Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Հանդիպումներ տարբեր երկրներից ժամանած դիտորդների հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ Եվրոպական խորհրդարանի, Բուլղարիայի Ազգային ժողովի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի խորհրդարանների մի խումբ պատգամավորների, ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Ռայներ Մորելին:

Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից:
Հանդիպումների ընթացքում արծարծվել են նաեւ ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, 
տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: