comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ընդունելիություն Նախագահի մոտ
[ARM]     [RUS]     [ENG]

Ընդունելիություն Նախագահի մոտ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների:

Քննարկվել են Բուլղարիա-Արցախ խորհրդարանական եւ մարդասիրական կապերի զարգացմանն  առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Բուլղարիայի խորհրդարանականների այցերն Արցախ կրում են պարբերական բնույթ՝ հույս հայտնելով, որ փոխգործակցությունն էլ ավելի կխորանա ու կընդլայնվի:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: