[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի խորհրդարանական դիվանագիտության նոր հնարավորությունները

 

 

 

ԶԵԿՈՒՅՑ

Արցախի խորհրդարանական դիվանագիտության նոր հնարավորությունները

ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ

(11 հոկտեմբերի 2019)

 

 

Համաժողովի հարգելի մասնակիցներ,

Թանկագին բարեկամներ,

 

Առհասարակ ընդունված է համարելոր արտաքին հարաբերությունները իշխանության գործադիր թևի մենաշնորհն էսակայն վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հարաբերություններում խորհրդարանական կառույցների ակտիվությունըմիջազգային խորհրդարանական կազմակերպությունների աշխատանքը վկայում ենոր օրենսդիր իշխանությունը ներկայացնող գործիչների մասնակցությունը միջազգային հարաբերություններում օրեցօր աճում է:

Արցախի պարագայումերբ չճանաչվածության հանգամանքով պայմանավորված ունենք արտաքին քաղաքականություն վարելու սահմանափակ հնարավորություններխորհրդարանական մակարդակով շփումների ու կապերի կարևորությունը առավել ընդգծվում է:

Որպես խորհրդարանի նախագահ և նախկին արտգործնախարար ինձ համար հետաքրքիր է խոսել այսպիսի լսարանի առջև հենց խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող թեմայով և համաժողովին ներկայացնել արտաքին հարաբերություններում մեր երկրի օրենսդիր մարմնի ունեցած դերն ու այն լիարժեք օգտագործելու հնարավորությունները:

Հռչակվելով որպես խորհրդարանական ժողովրդավարություն՝ անկախության առաջին օրերից մեր հանրապետությունում օրենսդիր մարմինը՝ այն ժամանակ Գերագույն խորհուրդ անվանումովիր կարևոր դերն է ունեցել թե՛ ներքինթե՛ արտաքին քաղաքականության մշակման ու վարման հարցումՀատկանշական էոր հենց այդ ժամանակներից սկսած խորհրդարանականները ակտիվորեն ներգրավված են եղել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և մասնավորապես հրադադարի հաստատման ուղղությամբ տարվող բանակցություններումԱյս համատեքստում առանձնահատուկ տեղ պետք է հատկացնել 1994 թվականի մայիսի 4-5-ը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ Բիշքեկում կազմակերպած եռակողմ հանդիպմանը:

Նշված ժամանակահատվածումառավել ևս հրադադարի հաստատմանն ուղղված բազմաթիվ համաձայնագրերի ժամանակավոր լինելու ֆոնինառկա էր այն գիտակցումըոր կարգավորման գործընթացի համար կենսական էորպեսզի երկխոսությունը վարվի ոչ միայն ռազմական և դիվանագիտական ղեկավարության միջևայլև ժողովրդից անմիջական մանդատ ստացած խորհրդարանականների միջևքանզի նրանց միջամտությամբ համաձայնեցված ցանկացած փաստաթուղթ հավելյալ լեգիտիմություն էր հաղորդելու գործընթացին:

 Դժբախտաբար հաջորդող տարիների ընթացքումբացառությամբ մի քանի առանձին փորձերիայն դրական դերըոր խորհրդարանական դիվանագիտությունը կարող էր կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացումորևէ կերպ չի կիրառվել և զրոյացվել է նաև հակամարտող կողմերի միջև խորհրդարանականների մակարդակում շփումներ ունենալու հնարավորությունը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից մշտապես տարվել են աշխատանքներ արտաքին կապերի ընդլայման ուղղությամբ՝ հիմնական առաջնահերթություն ունենալով արտասահմանյան գործընկերների միջոցով նպաստելու Արցախի միջազգային ճանաչմանըմեծացնելու արցախյան հիմնախնդրի մասին տեղեկացվածությունըբարձրաձայնելու Արցախի դիրքորոշումը և ուղիներ գտնելու բազմազան ոլորտներում արդյունավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ:

Այս աշխատանքները առավել ակտիվորեն դրսևորվել են հատկապես 2012 թվականից և պատահական չէոր նշված ժամանակաշրջանից սկսած մենք ունեցել ենք առաջին արդյունքներըԱվստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի, Բասկերի երկրի, ամերիկյան ինը նահանգների խորհրդարանների, ինչպես նաև մի շարք քաղաքների օրենսդիր մարմինների կողմից ընդունվել են բանաձևեր՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ազատ և անկախ պետություն ունենալու իրավունքիՆույն փաստաթղթերը միաձայն արձանագրում են տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ լուծման և միջազգային հանրության հետ կառուցողական շփումներ հաստատելու Արցախի Հանրապետության պատրաստակամությունն ու վճռականությունը:

Խորհրդարանի դիվանագիտական ջանքերին զուգընթաց տեղի է ունեցել առկա հարաբերությունների ինստիտուցիոնալացման գործընթացը և աշխարհի տարբեր երկրների խորհրդարանական կառույցների հետ սկիզբ է դրվել բարեկամական խմբերի և շրջանակների ձևավորումը:

Այսօր Արցախի խորհրդարանում գործում են բարեկամության շրջանակներ ԼիտվայիՖրանսիայիԱվստրալիայիԲելգիայի ֆրանսախոս օրենսդիրներիգիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետբարեկամական խմբեր՝ ԵվրախորհրդարանիԲելգիայի Թագավորության ՖլանդրիայիԿանադայի հետԱյս ցանկում հատուկ չեմ նշում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի մասինորովհետև այն երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների համագործակցության ամենաբարձր մակարդակն է և այդ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն արտաքին քաղաքական օրակարգով:  

Իհարկեբարեկամական խմբերն ու շրջանակները աշխատող խողովակ են արտաքին աշխարհի հետ կապերի պահպանման համարսակայն պետք է հաշվի առնենքոր Արցախի խորհրդարանի դիվանագիտական ջանքերի արդյունավետության վրա ազդում են տարբեր երկրներում ընթացքող քաղաքական վերադասավորումների գործընթացներըԱյս դաշտում դժվար է հեռահար կանխատեսումներ անելքանի որ քաղաքական նոր դասավորություններով պայմանավորված մենք երբեմն կորցնում ենք մեր ազդեցությունը որևէ երկրում կամ հակառակը՝ գտնում առավել ակտիվ աշխատելու համար նոր հնարավորություններԱրցախի դեպքում այսպիսի առանձնահատկություններ ունի խորհրդարանական դիվանագիտությունը և այդ հանգամանքը մեզնից պահանջվում է մշտական ուշադրություն և զգոնություն՝ որոնելու և գտնելու նպաստավոր միջավայրպահպանելու ստեղծածը և օգտագործելու նոր հնարավորությունները:

Հարգելի ներկաներ,

Խորհրդարանական դիվանագիտության կարևորագույն օղակներից մեկը միջազգային խորհրդարանական կառույցներում ներկայացվածությունն էինչը անդամակցող երկրների պատգամավորներին թույլ է տալիս բարձրաձայնելու ինչպես իրենց երկրների ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի մասինայնպես էլ ուղիներ գտնելո՝ւ հաղթահարելու միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերներըՑավոքբոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի քմահաճ ցանկությունների հանդեպ միջազգային հանրության ոչ համարժեք ջանքերի պատճառով միջազգային կազմակերպություններում մեր առջև դռները մեծամասամբ մնում են փակված:

Արտաքին հարաբերություններում խորհրդարանի դերի աշխուժացման համար անհրաժեշտ հիմքեր են ստեղծում նաև օրենսդիր իշխանության մեջ  ներկայացված քաղաքական ուժերի մասնակցությունն ու համագործակցությունը այլ երկրների քաղաքական կուսակցությունների և դաշինքների հետԱրցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված 5 քաղաքական ուժերից երեքը համագործակցում են նման կառույցների հետ՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ասոցացված անդամի կարգավիճակ ունի Եվրոպական ազատ դաշինքումընդորում Դաշինքը Կանաչների հետ միասին ներկայացված է Եվրոպական խորհրդարանում, «Ազատ հայրենիք» կուսակցությունը համագործակցում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետիսկ Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ «Սոցիալիստական ինտերնացիոնալ» միավորման հետԿուսակցական մակարդակում աշխատանքների ակտիվացման հնարավորություն միշտ էլ կամանավանդոր դաշտը առավել մեծ ճկունություն և լայն հնարավորություններ է ընձեռումիսկ խոչընդոտները համեմատաբար հեշտ հաղթահարելի են:

Հաղորդակցության ժամանակակից հնարավորությունների պայմաններումերբ անգամ հեռավորության վրա անհատական շփումներն ու կապերը որոշիչ ազդեցություն են ունենում կարծիքների և դիրքորոշումների ձևավորման վրաանհատ խորհրդարանականների անմիջական ներգրավվածությունը Արցախի հետ հարաբերություններում նոր հնարավորություններ է ստեղծում խորհրդարանական դիվանագիտության համարԱյս առիթով այս հարթակից ուզում եմ նաև խոսք ուղղել աշխարհի տարբեր երկրների ազգային խորհրդարանների ներկայացուցիչներին. «Առաջնորդվե՛ք սեփական մտքով ու խղճովձեր անհատական պատրաստակամությունն ու վճռականությունը շատ բան կարող է փոխել Արցախի և հակամարտության նկատմամբ ձեր ու ձեր երկրների վերաբերմունքի մեջԱմենաճիշտ միջոցը Արցախն անձամբ տեսնելն ու ճանաչելն է»:

Հարգելի ներկաներ,

Շուրջ 30 տարիների ընթացքում գործադրված ջանքերի շնորհիվ խորհրդարանական դիվանագիտությունը իր արժեքավոր տեղն է զբաղեցրել մեր երկրի արտաքին քաղաքականության գործիքակազմումԴրա ընդլայնման և նոր հնարավորությունների կիրառման համար ձևավորվել են անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողություններըԱյս ամենով հանդերձ՝ այս ասպարեզում մեր հաջողությունները մեծապես խարսխված են մեր բարեկամների և Սփյուռքում գործող հայկական կառույցների ջանադիր ու նպատակային աշխատանքի վրաՈւստիպատեհ առիթից օգտվելովուզում եմ շնորհակալության խոսք ասել Արցախի բոլոր բարեկամներինՍփյուռքում գործող բոլոր ազգային կառույցներինմասնավորապեսՀայ դատի հանձնախմբերին և Արցախին սատարող բոլոր կազմակերպությունների աշխատակիցներին:

Կասկած չունեմոր «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության համաժողովը» օգտակար հարթակ է լինելու նույն գաղափարների և արժեքների պաշտպանության համար այսօր Արցախում միավորված մեր բարեկամների համար ոչ միայն ավելի մոտիկից առնչվելու Արցախին և թարմացնելու իրենց պատկերացումներըայն նաև շփվելու միմյանց հետմտքեր ու կարծիքներ փոխանակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և ուրվագծելու ապագայի անելիքներըՀամաժողովի հաջող ընթացքով պայմանավորվածթերևս կարելի է մտածել նաև այս ձևաչափով հավաքներ եթե ոչ ամեն տարիապա գոնե հաճախակի կազմակերպելու մասինՎստահ եմոր դա դրական ազդակներ կհաղորդի Արցախի ճանաչման մեր ընդհանուր գործին և նոր հնարավորություններ կբացի նաև խորհրդարանական դիվանագիտության հետագա ակտիվացման համարՄեր պայքարը շարունակվում է և հաջողություններ եմ մաղթում բոլորիս այս դժվարինբայց պատվաբեր աշխատանքում:

Շնորհակալություն: