[ARM]     [RUS]     [ENG]

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

Նոյեմբերի 19-ին Ժաննա Գալստյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

 Նիստին քննարկվել է ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հանձնաժողովին է ներկայացրել ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը: Նախագծով առաջարկվում է օրենքը համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը:

Հանձնաժողովը քվեարկել և օրինագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: