comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Պետական նախարարն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
[ARM]     [RUS]     [ENG]

Պետական նախարարն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ին ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով:

Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայկ Մարությանի առաջին պաշտոնական այցը Ստեփանակերտ՝ անհրաժեշտ համարելով փոխայցերի հաճախակիությունը: Իր խոսքում պետականնախարարը, մասնավորապես, նշել է. «Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության բարձր նշաձողը պահպանվում է: Հույս ունեմ, որ հայկական պետությունների մայրաքաղաքների միջև կապն ավելի կամրանա, իսկ համատեղ աշխատանքները նոր որակ կստանան կրթական, մշակութային և մարզական բնագավառներում»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր առաջին պաշտոնական այցը Արցախի մայրաքաղաքից սկսելը բնական էհամարել: Պաշտոնյան վստահեցրել է՝ Արցախից է սկիզբ առնում ուժն ու եռանդը, իսկ հայրենասիրության օջախը հենց Ստեփանակերտն է: Հայկ Մարությանը խոսել էառաջնահերթություններից՝ կարևորելով Ստեփանակերտի և Երևանի միջև մարզամշակությաին կապի խորացումը: Քաղաքապետը դրական է գնահատել կրթության ոլորտում առկահամագործակցությունը՝ հատկապես ուսուցիչների վերապատրաստման առումով: Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է նաև զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնումը՝ հատկապես մարզական կարևոր միջոցառման՝ Համահայկական խաղերինընդառաջ: Հանդիպմանը մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք: