comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Շնորհավորական ուղերձ Վլադիմիր Կազիմիրովին
[ARM]     [RUS]     [ENG]

Շնորհավորական ուղերձ Վլադիմիր Կազիմիրովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

            Ուղերձում ասված է.

            «Հարգարժան Վլադիմիր Նիկոլայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

            Ձեր ապրած տարիները թույլ են տալիս ընդգծել, որ հասել եք նշանակալի բարձունքների աշխատանքում, շատ բան եք տեսել, անցել եք բազում փորձությունների ու դժվարությունների միջով: Եվ ամբողջ կյանքի ընթացքում Դուք անձնվիրաբար ծառայել եք Ձեր երկրին, հաստատակամորեն պաշտպանել եք նրա շահերը, հավատարիմ եք եղել Ձեր ընտանիքին եւ ընկերներին:

            Անգնահատելի է Ձեր ավանդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում:

            Արցախում միշտ հատուկ վերաբերմունք է եղել  Ձեր նկատմամբ: Դուք վայելում եք մեր ժողովրդի անկեղծ հարգանքը:

            Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն եւ բարեկեցություն Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: