[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎՍ ՄԵԿ ԿՐԹՕՋԱԽ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը նո­յեմ­բե­րի 12-ին Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Տան­ձուտ գյու­ղում մաս­նակ­ցել է հիմ­նա­կան դպ­րո­ցի բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը։

 Կա­ռա­վա­րու­թյան և ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի հա­մա­տեղ ի­րա­կա­նաց­ված ծրագ­րի ար­դյուն­քում դպ­րո­ցա­կան շեն­քը հիմ­նա­նո­րոգ­վել և կա­հա­վոր­վել է։ Պե­տա­կան նա­խա­րա­րը շնոր­հա­վո­րել է ու­սու­ցիչ­նե­րին ու ա­շա­կերտ­նե­րին,հա­մոզ­մունք հայտ­նե­լով,որ շեն­քա­յին բա­րե­կարգ պայ­ման­նե­րում կր­թու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյունն ա­ռա­վել բարձր կլի­նի,իսկ դպ­րո­ցա­շի­նու­թյան ծրագ­րե­րը շա­րու­նա­կե­լու են մնալ կա­ռա­վա­րու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի թվում։ Այդ հա­մա­տեքս­տում Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը կարևո­րել է նաև ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի աշ­խա­տան­քը։

Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից Ա­դամ Սա­հա­կյա­նի ա­նու­նը կրող կր­թօ­ջա­խի բաց­մա­նը ներ­կա էին ԱՀ կր­թու­թյան,գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը,Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նը,ՙԹու­ֆեն­կյան՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի պա­տաս­խա­նա­տու­ներ,Ա­դամ Սա­հա­կյա­նի հա­րա­զատ­նե­րը։

ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին