comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում՝ նվիրված հրադադարի մասին Համաձայնագրի 25-ամյակին
[ARM]     [RUS]     [ENG]

Միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում՝ նվիրված հրադադարի մասին Համաձայնագրի 25-ամյակին

Մայիսի 16-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակին, որը կազմակերպվել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի, Կոնգրեսի Ականազերծման հարցերով հանձնախմբի և The HALO Trust կազմակերպության նախաձեռնությամբ։

 Միջոցառմանը ելույթով հանդես են եկել ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով և Ականազերծման հարցերով հանձնախմբերի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիերը, ԱՄՆ Կոնգրեսում Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների կոմիտեի համանախագահ կոնգրեսական Ջեյմս Մաքգավերնը, The HALO Trust կազմակերպության զարգացման ծրագրերի պատասխանատու Ամասյա Զարգարյանը և ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը երախտագիտություն է հայտնել ամերիկյան ժողովրդին և իշխանություններին Արցախին տրամադրվող օժանդակության համար: Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը, բարձր գնահատելով The HALO Trust կազմակերպության կողմից Արցախում իրականացվող մարդասիրական ականազերծման ծրագրերը, կազմակերպությանն է հանձնել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հուշամեդալ։

Իրենց ելույթներում կոնգրեսականներ Ջեքի Սփիերը և Ջեյմս Մաքգավերնն ընդգծել են Արցախում ականազերծման աշխատանքների շարունակականության կարևորությունը։ Ջեքի Սփիերը, մասնավորապես, նշել է, որ շարունակելու է Հանձնախմբերի շրջանակում աջակցել վերոնշյալ առաքելությանը Արցախում և ամբողջ աշխարհում: