comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հանդիպում ֆլամանդական խորհրդարանում
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում ֆլամանդական խորհրդարանում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ֆլամանդական խորհրդարանի մի խումբ անդամների հետ:

Քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային եւ մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի ֆլամանդական համայնքի եւ կառույցների հետ Արցախի կապերը դինամիկորեն զարգանում են՝ հույս հայտնելով, որ ապագայում դրանք էլ ավելի կամրապնդվեն եւ կընդլայնվեն: