[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի եւ գործադիր տնօրենի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին եւ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը եւ գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, քննարկվել են Հայաստանի եւ Արցախի համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: