comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պահանջել է ոռոգման գործընթացում ապահովել թափանցիկություն
[ARM]     [RUS]     [ENG]

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պահանջել է ոռոգման գործընթացում ապահովել թափանցիկություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին Ասկերանի Ակնա թաղամասում հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված շրջանում ոռոգման հետ կապված խնդիրներին:

 Հողօգտագործողները բարձրաձայնել են ինչպես հերթացուցակների խախտման, այնպես էլ առանց հայտերի ներկայացման ոռոգման համակարգերից օգտվելու դեպքերի մասին: Ոռոգման գործընթացն Ասկերանի շրջանում կազմակերպող Խաչենշին ընկերության տնօրենի խոսքով՝ փորձում են հայտերը բավարարել ըստ հերթականության, բայց ձեռքի տակ հերթացուցակչունեն: Լինում են նաև դեպքեր, երբ դաշտը ոռոգվում է առանց հայտի ներկայացման, ինչը նույնպես գործընթացի կազմակերպման խախտում է:

Իր խոսքում ԱՀ գյուղատնտեսության նախարարության ջրային համակարգերի պահպանության պետական տեսչության պետ Արմեն Ներսիսյանն  նշել է, որ խնդիրը ջրբաշխներիաշխատանքում է:

         Ոռոգման ջրի պահանջարկն Ասկերանի շրջանում պայմանավորված է գարնանացանի աննախադեպ ծավալներով: Այդ պատճառով Խաչենի ջրամբարից ջուրը մատակարարվում էառավելագույն թողտվությամբ: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գնահատմամբ՝ գործընթացը թափանցիկ չէ և բացակայում է հանրային վերահսկողությունը: Գ. Մարտիրոսյանըհանձնարարել է Խաչենշին ընկերությանն ունենալ հայտերի ցուցակ, հրապարակել և առաջնորդվել դրանով:

Խորհրդակցությանը, որին մասնակցել են ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, գյուղոլորտիպատասխանատուներ և ուժային կառույցների ներկայացուցիչներ,  քննարկվել են նաև բերքահավաքին, գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, հակահրդեհային միջոցառումներին վերաբերող հարցեր: