comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
[ARM]     [RUS]     [ENG]

Տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր

 

 

 

Հունիսի 11-13-ը ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի են են ունեցել նիստեր:

 

Հունիսի 13-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանը:

Քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրինագծերով և «Պետականպաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որոնք հանձնաժողովին են ներկայացվել Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ու Աշխատանքիսոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի տեղակալ Ռուզաննա Սարգսյանի կողմից:

Վերոնշյալ նախագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Օրվա երկրորդ կեսին հրավիրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ներկայացրել է «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող փաթեթով, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջարկվել է քննարկել խորհրդարանի առաջիկա նիստում:

Նույն հանձնաժողովի հունիսի 12-ին կայացած նիստում ներկայացվել է «Հանրաքվեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որը նույնպես արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Ավելի վաղ՝ հունիսի 11-ին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող փաթեթով և պատասխանել պատգամավորների հարցերին: Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ  տվել է դրական եզրակացություն:Նիստում հանձնաժողովը լսել է նաև Հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանի ներկայացմամբ:

Հանձնաժողովների նիստերին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: