­ներն ու փոր­ձը ար­ցախ­ցի ֆեր­մեր­նե­րին փո­խան­ցե­լու հա­մար հրա­վիր­վել են տե­ղա­ցի ու ՀՀ մաս­նա­գետ­ներ. Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րա­նից հյու­րըն­կա­լել են դո­ցենտ­ներ Ռ. Նա­զա­րյա­նին, ով կիս­վեց կե­րար­տադ­րու­թյան ար­դի ե­ղա­նակ­նե­րի իր և մի­ջազ­գա­յին փոր­ձով, Ա. Մկրտ­չյա­նին, ով ներ­կա­յաց­րեց կեն­դա­նի­նե­րի հի­վան­դու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման ար­դի մե­թոդ­նե­րը։ Հաշ­վեկ­շռ­ված կե­րակ­րու­մից ու պահ­ված­քից՝ որ­պես բարձր մթե­րատ­վու­թյան պայ­ման, խո­սեց ՙՍմարթ Ագ­րո՚ ըն­կե­րու­թյան տնօ­րեն Ա. Օ­հա­նյա­նը։ Ֆեր­մեր Ս. Վար­դա­նյա­նը փո­խան­ցեց կաթ­նա­տու նախ­րի կա­ռա­վար­ման իր փոր­ձը։

Խն­դիր­նե­րը ո­լոր­տում իս­կա­պես շատ են, բայց վեր­ջին տա­րի­նե­րին նկա­տե­լի ա­ռա­ջըն­թաց, այ­նուա­մե­նայ­նիվ, ար­ձա­նագր­վել է։ ԱՀ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­նաս­նա­բու­ծու­թյան և ա­նաս­նա­բու­ժու­թյան վար­չու­թյան պետ Նո­րայր Մու­սա­յե­լյա­նը նշել է, որ այն նկա­տե­լի է հատ­կա­պես խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­նե­րի և թռչ­նա­բու­ծու­թյան ո­լոր­տում։
Ա­նե­լիք­ներ կան` կապ­ված կե­րար­տադ­րու­թյան հետ և պա­տա­հա­կան չէ, որ գի­տա­ժո­ղո­վին հն­չած զե­կույց­նե­րից մե­կը նվիր­ված էր այդ թե­մա­յին։ Ա­նա­սուն­նե­րի մթե­րատ­վու­թյան բա­րե­լավ­ման ուղ­ղու­թյամբ ևս պե­տու­թյան կող­մից տա­րեց­տա­րի աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վում։ Ա­նաս­նա­բու­ժու­թյան ճյու­ղում ա­նե­լիք­ներ դեռ կան. ո­լոր­տի հիմ­նա­կան խն­դիր­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են լի­նում ան­կա­նոն ա­նաս­նա­պա­հու­թյամբ։ Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան մի շարք ծրագ­րե­րի մի­ջո­ցով փորձ է ար­վում հաս­նել խն­դիր­նե­րի գո­նե մաս­նա­կի լուծ­ման։ Կե­րար­տադ­րու­թյան ո­լոր­տում ի­րա­կա­նաց­նում են կորն­գա­նի և առ­վույ­տի սերմ­նա­ցու­նե­րի անվ­ճար տրա­մադ­րում, մթե­րատ­վու­թյան բարձ­րաց­ման ուղ­ղու­թյամբ անվ­ճար հի­մունք­նե­րով կա­տար­վում է ար­հես­տա­կան սերմ­նա­վո­րում։ Ի­րա­կա­նաց­նում են նաև տոհ­մա­յին կեն­դա­նի­նե­րի վա­ճառք՝ դրա ար­ժե­քի 35%-ի՝ պե­տու­թյան կող­մից սուբ­սի­դա­վոր­մամբ։ Կեն­դա­նի­նե­րի շր­ջա­նում ի­րա­կա­նաց­վում են պատ­վաս­տում­ներ, իսկ ա­նաս­նա­բույ­ժե­րի հա­մար կազ­մա­կերպ­վում են վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ։
Ա­նաս­նա­բու­ծու­թյան զար­գաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ է կե­րա­յին կա­յուն բա­զա ա­պա­հո­վել տե­ղում, իսկ դրան հաս­նե­լու հա­մար կե­րար­տադ­րու­թյան ո­լոր­տի աճ­ման տեմ­պե­րը պետք է եր­կու ան­գամ գե­րա­զան­ցեն ա­նաս­նա­բու­ծու­թյան զար­գաց­ման տեմ­պե­րին։ Սա Ռ. Նա­զա­րյա­նի տե­սա­կետն է, ով այդ ո­լոր­տում տա­րի­նե­րի փորձ ու­նի։ Իսկ որ­պես նախ­կին պե­տա­կան պաշ­տո­նյա, ով եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել է գյու­ղո­լոր­տի լիա­զոր մար­մին­նե­րում, նա հա­մոզ­ված է, որ այս հար­ցի լու­ծումն ա­պա­հո­վե­լու գոր­ծում պե­տու­թյու­նը շատ ա­նե­լիք ու­նի։
ՙԿախ­ված բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րից, հա­ճախ ան­սա­նա­կե­րե­րի պա­կա­սի լուրջ խնդ­րի ա­ռաջ ենք կանգ­նում, այ­սինքն` տե­ղա­կան ար­տադ­րան­քի տե­սան­կյու­նից ինք­նա­բավ չենք։ Ներկ­րումն ու ար­տա­հա­նու­մը, որ­պես կա­նոն, պայ­մա­նա­վոր­ված են լի­նում ա­ռա­ջարկ­վող պա­հան­ջար­կով և գնա­յին տար­բե­րու­թյուն­նե­րով։ Ե­թե տե­ղում ու­նե­նանք մր­ցու­նակ գներ, բնա­կա­նա­բար, կե­րը չենք ներկ­րի։ Ա­ռանց հա­մա­պա­տաս­խան կե­րա­յին բա­զա­յի, չենք կա­րող ստա­նալ բարձ­րո­րակ ա­նաս­նա­բու­ծա­կան ար­տադ­րանք։ Կե­րա­յին ար­տադ­րու­թյան ո­լոր­տում ինք­նա­բա­վու­թյան հաս­նե­լու հա­մար ՀՀ-ում գոր­ծում են պե­տա­կան օ­ժան­դա­կու­թյան ծրագ­րեր, այդ թվում` ֆեր­մեր­նե­րին տրա­մադր­վող մատ­չե­լի վար­կե­րի տես­քով։ Հա­մոզ­ված եմ, որ ե­թե պե­տա­կան նույն օ­ժան­դա­կու­թյու­նը լի­նի ԱՀ-ում, այս­տեղ էլ հնա­րա­վոր կլի­նի խնդ­րին լու­ծում տալ՚,-ա­սել է նա։
ԱՀ գյուղ­նա­խա­րա­րի տե­ղա­կալ Տ. Առս­տա­մյա­նը կարևո­րում է նման խոր­հր­դա­ժո­ղով­նե­րի անց­կա­ցումն այն ա­ռու­մով, որ գի­տա­կան և գործ­նա­կան գյու­ղատն­տե­սու­թյան մաս­նա­գետ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ստա­նում փո­խա­դարձ շփում­նե­րի, փոխ­գոր­ծակ­ցու­թյան մի­ջո­ցով ընդ­լայ­նել ի­րենց տե­սա­կան ու պրակ­տիկ գի­տե­լիք­նե­րի բա­զան և կի­րա­ռել այն։ Նա հա­մոզ­ված է այս ձևա­չա­փի հան­դի­պում­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյան մեջ ու գտ­նում է, որ դրանք պետք է կազ­մա­կերպ­վեն պար­բե­րա­բար։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 07 Oct 2019 16:33:40 +0000
Կ. ՕԴԱԲԱՇՅԱՆ. ԱՐՑԱԽԸ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԶԱՐԳԱՑԱՎ, ՔԱՆ ԵՆԹԱԴՐՎՈՒՄ ԷՐ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27500-2019-09-25-16-11-43 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27500-2019-09-25-16-11-43 Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 25-ին ՙՂա­րա­բաղ Տե­լե­կոմ՚ ըն­կե­րու­թյան գլ­խա­վոր տնօ­րեն Կա­րե­կին Օ­դա­բա­շյա­նը հան­դի­պեց ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ և պա­տաս­խա­նեց ո­լոր­տում առ­կա խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ լրագ­րող­նե­րիս հե­տաք­րք­րող հար­ցե­րին: 

Վեր­ջին մեկ-մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում ըն­կե­րու­թյու­նը, հաշ­վի առ­նե­լով նաև առ­կա հան­րա­յին դժ­գո­հու­թյուն­ներն առ­հա­սա­րակ ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյան և, մաս­նա­վո­րա­պես` ոչ թա­փան­ցիկ աշ­խա­տե­լու վե­րա­բե­րյալ, վե­րա­նա­յել է հա­սա­րա­կու­թյան հետ կա­պե­րի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը և այժմ պար­բե­րա­բար նման ձևա­չա­փով հան­դի­պում­նե­րի նա­խա­ձեռ­նո­ղի դե­րում է հան­դես գա­լիս:

Հան­րու­թյա­նը հու­զող հար­ցե­րից մեկն այն է, որ ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ և բա­ժա­նոր­դի միջև կնք­ված պայ­մա­նագ­րում նշ­ված է, որ ըն­կե­րու­թյու­նը պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի կրում ոչ իր մեղ­քով խա­փան­ված կա­պի հա­մար: Որ­տե՞ղ է այդ սահ­մա­նա­գի­ծը, բա­ժա­նորդն ինչ­պե՞ս է ո­րո­շե­լու` ծա­ռա­յու­թյան խա­փա­նումն ու՞մ մեղ­քով է կա­տար­վել: Բա­ժա­նորդ­նե­րը պա­հան­ջում են ի­րա­վունք­նե­րի հս­տա­կե­ցում, բա­րե­խիղճ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, վար­չա­րա­րու­թյան պար­զե­ցում: Լրագրողներից մեկն առաջարկեց նաև անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վո­րում­ներ տալ և պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կել նրան, ում մեղ­քով բա­ժա­նոր­դը զրկ­վել է այդ ծա­ռա­յու­թյու­նից` մաս­նա­կի կամ լրի­վու­թյամբ: Ըն­կե­րու­թյան պա­տաս­խա­նա­տուն, նաև օ­րի­նակ­նե­րով հիմնավորելով ասածը, նշեց, որ ՛՛Ղարաբաղ Տելեկոմ՛՛ ընկերությունն անում է հնարավորը իր (և ոչ միայն իր) մեղքով կապի խափանումը վերացնելու համար: Ինչպես և պահանջվում է, կապուղիներն անցկացվում են համապատասխան խորության վրա, դեղին ժապավենով ապահովելով պաշտպանիչ շերտը և տեղադրելով զգուշացնող ազդանշաններ: Ցավոք, դրանք միշտ չեն պահպանվում: Այդքանով հանդերձ Ար­ցա­խում գո­յու­թյուն ու­նեն օ­բյեկ­տիվ և սու­բյեկ­տիվ պատ­ճառ­ներ, այդ թվում և` քա­ղա­քա­կան, սո­ցիալ-տն­տե­սա­կան, ո­րոնք խո­չըն­դո­տում են որոշ  կար­գա­վո­րում­նե­րի: Պատ­ճառ­ներ, ո­րոնց մա­սին միշտ չէ, որ հնա­րա­վոր է բարձ­րա­ձայ­նել: Նա միայն նշեց, որ բարձ­րաց­ված հար­ցե­րը հա­մա­պա­տաս­խան ըն­թա­ցա­կար­գով, հնա­րա­վո­րինս օ­պե­րա­տիվ փոր­ձում են շտ­կել: ՙԻն­տեր­նետ-կա­պը, ինչ­պես տե­ղյակ եք, ձեռք է բեր­վում այլ օ­պե­րա­տոր­նե­րից, այլ եր­կր­նե­րից, այ­սինքն` կա­պի ծա­ռա­յու­թյու­նը մի շղ­թա է, ո­րի օ­ղակ­նե­րից յու­րա­քան­չյու­րի մոտ ա­ռա­ջա­ցած տեխ­նի­կա­կան խն­դիրն անդ­րա­դարձ է ու­նե­նում բա­ժա­նոր­դի վրա այս­տեղ՚,-ա­սաց Կ. Օ­դա­բա­շյա­նը: Խն­դի­րը մատ­նա­ցույց ա­նող­նե­րը հա­մոզ­ված են, որ ե­թե ի­րա­վունք­ներն ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րը ճիշտ սահ­մա­նա­զատ­վեն, պահ­պան­վեն բո­լոր ի­րա­վա­կան ու վար­չա­կան կող­մե­րը, խն­դիր­նե­րը կլուծ­վեն:
Հանդիպման մասնակիցներից հարց բարձ­րաց­րին  նաև հա­մա­ցան­ցի, բջ­ջա­յին ու ֆիքս­ված հե­ռա­խո­սա­կա­պե­րի ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման ըն­թաց­քում ա­ռա­ջա­ցող խն­դիր­նե­րի կամ կա­պի ո­րա­կի վե­րա­բե­րյալ: Կ. Օ­դա­բա­շյա­նը տե­ղե­կաց­րեց, որ դրանք լուծ­ման ըն­թաց­քում են, ինչ­պես և խոս­տա­ցել են: Մինչև տա­րե­վերջ հան­րու­թյա­նը հու­զող խն­դիր­նե­րի մի մա­սը կլուծ­վի, և բա­ժա­նորդ­նե­րը կզ­գան տար­բե­րու­թյու­նը: Այս շա­բաթ­վա ըն­թաց­քում սպա­սում են նոր սար­քա­վո­րում­նե­րի ա­ռա­ջին խմ­բա­քա­նա­կին և մաս­նա­գետ­նե­րի: Մաս­սա­յա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ բջ­ջա­յին կա­պի հա­մա­պա­տաս­խան մա­կար­դակ ա­պա­հո­վե­լու հա­մար ևս մի­ջոց­ներ կձեռ­նարկ­վեն, հնա­րա­վոր է կի­րառ­վի, ա­սենք, շար­ժա­կան կա­յան­նե­րի հա­մա­կար­գը: Խոսք ե­ղավ վար­չա­րա­րու­թյան պար­զեց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին. բյու­րոկ­րա­տա­կան քաշք­շուկ­նե­րի պատ­ճա­ռով մար­դիկ հա­ճախ զլա­նում են դի­մել հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյա­նը` այս կամ այն խնդ­րի վե­րաց­ման հա­մար, շա­րու­նա­կե­լով դժ­գոհ մնալ սպա­սար­կու­մից: Ըն­կե­րու­թյու­նը պար­բե­րա­բար վե­րա­նա­յում է նաև իր սպա­սարկ­ման մե­թոդ­նե­րը, փոր­ձում այն­պի­սի մե­խա­նիզմ­ներ մշա­կել, որ­պես­զի բա­ժա­նոր­դին հար­մար լի­նի: Այդ մե­խա­նիզմ­նե­րը մշա­կում են բա­ժա­նորդ­նե­րի բո­ղոք­նե­րի, ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան հի­ման վրա: ՙԱր­ցա­խը տն­տե­սա­պես, տեխ­նո­լո­գիա­պես շատ ա­վե­լի ա­րագ զար­գա­ցավ, քան ժա­մա­նա­կին են­թադ­րում կամ կան­խա­տե­սում էին այս­տեղ կա­պի ո­լոր­տում ներդ­րու­ներ ա­նող­նե­րը,-ան­կեղ­ծա­ցավ Կ. Օ­դա­բա­շյա­նը:- Խն­դիր­նե­րի մեծ մա­սը հենց այդ պատ­ճա­ռով է ա­ռա­ջա­ցել: Լու­ծու­մը նոր ներդ­րում­նե­րով ցան­ցի զար­գա­ցումն ու ար­դիա­կա­նա­ցումն է, բա­ժա­նորդ­նե­րի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լը, ինչն էլ նա­խա­ձեռ­նել ենք վեր­ջին տար­վա մեջ՚:
ՙՂա­րա­բաղ Տե­լե­կո­մի՚ աշ­խա­տող­նե­րի թվա­քա­նա­կը բա­վա­րա՞ր է նման ծա­վա­լի աշ­խա­տանք սպա­սար­կե­լու և հա­մա­պա­տաս­խան ո­րա­կի ծա­ռա­յու­թյուն ա­պա­հո­վե­լու հա­մար: Գու­ցե անհ­րա­ժեշտ է նոր աշ­խա­տող­նե՞ր ներգ­րա­վել` շուր­ջօ­րյա ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցե­լու հա­մար: Այս հար­ցին ի պա­տաս­խան գլ­խա­վոր տնօ­րենն ա­սաց, որ 24-ժա­մյա ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա, վի­ճա­կագ­րու­թյու­նը ցույց է տա­լիս, որ մի­ջի­նը ե­րե­կո­յան ժա­մը 22-ից մինչև ա­ռա­վո­տյան 9-ը 12-17 զանգ է ստաց­վում, ո­րի 50 տո­կո­սը` մինչև կես­գի­շեր: ՙՆման փոք­րա­թիվ զան­գե­րի հա­մար նոր աշ­խա­տա­կից­ներ պա­հե­լը ճիշտ չեմ հա­մա­րում: Ըն­կե­րու­թյունն ա­ռանց այդ էլ ա­վե­լի, քան անհ­րա­ժեշտ է, աշ­խա­տա­կից ու­նի, ին­չը, սա­կայն, չի նշա­նա­կում, որ մաս­սա­յա­կան կր­ճա­տում­ներ կլի­նեն՚,-ա­սել է նա:
Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ ոչ ա­րագ հա­մա­ցան­ցը մի շարք խն­դիր­ներ է ստեղ­ծում հատ­կա­պես լրագ­րող­նե­րի հա­մար` ա­մե­նօ­րյա աշ­խա­տան­քում, ա­ռա­ջարկ ե­ղավ պայ­ման­ներ ստեղ­ծել որևէ տա­րած­քում գե­րա­րագ հա­մա­ցանց ու­նե­նա­լու հա­մար: Կ. Օ­դա­բա­շյա­նը պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց ա­վե­լի քան 100 Մբ/վրկ ա­րա­գու­թյուն տրա­մադ­րել, ե­թե պատ­կան մար­մին­նե­րը կամ կա­ռա­վա­րու­թյու­նը տա­րածք տրա­մադ­րեն:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Wed, 25 Sep 2019 16:07:20 +0000
ՏՆԱ­ՅԻՆ ՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ԿԵՆ­ՍԱ­ՊԱՅ­ՄԱՆ­ՆԵ­ՐԻ ԱՄ­ԲՈՂ­ՋԱՑ­ՎԱԾ ՀԵ­ՏԱ­ԶՈ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ԱՐ­ԴՅՈՒՆՔ­ՆԵ­ՐԸ http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27483-2019-09-23-16-28-14 http://www.artsakhtert.com/arm/index.php/economy/item/27483-2019-09-23-16-28-14 ՏՆԱ­ՅԻՆ ՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ԿԵՆ­ՍԱ­ՊԱՅ­ՄԱՆ­ՆԵ­ՐԻ  ԱՄ­ԲՈՂ­ՋԱՑ­ՎԱԾ ՀԵ­ՏԱ­ԶՈ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ԱՐ­ԴՅՈՒՆՔ­ՆԵ­ՐԸ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, օ­րերս ԱՀ ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյու­նում (ԱՎԾ) ներ­կա­յաց­վեց հան­րա­պե­տու­թյան աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կի և սո­ցիա­լա­կան վի­ճա­կի վե­րա­բե­րյալ վի­ճա­կագ­րա­կան-վեր­լու­ծա­կան տե­ղե­կա­տու։ ԱՀ պետ­բյու­ջեի ֆի­նան­սա­վոր­մամբ և հա­յաս­տա­նյան հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի տեխ­նի­կա­կան և մե­թո­դա­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյամբ հրա­պա­րակ­ված ՙԱՀ սո­ցիա­լա­կան պատ­կե­րը և աղ­քա­տու­թյու­նը՚ վեր­լու­ծա­կա­նը ման­րա­մասն տե­ղե­կաց­նում է տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի և ա­ռան­ձին ան­հատ­նե­րի բա­րե­կե­ցու­թյան վե­րա­բե­րյալ հա­վա­քագր­ված անհ­րա­ժեշտ նյու­թեր, ինչն էլ հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում ԱՀ ԱՎԾ-ին հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նել բնակ­չու­թյան ե­կա­մուտ­նե­րի, ծախ­սե­րի, աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կի և այլ ցու­ցա­նիշ­նե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյուն։ Հե­տա­զո­տու­թյան հա­մար օգ­տա­գործ­վել է 2015թ. մար­դա­հա­մա­րի տվյալ­նե­րի բա­զան։

2018թ. հուն­վա­րի 1-ից մինչև դեկ­տեմ­բե­րի 31-ը 15 հար­ցազ­րու­ցա­վար­ներ հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­ներ են կա­տա­րել 1620 տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րում և հա­վա­քագր­ված տվյալ­նե­րը փո­խան­ցել ԱՎԾ-ի հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րին։ Նշ­ված հրա­պա­րակ­ման շնոր­հան­դե­սին զե­կույց­նե­րով հան­դես են ե­կել աշ­խա­տանք­նե­րում ներգ­րավ­ված մաս­նա­գետ­նե­րը։ ԱՀ ԱՎԾ աշ­խա­տա­կազ­մի հե­տա­զո­տու­թյուն­նե­րի և ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի բաժ­նի պետ Լեո­նիդ Սո­ղո­մո­նյանն իր զե­կույ­ցում ներ­կա­յաց­րել է կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի ընդ­հա­նուր պատ­կե­րը։ Նրա պար­զա­բան­մամբ` հե­տա­զո­տու­թյուն­նե­րին ընդգրկված 1620 տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րից 756-ը քա­ղա­քա­յինն էին, իսկ 864-ը` գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րից։ Ընդ­հան­րա­պես 2018թ. հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյան 78,2%-ը ե­ղել է ոչ աղ­քատ, 21,8%-ը` աղ­քատ, ո­րից ծայ­րա­հեղ աղ­քատ՝ 4,9%։ Մաս­նա­գետ­ներն աղ­քատ են գնա­հա­տել նրանց, ո­րոնց սպա­ռու­մը 1 չա­փա­հաս ան­ձի հաշ­վով ցածր է ե­ղել աղ­քա­տու­թյան ընդ­հա­նուր գծից, իսկ ծայ­րա­հեղ աղ­քատ գնա­հատ­վել են նրանք, ո­րոնց սպա­ռու­մը 1 չա­փա­հաս ան­ձի հաշ­վով ցածր է ե­ղել աղ­քա­տու­թյան պա­րե­նա­յին գծից։ Ըստ վեր­լու­ծու­թյուն­նե­րի` աղ­քա­տու­թյան պա­րե­նա­յին գծի ար­ժե­քը կամ նվա­զա­գույն պա­րե­նա­յին զամ­բյու­ղի ար­ժե­քը 2018թ. գնա­հատ­վել է 24 հազ 291 դրամ։ Այն հաշ­վարկ­վել է 1 շն­չի հաշ­վով` հիմն­վե­լով 1 օր­վա հա­մար սահ­ման­ված կա­լո­րիա­կա­նու­թյան՝ 2232 կկալ ար­ժե­քի վրա։ Անդ­րա­դառ­նա­լով աղ­քա­տու­թյան գծի ար­ժե­քին` Լ. Սո­ղո­մո­նյա­նը նշել է, որ այն 2018-ին գնա­հատ­վել է 1 ամս­վա հա­մար 1 չա­փա­հաս ան­ձի հաշ­վով 35 հազ 804 դրամ։ Վեր­ջին 5 տա­րի­նե­րին Ար­ցա­խում աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կը տա­տան­վել է 21,6 -26,2% մի­ջա­կայ­քում։ Դի­տար­կե­լով բնակ­չու­թյան կեն­սա­մա­կար­դա­կը քա­ղաք-գյուղ բաշխ­վա­ծու­թյամբ` աղ­քատ­նե­րի մեծ մա­սը՝ 58,8%-ը, քա­ղա­քաբ­նակ­ներ են։ 2008-ին ծայ­րա­հեղ աղ­քատ է հա­մար­վել գյու­ղա­կան բնակ­չու­թյան 5%-ը։ 2017թ. հա­մե­մատ գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կը ի­ջել է 3,2 տո­կո­սա­յին կե­տով, իսկ ծայ­րա­հեղ աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կը` 3 տո­կո­սա­յի­նով, սա­կայն քա­ղա­քա­յին բնա­կա­վայ­րե­րում այդ ցու­ցա­նիշն ա­ճել է 3,4%-ով, ծայ­րա­հեղ աղ­քա­տու­թյունն էլ` 0,6%-ով։
Զե­կու­ցո­ղը սլայդ­նե­րով ներ­կա­յաց­րել է հան­րա­պե­տու­թյան բո­լոր շր­ջան­նե­րում ար­ված հե­տա­զո­տու­թյան տվյալ­նե­րը։ Աղ­քա­տու­թյան մա­կար­դակն ա­վե­լի բարձր է վե­րաբ­նա­կեց­ված և կենտ­րո­նա­կան շր­ջան­նե­րում։ Մաս­նա­գետ­նե­րը հաշ­վար­կել են նաև ե­կամ­տի և սպառ­ման ցու­ցա­նիշ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կը։ Աղ­քա­տու­թյան հաղ­թա­հար­ման հա­մար ու­սում­նա­սի­րող­նե­րը գտ­նում են, որ անհ­րա­ժեշտ է 2,7 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0,9% կազ­մող գու­մար, որ­պես­զի դրանք հա­մալ­րեն սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան հա­մար նա­խա­տես­ված մի­ջոց­ներն այն տրա­մա­բա­նու­թյամբ, որ այդ ա­ջակ­ցու­թյու­նը կտ­րա­մադր­վի միայն աղ­քատ­նե­րին։ Մի­ջազ­գա­յին փոր­ձը փաս­տում է, որ սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան տրա­մադր­ման ան­թե­րի հաս­ցեա­կա­նու­թյուն ա­պա­հո­վե­լը շատ ան­հա­վա­նա­կան է, իսկ աղ­քա­տու­թյան հաղ­թա­հար­ման հա­մար մի­ջոց­նե­րը շատ ա­վե­լի են պետք։ Սա­կայն ի­րա­կա­նում աղ­քա­տու­թյան վե­րաց­ման հա­մար մար­դիկ պետք է ա­պա­հով­ված լի­նեն աշ­խա­տան­քով, այլ ոչ թե կախ­ված լի­նեն սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րում ընդգրկվե­լուց։ Ի­հար­կե, կան ո­րոշ օ­բյեկ­տիվ և սու­բյեկ­տիվ բա­ցա­ռու­թյուն­ներ, ո­րոնց ու­սում­նա­սիր­ման, հե­տա­զո­տու­թյան և վե­րաց­ման ար­դյուն­քում պետք է կյան­քի կոչ­վեն պե­տա­կան այլ ծրագ­րեր, որ­պես­զի մար­դիկ հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան աշ­խա­տել և ար­ժա­նա­վա­յել ապ­րել։ Գյու­ղա­կան վայ­րե­րում աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կի կր­ճատ­ման գոր­ծում մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի հո­ղի սե­փա­կա­նու­թյու­նը։ Գյու­ղատն­տե­սու­թյան ե­կամ­տա­բեր չլի­նե­լը, ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը, մշա­կո­ղի ծեր կամ հի­վանդ լի­նե­լը, ո­ռոգ­ման ջրի բա­ցա­կա­յու­թյու­նը ո­րո­շիչ են դառ­նում հող չմ­շա­կե­լու հա­մար։ Բազ­ման­դամ տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի շր­ջա­նում աղ­քատ լի­նե­լու հա­վա­նա­կա­նու­թյունն ա­վե­լի մեծ է։ Բա­ցի դրա­նից, լավ կր­թու­թյուն ու­նե­ցող ան­ձանց աղ­քատ լի­նե­լու հա­վա­նա­կա­նու­թյունն ա­վե­լի փոքր է։ Հա­մա­ձայն դի­տարկ­ման տվյալ­նե­րի` բարձ­րա­գույն կր­թու­թյամբ ան­ձանց շր­ջա­նում աղ­քա­տու­թյան մա­կար­դակն ա­մե­նա­ցածրն է։ Տար­րա­կան և ցածր կր­թու­թյուն ու­նե­ցող­նե­րի թե՜ աղ­քա­տու­թյան և թե՜ ծայ­րա­հեղ աղ­քա­տու­թյան մա­կար­դակն ա­մե­նա­բարձրն է։
ԱՀ ԱՎԾ անձ­նա­կազ­մի կա­ռա­վար­ման, ի­րա­վա­բա­նա­կան և մե­թո­դո­լո­գիա­յի ա­ռա­ջին կար­գի մաս­նա­գետ Ա­նի Հայ­րա­պե­տյանն անդ­րա­դար­ձել է հե­տա­զոտ­վող­նե­րի ե­կա­մուտ­նե­րին, ծախ­սե­րին, սնն­դամ­թեր­քի սպառ­մա­նը։ Ամ­բող­ջա­կան ե­կա­մուտ­նե­րի կա­ռուց­ված­քում վար­ձու աշ­խա­տան­քից ե­կա­մուտ­նե­րը կազ­մել են 62,3% (2017թ.՝ 59,7%), պե­տա­կան թո­շակ­նե­րը և նպաստ­նե­րը` 20,4% (22,7%)։ Կեն­սա­թո­շակ­նե­րը, հատ­կա­պես թո­շա­կա­ռու­նե­րի հա­մար, ե­կամ­տի կարևոր ու միակ աղ­բյուրն են հան­դի­սա­նում։ Ուս­տիև, կեն­սա­թո­շա­կի չա­փը պայ­մա­նա­վո­րում է այդ խմ­բի բա­րե­կե­ցու­թյան աս­տի­ճա­նը։ Հե­տա­զոտ­վող­նե­րի 49,9% էլ հենց կեն­սա­թո­շակ­ներն են հա­մա­րել ե­կամ­տի աղ­բյուր։ Ա. Հայ­րա­պե­տյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` թո­շակ­նե­րի և դրա­մա­կան ե­կա­մուտ­նե­րի ա­ջակ­ցու­թյան շնոր­հիվ է բնակ­չու­թյան նշ­ված մա­սը գո­յատևում, և ե­թե դրանք չլի­նեն, աղ­քա­տու­թյան և ծայ­րա­հեղ աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կը 21,8%-ից կբարձ­րա­նա և կդառ­նա 52,2%։
Տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի կեն­սա­պայ­ման­նե­րի ամ­բող­ջաց­ված հե­տա­զո­տու­թյան ծրագ­րի ծրագ­րա­վո­րող Մա­նուշ Գաբ­րիե­լյանն իր հեր­թին ներ­կա­յաց­րել է բնակ­չու­թյան բնա­կա­րա­նա­յին պայ­ման­նե­րի, խմե­լու ջրի մատ­չե­լիու­թյան տե­ղե­կատ­վու­թյուն­նե­րը։ 2018-ի հե­տա­զո­տու­թյան տվյալ­նե­րով` մեկ­սե­նյա­կա­նոց բնա­կա­րան­նե­րի ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նը մեծ է ե­ղել։ Դա կախ­ված է և աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կից։ Քա­ղա­քա­յին տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի 99%-ը և գյու­ղաբ­նակ­նե­րի 88,8%-ն ու­նեն կենտ­րո­նաց­ված ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կարգ։ Հե­տա­զո­տու­թյան ըն­թաց­քում տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի ո­րոշ ան­դամ­նե­րին ա­ռա­ջադր­վել են մի շարք հար­ցեր, ո­րոնց հի­ման վրա գնա­հատ­վել են կեն­սա­մա­կար­դա­կի ա­ռաջ­նա­յին խն­դիր­նե­րը։ Ըստ կեն­սա­մա­կար­դա­կի սու­բյեկ­տիվ գնա­հա­տա­կա­նի՝ 2018-ին ի­րենց աղ­քատ են հա­մա­րել բնակ­չու­թյան 2,6%-ը։ Ընդ ո­րում, 12%-ի կար­ծի­քով` ի­րենց կեն­սա­մա­կար­դա­կը մի­ջի­նից ցածր է, 79,4%-ն ու­նե­ցել է մի­ջին կեն­սա­մա­կար­դակ, իսկ 6%-ը` մի­ջի­նից բարձր։ Հարց­ված­նե­րից ոչ մեկն էլ ի­րեն հա­րուստ չի հա­մա­րել։ Ամ­սա­կան 1 շն­չի հաշ­վով շատ լավ ապ­րե­լու հա­մար հարց­ված­նե­րը նշել են, որ ի­րենց անհ­րա­ժեշտ է 792 հա­զար 100 դրամ, լավ ապ­րե­լու հա­մար` 127 հա­զար 985 դրամ, իսկ գո­յատևե­լու հա­մար` 47 հա­զար դրամ։
ԱՀ ԱՎԾ նա­խա­գահ Մա­նուշ Մի­նա­սյանն իր ե­րախ­տիքն է հայտ­նել այս նոր պար­բե­րա­կա­նի պատ­րաստ­ման գոր­ծում ներդ­րում ու­նե­ցող­նե­րին, հարց­մա­նը մաս­նակ­ցած բո­լոր տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րին և հար­ցումն ի­րա­կա­նաց­րած հար­ցազ­րու­ցա­վար­նե­րին, տվյալ­նե­րի մշա­կող­նե­րին, ինչ­պես նաև այս ցու­ցա­նիշ­նե­րով հե­տաքր­քր­ված բո­լոր սպա­ռող­նե­րին։ ՙԱ­ռա­ջին ան­գամ այս աշ­խա­տանք­նե­րում ներգ­րավ­վել են նաև հար­ցազ­րու­ցա­վար­ներ, ին­չը եր­կու նպա­տակ է հե­տապն­դում. նրանք կտես­նեն ի­րենց աշ­խա­տան­քի ար­դյուն­քը, ո­րով­հետև ճշգ­րիտ հա­վա­քագր­ված տվյալ­նե­րը ո­րո­շիչ դեր ու­նեն և դրանք էլ կօգ­տա­գործ­վեն հե­տա­գա վի­ճա­կագ­րա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րում։ Բա­ցի դրա­նից, այս տա­րի մենք փոր­ձել ենք ո­րոշ նո­րա­մու­ծու­թյուն­ներ և հա­վել­ված­ներ ա­վե­լաց­նել այս պար­բե­րա­կա­նում, ո­րոնք հնա­րա­վո­րու­թյուն տվե­ցին վեր­լու­ծել վեր­ջին 5 տա­րի­նե­րի հիմ­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րը և ներ­կա­յաց­նել հան­րու­թյա­նը՚,-վեր­ջում հա­վե­լել է Մ. Մի­նա­սյա­նը։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 23 Sep 2019 16:22:29 +0000