«Արցախի երկինքը»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին Շուշիում ներկա է գտնվել Քանդակների պուրակի եւ պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի «Արցախի երկինքը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:

 Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ բարձր գնահատելով Գրիգորի Գաբրիելյանցի ներդրումը Արցախի մշակութային կյանքի զարգացման գործում, եւ հույս հայտնել, որ անվանի գիտնականի հայրենանվեր գործունեությունը կշարունակվի նաեւ ապագայում:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ