Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Աժ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Մայիսի 21-ի Աժ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները՝ Արզիկ Մխիթարյանի և Արամ Գրիգորյանի նախագահությամբ հրավիրել են նիստ:

 Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին հարաբերությունների ու զբոսաշրջության ոլորտների, հանրային հեռուստատառադիոընկերության գործունեության, «Ազատ Արցախ» թերթի տպագրության համար 2018թ. պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման տարեկան հաշվետվությունները:

Ներկայացնելով արտաքին գործերի նախարարության բյուջետային ծախսերի կատարման տեղեկանքը՝ նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ գերատեսչության պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է  շուրջ 783մլն դրամ, ծախսվել է 681մլն դրամը կամ նախատեսվածի 86,9%-ը: ԱՀ կառավարության որոշումների համաձայն՝ Արտաքին գործերի նախարարությանը լրացուցիչ հատկացվել է 54մլն 771հազ դրամ:

Մշակութի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, խոսելով 2018թ.-ի զբոսաշրջության ոլորտի բյուջեի կատարողականի մասին, նշել է որ ոլորտի զարգացման համար նախատեսվել է 25 մլն դրամ: Նախարարի փոխանցմամբ՝ գումարը բաշխվել է «մասնակցություն ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառումներին», «հրատարակչական աշխատանքներ», «ուղեցույց- ցուցանակների տեղադրում և սպասարկում», «միջազգային զբոսաշրջային հանդեսներում Արցախի մասնակցության ապահովում», «մարկետինգային աշխատանքների իրականացում», «փառատոների կազմակերպում», «ճանաչողական այցերի կազմակերպում» և այլ ծրագրային ուղղություններով:

Պատգամավորները նախարարին են առաջադրել հունիսի 1-ից Արցախում մեկնարկող ԿՈՆԻՖԱ ֆուտբոլի միջազգային մրցաշարին՝ զբոսաշրջային տեսանկյունից երկրի պատրաստվածությանը վերաբերող հարցեր:

«Ազատ Արցախ» թերթի ծախսը  նախորդ տարի կազմել է 86մլն 120հազ դրամ կամ կատարողականի 100%-ը: Խմբագիր Նորեկ Գասպարյանի հաղորդմամբ՝ թերթը սեփական եկամուտներն ապահովել է գովազդներից, հայտարարություններից և որոշ չափով՝ բաժանորդագրությունից: Նիստի ընթացքում քննարկվել են թերթի բաժանորդագրության ծավալին վերաբերող հարցեր:

ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը, խոսելով 2018թ.-ին խորհրդի բյուջեի կատարողականի մասին, նշել է, որ նախատեսված 27մլն 960հազ դրամից փաստացի ծախսվել է 25մլն 416հազ դրամը, կամ 99,9%-ը: Արսեն Առստամյանը պատասխանել է խորհրդարանականների՝ եթերաժամի ավելացմանը և հաղորդումների տեսակավորմանը վերաբերող հարցերին:

Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ֆինանսների նախարարի տեղակալ Նվեր Բաղդասարյանը: