Log in

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին:

                Ուղերձում ասված է.

"Մեծարգո պարոն  Օլանդ,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
            Վստահ եմ, որ Ձեր անմիջական ղեկավարությամբ Ֆրանսիայի եղբայրական ժողովուրդը հաջողությամբ կլուծի հանրապետության առջեւ ծառացած խնդիրները եւ կարձանագրի առաջընթաց տնտեսության բոլոր բնագավառներում:

Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի Հանրապետության` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հավասարակշռված դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը մեծապես նպաստում է ողջ տարածաշրջանում խաղաղությանանվտանգության եւ կայունության պահպանմանն ու ամրապնդմանը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում հաջողություններ երկրի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում":