comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հանրահավաք Վերածննդի հրապարակում
Logo
Print this page

Հանրահավաք Վերածննդի հրապարակում

Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հավաքին եւ հանդես եկել ելույթով:

Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ միասնականությունը մեր ժողովրդի ամենակարեւոր արժեքներից մեկն է՝ մայր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարելով մեր բոլոր հաղթանակների եւ հաջողությունների հիմքն ու գրավականը:

«Արցախն ուժեղ է, մեր կամքը՝ անսասան ու անկոտրում, եւ մեզ ոչինչ չի շեղի մեր ընտրած ճանապարհից, մեր գերնպատակից, որը հզոր ու միացյալ հայրենիքի կերտումն է ու զորացումը: Եվ սա համազգային խնդիր է: Մենք ամեն օր ու ամեն ժամ զգում ենք, որ մեր թիկունքում կանգնած են մայր Հայաստանը եւ Սփյուռքը: Այդպես եղել է, այդպես կա եւ այդպես կլինի ընդմիշտ»,- ընդգծել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.